Մարդկանց աչքը հաճախ «սովորում է» շրջակա միջավայրի թերություններին՝ դադարելով նկատել աղբը, կեղտաջրերը կամ հատված ծառերը։ Սովորողները, զինված տեսախցիկներով և էկոլոգիական գիտելիքով, դառնում են քաղաքի «աչքերը»՝ վերհանելով այն, ինչը սովորաբար մնում է մարդկանց տեսադաշտից դուրս կամ ուղղակի անտեսվում է։
Նախագծի նպատակները
·
Զարգացնել սովորողների դիտողականությունը և խնդիրներն
արձանագրելու ունակությունը։
·
Իրականացնել Երևանի տարբեր վայրերի տեսողական և փաստագրական
աուդիտ
·
Խթանել սովորողների մասնակցությունը համայնքային խնդիրների
վերհանմանը՝ դարձնելով նրանց ակտիվ քաղաքացիներ։
Նախագծի ընթացքը
Սովորողը քաղաքում
շրջելիս ֆիքսում է էկոլոգիական խնդիրը` նշելով կատարված նկարի տեղանքը և տալով
փոքրիկ բացատրություն։ Արդեն պատրաստի նկարը ուղարկվում է համակարգող սովորողին,
ով արխիվացնում է դասակարգում է նկարները։ Արդեն հավաքված նկարների բազան
ներկայացվում է հանրությանը՝ բաց ցուցադրության տեսքով։
Ակնկալվող
արդյունքներ․







0 Մեկնաբանություն:
Отправить комментарий