2020/06/11

Երբ շնորհակալ ես նկատողության համար

Շաբաթվա մեկնարկը հաջող չէր: Երկուշաբթի օրը տղաս՝ Յուրին, իրեն բնորոշ աշխուժությամբ վազվզելով տանը սայթաքեց, ընկավ ձեռքի վրա ու փակ կոտրվածք ստացավ: Բարեբախտաբար այդ տհաճ միջադեպն արդեն անցյալում է, իսկ մեզ դեռ երեք շաբաթ սպասվում է մի փոքր փոփոխված առօրյա, Յուրիի գիպսով պատված ձեռքով, կամ ինչպես ինքն է ասում՝ ծանրացած թաթիկով: Շաբաթը նաև աչքի էր ընկնում այն փաստով, որ ուսումնական տարվա հաշվետու նախագծի շրջանակներում ի թիվս այլ դասավանդողների պետք է ներկայանայի նաև ես: Ճիշտն ասած, այս ձևաչափի հանդիպում, նմանատիպ կոնկեքտով այնքան էլ իմ սրտով չէր, քանի որ մի տեսակ դատարանում մեղադրյալ կարագավիճակի տարրեր կան: Ինքս մի քանի անգամ ներկա գտնվել էի նմանատիպ այլ հանդիպումների ու մոտավոր պատկերացում ունեի հանդիպման ձևաչափի մասին: Պատրաստվել էի հանդիպմանը՝ միանշանակ՝ այո, պատրաստ էի ցանկացած հարցի պատասխանեի, իմ կարծիքով՝ այո: Սակայն երբ հնչեց իմ հասցեին նկատողություն, այս դեպքում կարծես թե եղավ անսպասելին, ինքնին հանրային նկատողություն ստանալը հաճելի չի, ու ցանկացած պարագայում ես կտրուկ կարձագանքեի, կներկայացնեի նշվածի մի շարք անհամապատասխանություններ, ասածներս կապացուցեի կոնկրետ փաստերով, սակայն այդ պահին ես ուղղակի լռեցի: Քանի որ ոչ թե ինձ մեղադրում են թերի աշխատանքի /դրա հետ հաստատ բուռն կվիճեի, քանի որ լիքը հակափաստարկ կա/ այլ հնարավորություններից ցածր հանդես գալու համար:
Իհարկե, յուրաքանչյուրս ունենք մեր հնարավորությունների մասին մեր երևակայած նշաձողը, որը միշտ ավելի բարձր ենք գնահատում, քան ուրիշները, բայց այս դեպքում իրադրությունը ճիշտ հակառակն է: Արդյունքում, երբ քեզ հանրային նկատողություն են անում, դու միշտ էլ դիմացին ներկայացնում ես քո հակափաստարկները, սովորաբար վերջում բաժանվում ես այն կետի վրա, որ յուրաքանչյուրն իր սեփական տեսակետն ունենալու իրավունք ունի:
Այս դեպքում ինձ ուղղված մեղադրանքին չեմ պատասխանի Ասպետ ռազմամարզական ճամբարի հաջող գործունեությամբ, չեմ ներկայացնի
հաջողված  նախագծեր, կամ դասերից ոգևորված ծնողների մեջբերումներ, այլ պարզապես կասեմ շնորհակալություն նկատողության համար:
Iha8k
Հ.Գ. Երբեք չէի մտածի, որ երբևիցե շնորհակալ կլինեմ նկատողություն համար

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий