2023/03/31

Դեպի Լոռի- եռօրյա ճամբարի ամփոփում

Ինչպես նախատեսված էր ավագ դպրոցի սովորողների մեծ խումբ մարտի 28-30

-ը եռօրյա ուսումնական ճամբար անց կացրեց Լոռիում: Ինչպես նախագծում նծված էր ճամբարի նպաակներն էին ճամաչել լոռվա բնաշխարհն ու պատմամշակութային ժառանգությունըմ ինչպես նաև ծանոթանալ հանքարդյունաբերությանն ու դրա բոլոր հետևանքներին:
Ճամփորդության հայրենագիտական մասը բավականին տպավորիչ էր, քանի որ Հասցրեցին լինել Քոբայրավանքում, քայլեցինք Սանահինի կամուրջ վրավրայով, այցելեցինք Սանահինի ու Հաղպատի Վանական համալիրներ, ինչպես նաև երկար ժամանակ պտտվեցինք Ախթալայի ամրոցի ու եկեղեցու տարածքում: Իհարկե նաև եղանք Միկոյանների տուն-թանգարանում՝ յուրովի բացայատելով հայ հանճարներին:
Բնապահանական բաղադրիչը ցավոք այդքան վառ գույները նկարագրելը հնարավոր չէ: Առաջին օրը Ալավերդիում շրջելիս բոլորիս ուշադրության կենտրոնում էր Ավալերդի լքված լեռնահարստացուցիչ կոմբինատը, հսկայական տարաքը, որը այսօր չի գործում, վերածվելով անկենդան հսկայական տարծքի:

Բավականին հետաքրքիր էր, Ախթալայի լեռնահարստացման կոմբիտատ կատարած այցելությունը: Այստեղ հնարավորություն ունեցանք ծանոթանալու հանքարարի մշակաման ու մետաղների կորզման ողջ գործընթացի հետ: Կոմբինատում ինձ ամենաշատը հետքրքրեց փոչանքների չորացման գորխծընթացը: Ինրպես գիտենք լեռնահանքային արդյունաբերության ամենավատ

հետևանքը հսկայական պոչամբարների առաջացումն է, այս տեխնոլոգիայով, որը բացառում է հեղուկ վիճակում գտնվող արտանետումների գոյացումը, հետևաբար նաև նոր պոչամբարների առաջացումը:

Եզրափակելով հանքարդյունաբերության հետևանքների ուսումնասիրությունը հասցրեցինք նաև լինել Այրումի պոչամբարում, որը արդն գտնվում է փակման փուլում, և արդեն 2024 թվականին կլինի լիովին փակ:
Ամփոփելով եռօրյա ուսումնական ճամփորդությունը կարող եմ ասել, որ ուսումնական ճամփորդության առջև դրված բոլոր նպատակները բարեհաջող կերպով իրականացվեցին: Հաջորդիվ կներկայանան նաև սովորողները իրենց ուսումնական նյութերով:



0 Մեկնաբանություն:

Отправить комментарий