2024/08/25

Հայաստանի աշխարհագրություն առարկայի ծրագիր

Հայաստանի աշխարհագրություն առարկայի ծրագիր

 

Ծրագրի նպատակը

1 «Հայաստանի աշխարհագրություն» առարկայի դասընթացը իր հասարակագիտական ու  բնական բաղադրիչներով ունի կարևորագույն նշանակություն սովորողի մոտ Հայաստանի մասին պատկերացումներն ու գիտական գիտելիքները ամբողջացնելու նպատակով։

2 Սույն դասընթացով նար ամփոփվում է նաև հիմնական դպրոցի աշխարհագրություն դասընթացի, ուստի այս դասընթացը նաև առարկայի վերջնական արդյունքների ամփոփումն է։

3 Որպես առարկայի ամփոփիչ օղակ սույն դասընթացը տեղայնացնում է բոլոր հիմնական հասկացությունները, երևույթներն ու օրինաչափությունները։  

4 Ըստ ուսումնասիրման մեթոդի հանդիսանալով տարածական գիտություն, որպես կարևոր նպատակ պետք է նշել Հայաստանի տեղի ու դիրքի ճանաչումը Աշխարհի ու տարածաշրջանի մասշտաբով։

5Ծրագրի նպատակներից է Հայաստանի բնական միջավայրի ու հասարակության փոխհարաբերությունների պարզաբանումը՝ դրանց հետևանքների ուսումնասիրությունն ու ընկալումը։

6 Ծրագրի նպատակն է մարդու գործունեության հնարավորությունների լիարժեք ուսումնասիրությունը։

 

 

Բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները

1.      Հանդիսանալով բնագիտական և հասարակագիտական դասընթացների ինտեգրացված առարկա, ծրագրի  բովանդակության կառուցման առանցքում ընկած է ուսումնասիրվող առարկայի թեմաների ինտեգրումը։

2.      Նախորդ տարիների դասընթացից ծանոթ բնական երևույթների տարածական տեղաբաշխման բացահայտումը և դրանց ազդեցությունը հասարակական երևույթների վրա՝ կոնկրետ Հայաստանի օրինակով

3.       Ինտերակտիվ քարտեզներով ինքնուրույն աշխատելու հմտությունների փոխանցումը՝ դրանց գործնական կիրառությունը ապահովելով։  

4.      Դասընթացի ուսումնասիրման հիմքերի ստեղծումը՝ դասընթացի ամբողջականության ապահովան նպատակով։    

5.       Քանի որ, ըստ պետական չափորոշչի բնագիտության ուսուցումը հիմնված է   աշխարհի ճանաչողության միասնական մեթոդաբանական հիմքերի ապահովման նպատակով՝ աշխարհագրության դասընթացների բովանդակությունը կառուցվում է նաև մի շարք խաչվող հասկացությունների հենքի վրա: Դրանք առանցքային հասկացություններ են, որոնք ընդհանրական են աշխարհի մասին տարբեր գիտությունների համար և սովորողներին օգնում են միավորելու, փոխկապակցելու աշխարհի մասին տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքները՝ մեկ ընդհանրական պատկերի շրջանակում: Այդ հասկացությունները պետք է մեծ ուշադրության արժանանան դպրոցի բոլոր աստիճաններում: Ներկայացվող ծրագրում առանձնանում են հետևյալ խաչվող հասկացությունները

1) Օրինաչափություններ,

2) Պատճառ և հետևանք, մեխանիզմ և կանխատեսում,

3) Մասշտաբ, սանդղակ, համամասնություն և քանակ,

4) Համակարգեր,

5) Կայունություն և փոփոխություն:

 

Ծրագրի ակնկալվող վերջնարդյունքները

1.      Սովորողը պետք է հստակ պատկերացում ունենա Հ յաստանում բնական ու հասարակական երևույթների տեղաբաշխման և փոխազդեցությունների մասին։

2.      Կոնկերտ Հայաստանի օրինակով բացատրի աշխարհագրական դիրքի ազդեցությունը՝ առանձնացնելով դրա տարատեսակները։   

3.      Սովորողը պետք  է հասկանա և բացատրի բնական պայմաններ ու բնական ռեսուրսների ազդեցությունը տնտեսության զարգացման գործում։  

4.      Կարողանա ընթերցել տարաբնույթ աշխարհագրական քարտեզներ, դրանց հիման վրա կատարի վերլուծություն։ Աշխատել էլեկտրոնային ու ուրվագծային քարտեզներով։ Կազմի սեփական քարտեզներ։

5.      Հստակ պատկերացում ունենա Հայաստանի տնեսական զարգացման հեռանկարների մասին; Կարողանա ներկայացնել առանձին ճյուղերի զարգացման հնարավորությունները։

6.      Ընկալի Հայաստանի բնական պայմանների ու բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման սկզբունքները։  

7.      Գիտակցի հասարակության ու բնության հարաբերությունները, և այդ հարաբերությունների հետևանքները աշխարհի տաբեր հատվածներում՝ բացահայտելու այդ հարաբերությունների առանձնահատկությունների վրա աշխարհագրական գործոնների ազդեցությունը։

8.      Ձևավորի հոգատար վերաբերմունք Հայաստանի բնական միջավայրի, նյութական ու ոչ նյութական ռեսուրսների մասին։

 

 

 

 

 

Ուսումնական միջավայր


 Առանձնացվում է ուսումնական  միջավայրի երկու տեսակ՝ ֆիզիկական և մեդիամիջավայր:

Որպես ֆիզիկական միջավայր կարող են ծառայել դասարանը, բաց ուսումնական լաբորատորիան, թանգարանը, բնական միջավայրը և այլն:

Մեդիամիջավայրը ներառում է սովորողի և դասավադողի ուսումնական բլոգները, թվայնացված դասագրքերը, դասանադողի կողմից առանձնացված համցանցային ռեսուրսներն ուսումնական ծրագրերը, թվայնացված քարտեզները և այլն:

 

Բովանդակություն

1.      Հայկական լեռնաշխարհ: Ընդհանուր բնութագիրը

2.      Հայկական լեռնաշխարհի ռելիեֆը

3.      ՀՀ աշխարհագրական դիրքը

4.      ՀՀ օգտակար հանածոները

5.      ՀՀ գետային ցանցը

6.      ՀՀ ռելիեֆը

7.      ՀՀ կլիման 

8.      ՀՀ բուսականությունն ու կենդանական աշխարհը

9.      ՀՀ հողային ծածկը

10.  ՀՀ լանդշաֆտային գոտիները

11.  ՀՀ բնակչությունը

12.  ՀՀ բնակչության կազմը

13.  ՀՀ խոշոր քաղաքները

14.  ՀՀ արդյունաբերության ընդհանուր բնութագիրը

15.  Վառելիքաէներգետիկ համալիր

16.  Մետալուրգիան

17.  Մեքենաշինությունը

18.  Արդյունաբերության այլ ճյուղեր 

19.  ՀՀ գյուղատնտեսության ընդհանուր բնութագիրը

20.  Բուսաբուծությունը

21.  Անասնապահությունը

22.  Տրանսպորտի հիմնական տեսակները

23.  Սպասրկման ոլորտ

 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий