Միայն
9-րդ դասարանցիների համար առանձին ինտելեկտուալ խաղերի կազմակերպումը մտահաղացումը
հենց 9-րդ դասարանցիներին էր։
Այս տարվա ընթացքում «Քրոնոս» գիտակների ակումբը կազմակերպած մի շարք ձևաչափերով խաղերին
փորձեր արվել են 9-րդ դասարանցիների ներառելու, սակայն արդյունքը այդքան էլ գոհացուցիչ
չէր, ուստի այդ ուղղությամբ հաջողության հասնելու համար պետք էին լրացուցիչ ջանքեր։
9-րդ դասարանցիներին ինտելեկտուալ խաղերին ներգրավելու համար հիանալի առիթ հանդիսացավ
ձմեռային ճամբարը, որը այս անգամ ավագ դպրոցում կազմակերպվում էր աշխատարաններով, որի
ընթացքում 9-րդ դասարանցիների մի շարք խմբեր հնարավորություն ունեցան ծանոթանալու ինտելեկտուալ
խաղերի ձևաչափերին ու մասնակցելու դրանց փորձնական տարբերակներին։
Արդեն մարտ ամսին 9-րդ դասարանցիների մի ամսականին ստուգատեսը լավ առիթ էր միայն
9-րդ դասարանցիների համար խաղի կազմակերպելու համար։ Իրականությունը գերազանցեց սպասելիքները
բազմիցս։ Մարտի 4-ին կայացած խաղին մասնակցության հայտ էին ներկայացրել 9-րդ դասարանցիների
միանգամից 8 թիմեր, որոնցից 4 խաղի վերջնական արդյունքում Հավաքեցին հավասար միավորներ
և ստիպված եղան խաղալ լրացուցիչ փուլեր հաղթողին որոշելու համար։ Բայց կարևորը ոչ թե
թիմերի հավաքած միավորներ են այլ ապրած բոլոր այն էմոցիաները, որոնք ուղեկցեցին սովորողների
ողջ խաղի ընթացքում։
Եվ իհարե չմոռանանք նաև այն կարևոր կրթական գործոնները, որոնք տալիս են այսպիսի խաղերը։
Համահունչ ընթանալով կարողությունների ցուցադրության 9-րդ դասարանցիները հիանալի կերպով ցուցաբերում են թիմեր կազմելու և
թիմային աշխատանք իրականացնելու կարողություն։ Միամսյակի շրջանակներում ձեռք բերած
փորձը հուսով եմ 9-րդ դասարանցիների կհաղորդի ինքնավստահություն արդեն ավագ դպրոցի
թիմերի հետ մրցելու համար։ Անցկացված առաջին խաղը ցույց տվեց, որ 9-րդ դասարանցիները
ոչ միայն պատրաստ են ինտելեկտուալ մարտահրավերների, այլև ունեն բարձր ներուժ՝ ձևավորելու
կայուն թիմեր, որոնք կդառնան «Քրոնոս» ակումբի նոր և հզոր կորիզը:
Հաջորդ խաղը տեղի կունենա մարտի 19-ին:
Նախագծի նպատակներն են
1. Ինտեգրում Ավագ
դպրոցի միջավայրին. Ստեղծել հարթակ, որտեղ 9-րդ դասարանցիները կծանոթանան Ավագ
դպրոցի ակումբային մշակույթին և կդառնան դրա լիարժեք անդամը դեռևս մինչև հիմնական
դպրոցն ավարտելը:
2. Թիմային
համագործակցության ամրապնդում. Զարգացնել սովորողների՝ թիմում արդյունավետ
հաղորդակցվելու, միմյանց լսելու և սեղմ ժամանակահատվածում կոնսենսուսի (ընդհանուր
հայտարարի) գալու հմտությունները:
3. Գիտելիքների
ստուգում և ընդլայնում. Ոչ թե ստանդարտ քննական թեստերի, այլ խաղային իրավիճակների
միջոցով վերհանել սովորողների գիտելիքները տարբեր ոլորտներից (պատմություն, աշխարհագրություն,
տրամաբանություն, արվեստ, մեդիագրագիտություն):
4. Ինքնավստահության
բարձրացում. Օգնել 9-րդ դասարանցիներին հաղթահարել մրցակցային
լարվածությունը և ձեռք բերել փորձառություն, որը թույլ կտա նրանց հետագայում
հավասարը հավասարի պես մրցել Ավագ դպրոցի փորձառու թիմերի հետ:
5. Նախաձեռնողականության
խթանում. Քաջալերել սովորողներից եկող գաղափարները՝ դրանք դարձնելով կրթահամալիրի
ուսումնական օրացույցի անբաժանելի մաս:
6. Վերլուծական
մտածողության զարգացում. Ձևավորել հարցի էությունը արագ հասկանալու, փաստերը
համադրելու և տրամաբանական եզրահանգումներ կատարելու կարողություն:
Ակնկալվող
արդյունքներ
1. Թիմում
աշխատելու փորձ. Սովորողները կսովորեն իրար լսել, արագ որոշումներ կայացնել
ու միասին հաղթել (կամ պարտվել)։
2. Ավելի շատ
հետաքրքրված աշակերտներ. Խաղից հետո 9-րդ դասարանցիները կցանկանան ավելի շատ բան
իմանալ տարբեր թեմաների մասին, որպեսզի հաջորդ անգամ ավելի լավ խաղան։
3. Կապ Ավագ
դպրոցի հետ. 9-րդ դասարանցիները իրենց օտար չեն զգա Ավագ դպրոցում,
քանի որ արդեն ծանոթ կլինեն ինտելեկտուալ խաղերին
4. Ինքնավստահություն. Այս խաղերը
կօգնեն նրանց չվախենալ բարդ հարցերից ու ավելի համարձակ լինել մեծերի հետ մրցելիս։
5. Լավ ժամանց ու
գիտելիք. Մենք ապացուցում ենք, որ սովորելը կարող է լինել հետաքրքիր ու էմոցիոնալ։







0 Մեկնաբանություն:
Отправить комментарий