2019/05/20

Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված կոնֆերանս


Ժամանակակից բնապահպանական հիմնախնդիրների շարքում առանձնահատուկ կարևորություն են ստացել բուսական ու կենդանական տեսակների բազմազանության պահպանությունը: Կենսաբազմազանության տեսանկյունից Հայաստանը բավականին մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ փոքր տարածքում հանդիպում են ինչպես բույսերի, այնպես էլ կենդանիների բազմաթիվ տեսակներ: Սակայն վերջին ժամանակներում էկոլոգիական խնդրիների սրացման հետևանքով վտագվել է մի շարք բույսերի ու կենդանիների տեսակներիպահպանությունը և կենսաբազմազանության պահպանումը: Խնդրի հետ առավել մանրամասն ծանոթանալու նպատակով սեբաստացիների մի խմբով կմասնակցենք Ագրարային համալսարանում կազմակերպվող կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված կոնֆերանսին՝ հեևյալ օրակարգով

13:00-14:00
Էքսպո
14:00-14:15
Բացման և ողջույնի խոսքեր 
·       Վարդան Ուռուտյան, ՀԱԱՀ ռեկտոր 
·        Այսեր Ղազարյան, Բնապահպանության փոխնախարար 
14:15-14:30
Թեմա՝ Անտառային ոլորտի քաղաքականություն:
Արթուր Պետրոսյան, Կենսաբազմազանության և անտառային   քաղաքականության վարչության պետ
14:30-14:45   
Թեմա՝ Սևանա լճի կենսաբազմազանության ներկա վիճակը
Գնել Սանոսյան, Գեղարքունիկի մարզի մարզպետ
14:45-15:00
Թեմա՝  2019թ-ը որպես Կովկասյան ընձառյուծի տարի, ընձառյուծի  դերը  էկոհամակարգերում
Ոսկեհատ Գրիորյան, ՀՀ ԲՆ ԿԱՔՎ կենսաբազմազանության և կենսանվտանգության քաղաքականության բաժնի պետ
15:00-15:15
Թեմա՝ Կենսաբազմազանության պահպանության ժամանակակից  մոտեցումները
Զառա Հարությունյան, ՀԱԱՀ, կենսաբանական հետազոտությունների լաբարատորիայի վարիչ




0 Մեկնաբանություն:

Отправить комментарий