2026/06/27

Աշխարհագրություն 7


 

1. Դասընթացի նպատակները

·         Տարածական-քարտեզագրական մտածողության զարգացում. Ուսուցանել աշխարհագրական տարածության ընկալումը, տեղանքում կողմնորոշման, մասշտաբի կիրառման և քարտեզների ընթերցման մեթոդները:

·         Բնական միջավայրի ամբողջականության ընկալում. Սովորողների մոտ ձևավորել պատկերացումներ Երկրի աշխարհագրական թաղանթի, դրա ոլորտների (լիթոսֆերա, մթնոլորտ) փոխազդեցության և բնական զոնաների ձևավորման օրինաչափությունների մասին:

·         Սոցիալ-տնտեսական համակարգերի տեսական հիմքերի ստեղծում. Ծանոթացնել աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման, ժողովրդագրական գործընթացների (բնակչության դինամիկա, միգրացիա) և համաշխարհային տնտեսության կառուցվածքի հիմնարար օրինաչափություններին:

·         Ժամանակակից մեդիագործիքների կիրառում կյանքում. Զարգացնել սովորողների՝ արդի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներից և մեդիագործիքներից առօրյա կյանքում հմտորեն օգտվելու կարողունակությունը՝ դրանց միջոցով իրականացնելով աշխարհագրական տվյալների հավաքագրում, սեփական պարզ քարտեզների կազմում և տարատեսակ թվային քարտեզների ճշգրիտ ընթերցում ու վերլուծություն։

2. Դասընթացի խնդիրները

·         Քարտեզագրական և տարածական կարողունակությունների զարգացում. Սովորողների մոտ ձևավորել աշխարհագրական աստիճանացանցի, մասշտաբի և պայմանական նշանների միջոցով տարածությունը մոդելավորելու, տեղանքում կողմնորոշվելու և պարզ հատակագծեր կազմելու գործնական հմտություններ:

·         Գիտական և հետազոտական հմտությունների խթանում. Զարգացնել բնական (երկրակեղևի շարժումներ, կլիմայաստեղծ գործոններ) և հասարակական (դեմոգրաֆիական շարժեր, տնտեսության տեղաբաշխում) երևույթների միջև առկա պատճառահետևանքային կապերը բացահայտելու, վերլուծելու և կանխատեսումներ անելու կարողությունը:

·         Տեղեկատվական և մեդիագրագիտության ձևավորում. Սովորեցնել տարաբնույթ աշխարհագրական աղբյուրներից (թեմատիկ քարտեզներ, վիճակագրական տեղեկագրեր, էլեկտրոնային տվյալների բազաներ) անհրաժեշտ տեղեկատվությունը քաղելու, մշակելու, աղյուսակների, գրաֆիկների ու կլիմայագրերի տեսքով արտապատկերելու մեթոդները:

·         Էկոլոգիական մշակույթի և պատասխանատվության սերմանում. Օգնել սովորողներին գիտակցել բնական ռեսուրսների սահմանափակությունը, մարդու տնտեսական գործունեության ազդեցությունը աշխարհագրական թաղանթի վրա և էկոլոգիապես անվտանգ վարքագծի կարևորությունը:

·         Համակարգային մտածողության զարգացում. Նպաստել աշխարհի միասնական պատկերի ընկալմանը՝ դիտարկելով բնությունն ու հասարակությունը որպես մեկ ընդհանուր, փոխկապակցված, մշտապես փոփոխվող և զարգացող համակարգ:

3. Ակնկալվող վերջնարդյունքները

Դասընթացի ավարտին սովորողը պետք է կարողանա՝

1.      Կիրառել մասշտաբը, պայմանական նշաններն ու կոորդինատային համակարգը ավանդական և թվային աշխարհագրական քարտեզներում:

2.      Բացատրել լիթոսֆերային սալերի տեկտոնական շարժումների, մթնոլորտային շրջանառության և կլիմայի ձևավորման մեխանիզմները:

3.      Վերլուծել բնակչության վերարտադրության, միգրացիոն հոսքերի և ուրբանիզացման դրական ու բացասական հետևանքները:

4.      Գնահատել տարբեր տարածաշրջանների ռեսուրսապահովվածությունը և դրանց տնտեսական նշանակությունը:

5.      Հավաքագրել տվյալներ, կազմել պարզ քարտեզագրական սխեմաներ և օգտագործել ժամանակակից տեղեկատվական հարթակները առօրյա խնդիրներ լուծելիս:

4. Բովանդակություն (Թեմատիկ պլանավորում)

ԹԵՄԱ 1. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ

·         Աշխարհագրության ուսումնասիրության օբյեկտը և առարկան:

·         Տեղանքի հատակագիծ և մասշտաբ:

·         Գործնական աշխատանք 1. Տեղանքի պարզ հատակագծի կազմում և կողմնորոշում:

·         Աշխարհագրական քարտեզների դասակարգումը, աստիճանացանց, կոորդինատներ:

·         Քարտեզագրական պրոյեկցիաներ և պայմանական նշաններ:

·         Գործնական աշխատանք 2. Քարտեզագրական պատկերման եղանակներ:

ԹԵՄԱ 2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԹԱՂԱՆԹ ԵՎ ԵՐԿՐԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԸ

·         Աշխարհագրական թաղանթի կառուցվածքն ու հատկանիշները:

·         Երկրակեղևի կառուցվածքը, սալերի շարժումը և երկրաբանական դարաշրջանները:

·         Մայրցամաքներ, պլատֆորմներ, գեոսինկլինալներ:

·         Երկրի մակերևույթի մարդածին փոփոխությունները:

·         Համաշխարհային օվկիանոսի հատակի ռելիեֆը, ջրի ջերմաստիճանն ու աղիությունը, ջրի շարժումը:

ԹԵՄԱ 3. ԵՂԱՆԱԿ ԵՎ ԿԼԻՄԱ

·         Եղանակ և եղանակաստեղծ տարրեր (ջերմաստիճան, մթնոլորտային ճնշում, քամիներ, խոնավություն և տեղումներ)։

·         Կլիմայաստեղծ գործոններ և կլիմայի հիմնական տիպեր:

·         Երկրի տարեկան պտույտը և կլիմայական եղանակների առաջացումը:

·         Մթնոլորտի ընդհանուր շրջանառություն (օդային զանգվածներ), կլիմայական գոտիներ և մարզեր:

·         Բնատարածքային համալիրներ, հորիզոնական և վերընթաց գոտիականություն, բնական զոնաներ:

ԹԵՄԱ 4. ԱՇԽԱՐՀԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՒՄԸ

·         Քաղաքական քարտեզ և աշխարհի քաղաքական բաժանում:

·         Պետական տարածք, պետական սահման, պետության տարածքի ձևը:

·         Պետությունների խմբավորումն ու դասակարգումը:

ԹԵՄԱ 5. ԱՇԽԱՐՀԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ

·         Բնակչության թիվը, շարժը և վերարտադրությունը (ժողովրդագրական քաղաքականություն):

·         Բնակչության տեղաբաշխումը և միգրացիաները:

·         Բնակչության կազմը (սեռատարիքային կառուցվածք, աշխատանքային ռեսուրսներ, ռասայական, էթնիկական և կրոնական կազմ):

·         Տարաբնակեցում (քաղաքային և գյուղական բնակավայրեր, ուրբանիզացում)։

ԹԵՄԱ 6. ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

·         Բնական պայմաններ և ռեսուրսներ. դասակարգումն ու ռեսուրսապահովվածությունը:

·         Աշխարհի բնական ռեսուրսների հիմնական խմբերը և դրանց տեղաբաշխումը:

ԹԵՄԱ 7. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

·         Ազգային տնտեսություն և աշխատանքի միջազգային աշխարհագրական բաժանում:

·         Համաշխարհային տնտեսություն. արդյունաբերության ընդհանուր բնութագիրն ու տեղաբաշխումը:

·         Վառելիքաէներգետիկ արդյունաբերություն, մետաղաձուլություն, մեքենաշինություն, քիմիական, թեթև և սննդի արդյունաբերություն:

·         Գյուղատնտեսության ընդհանուր բնութագիրը (բուսաբուծություն, անասնապահություն, ձկնորսություն, անտառային տնտեսություն):

·         Տրանսպորտ և կապ, միջազգային տրանսպորտային գլխավոր ուղիները:

·         Ոչ արտադրական ոլորտ (սպասարկում) և միջազգային տնտեսական հարաբերություններ


0 Մեկնաբանություն:

Отправить комментарий