2023/03/13

Ինտելեկուալ խաղ փաստաշար-«Տիգրան Հայրապետյան» օրեր կրթահամալիրում

Խաղը տեղի կունենա Մարտի 21-ին, ժամը՝ 13։00 -ին, մարմարյա սրահում։ 

 Խաղին մասնակցում են մինչև 6 հոգանոց թիմեր, խաղի ընթացքում տրվում 10 հարց  որոնցից յուրաքանչյուրը ունի 5 հուշում։ առաջին հուշումից հետո ճիշտ պատասխանի համար տվում է 5 միավոր, ամեն հաջորդ հուշումից հետո միավորը նվազում է։ Սխալ պատասխանի դեպքում հանվում է մեկ միավոր, սակայն թիմերը կարող են փոխել իրենց պատասխանները՝ ստանալով այդ հուշումից հետո մնացած միավորը։ Եթե առաջին հուշումից սխալ են պատասխանել, ապա երկրորդ հուշումից գլխի ընկնելուց  փոխում են պատասխանը և այդպես շարունակ։ Յուրաքանչյուր հուշումից հետո տրվում է 20 վայրկյան ժամանակ։  Հաղթում է այն թիմը, որը հավաքում է ամենաշատ միավորը։

Օրինակ՝

1. Այդ երկիրը ունի 6 նահանգ։ -5 միավոր

2. Այդ երկիրը չունի ցամաքային ոչ մի հարևան։ -4 միավոր

3. Երկրը սահմանադրական միապետություն, իսկ  ղեկավարը չի «կառավարում» հենց այդ երկրի տարածքից ։ - 3միավոր

4. Այդ երկիրը տարածքի մեծությամբ  6-րդն է աշխարհում։ -2 միավոր

5. Այդ երկիրը համարվում է  ագեվազ կենդանու հայրենիքը։ -1 միավոր

Պատ՝ Ավստրալիա

Մասնակցել կարող ենք լրացնելով հետևյալ հայտը։

 


0 Մեկնաբանություն:

Отправить комментарий