2025/07/10

Ռազմամարզական ճամբար Արատեսում. 3-րդ հերթափոխ


 Ժամկետ՝ հուլիսի 16-19

Մեկնում՝  հուլիսի 16-ին, ժամը՝ 08:00, Մայր դպրոցի բակից
Վերադարձ՝ հուլիսի 19-ին, ժամը՝ մինչև 20:00, Մայր դպրոցի բակ
Մասնակիցներ՝ հետազոտական վարժարանի 11-12-րդ դասարանների ճամբարականներ
Ճամբարի պատասխաբատումներ՝ Իրինա Ապոյան, էմանուել Ագջոյան
Ռազմամարզական գործունեության հրահանգիչ՝ Վահրամ Արզումանյան



Խոհարարը՝ Հերմոն գյուղից /պատասխանատու՝ Խաչիկ Էնյաթյան/

Երթուղին՝
Մեկնումը՝Երևան /Մայր դպրոցի բակ/-Սևան-Հայրավանք-Նորատուս-Մարտունի-Գեղհովիտ-Վարդենյանց լեռնանցք-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես
Վերադարձը՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Հորս-Գետափ-Արենի-Զանգակատուն-Երասխ-Արտաշատ-Երևան /Մայր դպրոցի բակ/

Ճամբարի ուղղություններ՝

  • Ռազմամարզական վարժանքներ
  • Մարտավարության տեսական և գործնական պարապմունքներ
  • Կրակային պատրաստություն
  • Առաջին բուժօգնության պարապմունք
  • Գիշերային հերթապահություն
  • Մարզական պարապմունքներ՝ վարժանքներ, խաղեր
  • Քայլարշավ հետևյալ երթուղիներով՝ Եղեգիսում՝ Զորաց վանք, Արատեսում՝ դեպի  հյուսիսային /գետանցից ուղիղ մինչև ժայռեր, գետանցից ձախ՝ դեպի դաշտեր, հյուսիսային տնակից դեպի աջ՝ ձորամիջյան քայլք դեպի Արատեսի վանք, այնուհետև Խաչոց ձոր, ապա ժայռի աղբյուր/
  • Լող Արատես գետում /հյուսիսային քայլքի ժամանակ, Խաչոց ձորում և ժայռի աղբյուրի հատվածում/
  • Երեկոյան խարույկի շուրջ զրույցներ
  • Շրջակա միջավայրի բարեկարգում, ամենօրյա խնամք, ըստ դպրական կենտրոնի ղեկավարի հանձնարարության

Կանգառներ՝

Մեկնելիս ՝

  • Բերդկունք
  • Հայրավանք
  • Սուրբ Հովհաննես մատուռ
  • Վարդենյաց լեռնանցք՝ Օրբելյանների քարավանատուն
  • Արատեսի դպրական կենտրոն

Վերադարձին՝

  • Եղեգիս՝ Զորաց վանք

Քայլերը՝

  • մինչև ճամփորդությունը՝ մշակել նախագիծը՝ քննարկելով պատասխանատու խմբով
  • կազմել երթուղու քարտեզը
  • պայմանավորվել երթուղայինի հետ
  • ճամբարականներին ներկայացնել նախագիծը
  • սննդի կազմակերպում
  • պլանավորել անելիքները և նախապատրաստվել ճամփորդությանը

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները՝

  • ուսապարկ-քնապարկ
  • անձնական հիգիենայի պարագաներ
  • մարզական հագուստ և կոշիկներ
  • օրապահիկ /բրդուճներ/, ջուր-1-ին օրվա նախաճաշի համար
  • լողազգեստ, լողաթափ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուք, ակնոց, սրբիչ
  • մեկանգամյա օգտագործման ափսե, բաժակ /10-ական/
  • նկարահանող թվային միջոցներ

Նախահաշիվ՝

Տրանսպորտ՝ Մերսեդես-Սպրինտեր, 60LD077 Քիշմիրյան Հովհաննես, Վահրամ Արզումանյան/սեփական մեքենայով/ Audi 37 LL400
Վարորդին վճարվող գումար՝ 90 000 դրամ /կրթահամալիրի մասնակի աջակցությամբ` 50 000 դրամ/
Խոհարարին վճարվող գումար՝ 20 000 դրամ /որից 5000 դրամը՝ միջգյուղական տրանսպորտի համար/
Մեկ անձը վճարում է՝  10 000 դրամ /տրանսպորտի և սննդի համար/

Արդյունքներ-ամփոփում՝

Ճամբարի ընթացքն ամփոփվում է ճամբարի մասին պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, որտեղ արտացոլված կլինեն ճամբարի օրերին իրականացված աշխատանքները, դրանք հրապարակել բլոգներում, ենթակայքում, կայքում, մասնակիցների ֆեյսբուքյան էջերում․

Ծրագիրն՝ ըստ օրերի․
Հուլիսի 16

08:00՝ մեկնում Մայր դպրոցի բակից
10:00` Կանգառ Բերդկունքում, քայլք դեպի Հայրավանք
12:30` կանգառ Սուրբ Հովհաննես մատուռի մոտ
14:00`կանգառ Օրբելյանների քարավանատան մոտ/ճանապարհին՝դիտակերում Ագրիճի գետ, Արմաղան/, ընդմիջում
15:30՝ դեպի Արատես
16։30՝ ժամանում Արատես, իրերի տեղավորում, հանգիստ
19։00-ից ընթրիք,
20։30-ից խարույկի պատրաստություն
22։00-քուն

Հուլիսի 17

07:30՝ վերկաց, հիգիենայի ժամ
08։00՝ նախավարժանք
09:00՝ նախաճաշ
09։30-10։30՝ տարածքի խնամք, բարեկարգում, ըստ դպրական կենտրոնի
ղեկավարի առաջադրանքի /պատասխանատու՝ Խաչիկ Էնյաթյան/
10։30՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի,
12։00-ից՝ ռազմամարզական խաղեր
14:00՝ ճաշ
15։00՝ հանգիստ, ազատ ժամ
16։00՝ քայլք դեպի Խաչոց ձոր, ժայռի աղբյուր, լող Արատես գետում
18։00՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի
20։00՝ ընթրիք
21։00-ից՝ գիշերային հերթափոխի պատրաստություն, օրվա արդյունքների
ամփոփում-քննարկում խարույկի շուրջ

Հուլիսի 18

07:30՝ վերկաց, հիգիենայի ժամ
08։00՝ առավոտյան մարզական պարապմունք Արատեսի վանքի հարակից տարածքում
09:00՝ նախաճաշ
09։30-10։30՝ տարածքի խնամք, բարեկարգում, ըստ դպրական կենտրոնի ղեկավարի առաջադրանքի /պատասխանատու՝ Խաչիկ Էնյաթյան/
10։30-ից՝ քայլարշավ դեպի հյուսիս /գետանցից ուղիղ մինչև ժայռեր, գետանցից ձախ՝ դեպի դաշտեր
12:30՝ վերադարձ տնակներ, հանգիստ
14:00՝ ճաշ
15։00-ից՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի
18։00՝ սեղանի խաղեր, զրույցներ, քննարկումներ
20։00՝ ընթրիք
21։00-ից՝ գիշերային հերթափոխի պատրաստություն, զրույցներ խարույկի շուրջ

Հուլիսի 19

08:00՝ վերկաց, հիգիենայի ժամ
08։30՝ առավոտյան նախավարժանք Ակումբի բակում
09:30՝ նախաճաշ
10:30-ից՝սենյակների և տարածքի մաքրում, կացարանների հանձնում
պատասխանատուին
12։00-ից՝ ռազմամարզական պարապմունք
15:00՝ մեկնում՝ (վերադարձի ժամը կարող է փոփոխվել՝ ըստ հաջորդ խմբի Արատես ժամանման)
Կանգառ –Եղեգիս՝ Զորաց վանք
19:00-20:00՝ ժամանում Երևան /Մայր դպրոցի բակ/

Գիշերակացը՝
Տատիկ-պապիկի տնակում, Հյուրատանը, Ակումբում

Մասնակիցներ՝

1․Արմեն Հակոբյան 9-րդ դասարան
2․Դավիթ Խուդոյան, 10-րդ դասարան
3․Մելանյա Քեքեջյան, 10-րդ դասարան
4․Մելանյա Պետրոսյան,10-րդ դասարան
5․Նարինե Պետրոսյան ,10-րդ դասարան
6․Մերի Մելիքյան , 10-րդ դասարան
7․Լևոն Սարգսյան , 10-րդ դասարան
8․Դավիթ Մկրտչյան , 10-րդ դասարան
9․Հասմիկ Կիրակոսյան , 10-րդ դասարան
10․Անուշ Հովհաննիսյան , 10-րդ դասարան
11․ Նարե Խաչատրյան, 10-րդ դասարան
12․Հասմիկ Սարգսյան,11-րդ դասարան
13․Լուիզա Թովմասյան , 11-րդ դասարան
14․Էլեն Սաֆարյան, 11-րդ դասարան
15․ Անիտա Գրիգորյան, 11-րդ դասարան
16.Մանե Բարսեղյան, 11-րդ դսարան
17.Սառա Թումանյան , 11-րդ դասարան
18. Հուսիկ Չերքեզյան / մուտքի ճամբարական
19․ Հրաչյա Վարդանյան / մուտքի ճամբարական


0 Մեկնաբանություն:

Отправить комментарий