![]() |
Լուսանկարը՝ Ղ.Ալիշանի «Տեղագիք Հայոց Մեծաց»
գրքից-Մասիս լեռն ու Բայազետ քաղաքը
|
2017թ.-ին լրանում է Վենետիկի Մխիթարյան Միաբանության հիմնադրման 300 ամյակը: Տարելից,
որը շատերին՝ առավել ևս իրեն սեբաստացի համարողների համար շատ կարևոր հանգամանք է ևս
մեկ անգամ վերուսումնասիրելու մխիթարյանների դերը գիտության զարգացման գործում: Ինձ,
որպես աշխարհագրագետի, բավականին մեծ հետաքրքրություն ներկայացրեցին Ղևոնդ Ալիշանի
«Քաղաքական աշխարհագրություն» և «Տեղագիրք Հայոց Մեծաց» աշխատությունները: Սույն աշխատությունները
հնարավորություն են տալիս հասկանալու տվյալ շրջանի աշխարահագրական միտքն ու համեմատել
նույն ժամանակահատվածում աշխարհագրական մտքի հետ, որը զարգանում էր այլ երկրներում:
Մինչ կոնկրետ Ալիշանի աշխատություններին անդրադառնալը մի քանի խոսքով նկարագրեմ աշխարհագրական
մտքի զարգացումը այդ ժամանակի երկրներում: Ալիշանի ապրած ժամանակներում աշխարհագրությունը
զարգանում էր Գերմանիայիում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում: Նշեմ նաև, որ յուրաքանչյուր
երկրում աշխարհագրական միտքը զարգանում էր տարբեր ուղղություններով՝ ունենալով իր հասարակական
ու բնական նախադրյալները: Գերմանիայում աշխարհագրությունը զարգանում էր ի շնորհիվ այդպիսի
հայտնի գիտնականների, ինչպիսիք են Ռուդոլֆ Չելենը, Ֆրիդրիխ Ռադցտելը և այլոք: Հասկանալի
քաղաքական իրավիճից ելնելով՝ Գերմանիայւոմ զարգանում էր աշխարհագրության քաղաքական
ուղղությունը, ընդ որում գերմանացի գիտնականների մի շարք քաղաքական կանխատեսումներ
հետագայում, ինչպես կյանքը ցույց տվեց, իրականություն
դարձան:
Շատ ընդհանրություններ կան գերմանական և ֆրանսիական աշխարհագրական դպրոցների միջև, վերջինիս ամենակարկառուն ներկայացուցիչը Պոլ Վիդալ դե լա Բլաշն էր:
Գլխավոր տարբերությունը ֆրանսիական և գերմանական դպրոցների միջև կայանում է նրանում, որ ֆրասնիական դպրոցում քաղաքական կյանքի ազդեցության վրա առաջնային էին համարվում բնական գործոնները, իսկ գերմանականում առաջնայնությունը տրվում էր հասարակական գործոններին:
Նույն ժամանակահատվածում հսկայածավալ Ռուսաստանում ընթանում էին բնական ռեսուրսների հայտնաբերման և օգտագործման աշխատանքներ, որը ենթադրում էր տնտեսության վերակազմակերպում: Այս հանգամանքից ելնելով՝ հասկանալի է դառնում, որ Ռուսաստանում զարգացման բարձր մակարդակի վրա է գտնվում տնտեսական աշխարհագրությունը: Նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ը կայանում էր որպես ծովային գերտերություն, ու, հասնակալի է, նոր տարածքների ուսումնասիրությանն ու դրանց դերի ազդեցությունը արտացոլվում էր ամերիկյան աշխարհագրական մտքի վրա: Հատկանշական է հատկապես նավատորմի ադմիրալ Ալֆրեդ Մեխենի ներդրումը:

Ինչպես տեսնում ենք, աշխարհի զարգացած երկրներում աշխարհագրական
միտքը գտնվում էր տրոհման փուլում, ու առաջնայնությունը տրվում էր կոնկրետ ուղղություններին,
որը, անշուշտ, ուներ և՛ իր դրական, և՛ իր բացասական հետևանքները: Դրական էր այն առումով,
որ աշխարհագրությունը դառնում էր ավելի ընդգրկուն ու լայնածավալ գիտություն, իսկ բացասական
էր այն առումով, որ աշխարհագրությունը կարծես քիչ-քիչ կորցնում էր իր ամբողջականությունը:
Ղևոնդ Ալիշանի առաջին աշխատությունը, որը կոչվում էր «Քաղաքական
աշխարհագրություն», իրենից ներկայացնում է ամբողջական աշխարհագրական աշխատություն:
Չնայած հեղինակի կողմից ընտրված վերնագրին (այդ ժամանակ դեռ չէր օգտագործում գեոպոլիտիկա-աշխարհաքաղաքականություն
տերմինը) աշխատությունը ներառում էր աշխարհագրական բոլոր թաղանթերի մանրակրկիտ նկարագրություն: Ալիշանը հավաքագրելով մանրամասն տեղեկությունները
նախ և առաջ աշխարհը բաժանել էր առանձին մասերի ու ավելացրել մանրակրկիտ նկարագրություն:
Հետաքրքիր է Ալիշանի կատարած աշխարհագրական բաժանումը, այդ ժամանակի հայտնի երկրների
ամբողջական նկարագիր տալուց բացի նաև երկրներն
առանձնացնում էր առանձին մասերի՝ բնութագրելով դրանցից յուրաքանչյուրը: Բացի աշխարահագրական
բաժանումներից՝ Ալիշանը երկրները առանձնացնել է նաև ըստ պատմական շրջանների: Աշխատության
մեջ նկարագրելով մի շարք աշխարհագրական օբյեկտներ՝ ծովեր, լեռներ, լճեր, հեղինակը բացի
ժամանակակից անվանումներից օգտագործում է նաև նրանց պատմական անվանումը՝ փոքրիկ պատմական
ակնարկ կատարելով: Հետաքրիր է, որ ունենալով նաև խորը պատմական գիտելիքներ, Ալիշանը
հստակ տարանջատում էր այդ երկու գիտությունները: Մասնավորապես իր «Քաղաքական աշխարհագրության»
մեջ հեղինակն անրադառնում է պատմական իրադարձություններին այնքանով, որքանով դրանք
անդրադառնում են աշխարհագրական նկարագրի վրա:
Այսպիսով, իմի բերելով Ղևոնդ Ալիշանի «Քաղաքական աշխարհագրություն»ը,
կարելի է ասել, որ տվյալ ժամանակի համար այն արժեքավոր տեղեկություններ էր պարունակում
աշխարհի երկրների բնակչության, տնտեսության ու բնական միջավայրի մասին: Իհարկե, վերոհիշյալ
աշխատության մեջ մի շարք փաստեր վաղուց արդեն կորցել են իրենց արդիականությունը, սակայն
բավականին լուրջ աղբյուր են հանդիսանում ժամանակագրական փոփոխությունները վերականգնելու
համար:
«Քաղաքական աշխարհագրություն» գրից լույս տեսնելուց երկու տարի անց լույս է տեսնում «Տեղագիրք Հայոց Մեծաց» աշխատությունը, որը ևս իրենից հսկայական աշխարհագրական կարևոր աշխարհագրական-նկարագրական հանրագիտարան էր ներկայացնում: Ի տարբերություն իր նախորդ աշխատության‚ Ալիշանն այս անգամ ուսումնասիրության նյութ էր դարձրել միայն ու բացառապես պատմական Հայաստանի աշխարհագրությունը։ Տրված է Հայաստան աշխարհի «Բնական նկարագիրը»‚ այսինքն՝ գետեր‚ լեռներ‚ կլիմայական բնութագրականներ‚ բուսական և կենդանական աշխարհ: Հեղինակը զերծ է մնացել քաղաքական ու պատմական իրավիճակի նկարագրությունից, սակայն Հայաստան ասելով ու պատմական Հայաստանը՝ Մեծ Հայքը նկարգելով, աշխատությունը ավելի քան քաղաքականացված է: Աշխարհագրական տեսանկյունից այն իրենից ներկայացնում է կարևոր տեղեկատվական բազա, քանի որ աշխատությունը գրելիս հեղինակը օգտագործել է մի շարք աղբյուրներ՝ այդ թվում նաև բանահավաքչական նյութեր: Ընդհանուր նկարագիրը ներկայացնելուց հետո Ալիշանը սկսում է պատմական Հայաստանի նահանգների (Վասպուրական‚ Սյունիք‚ Արցախ‚ Այրարատ‚ Տայք և այլն) պատմա-աշխարհագրական նկարագիրը‚ որտեղ շարադրված էր տվյալ վայրերում գտնվող հնությունների (օր. Էջմիածին Մայր տաճար‚ Վանա բերդ‚ Կարսի եկեղեցիներ և այլն) պատմությունը ։ Աշխատությունն ավարտվում է տեղանունների մանրակրկիտ ցանկով, որը երկար ժամանակ ծառայել է որպես կարևոր տեղեկատվական բազա: «Տեղագիր Հայոց Մեծացը» շրջադարձային կետ հանդիսացավ Ալիշան-մտավորականի կյանքում, քանի որ այս աշխատությունից հետո նա ձեռնամուխ է լինում պատմական նահանգների աշխարհագարական նկարագրությունը գրելով, որը ըստ նախատեսվածի պետք է ընդգրկվեր 22 հատորներում, սակայն Ալիշանի մահը հնարավություն տվեց միայն 4 հատորի լույս տեսնելուն:

Օգտագործված գրականություն
1. Ա.Վալեսյան, Լ.Վալեսյան-«Քաղաքական աշխարհագրություն»
4. Ս.Շտիկյան-
Ղևոնդ Ալիշանի
ծննդյան 170 ամյակին նվիրված հոդված
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий