2024/06/02

Եվս մեկ շրջան ավարտելով



 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կան ձևավորված մի շարք գեղեցիկ ավանդույթներ, որոնցից թերևս ամենահուզիչը՝ ուսումնական ճամփորդությունով դպրոցն ավարտելն է։  Ողջ ուսումնական տարվա ընթացքում աշխատում էի չմտածել ճամփորդության մասին, անգամ երբ սովորողները դիմում էին այդ հարցով միշտ պատասխանում էի, որ դեռ ժամանակ կա, դեռ շատ շուտ է, բայց դե գիտենք ժամանակը ավելի արագ է թռչում քան մենք դա ցանկանում ենք։

Եվ ահա եկավ սպասված օրը, ու մայիսի 24-ին նմանատիպ ճամփորդություններում իմ  հետ հավասարապես կոփված Իրինա Ապոյանի, Հին գործընկեր Լիլիթ Գասպարյանի ու խումբ դեռևս մանկուց ինձ ծանոթ շրջանավարտների հետ մեկնեցինք դեպի Փամբակի ափերը։
Մի գուցե բառերով դժվար կլինի այդ ամենը նկարգրելն ու անգամ դժվար կլինի հիշելով ամենը վերապրելը, կամ ինչպես ժամանակին սովորողներիցս մեկը ասել է, լավագույն պահերը զգալու, ոչ թե դրանք գրելու համար են, բայց հաստատ կասեմ, որ իրականությունը գերազանցեց, բոլորիս սպասելիքները։ Երեք օրերի ընթացքում հասցրեցին միասին ուրախանալ ու տխրել, երգել ու անվերջ պարել, հիշել լավագույն պահերն ու անկեղծ կատակել։
Հ
․Գ․ Սովորողների մի խումբ անմասն չմնաց նաև մեզ անակնկալներ մատուցելուց։ Պարզվում է, որ վերջին ամիսների ընթացքում նրանք նույնությամբ կրկնում էի իմ հրապարակած հայտնի նկարները։ Խնդրում եմ խիստ չմոտենալ։ 


0 Մեկնաբանություն:

Отправить комментарий