2026/04/27

«Սահյանի հետ Որոտանի եզերքին» նախագծի քայլարշավային և բնապահպանական բաղադրիչները

 

«Սահյանի հետ Որոտանի եզերքին» նախագծի քայլարշավային բաղադրիչը

1.      Շաքիի ջրվեժի

·         Հեռավորությունը: Մոտ 1 կմ

·         Բարդությունը: Շատ հեշտ

·         Տևողությունը: 30-40 րոպե

2.      Աղիտու - Որոտնավանք - Մելիք Թանգու կամուրջ

·         Նկարագրություն: Քայլարշավ Որոտանի կիրճի երկայնքով։

·         Հեռավորությունը: Մոտ 5-6 կմ

·         Բարդությունը: Միջին

·         Տևողությունը: 2 - 2.5 ժամ

3.      Վերելք Որոտնաբերդ (Դավիթ Բեկի բերդ)

·         Հեռավորությունը: Մոտ 1.5 - 2 կմ

·         Բարդությունը: Միջինից բարդ

·         Տևողությունը 1.5 ժամ

4.      Լոր գյուղ - «Կծու ջուր» աղբյուր - Սբ. Գևորգ եկեղեցի

·         Հեռավորությունը: Մոտ 2.5 - 3 կմ

·         Բարդությունը: Հեշտ

·         Տևողությունը: 1 - 1.5 ժամ

Ընդհանուր քայլարշավի  երկարությունը՝  12 կմ։

Ճամփորդության Բնապահպանական բաղադրիչը


Ուսումնական եռօրյա ճամփորդության իրականացման նպատակներից մեկը նաև տեղանքը էկոտուրզմի տեսանկյունից դիտարկել է։ Ինչպես գիտեք Էկոտուրիզմը Հայաստանում նոր է զարգանում, սակայն ունի հսկայական ներուժ։ Այս առումով տեղանքի իրենից բավականին մեծ հետաքրքրություն է ներկայացնում:  Մասնավորապես Շաքիի ջրվեժը, գեղատեսիլ ջրամբարներն ու ջրասույզ եղած եկեղեցին, Որոտանի կիրճի եզակի տեսարաններն ու փոփոխվող յուրահատուկ լանդշաֆտների համադրությունը եզակի էկտուորիստական զարգացման հնարավորություն է։ Եռօրյա նախագծի շրջանակներում կներկայացվի նաև Տեղանքում էկոտուրզմի զարգացման հեռանկարները։ Թեման արդիական է նաև մարզում բուռն զարգացում ապրող հանքարդյուանբերությանը, որը ապագա հեռանկարներում կարող է դառնալ այլընտրանք։

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий