2024/10/13

Առարկայական ուսուցումը ճամփորդելով-էկոլոգիա

 



Ճամփորդություններով ուսու
ցումը հանդիսանում է կրթահամալիրում իրականցաղ «էկոլոգիա» դասընթացի կարևոր բաղադրիչներից: Մշակված մեկօրյա կամ բազմօրյա ուսումնական ճամփորդությունը իրենց բաղադրիչներով համահունչ են առարկայական ծրագրի նպատակներին, ծրագիրը կառուցման բովանդակային հիմքին, ինչպես նաև որպես ուսուցման մեթոդ հնարավորություն են տալիս լուծել առարկայի առջև դրված խնդիրներն ու հասնել սահմանված վերջնարդյունքներին:
Կրթահամալիրում իրականացվող ուսումնական ճամփորդությունների հիմնական ուղություններից մեկ հանդիսանում են բնապահպանական ճամփորդությունները: Բացի այդ, գրեթե բոլոր ճամփորդությունները ունեն իրենց մեջ պարունակում են  բնապահպանական բաղադրիչ:
Յուրաքանչյուր ուսումնական ճամփորդությանը նախորդում է նախապատրաստական փուլը, որի ընթացքում սովողները դասավանդողի  խորհրդատվությամբ ուսումնասիրում ու կազմում են երթուղին, վերանայում են տեղանքի հետ կապված էկոլոգիական խնդիրները, կազմում տեղանքի և երթուղու քարտեզ: Նախապատրաստական աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով կատարվում է աշխատանքի բաժանում, որից հետո սովորողների կատարված առանձին աշխատանքները հանաքագրվում են մեկ փաթեթում Կազմակերպվող ուսոմնական ճամփորդության ընթացքում սովորղները մասնակցում են ամենատարբեր բաց դասերի՝ տեսական գիտելիքները ամրապնդելով իրական միջավայրի տեսարաններով:
Ուսունական ճամփորդության ավարտից հետո, սովորողները ներկայացնում են հաշվետվություն, որում ամփոփում են նաև իրենց տեսածն ու տեսածի միջոցով ձեռք բերածը: Ավելի հաճախ այդպիսի ճամփորդություններւ ամփոփումները նաև դառնում են
ուսումնական նյութեր, որոնք կարելի է ներկայացնել ավելի մեծ լսրանաի առաջ:

«Էկոլոգիա» դասընթացի շրջանակներում կազմեկորպվող ուսումնական ճամփորդությունները պայմանականորեն կարելի է բաժանել երեք հիմնական ուղղություն:

·         Մարդ-բնություն հարաբերությունների ուսումնասիրություն

·         Բնական միջավայրի ճանաչում

·         Այլ կազմակերպությունների հետ համագործակցություն

Ուսումնական ճամփորդութունները, որոնց ուղղված են մարդ-բնություն հարաբերությունները և այդ հարաբերությունների արդյունքում ձևափոխված միջավայրը ուսումնասիրելուն հիմնականում կազմակերպվում են Հայաստանի հանքարդյունաբերական շրջաններում, որտեղ տասնամյակներ շարունակ իրականացվում է լեռնահանքային արդյունաբերություն, որը հասցրել է իր հետքը թողել բնական տարբեր համալիրների վրա։ Այսպիսի ճամփորդությունների ժամանակ սովորողները հնարավորություն են ունենում մանրամասն ծանոթանալ լեռնահանքային արդյունաբերության ընթացքին՝ ականատես լինել  գործարաններում կատարվող աշխատանքներին։ Հնարավորության դեպքում նաև տեսնել ամբողջ գործընթացը իրական ռեժիմում։ Այսպիսի ճամփորդությունների ժամանակն բազմաթիվ են նաև արդյունաբերության հետևանքով առաջացած էկոլոգիական խնդիրները՝ լքված գործարաններ, հսկայական պոչամբարներ, անապատացման տանող հանքային խոռոչներ և աղտոտված գետեր ու լճեր։
Մարդ-բնություն հարաբերությունները լիարժեք ուսումնասիրելու համար Հայաստանում կարելի է առանձնացնել երկու հիմնական ուղղություն՝ Հայաստանի հանքարդյունաբերական հարավը և Հայաստանի հանքարդյունաբերական հյուսիսը։  

Բնական միջավայրի ճանաչման ուղղված ուսումնական ճամփորդությունները հիմնականում ուղղված են Հայաստանի այն վայրերին որտեղ բնական միջավայրը համեմատաբար պահպանել է իր բնական տեսքը։ Հնարավորության դեպքում այսպիսի ուսումնական ճամփորդությունների ծրագրում ընդգրկվում են նաև այցելություններ դեպի հատուկ պահպանվող տարածքներ՝ արգելոցներ, արգելավայրեր, դենտրոպարկեր, բնության հուշարձաններ։ Այսպիսի ճամփորդությունների ժամանակ սովորողին հնարավորություն է ընձեռնվում ավելի մոտ գտնվել բնությանը՝ հետևաբար առավել լավ այն գնահատելով։

Նման բովանդակության ուսումնական ճամփորդություններ կազմակերպելու համար նախընտրելի ուղղություններն են Տավուշի մարզը, Լոռվա մարզի արևմտյան հատվածը, ինչպես նաև ՀՀ հատուկ պահպանվող վայրերը։

Երկարատև գործունեության ընթացքում իրականացնելով էկոլոգիական կրթություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին հաջողվել է ձեռք բերել համախոհ գործընկերներ, որոնց հետ համատեղ նաև ճամբարներ են անց կացվում։ Այդպիսի գործընկերներից է «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամը, որի հետ միայն այս  տարվա ընթացքում 4 համատեղ ճամբար է անց կացվել։ Այսպիսի ճամբարների ընթացքում իրենց գործի գիտակ բնապահպան մասնագետները սովորողների փոխանցում են իրենց փորձը, իսկ մեր սովորողները ունենում են եզակի հնարավորություն ավելացնելու և իրենց գիտելիքները ր հմտությունները։ Այսպիսի ճամբարների ընթացքում սովորողների հնարավորություն է ընձեռնվում նաև մասնակցել բնապահպանությանը ուղղված մի շարք գործնական աշխատանքների։  

Բնապահպանական ուսումնական ճամփորդությունները հնարավորություն են տալիս սովորողներին ոչ միայն լիարժեք պատկերացում ունենալ մարդ-բնություն հարաբերությունների մասին, այլ նաև օգնում են առարկայի ծրագրով սահմանված գլխավոր նպատակներից մեկի՝ միջավայրի նկատմամաբ հստակ վերաբերմունքի ձևավորմանը։
Այսպիսի ուսումնական ճամփորդությունները լուծում են միանգամից մի քանի խնդիրներ, որոնք առանձնացված են դասընթացի առարկայական ծրագրում։ Մասնավորապես սովորողների առջև բացվող բազմաթիվ էկոլոգիական խնդիրները հնարավորություն են տալիս լիարժեք պատկերացում ունենալ այդ խնդիրների լուծման տարբերակների մասին  և կազմել ուսումնական նախագծեր, որոնք նաև ըստ անհրաժեշտության կարող են բարձրաձայնվել՝ սևեռելով հասարակության և պատկան մարմինների ուշադրությունը։  Բնապահպանական ուղղվածության ուսումնական ճամփորդությունները հնարավորություն են տալիս սովորողներին ամբողջացնելու դասընթացի ժամանակ իրենց ստացված գիտելիքները, ինչպես նաև ավելի գործնական ու կիրառելի դարձնել ձեռք բերած հմտությունները։  

Էկոլոգիական ճամփորդությունների ճամփորդությունները նաև հնարավորություն են տալիս սովորողների տեսնել ու հասկանալ մարդ–բնություն հարաբերությունների այլընտրանքային տարբերակները, մասնավորապես էկոտուրիզմի զարգացման հեռանկարները Հայաստանում։  

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий