Ուսումնական չորրորդ շրջանը, որը ըստ կրթահամալիրի օրացույցի ճամբարային է, այս անգամ տևեց երեք շաբաթ։ Քանի որ ճամբարի մասնակիցներ հետ հասցրել էին աշխատել ձմեռային ճամբարի ընթացքում ուստի և ճամբարային օրակարգը և գործունեությունը բավականին հեշտ էր առանձնացնել։
Բավականին
հաջող ստացվեց նոր խաղային մշակված ձևաչափերի փորձարկումը, որոնք արդեն 2026-2027
ուսումնական տարվանից կմտնեն «Քրոնոս» գիտակների ակումբը օրացույց։
Ինչպես նախատեսված էր հունիսի 4-ին տեղի ունեցավ «Քրոնոս» գիտակների ակումբի
մեկամյա գործունեության ամփոփումը, որի ընթացքում նաև ներկայանան տարբեր նախաձեռնություններում
ու նախագծերում մասնակցություն ունեցած սովորողները։ Այս կլոր սեղանը նաև ընդգծեց
նաև հաջորդ ուսումնական տարում:
ճամբարային գործունեության ընթացքում տեղի ունեցավ նաև «Էկոտուր» 2026-ի
պաշտոնական փակումը, որին մասնակցեցինք ողջ ջոկատով։
Ճամբարային գործունեության ընթացքում Մեր ջոկատը իր մասնակցությունը ունեցավ նաև
Օսլոյի Գիմանզիայի սովորողների ընդունելության գործում։ Հատուկ Հյուրերի համար
կազմեցինք «Հրաշալի քսանյակ» խաղային ձևաչափով ինտելեկտուալ խաղը, որը անցավ շատ հետաքրքիր
ու դինամիկ միջավայրում, իսկ հունիսի երեքին մեկ ամբողջ օր ջոկատի սովորողների և նորվեգացի հյուրերի հետ անց կացրեցինք Գեղարքունիքի
մարզում։
Ուսումնական չորրորդ շրջանում տեղի ունեցավ նաև սովորողների անհատական մրցաշարը,
որին այս անգամ մի փոքր պասիվ էր սովորողների մասնակցությունը փոքր ինչ պասիվ էր։
Սակայն մոտ 15 սովորողների միջև տեղի ունեցած մրցաշարում այս անգամ հաղթող
ճանաչվեց Ռոբերտ Աթայանը։
Ուսումնական
չորրորդ շրջանում տեղի ունեցավ նաև երկար սպասված «Հրաշալի քսանյակ» թիմային
ինտելեկտուալ մրցաշարը։ Այս անգամ թիմերը մրցում էին Շվեցարական լիգայի
սկզբունքով, որտեղ յուրաքանչյուր միավոր կարող էր ճակատագրական լիներ։ 9 թիմերի
մեջ ընթացող համառ պայքարի արդյունքում այս անգամ էլ հաղթողների շարքում կար
Ռոբերտ Աթայանը, ով հաղթանակը տարավ իր թիմակիցներ Արեն Կարսեցյանի և Վահե
Ղալեչյանի հետ։
Ուսումնական
չորրորդ շրջանը արդեն ձեռք բերված ավանդույթի համաձայն ավարտեցինք եռօրյա
ճամբարով՝ այս անգամ Արատեսում։






0 Մեկնաբանություն:
Отправить комментарий