2019/05/15

Դեպի Ջերմուկ ուսումնական եռօրյա ճամփորդության հաշվետվություն

Լուսանկարը՝ Նարեկ Խաչատրյանի

Ուսումնական ճամբարի նախագիծը մշակվել է նախագծային ուսուցման ճամբարի ընթացքում, որից հետո ներկայացվել սովորողներին, ովքեր ցանկության դեպքում ինտեգրվել են ճամբարի աշխատանքներին: Սովորողները ծանոթացել են իրականացվող նախագծին, կատարել նախապատրաստական աշխատանք, դիտել են Ամուլսար հիմնախնդրի մասին պատմող ֆիլմը:
Հաջորդիվ արդեն Ջերմուկ քաղաքում սովորողները ծանոթացել են բնակավայրի գործունեությանն ու նշանակությանը, անցել տեսարժան վայրերով, շփվել տեղացիների հետ ու լսել նրանց կարծիքը Ամուլսարի վերաբերյալ: Տեղացիների հետ շփման հարցում առանձնահատուկ կարևոր է Մ. Գորկու անվան հիմնական դպրոցի սովորողների ու դասավանդողների հետ հանդիպումը: Մոտ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ մենք ներկայացրեցինք կրթական բաց ցանցը, մեր ճամբարի նպատակը, լսեցինք սովորողների ու դասավանդողների կարծիքները Ամուլսարի խնդրի վերաբերյալ, կիսվեցինք մեր մտահոգություններով և զուգահեռներ անցկացրեցինք Դալմայի ու Ամուլսարի միջև: Այնուհետև Արատեսի դպրական կենտրոնում համատեղ ուսումնական ճամբար անցկացնելու պայմանավորվածությամբ շփումը տեղափոխեցի դպրոցի պատերից դուրս: Սեբաստացիների ու ջերմուկցիների մի մեծ խումբ մոտ 5 կիլոմետր քայլարաշավով հասավ հանրահայտ Ջերմուկի ջրվեժ: Որից հետո սովորողները իրենց ուժերը չափեցին ֆուտբոլային դաշտում: Ճամփորդության ընթացքում այցելեցինք նաև Կեչուտի ջրամբար, որտեղ ներկայացվեց նաև ջրամբարի գործունեությունն ու նշանակությունը:
Ճամբարային գործունեության վերջին օրը՝ Մայիսի 11-ին, Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ տպավորիչ ավտոերթ դեպի Արենի գյուղ, որտեղ բողոքի ակցիային միացան նաև Երևանից եկած ակտիվիստները: Հանգամանքների բերումով մենք ևս մի փոքր հատված անցանք ավտոերթի միջոց; Եռօրյա գործունեության միակ բացթողումը կոնկրետ հանքավայրում չլինել  էր, քանի որ հաշի առնելով դեպքերի զարգացումը՝ ղեկավարությունը չափազանց խիստ հսկողություն էր սահմանել, իսկ մեր խնդրանքին այդտեղ բաց դաս անցկացնելու, պատասխանատու անձիք մերժեցին՝ մեր իսկ անվտանգությունից ելնելով։

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий