2026/06/27

Աշխարհագրություն 8


 

1. Դասընթացի նպատակները

·         Ռեգիոնալ մտածողության ձևավորում. Սովորեցնել աշխարհի տարածաշրջանների համալիր աշխարհագրական վերլուծությունը (դիրք, բնություն, բնակչություն, տնտեսություն)՝ որպես փոխկապակցված միասնական համակարգ։

·         Երկրների համեմատական վերլուծություն. Զարգացնել տարբեր սոցիալ-տնտեսական և քաղաքական համակարգեր ունեցող առաջատար պետությունների զարգացման մոդելները համեմատելու հմտություններ:

·         Աշխարհաքաղաքական և հարևանության գիտակցում. Խորությամբ ուսումնասիրել Հարավարևմտյան Ասիայի և ՀՀ հարևան երկրների տնտեսաշխարհագրական պատկերը՝ հասկանալու համար դրանց աշխարհաքաղաքական ազդեցությունը Հայաստանի վրա:

·         Ժամանակակից մեդիագործիքների կիրառում կյանքում. Զարգացնել սովորողների՝ արդի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներից և մեդիաաղբյուրներից առօրյա կյանքում հմտորեն օգտվելու կարողունակությունը՝ դրանց միջոցով իրականացնելով տարբեր տարածաշրջանների ու երկրների վերաբերյալ աշխարհագրական տվյալների հավաքագրում և թվային թեմատիկ քարտեզների ճշգրիտ ընթերցում ու վերլուծություն։

2. Դասընթացի խնդիրները

·         Ռեգիոնալ-տարածական կարողունակությունների զարգացում. Սովորողների մոտ ձևավորել 7-րդ դասարանում ստացած տեսական գիտելիքները (բնակչություն, տնտեսության ճյուղեր) կոնկրետ տարածաշրջանների և երկրների համալիր բնութագրման համար կիրառելու հմտություններ:

·         Գիտական և հետազոտական հմտությունների խթանում. Զարգացնել տարբեր երկրների բնական ռեսուրսների ներուժի, ժողովրդագրական իրավիճակի և տնտեսական մասնագիտացման ճյուղերի միջև առկա պատճառահետևանքային կապերը բացահայտելու, վերլուծելու և համեմատական վերլուծություններ անելու կարողությունը:

·         Տեղեկատվական և մեդիագրագիտության ձևավորում. Սովորեցնել տարաբնույթ տեղեկատվական աղբյուրներից (թեմատիկ քարտեզներ, վիճակագրական տեղեկագրեր, էլեկտրոնային տվյալների բազաներ) անհրաժեշտ ռեգիոնալ տեղեկատվությունը քաղելու և համադրելու մեթոդները:

·         Համակարգային մտածողության զարգացում. Նպաստել աշխարհի բազմազանության և ամբողջականության ընկալմանը՝ դիտարկելով տարբեր երկրներն ու տարածաշրջանները որպես համաշխարհային տնտեսության և աշխատանքի միջազգային բաժանման փոխկապակցված բաղադրիչներ:

3. Դասընթացի ակնկալվող վերջնարդյունքները

Դասընթացի ավարտին սովորողը պետք է կարողանա՝

1.      Համեմատել աշխարհի խոշոր տարածաշրջանների բնական ռեսուրսների ներուժը, դեմոգրաֆիական պատկերը և մասնագիտացման ճյուղերը:

2.      Աշխարհագրական քարտեզի վրա տեղորոշել և ճանաչել բոլոր ուսումնասիրվող երկրները, դրանց մայրաքաղաքները, խոշորագույն քաղաքներն ու արդյունաբերական շրջանները:

3.      Վերլուծել ՀՀ հարևան երկրների (Վրաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան) տնտեսական և քաղաքական միտումները:

4.      Հավաքագրել տվյալներ և օգտագործել ժամանակակից տեղեկատվական հարթակները առանձին երկրների աշխարհագրական բնութագրերը վերլուծելիս:

4. Բովանդակություն (Թեմատիկ պլանավորում)

ԹԵՄԱ 1. ԵՎՐՈՊԱ ՄԱԿՐՈՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

·         Եվրոպայի աշխարհագրական դիրքը, բնական պայմաններն ու ռեսուրսները:

·         Եվրոպայի բնակչությունը և տնտեսության ընդհանուր պատկերը։

·         Արևմտյան Եվրոպա. Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա: Հյուսիսային և Հարավային Եվրոպայի երկրների համառոտ ակնարկ:

·         Արևելյան Եվրոպա. Ռուսաստանի Դաշնություն (աշխարհագրական դիրքը, բնական հարստությունները, բնակչությունը, տնտեսության հիմնական ճյուղերը):

ԹԵՄԱ 2. ԱՍԻԱ ՄԱԿՐՈՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

·         Ասիայի ընդհանուր աշխարհագրական բնութագիրը. բնական պայմանները և ռեսուրսները:

·         Ասիայի բնակչության բազմազանությունը, տեղաբաշխումը և կրոնական կենտրոնները։

·         Արևելյան և Հարավային Ասիա. Չինաստան, Ճապոնիա, Հնդկաստան (ժողովրդագրական պատկերը և տնտեսական կառուցվածքը)։

·         Հարավարևմտյան Ասիա և ՀՀ հարևան երկրներ. Տարածաշրջանի աշխարհաքաղաքական և տնտեսաշխարհագրական դիրքը:

·         Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսաշխարհագրական բնութագիրը:

ԹԵՄԱ 3. ԱՄԵՐԻԿԱ (ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ)

·         Ամերիկա աշխարհամասի բնության և բնակչության ձևավորման պատմական առանձնահատկությունները։

·         Հյուսիսային Ամերիկա. Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ԱՄՆ)` որպես համաշխարհային տնտեսության առաջատար: Կանադա:

·         Լատինական Ամերիկա. Տարածաշրջանի ընդհանուր տնտեսաշխարհագրական բնութագիրը: Բրազիլիա:

ԹԵՄԱ 4. ԱՖՐԻԿԱ, ԱՎՍՏՐԱԼԻԱ ՈՒ ՕՎԿԻԱՆԻԱ

·         Աֆրիկա մայրցամաքի բնական ռեսուրսները, բնակչությունը և տնտեսական հետամնացության պատճառները:

·         Եգիպտոս և Հարավաֆրիկյան Հանրապետություն (ՀԱՀ)։

·         Ավստրալիա և Օվկիանիա. Ավստրալական Միության յուրահատուկ բնությունը, բնակչությունը, տնտեսության առաջատար ճյուղերը:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий