2026/05/28

Հաշվետվություն-մայիս

 


Մայիս ամիսը միշտ էլ ամենահագեցածն է ստացվում։ Ամսվա երրորդ շաբաթը նշանավորվեց իմ ու Մարիամ Առուշանյանի կողմից առավոտյան ընդհանուր պարապմունքի կազմակերպմամբ, որը աչքի ընկավ նոր մտահղացումների իրականացմամբ։  
Վերջապես մեկ տարվա հեռավոր աշխատանքից հետո կարողացա ծանոթանալ նաև հեռավար ուսուցման մեջ գտնվող մի քանի սովորողների հետ, իսկ տարին ավարտեցի ընդհանուր 10 սովորողների հետ աշխատանքով։
Մայիսը բավականին հագեցած էր հետազոտական աշխատանքներով,  այս ամիս իրենց աշխատանքները պաշտպանեցին միանգամից 4 սովորողներ
Քնարիկ Ադամյան - «Իրան, պետություն, թե՞ գաղափարախոսություն»,Մալենա Սահակյան - «ԱՄՆ-ի գերտերություն դառնալու աշխարհագրական գործոնները», Անահիտ Տիգրանյան - «Նավթի իշխանությունը», Մնացականյան Նարեկ - «Անապատի գլխավոր օազիսը, Դուբայ»։
Իսկ մնացած սովորողները արդեն վերջացրել են աշխատանքները ևս սպասում են հունիսյան պաշտպանություններին։
Մայիս ամսին տեղի ունեցավ 9-րդ դասարանցիների ավարտական նախագծերի հանրային ներկայացումը, որի արդյունքում իմ կողմից գլխավորած բոլոր ինը նախագծերի մասնակիցները՝ թվով 30 սովորողներ, բարեհաջող հանձնեցին ավարտական նախագծերը։
Մայիս ամիսը նշանավորվեց երկու եռօրյա ուսումնական ճամփորդություններով, ամսվա սկզբին այցելեցինք դեպի Սյունիք, իսկ ամիսը ավարտեցինք ցնծություն նախագծով Լոռիում։   

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий