2026/06/25

Եռօրյա ուսումնական ճամբարի ամփոփում


 



Ուսումնական չորրորդ շրջանը ամփոփելու լավագույն միջոցը այն միասնական եռօրյա ճամբարով ամփոփելն է։ Դե քանի որ արդեն կա ավանդույթ ուստի այն խախտելը ընդունելի չէր լինի։ Վերջին տաս տարում չեմ հիշում ճամբար, որը այսքան տարատարիք լիներ։
Այս անգամ որպես կեցության վայր ընտրվել էր Արատեսի ներքևի, կամ հարավային հատվածը՝ ներառելով Պանդոկն ու Սիրո տնակը։ Այս մեկ տարվա ընթացքում կուտակած փորձը հուշում է, որ սովորողների տարբեր խմբեր իրենց ավ են դրսևորում տարբեր ձևաչափի խաղերում, ուստի դժվար է ասել, թե ամբողջ տարվա կտրվածքով ովքեր են լավագույնները։ Այս մշտական հարցը հասկանալու համար կա հետաքրքիր մտահղացում՝ համակցել բոլոր ձևաչափերը մեկ մրցաշարի տակ, որևէ այս անգամ փորձարկվեց Արատեսում։
Արդյունքները բավականին հետաքրիր էին, քանի որ ինչպես և կանխատեսում էր յուրաքանչյուր ձևաչափում խիստ տարբեր արդյունքներ էին գրանցվում։
Ճամբարային գործունեության ընթացքում նաև կարողացանք նոր, դեռևս խաղացանկում չգրանցված խաղային ձևաչափ էլ փորձարկել։
Բացի մեր խմբից Արատեսը նույն ժամանակահատվածում հյուրընկալել էր Հարավային դպորցի սովորողներին, որոն հետ համատեղ ժամերգություն անցկացրեցինք Արատեսի հայտնի վանքում։
Սովորողների ջանքերով Արատեսում կազմակերպվեց նաև թիմային քվեստ խաղ, որի ժամանակ ամբողջ Արատեսի ու նրա հարակից տարածքում թաքնված 12 հուշումներով վայրերը գտնելու համար սովորողներից պահանջվեց մոտ երեք ժամ։ Քվեստային խաղերը  ռազմամարզական ճամբարների ու ինտելեկտուալ խաղերի հետաքրքիր համադրում են, որոնք կարող են հաջողությամբ ներդրել հետագա ճամբարներում։

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий