Ժամ ու կես տևած հարցերի տեղատարափ, հիացմունքի
ու հաղթական օվացիաներ բացականչություններ․․․
Այսօր տեղի ունեցավ ձմեռային ուսումնական ճամբարի ինտելեկտուալ
առաջին մրցաշարը, որը տեղի ունեցավ «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» ձևաչափով։ Այս անգամ
մասնակցելու հայտ էին ներկայացրել 11 թիմեր, որոնց թվում էր դասավանդողների
«Վարժապետաց» թիմը։ 4 փուլ, յուրաքանչյուր փուլում 6 ական հարց և փոքր-ինչ
անսպասելի վերջաբան։ Երբ բոլորը անհամբեր սպասում էին հաղթողի անունը լսելուն
պարզվեց, որ միանգամից երեք թիմեր ունեն հավասար արդյունքներ և հաղթողը պետք է
որոշվի լրացուցիչ փուլի արդյունքում։ Ապացուցելով իրենց բարձր կարգը «Վարժապետաց»
թիմը միանգամից լրացուցիչ արդյունքներով ճանաչվեց հաղթող, սակայն հաշվի առնելով
այն համգամանքը, որ դասավանդողները մասնակցում են արտամրցույթային կարգով՝ պայքարը
շարունակվեց 12-րդ և 11-րդ դասարանցիների միջև։ Համառագույն պայքարի արդյունքում հնչեցված
մեկ տասնյակից ավել լրացուցիչ հարցերից հետո հաղթող ճանաչվեցին 12-րդ դասարանցիները,
որի առթիվ սրտանց շնորհավորում եմ։ Ավարտական տարվա հաղթական սկիզբը տրված է։
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий