2024/01/31

Ձմեռային ճամբարի ամփոփում

 





2024-ի ձմեռային ուսումնական ճամբարը մեկնարկեց ըստ նախատեսվածի՝ հունվարի 8-ին։  Այս անգամ ինձ կցված ջոկատում ներառվել էին 9-11-րդ դասարանի 24 սովորողներ, որոնց նախասիրություններն ու հնարավորությունները հաշվի առնելով կազմվել է ճամբարային օրակարգ։ Ինքս դասավանդում եմ ջոկատում ընդգրկված բոլոր սովորողներին, իսկ նրանցից մեծ մասի հետ մասնակցել եմ տարբեր ուսումնական ճամփորդությունների

Ընդհանուր ծանոթությունից հետո, սովորողները մասնակցեցին ազգային պարի դասին, որից հետ սկսեցինք ինտելեկտուալ խաղերի նոր ձևաչափի փորձարկումը։ Ճամբարային երկրորդ օրը միասին դիտեցինք ֆուտբոլի արքայի մասին պատմող գեղարվեստավավերագրական ֆիլմը։  Իմ գնահատականով այս ֆիլմը իր մեջ բավականին խորը դաստիարակչական իմաստ ունի, քանի որ պատմում է մարդկային կամքի և նպատակին հասնելու ճանապարհին խոչընդոտներ հաղթահարելու մասին։ Ֆիլմի դիտումը անցավ մեկ շնչով ու արժանացավ նաև ոչ ֆուտբոլասեր սովորողների հավանությանը։ Ամփոփելով ֆիլմի արդյունքները սովորողները կներկայացնեն իրենց կողմից ընդունելի այն կերպարներին, որոնք փոխել են աշխարհը։

 

Ճամբարային երրորդ օրը սկսեցինք մազակալ պարամունքով, որին մասնակցեցին ջոկատում ընդգրկված բոլոր սովորողները։ Չնայած մոտ երկու ժամ տևած ինտենսիվ պարապմունքներին դեռևս ցանկություն կար այն շարունակելու։
Ճամբարային չորրոդ օրը  առանձնացավ ռազմամարզական պարապմունքներով, որը անց կացվեց արդեն փորձառու շրջանավարտների կողմից։ Այդ օրը նաև անց կացվեց ձմեռային ճամբարի առաջին ինտելեկտուալ մրցաշարը, օրը այս անգամ բավականին հետաքրքիր հանգուցալուծում ստացավ։
Ճամբարային գործունեության առաջին շաբաթը ամփոփվեց ազգագրության ստուգատեսի բաղադրիչով՝ ազգային խոհանոցով։ Վերհիշելով պարբեր ազգերի ու երկրների խոհանոցների հետաքրքիր ուտեստները կանգ առանք մեքսիկա-իսպանական խոհանոցի վրա։ Կարծում եմ լավ ստացվեց։

Ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթը մեկնարկեց կրթահամալիրում բարձրաստիճան հյուրերի ընդունելությամբ, որի ընթացքում, որպես շատ մարզասեր ջոկատ  ներկայանում էինք մարզական ստուգատեսին մասնակցությամբ։ Իսկ շաբաթվա մնացած հատվածում գերակշռում էին եռօրյա ճամբարի նախապատրաստական աշխատանքները։
Բարեհաջող մասնակցելով ճամբարային ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներին երկրորդ շաբաթը ավարտեցին դեպի Ուրցաձոր եռօրյա ուսումնական ճամփորդությամբ։
Ճամբարային երրորդ շաբաթվա ընթացքում հնարավորություն ունեցանք ևս մեկ անգամ ստուգել մասնակիցների խոհարարական հմտությունները, միասնական մասնակցեցինք հարազատ դարձաց մարզական պարապմունքներին և իհարկե հաջողվեց իրականացնել ևս մեկ ինտելեկտուալ մրցաշար՝ այս անգամ «փաստաշար» ձևաչափով։ Վերջին շաբաթը նաև ուղղված էր արդյունքները ամփոփելու և իհարկե հետագա գործունեությունը պլանավորելու համար։
Ճամբարային երրորդ շաբաթվա ընթացքում արդեն բոլորս իրար մի փոքր ավելի լավ էինք ճանաչում, շատերը անկեղծորեն խնդրում էին ճամբարը ևս մեկ շաբաթ երկարացնել...



 Չեմ ամսի, որ վերջաբանը նախատեսվածի նման էր, սակայն վստահորեն կպնդեմ, որ  այս ճամբարի ընթացքում յուրաքանչյուր մասնակից ունեցավ հսկայական ձեռքբերում, այդ թվում նաև ես
․․․

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий