2026/05/27

Ամենաներառողները

 




2025-2026-ուսումնական տարվա ավարտը իմ համար նշանակում էր սեբաստացի շրջանավարտների արդեն 15-րդ սերնդի կյանք ճանապարհելը, իրոք տպավորիչ է։ Այս տարվա շրջանավարտները մի փոքր ավելի յուրահատուկ էին իմ համար, քանի որ մի զգալի մասին ճանաչում ու դասավանդում եմ դեռևս հեռավոր 2021 թվականից։ Մարմարյա սրահում ցնծությունը բոլորին փոխանցելուց հետո սովորողների մեծ խմբով գնացինք դեպի մեր վերջին ուսումնական ճամփորդությանը։ Թվում է թե 15 տարվա փորձը, այլևս անակնկալների պակաս պետք է չունենա, բայց ամեն անգամ այս շրջանում մի տեսակ յուրահատուկ զգացողությունների փունջ են քեզ պատում։  

Մայիսի 22-ի այդ կեսօրին, երբ Մայր դպրոցի բակից շարժվեցին ավտոբուսները, բոլորին մի տարօրինակ զգացողություն պատեց։ Բոլորս էլ հասկանում էինք, որ անիվների ամեն մի պտույտը մեզ հեռացնում է մեր կյանքի ամենատաք ու հարազատ փուլից։ Երեկոյան տոնական ընթիքից սկսած մի պահ ինձ թվաց, որ ներկա գտնվող սովորողները կարծես թե մի ակնթարթում դարձան ավելի հասուն, հասկացող ու հանդուրժող։ Նույնիսկ հաջորդ օրը երբ պետք է մեկնեինք բավականին երկար քայլարշավի, ոչ ոք չնեղվեց ու չտրտնջաց, քանի որ հասկանում էին վերջին անգամ են, որպես սովորողներ մեծ հսկայական խմբով մեկնում քայլքի։ Քայլքից վերադարձին բոլորը մի տեսակ լուռ էին, իհարկե իրենց պնդելով հոգնածությունից, բայց․․․
Սպառելով մնացած էներգիայի նշույները վերջին երեկոն նվիրեցինք հետաքրքիր զրույցների ու խաղերին։ Հետաքրքիր էր սովորողների այն հարցը, թե արդյոք իրնեց հիշելու ենք տարիներ անց․ պատասխանեմ
Մարդիկ երեբեք չեն մոռանում նրան, ովքեր կյանքում գոնե  մեկ անգամ ստիպել են իրենց երջանիկ զգալ։ Ես ուղղակի շնորհակալ եմ այս շրջանավարտներին իրենց ուսուցիչը լինելու երջանկությունը պարգևելու համար։

Հ․Գ․ վերջին 15 տարում չեմ հիշում ավելի ներառող սերունդ, այ հենց այսպիսին էլ կհիշեմ ձեզ։

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий