2026/05/27

Սյունյաց աշխարհում

 

Մայիսը միշտ էլ խոստումնալից ամիս է, այս ուսումնական տարվա մայիսը մեկնարկեց եռօրյա ուսումնական ճամփորդությամբ։ Այս անգամ սովորողների պատրաստված խմբի հետ՝ Ելենա Սարգսյանի ուղեկցությամբ 
 ճանապարհվեցին դեպի Սյունիք։ Ճամփորդության եռօրյա հագեցած էր Սահյանական ընթերցումներով, հայրենագիտությամբ ու  քայլարշավերով։ Իսկական հայրենագիտությունը քայլքով ճանապարհն անցնելն է, տեսնել հիանալն ու սովորողների անընդհատ բացատրել է։

Առաջին քայլքի կանգառը դեպի Շաքիի ջրվեժ տանող ճանապարհին էր, պայմանավորվածության համաձայն մենքենան մնաց մայրուղու վրա, իսկ մենք դեպի ջրվեժ տանող ճանապարհը՝ մոտ 2 կմ անցանք քայլով։ Եղանակը բարեհաճ էր, իսկ ճանապարհն էլ մեր առջև պարբերաբար գեղեցիկ տեսարաններ էր բացում՝ բնության բաղադրիչների եզակի զուգորդությամբ։
Հաջորդ կարևոր կանգառը Դարպաս (Դարաբաս) գյուղն էր, որտեղից մեկնարկեց մեր ամենահագեցած քայլարշավներից մեկը։ Մենք ոտքով անցանք մոտ 4 կիլոմետր ճանապարհ՝ Դարպասից քայլելով դեպի Համո Սահյանի տուն-թանգարանով հայտնի Լոր գյուղը։ Այս ընթացքում հասանք նաև հայտնի «Կծու աղբյուրին» և հաղթահարեցինք բարձունքի վրա հպարտորեն կանգնած Սուրբ Հովհաննես եկեղեցուն տանող վերելքը։ Ճանապարհին սովորողների շուրթերից անդադար հնչում էին սահյանական անմահ տողերը, որոնք այս բնության գրկում լրիվ ուրիշ հնչեղություն էին ստանում։

Այնուհետև մեր առջև բացվեց պատմական Որոտնաբերդի վեհաշուք տեսարանը։ 1700 մետր բարձրության վրա գտնվող այս հնամենի ամրոցին հասնելու համար մենք անցանք ևս 3 կիլոմետր բարդ, բայց չափազանց հետաքրքիր քայլարշավային ճանապարհ։ Սովորողները մեծ ոգևորությամբ ուսումնասիրում էին բերդի պարիսպների մնացորդներն ու տեղանքի աշխարհագրական դիրքը, ինչը իսկական գործնական դաս էր բաց երկնքի տակ։

Մեր եռօրյա ճամփորդության վերջին քայլքի ուղղությունը մայրուղուց դեպի Շամբ տանող ճանապարհն էր։ Այս վերջին 2 կիլոմետրը մենք անցանք մայիսյան մեղմ եղանակին՝ հիանալով Սյունիքի եզակի բնապատկերներով, որոնք ամփոփեցին մեր հայրենագիտական հարուստ արշավը։

Եռօրյա այս ճամփորդությունը մասնակիցների մոտ թողեց անմոռանալի հիշողություններ, սահյանական շունչ և հայրենիքը քայլելով ճանաչելու մեծ փորձառություն։

 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий