2026/05/05

Անհատական մրցանակի հայտ

 

Անցնող ուսումնական տարի բավականին հագեցած էր, բայց այն առանձնահատուկ ուշագրավեր «Քրոնոս» գիտակների ակումբի ստղեծմամբ ու դրա շրջանականերում կատարված գործունեութայմբ։ Նախ և առաջ ակումբային գործունեությունը ենթադրում էր ակումբի գործունեության կարգ և հստակ ժամանացույց։
Բացի պարբերաբար կազմակերպվող խաղերից տարին հատկանշական էր տարբեր խաղային ձևաչափերի մշակմամբ և դրանց թվայնացմամբ։ Այս խաղերի հաջողված լինելու մասին խոսում է ոչ միյան սովորողների ակտիվ ներգրավվածությունը՝ այլ նաև գարնանային մանկավարժական ճամբարին սեմինարիների ընթացքում, կրթահամալիրի և կրթահամալիրից դուրս դասավանդողների արձագանքը։
Հաջողված եմ համարում նաև համագոծակցությունը՝ մասնավորապես «Թումանյանական աշխարհ» նախագիծը, որը տպավորիչ արձագանք է ստացել համագործակցող դասավանդողների կողմից։
Հաջողված եմ համագործակցություն եմ նաև «ավագ դպրոցը և միջին դպրոցների սովորողների համար» համագործակցությունը, որի արդյունքում ես վերածվում եմ պասիվ հանդիսատեսի։
Լիարժեքորեն գիտակցելով մեր ունեցած հաջողություններն ու համարդրելով մեկ տարվա փորձի հետ, հստակ պատկերացնում ենք  հետագա անելիքներն ու հաջողության հասենելու գրավականը։

Իհարկե այս գործունեությունը լիարժեք չէր լինի առանց կրթահամալիրում իրականացվող հեղանիակային մանկարվարժության ընձեռած հնարավորությունների։ Այդ հսակայական հնարավորությունների դաշտն էր, որ թույլ տվեց ստեծել ու փորձարկել նոր խաղային ձևաչափեր, համագործակցել այլ դասավանդողների հետ, լրացնել ուսումնական ճամբարների օրակարգը, ինչպես նաև նույն նախագծի շուրջ հավաքել տարատարիք սովորողների (5-12-րդ դաս)։
Որպես անհատական ներդրում, այս մեկ տարում ստեղծեցի մինչ այժմ գոյություն չունեցող խաղային ձևաչափեր, մասնակցեցի մի շարք նախագծերի իրականացմանը, ինչպես նաև կատարեցի բոլոր խաղային ձևաչափերի թվայնացումը։ 

Քարտեզագրական անհատական ծրագիր։ Այս հեղինակային քարտեզագրման ծրագիրը ստեղծվել է սովորողների դասընթացի պահանջներից ելնելով։ Տարներ շարունակ փվային քարտեզում նշումներ կատարելու համար մեն ստիպված էինք օգտագրոծել քարտեզագրման պատրաստի ծրագրես, որոնք զերծ չէին թերություններից ու լիարժեք չեին համապատասխանում մեև պահանջներին։ Ամիսների քրտնաջան աշխատանքը, կուտակված փորձը և սովորողների հետ քննարկումները ի վերջո հանգեցրեցին այս ծրագրի ստեղծմանը, որը նաև օգտագործում է սովորողների ավարտական նախագծերի ցուցադրման ժամանակ։ 

Առանձնահատուկ կցանկանայի նաև անրադառնալ մեկ այլ ժամանացային խաղի ստեղծմանը, որը ստեծման պահից մինր այսօր ունեցել է մի քանի տասնկյան հազար դիտում։ Խոսքը հանրահայտ մաֆիա, խաղի մասին է։ 
Քննական նախագծերի ուսումնասիրության շրջանակներում երբ ուսումնասիրում էինք GPS համակարգեր, ու անհրաժեշտություն առաջացավ կիրառական գիտելիքներ փոխանցելուն, ծնունդ առավ ևս մեկ ծրագիր, որը ըստ կոորդինատների չափում է ցանկացած երկու կետերի միջև հեռավորությունը։ 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий