2025/08/19

Ռազմամարզական ճամբար, 8-րդ հերթափոխի հաշվետվություն։



Հուլիսյան վերջին օրերին՝ երբ Երևանում օդի ջերմաստիճանը նորանոր ռեկորդներ էր գրանցում Արատեսում մեկնարկեց ռազմամարզական ճամբարի հերթական, թվով 8-րդ հերթափոխը։ Այս հերթափի խումբը ձևավորվել էր վաղուց, դեռևս ամառային ճամբարի ընթացքում, որը բավականին դյուրին դարձրեց ողջ ճամբարային գործունեությունը։ Ճամբարային գործունեության պատասխանատվությունը այս անգամ կիսում էի Անահիտ Գրիգորյանի հետ, իսկ ռազմամարզական բաղադրիչի պատասխանատուն Հովսեփ Աղաբաբյանն էր։

Այս անգամ հայրենագիտական բաղադրիչը հաշվի առնելով դեպի ճամբար տանող ճանապարհը անցնում էր Սևանի ավազանով իսկ կանգառները բացի ավանդական Հայրավանքի ու քարավանատան  կանգառներից ներառում էին Բերդկունք բերդի բարձունքը և Սուրբ Հովհաննես մատուռը։  

Արդեն Արատեսի դպրական կենտրոնում ճամբարականների խումբը ըստ կանոնակարգի պատահականության սկզբունքով բաժանվեց ջոկատների, իսկ յուրաքանչյուր ջոկատից ընտրվեց ջոկատի ղեկավար։ Ընդ որում՝ ընկեր Հովսեփի նախաձեռնությամբ այս անգամ ջոկատի մասնակիցները իրենք ընտրեցին ջոկատավարները, սակայն մինչ ճամբարի ավարտը որոշ հանգամանքներ ստիպեցին փոխել ջոկատավարներին։ 

Հագեցած ռազմամարզական ճամբարի ծրագիրը իր մեջ ներառում էր շարային պատրաստություն, կրակային պատրաստություն, տարբեր տեսակի մրցակցային վարժանքներ, գիշերային հերթապահություն, ականապատ դաշտի ականազերծում։  
Բացի բուն ռազմամարզական պարապմունքներից ներառված էին նաև քարյլարշավեր, իսկ երեկոյան խարույկի շուրջ կազմակերպվող պարեր ու զրույցներ։ 
Չնայած ճամբարի ընթացքում դժվարություններին միանշանակ կարող եմ ասել, որ այն լիարժեքորեն և՛ ֆիզիկապես, և՛ 
հոգեպես կոփեց սովորողներին։


2025/07/25

Ռազմամարզական ճամբար, 8-րդ հերթափոխ


 Ժամկետ՝ հուլիսի 31-օգոստոսի 3

Մեկնում՝  հուլիսի 31-ին, ժամը՝ 08:00, Մայր դպրոցի բակից
Վերադարձ՝ օգոստոսի 3, ժամը՝ մինչև 20:00, Մայր դպրոցի բակ
Մասնակիցներ՝ հետազոտական վարժարանի 11-12-րդ դասարանների ճամբարականներ
Ճամբարի պատասխաբատումներ՝ էմանուել Ագջոյան, Անահիտ Գրիգորյան
Ռազմամարզական գործունեության հրահանգիչ՝ Հովսեփ Աղաբեսկայն



Խոհարարը՝ Հերմոն գյուղից /պատասխանատու Արատեսի տնտեսվար Խաչիկ Էյնաթյան

Երթուղին՝
Մեկնումը՝Երևան /Մայր դպրոցի բակ/-Սևան-Հայրավանք-Նորատուս-Մարտունի-Գեղհովիտ-Վարդենյանց լեռնանցք-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես
Վերադարձը՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Հորս-Գետափ-Արենի-Զանգակատուն-Երասխ-Արտաշատ-Երևան /Մայր դպրոցի բակ/

Ճամբարի ուղղություններ՝

  • Ռազմամարզական վարժանքներ
  • Մարտավարության տեսական և գործնական պարապմունքներ
  • Կրակային պատրաստություն
  • Առաջին բուժօգնության պարապմունք
  • Գիշերային հերթապահություն
  • Մարզական պարապմունքներ՝ վարժանքներ, խաղեր
  • Քայլարշավ հետևյալ երթուղիներով՝ Եղեգիսում՝ Զորաց վանք, Արատեսում՝ դեպի  հյուսիսային /գետանցից ուղիղ մինչև ժայռեր, գետանցից ձախ՝ դեպի դաշտեր, հյուսիսային տնակից դեպի աջ՝ ձորամիջյան քայլք դեպի Արատեսի վանք, այնուհետև Խաչոց ձոր, ապա ժայռի աղբյուր/
  • Լող Արատես գետում /հյուսիսային քայլքի ժամանակ, Խաչոց ձորում և ժայռի աղբյուրի հատվածում/
  • Երեկոյան խարույկի շուրջ զրույցներ
  • Շրջակա միջավայրի բարեկարգում, ամենօրյա խնամք՝ Արատեսի տնտեսվար Խաչիկ Էյնաթյանի առաջդրանքով

Կանգառներ՝

Մեկնելիս ՝

  • Բերդկունք
  • Հայրավանք
  • Սուրբ Հովհաննես մատուռ
  • Վարդենյաց լեռնանցք՝ Օրբելյանների քարավանատուն
  • Արատեսի դպրական կենտրոն

Վերադարձին՝

  • Եղեգիս՝ Զորաց վանք

Քայլերը՝

  • մինչև ճամփորդությունը՝ մշակել նախագիծը՝ քննարկելով պատասխանատու խմբով
  • կազմել երթուղու քարտեզը
  • պայմանավորվել երթուղայինի հետ
  • ճամբարականներին ներկայացնել նախագիծը
  • սննդի կազմակերպում
  • պլանավորել անելիքները և նախապատրաստվել ճամփորդությանը

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները՝

  • ուսապարկ-քնապարկ
  • անձնական հիգիենայի պարագաներ
  • մարզական հագուստ և կոշիկներ
  • օրապահիկ /բրդուճներ/, ջուր-1-ին օրվա նախաճաշի համար
  • լողազգեստ, լողաթափ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուք, ակնոց, սրբիչ
  • մեկանգամյա օգտագործման ափսե, բաժակ /10-ական/
  • նկարահանող թվային միջոցներ

Նախահաշիվ՝

Տրանսպորտ՝ Մերսեդես-Սպրինտեր, 60LD077 Քիշմիրյան Հովհաննես
Վարորդին վճարվող գումար՝ 90 000 դրամ /կրթահամալիրի մասնակի աջակցությամբ` 50 000 դրամ/
Խոհարարին վճարվող գումար՝ 20 000 դրամ /որից 5000 դրամը՝ միջգյուղական տրանսպորտի համար/
Մեկ անձը վճարում է՝  10 000 դրամ /տրանսպորտի և սննդի համար/

Արդյունքներ-ամփոփում՝

Ճամբարի ընթացքն ամփոփվում է ճամբարի մասին պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, որտեղ արտացոլված կլինեն ճամբարի օրերին իրականացված աշխատանքները, դրանք հրապարակել բլոգներում, ենթակայքում, կայքում, մասնակիցների ֆեյսբուքյան էջերում․

Ծրագիրն՝ ըստ օրերի․
Հուլիսի 31

08:00՝ մեկնում Մայր դպրոցի բակից
10:00 Կանգառ Բերդկունքում, քայլք դեպի Հայրավանք
10:20` լող Սևանում (Հայրավանքին կից հանրային լողափ)
13:00` կանգառ Սուրբ Հովհաննես մատուռի մոտ
14:30`կանգառ Օրբելյանների քարավանատան մոտ/ճանապարհին՝դիտակերում Ագրիճի գետ, Արմաղան/, ընդմիջում
16:00՝ դեպի Արատես
17:00՝ ժամանում Արատես, իրերի տեղավորում, հանգիստ
19։00-ից ընթրիք,
20։30-ից խարույկի պատրաստություն
22։00-քուն

Օգոստոսի 1

07:30՝ վերկաց, հիգիենայի ժամ
08։00՝ նախավարժանք
09:00՝ նախաճաշ
09։30-10։30՝ տարածքի խնամք, բարեկարգում՝ Արատեսի տնտեսվար Խաչիկ Էյնաթյանի առաջդրանքով
10։30՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի,
12։00-ից՝ ռազմամարզական խաղեր
14:00՝ ճաշ
15։00՝ հանգիստ, ազատ ժամ
16։00՝ քայլք դեպի Խաչոց ձոր, ժայռի աղբյուր, լող Արատես գետում
18։00՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի
20։00՝ ընթրիք
21։00-ից՝ գիշերային հերթափոխի պատրաստություն, օրվա արդյունքների
ամփոփում-քննարկում խարույկի շուրջ

Օգոստոսի 2

07:30՝ վերկաց, հիգիենայի ժամ
08։00՝ առավոտյան մարզական պարապմունք Արատեսի վանքի հարակից տարածքում
09:00՝ նախաճաշ
09։30-10։30՝ տարածքի խնամք, բարեկարգում՝ Արատեսի տնտեսվար Խաչիկ Էյնաթյանի առաջդրանքով
10։30-ից՝ քայլարշավ դեպի հյուսիս /գետանցից ուղիղ մինչև ժայռեր, գետանցից ձախ՝ դեպի դաշտեր
12:30՝ վերադարձ տնակներ, հանգիստ
14:00՝ ճաշ
15։00-ից՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի
17:00-ից երեկոյան քայլք դեպի հարակից անտառ
19։00՝ սեղանի խաղեր, զրույցներ, քննարկումներ
20։00՝ ընթրիք
21։00-ից՝ գիշերային հերթափոխի պատրաստություն, զրույցներ խարույկի շուրջ

Օգոստոսի 3

08:00՝ վերկաց, հիգիենայի ժամ
08։30՝ առավոտյան նախավարժանք Ակումբի բակում
09:30՝ նախաճաշ
10:30-ից՝սենյակների և տարածքի մաքրում, կացարանների հանձնում
պատասխանատուին
12։00-ից՝ ռազմամարզական պարապմունք
15:00՝ մեկնում՝ (վերադարձի ժամը կարող է փոփոխվել՝ ըստ հաջորդ խմբի Արատես ժամանման)
Կանգառ –Եղեգիս՝ Զորաց վանք
19:00-20:00՝ ժամանում Երևան /Մայր դպրոցի բակ/

Գիշերակացը՝
Տատիկ-պապիկի տնակում, Հյուրատանը

Մասնակիցներ՝

  1. Նարե Ղազարյան 10-րդ դասարան
  2. Ավետ Չամսարյան 10-րդ դասարան
  3. Տիգրան Բազիկյան 10-րդ դասարան
  4. Մարիա Բաբաջանյան 10-րդ դասարան
  5. Լիա Այվազյան 10-րդ դասարան
  6. Նատալի Խալաթյան 10-րդ դասարան

  7. Խոջայան Սոնա 10-րդ դասարան
  8. Արամ Միրզոյան 10-րդ դասարան
  9. Կարապետ Նշանյան 10-րդ դասարան
  10. Հովհաննես Ղազարյան 10-րդ դասարան
  11. Ժիրայր Ղարիբյան 10-րդ դասարան
  12. Գուրգեն Հայրապետյան 10-րդ դասարան
  13. Ջավադյան Մանե 10-րդ դասարան
  14. Վահագն Թալանչյան 10-րդ դասարան
  15. Իսախանյան Միքայե 10-րդ դասարան
  16. Գոհար Բարսեղյան 11-րդ դասարան
  17. Նանե Խաչատրյան 11-րդ դասարան
  18. Իրինա Գյուրջինյան 11-րդ դասարան
  19. Դիոն Ասադուրյան 10-րդ դասարան
  20. Ռոբերտ Աթայան 10-րդ դասարան

2025/07/22

Ռազմարզական ճամբարի երրորդ հերթափոխի հաշվետվություն


 Ռազամարազական ճամբարի երրորդ հետթափոխի պատասխանատվությունը այս անգամ կիսում էի Իրինա Ապոյանի հետ, իսկ ռազմամարզական բաղադրիչի պատասխանատուն մեզ քաջ ծանոթ Վահրամ Արզումանյանն էր:

Այս անգամ հայրենագիտական բաղդրիչը հաշվի առնելով դեպի ճամբար տանող ճանապարհը անցնում էր Սևանի ավազանով իսկ կանգառները բացի ավանադական Հայրավանքի ու քարավանատան  կանգառներից ներառում էին Բերկունք բերդի բարձունքը և Սուրբ Հովհհանես մատուռը, հատկապես տպավորիչ էր Սուրբ Հովհաննես մատուռի բարձունքից բացվող տեսարանը։  

Արդեն Արատեսի դպրական կենտրոնում ճամբարականների խումբը ըստ կանոնակարգի պատահականության սկզբունքով բաժամվեց ջոկատների, իսկ յուրաքանչյուր ջոկատից ընտրվեց ջոկատի ղեկավար։ 

Հագեցած ռազմամարզական ճամբարի ծրագիրը իր մեջ ներառում էր շարային պատրաստություն, կրակային պատրաստություն, տարբեր տեսակի մրցակցային վարժանքներ, գիշերային հերթապահություն։ 
Բացի բուն ռազմամարզական պարապմունքներից ներառված էին նաև քարյլարշավեր, իսկ երկոկոյան խարույկի շուրջ կազմակերպվող պարեր ու զրույցներ։ 
Չնայած երրորդ հերթափոխի խումբ կազմված էր պատահական սկզբունքով կարծում եմ արդեն ճամբարի վերջում համախմբվածությունը բավականին մեծ էր, քանի որ սովորողները կարծես թե յուրացրեցին ամենակարևոր դասը՝ գործել ու լինել միասնական։ Իմի բերելով ռազմամարազկան ճամբարի ողջ գործընթացի արդյունքները մինաշանակ կարող եմ ասել, որ չնայած կարճ ժամանակահատվածին սովորողները ճամբարից վերադարձան հոգեպես ու ֆիզիկապես ավելի ամրացած։ 

2025/07/10

Ռազմամարզական ճամբար Արատեսում. 3-րդ հերթափոխ


 Ժամկետ՝ հուլիսի 16-19

Մեկնում՝  հուլիսի 16-ին, ժամը՝ 08:00, Մայր դպրոցի բակից
Վերադարձ՝ հուլիսի 19-ին, ժամը՝ մինչև 20:00, Մայր դպրոցի բակ
Մասնակիցներ՝ հետազոտական վարժարանի 11-12-րդ դասարանների ճամբարականներ
Ճամբարի պատասխաբատումներ՝ Իրինա Ապոյան, էմանուել Ագջոյան
Ռազմամարզական գործունեության հրահանգիչ՝ Վահրամ Արզումանյան



Խոհարարը՝ Հերմոն գյուղից /պատասխանատու՝ Խաչիկ Էնյաթյան/

Երթուղին՝
Մեկնումը՝Երևան /Մայր դպրոցի բակ/-Սևան-Հայրավանք-Նորատուս-Մարտունի-Գեղհովիտ-Վարդենյանց լեռնանցք-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես
Վերադարձը՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Հորս-Գետափ-Արենի-Զանգակատուն-Երասխ-Արտաշատ-Երևան /Մայր դպրոցի բակ/

Ճամբարի ուղղություններ՝

  • Ռազմամարզական վարժանքներ
  • Մարտավարության տեսական և գործնական պարապմունքներ
  • Կրակային պատրաստություն
  • Առաջին բուժօգնության պարապմունք
  • Գիշերային հերթապահություն
  • Մարզական պարապմունքներ՝ վարժանքներ, խաղեր
  • Քայլարշավ հետևյալ երթուղիներով՝ Եղեգիսում՝ Զորաց վանք, Արատեսում՝ դեպի  հյուսիսային /գետանցից ուղիղ մինչև ժայռեր, գետանցից ձախ՝ դեպի դաշտեր, հյուսիսային տնակից դեպի աջ՝ ձորամիջյան քայլք դեպի Արատեսի վանք, այնուհետև Խաչոց ձոր, ապա ժայռի աղբյուր/
  • Լող Արատես գետում /հյուսիսային քայլքի ժամանակ, Խաչոց ձորում և ժայռի աղբյուրի հատվածում/
  • Երեկոյան խարույկի շուրջ զրույցներ
  • Շրջակա միջավայրի բարեկարգում, ամենօրյա խնամք, ըստ դպրական կենտրոնի ղեկավարի հանձնարարության

Կանգառներ՝

Մեկնելիս ՝

  • Բերդկունք
  • Հայրավանք
  • Սուրբ Հովհաննես մատուռ
  • Վարդենյաց լեռնանցք՝ Օրբելյանների քարավանատուն
  • Արատեսի դպրական կենտրոն

Վերադարձին՝

  • Եղեգիս՝ Զորաց վանք

Քայլերը՝

  • մինչև ճամփորդությունը՝ մշակել նախագիծը՝ քննարկելով պատասխանատու խմբով
  • կազմել երթուղու քարտեզը
  • պայմանավորվել երթուղայինի հետ
  • ճամբարականներին ներկայացնել նախագիծը
  • սննդի կազմակերպում
  • պլանավորել անելիքները և նախապատրաստվել ճամփորդությանը

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները՝

  • ուսապարկ-քնապարկ
  • անձնական հիգիենայի պարագաներ
  • մարզական հագուստ և կոշիկներ
  • օրապահիկ /բրդուճներ/, ջուր-1-ին օրվա նախաճաշի համար
  • լողազգեստ, լողաթափ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուք, ակնոց, սրբիչ
  • մեկանգամյա օգտագործման ափսե, բաժակ /10-ական/
  • նկարահանող թվային միջոցներ

Նախահաշիվ՝

Տրանսպորտ՝ Մերսեդես-Սպրինտեր, 60LD077 Քիշմիրյան Հովհաննես, Վահրամ Արզումանյան/սեփական մեքենայով/ Audi 37 LL400
Վարորդին վճարվող գումար՝ 90 000 դրամ /կրթահամալիրի մասնակի աջակցությամբ` 50 000 դրամ/
Խոհարարին վճարվող գումար՝ 20 000 դրամ /որից 5000 դրամը՝ միջգյուղական տրանսպորտի համար/
Մեկ անձը վճարում է՝  10 000 դրամ /տրանսպորտի և սննդի համար/

Արդյունքներ-ամփոփում՝

Ճամբարի ընթացքն ամփոփվում է ճամբարի մասին պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, որտեղ արտացոլված կլինեն ճամբարի օրերին իրականացված աշխատանքները, դրանք հրապարակել բլոգներում, ենթակայքում, կայքում, մասնակիցների ֆեյսբուքյան էջերում․

Ծրագիրն՝ ըստ օրերի․
Հուլիսի 16

08:00՝ մեկնում Մայր դպրոցի բակից
10:00` Կանգառ Բերդկունքում, քայլք դեպի Հայրավանք
12:30` կանգառ Սուրբ Հովհաննես մատուռի մոտ
14:00`կանգառ Օրբելյանների քարավանատան մոտ/ճանապարհին՝դիտակերում Ագրիճի գետ, Արմաղան/, ընդմիջում
15:30՝ դեպի Արատես
16։30՝ ժամանում Արատես, իրերի տեղավորում, հանգիստ
19։00-ից ընթրիք,
20։30-ից խարույկի պատրաստություն
22։00-քուն

Հուլիսի 17

07:30՝ վերկաց, հիգիենայի ժամ
08։00՝ նախավարժանք
09:00՝ նախաճաշ
09։30-10։30՝ տարածքի խնամք, բարեկարգում, ըստ դպրական կենտրոնի
ղեկավարի առաջադրանքի /պատասխանատու՝ Խաչիկ Էնյաթյան/
10։30՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի,
12։00-ից՝ ռազմամարզական խաղեր
14:00՝ ճաշ
15։00՝ հանգիստ, ազատ ժամ
16։00՝ քայլք դեպի Խաչոց ձոր, ժայռի աղբյուր, լող Արատես գետում
18։00՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի
20։00՝ ընթրիք
21։00-ից՝ գիշերային հերթափոխի պատրաստություն, օրվա արդյունքների
ամփոփում-քննարկում խարույկի շուրջ

Հուլիսի 18

07:30՝ վերկաց, հիգիենայի ժամ
08։00՝ առավոտյան մարզական պարապմունք Արատեսի վանքի հարակից տարածքում
09:00՝ նախաճաշ
09։30-10։30՝ տարածքի խնամք, բարեկարգում, ըստ դպրական կենտրոնի ղեկավարի առաջադրանքի /պատասխանատու՝ Խաչիկ Էնյաթյան/
10։30-ից՝ քայլարշավ դեպի հյուսիս /գետանցից ուղիղ մինչև ժայռեր, գետանցից ձախ՝ դեպի դաշտեր
12:30՝ վերադարձ տնակներ, հանգիստ
14:00՝ ճաշ
15։00-ից՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի
18։00՝ սեղանի խաղեր, զրույցներ, քննարկումներ
20։00՝ ընթրիք
21։00-ից՝ գիշերային հերթափոխի պատրաստություն, զրույցներ խարույկի շուրջ

Հուլիսի 19

08:00՝ վերկաց, հիգիենայի ժամ
08։30՝ առավոտյան նախավարժանք Ակումբի բակում
09:30՝ նախաճաշ
10:30-ից՝սենյակների և տարածքի մաքրում, կացարանների հանձնում
պատասխանատուին
12։00-ից՝ ռազմամարզական պարապմունք
15:00՝ մեկնում՝ (վերադարձի ժամը կարող է փոփոխվել՝ ըստ հաջորդ խմբի Արատես ժամանման)
Կանգառ –Եղեգիս՝ Զորաց վանք
19:00-20:00՝ ժամանում Երևան /Մայր դպրոցի բակ/

Գիշերակացը՝
Տատիկ-պապիկի տնակում, Հյուրատանը, Ակումբում

Մասնակիցներ՝

1․Արմեն Հակոբյան 9-րդ դասարան
2․Դավիթ Խուդոյան, 10-րդ դասարան
3․Մելանյա Քեքեջյան, 10-րդ դասարան
4․Մելանյա Պետրոսյան,10-րդ դասարան
5․Նարինե Պետրոսյան ,10-րդ դասարան
6․Մերի Մելիքյան , 10-րդ դասարան
7․Լևոն Սարգսյան , 10-րդ դասարան
8․Դավիթ Մկրտչյան , 10-րդ դասարան
9․Հասմիկ Կիրակոսյան , 10-րդ դասարան
10․Անուշ Հովհաննիսյան , 10-րդ դասարան
11․ Նարե Խաչատրյան, 10-րդ դասարան
12․Հասմիկ Սարգսյան,11-րդ դասարան
13․Լուիզա Թովմասյան , 11-րդ դասարան
14․Էլեն Սաֆարյան, 11-րդ դասարան
15․ Անիտա Գրիգորյան, 11-րդ դասարան
16.Մանե Բարսեղյան, 11-րդ դսարան
17.Սառա Թումանյան , 11-րդ դասարան
18. Հուսիկ Չերքեզյան / մուտքի ճամբարական
19․ Հրաչյա Վարդանյան / մուտքի ճամբարական


2025/06/30

Ստեփանավանյան եռօրյա ճամբարի ամփոփում

 

 

Յուրաքանչյուր ուսումնական տարին ունի իր ձեռքբերումները, և այս ուսումնական տարվա կարևոր ձեռքբերումներից էր Պուշկինո գյուղի բացահայտումը։
Պուշկինոն գտնվում է Ստեփանավան քաղաքի
 հարավ-արևմուտքում և աչքի է ընկնում իր գողտրիկությամբ, մեղմ կլիմայով ու հիասքանչ բնապատկերներով։ Գյուղը շրջապատված է կանաչապատ բլուրներով, բացատներով և փարթամ անտառներով, որոնք գրավում են այցելուների ուշադրությունը և ստեղծում հանգստի համար իդեալական միջավայր։ Գյուղի մասին տեղեկանալով՝ մենք որոշեցինք այն ընդգրկել մեր այս տարվա ուսումնահայրենագիտական ծրագրում, քանի որ այն հնարավորություն էր տալիս սովորողներին տեսնել ու զգալ բնության իրական հմայքը, բացահայտել Լոռվա մարզի կենսաբազմազանությունը և էկոտուրզմի զարգացման հնարավորությունները։ 
Մոտ մեկ ամիս առաջ մեր խմբի մի մասը այցելել էր Լոռվա արևելյան հատված, որտեղ ականատես եղանք մարդ-բնություն հարաբերությունների բացասական հետևանքներին՝ հանքարդյունաբերության ազդեցությամբ առաջացած բնապահպանական խնդիրներին։ Այս անգամ նպատակ ունեինք Լոռվա մարզը բացահայտել դրական, ավելի բնական ու անաղարտ կողմերից։ Մարզի արևմտյան հատվածը համեմատաբար քիչ է ենթարկվել մարդու միջամտությանը, ուստի մեզ համար սա եղավ յուրահատուկ հնարավորություն տեսնելու, թե ինչպես է բնությունը զարգանում առանց մարդու կտրուկ միջամտության։

Ճամբարի առաջին օրը նախատեսված կանգառներից հետո մենք բարեհաջող հասանք Պուշկինո։ Սովորողները մեծ հետաքրքրությամբ շրջեցին գյուղի փողոցներով, ծանոթացան տեղի բնակիչների հետ, որոնք պատրաստակամորեն պատմեցին գյուղի պատմության, ավանդույթների և մշակույթի մասին։ Երեկոյան կազմակերպեցինք փոքրիկ քննարկում՝ ամփոփելով օրվա տպավորությունները և նախապատրաստվելով հաջորդ օրվա փորձությանը։

Երկրորդ օրը մեզ սպասվում էր բավականին մեծ փորձություն
․

պետք է հասնեինք Կուրթանի ձոր՝ Հնեվանք։ Այս անգամ որոշվեց ճանապարհն անցնել քայլելով՝ կտրել կիրճը և մոտիկից տեսնել բնության հարստությունը։ Ճանապարհը դժվար ու երբեմն վտանգավոր էր, բայց հենց դա էլ դարձնում էր մեր քայլարշավը ավելի հետաքրքիր։ Մենք շարժվում էինք նեղ արահետներով, անցնում քարքարոտ հատվածներով, լսում գետի ձայնը, որը ուղեկցում էր մեր ճանապարհը։ Սովորողները հնարավորություն ունեցան ուսումնասիրելու տեղական բուսական և կենդանական աշխարհը, նկարելու հետաքրքիր բույսեր ու հավաքելու տվյալներ հետագա դասերի համար։

Մոտ 8 կմ քայլելուց և ավելի քան երեք ժամ ծախսելուց հետո հասանք Հնեվանք։ Տպավորիչ վանքային համալիրի պատմությունը մենք քննարկեցինք հենց այնտեղ՝ վանքի պատերի կողքին նստած։ Սովորողները հարցեր տվեցին, լսեցին պատմական տեղեկություններ և գրառումներ կատարեցին իրենց տետրերում։

Վերադարձի ճանապարհին կանգ առանք Վարդաբլուրի հայտնի լճերի մոտ։ Այդ վայրում մենք ավելի երկար մնացինք, քանի որ լճերի հանդարտ ջուրը և անտառապատ լանջերը հանգստության ու խաղաղության զգացում էին փոխանցում։ Մի քանի սովորողներ ջրում նետեցին քարեր, մյուսները լուսանկարեցին բնությունը, իսկ մենք, որպես խմբավարներ, քննարկեցինք հաջորդ այցերի հնարավորությունները։

Ճամփորդության երրորդ օրը մեր խումբը վերադարձավ Դիլիջան–Սևան–Երևան երթուղով։ Այս օրն ավելի հանգիստ բնույթ ուներ։ Մենք կանգ առանք Սևանա լճի ափին, որտեղ սովորողները հնարավորություն ունեցան լողալու, խաղալու և վայելելու լճի սառնությունը։ 

2025/06/25

Աշխատարան-«Էկոլոգիա»

 


Աշխատարանի նպատակն է սովորողների ծանոթացնել էկոլոգիա առարկայի առանձնահատկություններին ու դասավանդման առանձնահատկություններին։

Սկզբի մասով կներկայացվեն ուսուցման կազմակերպում ճամփորդության միջոցով և անդրադարձ կարվի նախորդ 2024-2025 ուսումնական տարում կազմակերպված ճամփորդություններին։
Դեպի Հայաստանի հանքարդյունաբերական հյուսիսը։
Դեպի Հայաստանի հանքարդյունաբերական հարավը։
Քայլարշավային Ճամբար Ստեփանավանում։
Ուրցաձորի բնապահպանական կենտրոն։

Երրորդ մասում սովորողների կներկայացվի «Էկոլոգիական ոտնահետք» հասկացությունը, որից հետո սովորողները հարցման միջոցով կհասկանան իրենց էկոլոգիական ոտնահետքի չափը և կփորձեն այն կրճատելու ուղղված քայլերը»

2025/06/22

Հունիսյան գործունեության ամփոփում


 Ամառային ուսումնական ճամբար 

Դասավանդողների ամառային ճամաբար 

Քննությունների կազմակերպչական աշխատանքեր, 12-րդ դասարաններ 
16․06․25 «Հայոց պատմություն» 
23․06․25 «Մաթեմատիկա» 

Քննությունների կազմակերպչական աշխատանքեր, 9-րդ դասարաններ

12․06․25 «Մաթեմատիկա» 

05․06․25 «Հայոց լեզու և գրականություն»

Հետազոտական աշխատանքեր 

  1. Դանիելյան Էմիլ, 11-րդ դասարան- «Արգենտինա․ Էմիգրատնի երազանքից մինչև տնտեսական աղբանոց» 
  2. Կարսեցյան Արեն, 10-րդ դասարան-«Մեծ Ֆուտբոլի մեծ փողերը»: 
  3. Հովեյան Աշոտ, 11-րդ դասարան-«Աֆրիկա, հավերժական աղքատության
  4. Խալաթյան Նատալի, 10-րդ դասարան-«Մարդկային գործոնների ազդեցությունը բնական աղետների վրա»
  5. Չաքմիշյան Վիկտորիա, 10-րդ դասարան-«Սուրճ մարդկության գլխավոր ըմպելիքը»
  6. Կալպակյան Գայանե 10-րդ դասարան, «Պատերազմը որպես առաջընթացի գործոն»

Ամառային ճամբարի ամփոփում


 Այս ուսոմնական տարվա մառային ճամբարը բավականին տարբեվող էր նախորդ տարիներից, քանի որ առաջին անգամ այս տարի փորձել ենք ներառել բնապահպանական բաղադրիչը բացի այդ ի տարբերություն նախորդ տարիների աչէէի էր ընկնում բավականին երկար տևողությամբ։ 
Այս անգամ ևս ճամբարային ծրագրում ընդգրկված էին ամենատարբեր ինտելեկտուալ խաղրերը, որնց թիվը այս անգամ ևս համալրվեց մեկով։ 
Համատեղելով բնապահպանությունն ու անգլերենը սովորողների խմբի հետ համատեղ իրականացրեցինք աշխարհի հրաշալիքների ներկայացում անգլերեն լեզվով։ 
Ճամբարի ընթացքում հանդես եկանք մի քանի ամփոփիչ կլոր սեղաններով՝ այդ ընթացքում սովորողները ներկայացնում էին իրենց իրականացրած նախագծերը, ինչպես նաև ամփոփում էին մեր կողմից իրականացված բնապահպանական ուսումնական ճամփորդությունները։ 
Հատկանշական էր «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի հետ շուրջտարյա համագործակցության ամփոփումը։
Քանի որ մայիսի 28 նեառված էր ճամբարային օրացույցու, ճամբարային այդ օրը անց կացրեցինք Գութանասարի բարձունքը հաղթահարելով։ 
Բացի հիմանկան գործունեությունից ամառային ճամբարի ընթացքում կարողացանք Վահրամ Արզումանյանի հետ ռազմամարազական պարապմունքներ անց կացնել, միասնական պարի ու երգի դասերի մասնակցել։ 
Ինչպես յուրաքանչյուր ճամբար այս անգամ էլ ևս մեկ հրաշալի որ անց կացրեցինք խոսհանոցում, կարծես էե այս անգամ ել ստացվեց։