2019/05/30

Ուսումնական ճամփորդություն դեպի Գեղարքունիքի ու Տավուշի մարզեր



Ճափարդության նպատակն է Ստամբուլի գործընկեր դպրոցների սովորողներին ու դասավանդողների համար ուսումնահայրենագիտական արշավ կազմակերպելը: Ճափորդությունը անցնելու է Գեղարքունիքի ու Տավուշի մարզերում: Ի սկզբանե կուղևորվենք դեպի Սևանա թերակղզի, որտեղ հյուրերը հնարավորություն կունենան այցելել Սևանավանք և վերապերել 921 թ-ի Սևանի ճակատամարտը: Սևանա թերակղզում կներկայացվի նաև լճի ծագման մասին տեղեկություն և կներկայացվեն լճի ներկայիս էկոլոգիական հիմնախնդիրներին: Սևանա թերակզղուց հետո անցնելով Արեգունի լեռների միջոց անցնող թունելով կհայտվենք Տավուշի մարզում: Տավուշում առաջին կանգառը նախատեսված է Պարզ լճի մոտակայքում: Փոքր ինչ հիանալով բնական գեղեցիկ տեսարանով կուղևորվենք դեպի  Գոշավանք: Հետագա ճանապարհը դեպի Ճամբարակ անցնում է Աղստևի վտակ Գետիկի գեղեցիկ հունով: Ճամփորդության վերջին կանգառը նախատեսված է Սևանի Ժայռ ճամբարում, որտեղ հյուրերը հնարավորություն կունենան նաև ծանոթանալու ճամբարային տարածքին ու հնարավորություններին

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий