2023/01/22

Ինտելեկտուալ խաղ-Փաստաշար կամ խաղ նվազող միավորներով

 Խաղին մասնակցում են մինչև 6 հոգանոց թիմեր, խաղի ընթացքում տրվում 12 հարց  որոնցից յուրաքանչյուրը ունի 5 հուշում։ Առաջին հուշումից հետո ճիշտ պատասխանի համար տվում է 5 միավոր, ամեն հաջորդ հուշումից հետո միավորը նվազում է։ Սխալ պատասխանի դեպքում հանվում է մեկ միավոր, սակայն թիմերը կարող են փոխել իրենց պատասխանները՝ ստանալով այդ հուշումից հետո մնացած միավորը։ Եթե առաջին հուշումից սխալ են պատասխանել, ապա երկրորդ հուշումից գլխի ընկնելուց  փոխում են պատասխանը և այդպես շարունակ։


Յուրաքանչյուր հուշումից հետո տրվում է 20 վայրկյան ժամանակ։  Հաղթում է այն թիմը, որը հավաքում է ամենաշատ միավորը։


Օրինակ՝

1. Այդ երկիրը ունի 6 նահանգ։ -5 միավոր

2. Այդ երկիրը չունի ցամաքային ոչ մի հարևան։ -4 միավոր

3. Երկրը սահմանադրական միապետություն, իսկ  ղեկավարը չի «կառավարում» հենց այդ երկրի տարածքից ։ - 3միավոր

4. Այդ երկիրը տարածքի մեծությամբ  6-րդն է աշխարհում։ -2 միավոր

5. Այդ երկիրը համարվում է  ագեվազ կենդանու հայրենիքը։ -1 միավոր

Պատ․՝ Ավստրալիա

1. Այս ընկերությունը ստեղծվել է 1958 թվականին Էնրիկե Բերնատի կողմից։-5մ միավոր

2. Այս ընկերության արտադրանքը տիեզերքում եղած առաջին քաղցրավենիքն է։ 4 միավոր

3. Ընկերության ամենամեծ արտադրանքը կշռել է 725 գրամ։ -3 միավոր

4. Ընկերության լոգոյի հեղինակը իսպանացի հանրահայտ նկարիչ Սալվադոր Դալին է։-2 միավոր

5. Այս ընկերությունը ստեղծել է կոնֆետ, որը թույլ է տալիս ծնողներին հանգիստ շունչ քաշել՝ առանց անհանգստանալու, որ իրենց երեխաները նորից կեղտոտեն իրենց հագուստը։ Քանի որ  կոնֆետն ուներ փայտ, որը ծառայում էր որպես բռնակ։-1 միավոր

Պատ․՝ Չուպա-չուպս

Խաղը տեղի կունենա չորեքշաբթի  օրը, ժամը 13։00 մարմարյա սրահում

Մասնակցել կարող ենք լրացնելով հետևյալ հայտը։

 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий