2024/01/24

Եռօրյա ճամբարի ամփոփում




Ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթը ավարտվեց եռօրյա ուսումնական ճամբարի մեկնակրկով։ Համագործակցելով «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամի հետ սեբաստացիների 20 հոգանոց խմբով մասնակցեցինք եռօրյա ճամբարի Ուրցաձորի Կովկասյան կենսաբազմազանության պահպանման կենտրոնում։  Մինչ ճամբար մեկնելը սովորողների հետ կատարել էինք փոքրիկ նախապատրաստական աշխատանք՝  ծանոթանալով «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամի վերջին տարիների գործունեությանն ու գործող կենտրոնի գործունեությանը։ Նախապատրաստական փուլում մանրամասն ուսումնասիրվել էր Վեդիի ջրամբարի նախագծին՝ ծանոթանալով դրա դրական ու բացասական կողմերին։

Ճամբարի առաջին օրը՝ ժամանումից անմիջապես հետո հիմնադրամի աշխատակից Նարինե Փիլոյան սովորողներին ներկայացրեց հիմնադրամի վերջին տարիների գործունեությունն ու հետագա տարաների նպատակները։ Դաս-սեմինարը սովորողները ավարտեցի բնապահպանական համր անիմացիայի համար համապատասխան տեքստեր մշակելով։

Ճամբարային երկերդ օրը  եղանակը բարեհաճ գտնվեց մեկ նկատմամբ, չնայած հունվար մասին օդի ջերմաստիճանը բավականին բարձր էր և մեզ հեշտությամբ հաջողվեց հաղթահարել դեպի 4-5-րդ դարի եկեղեցի տանող ճանապարհը։ Օրվա երկրորդ մասը կենտրոնի աշխատակիցների հե միասին անց կացրեցինք կենտրոնի տարածքում շրջայց կատարելով։ Կենտրոնի աշխատակիցները ներկայացրեցին իրենց գործունեության արդյունքներում փրկված կենդանիներին, նրանց պահպանման ու խնամքի առանձնահատկություններին։
Ճամբարային երրորդ օրը, արդեն վերադարձին ճանապարհին  հնարավորություն ունեցանք այցելելու Գևորգ Մարզպետունու ամրոց։ Ճամփորդության վերջին կանգառը կառուցվող Վեդիի ջրամբարի հատվածում էր, որ կազմակերպեցինք մեր վերջին բաց դասը։
Դասընթացների ընթացքում բազմիցս անդրադարձել եմ ջրամբարների գործառույթներին, նրանց դերին ու նշանակության, ինչպես նաև բնության վրա նրանց թողած հետևանաքներին, բայց այս դեպքը եզակի էր քանի որ, հնարավորություն կար այդ ամենը տեսնել կառուցման փուլում։

Ուսումնական եռօրյա ճամբարի ընթացքում կարծում եմ հաջողվեց իրականացնել մեր առաջ դրված բոլոր նպատակները։



 

 

 




 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий