2024/03/29

Ուրցաձորյան ճամբարի ամփոփում։




Մարտի
26-28 սեբաստացիների մեծ խմբով անց կացրեցինք Ուրցաձորի կովկասյան կենսաբազմազանության կենտրոնում։ Այս անգամվա ճամբարը բավականին սպասված էր, քանի որ սովորողների մեծ խումբ դեռևս ձմեռային ճամբարից սպասում էր այս ճամբարին։ Մինչ ճամբար մեկնելը սովորողների հետ կատարել էինք փոքրիկ նախապատրաստական աշխատանք՝  ծանոթանալով «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամի վերջին տարիների գործունեությանն ու գործող կենտրոնի գործունեությանը։ Նախապատրաստական փուլում մանրամասն ուսումնասիրվել էր Վեդիի ջրամբարի նախագծին՝ ծանոթանալով դրա դրական ու բացասական կողմերին։

Ճամփորդության առաջին կանգառ այս անգամ նախատեսված էր Խոր Վիրապում։ Ինչպես նախապատրաստական փուլում անդրադարձել էինք այս տարածքը կարող է դառնալ հետաքրիր տուրիստական կենտրոն, քանի որ այն աչքի է ընկնում յուրահատուկ բուսական ու կենդանական աշխարհով։

Ճամբարի առաջին օրը՝ ժամանումից անմիջապես հետո հիմնադրամի աշխատակից Նարինե Փիլոյան սովորողներին ներկայացրեց հիմնադրամի վերջին տարիների գործունեությունն ու հետագա տարաների նպատակները։ Դաս-սեմինարը սովորողները ավարտեցի բնապահպանական համր անիմացիայի համար համապատասխան տեքստեր մշակելով։

Ճամբարային երկրորդ օրը կենտրոնի աշխատակիցների ուղեկցությամբ անց կացրեցինք կենտրոնի տարածքում։ Կենտրոնի աշխատակիցները ներկայացրեցին իրենց գործունեության արդյունքներում փրկված կենդանիներին, նրանց պահպանման ու խնամքի առանձնահատկություններին։ Բավականին հետաքրիր էր այցելել նաև կենտրոնի խնամքի տակ գտնվոող ջերմոցները, որտեղ ծանոթացանք ծառերի աճեցման յուրահատուկ մեթոդներին։
Ճամբարային երրորդ օրը, արդեն վերադարձին ճանապարհին  հնարավորություն ունեցանք այցելելու Գևորգ Մարզպետունու ամրոց։ Ճամփորդության վերջին կանգառը կառուցվող Վեդիի ջրամբարի հատվածում էր, որ կազմակերպեցինք մեր վերջին բաց դասը։
Դասընթացների ընթացքում բազմիցս անդրադարձել եմ ջրամբարների գործառույթներին, նրանց դերին ու նշանակության, ինչպես նաև բնության վրա նրանց թողած հետևանաքներին, բայց այս դեպքը եզակի էր քանի որ, հնարավորություն կար այդ ամենը տեսնել կառուցման փուլում։


Ուսումնական եռօրյա ճամբարի ընթացքում կարծում եմ հաջողվեց իրականացնել մեր առաջ դրված բոլոր նպատակները։

 


0 Մեկնաբանություն:

Отправить комментарий