Ընդհանուր ծանոթությունից հետո, սովորողները մասնակցեցին ազգային պարի դասին, որից հետ սկսեցինք ինտելեկտուալ խաղերի նոր ձևաչափի փորձարկումը։ Ճամբարային երկրորդ օրը միասին դիտեցինք ֆուտբոլի արքայի մասին պատմող գեղարվեստավավերագրական ֆիլմը։ Իմ գնահատականով այս ֆիլմը իր մեջ բավականին խորը դաստիարակչական իմաստ ունի, քանի որ պատմում է մարդկային կամքի և նպատակին հասնելու ճանապարհին խոչընդոտներ հաղթահարելու մասին։ Ֆիլմի դիտումը անցավ մեկ շնչով ու արժանացավ նաև ոչ ֆուտբոլասեր սովորողների հավանությանը։ Ամփոփելով ֆիլմի արդյունքները սովորողները կներկայացնեն իրենց կողմից ընդունելի այն կերպարներին, որոնք փոխել են աշխարհը։
Ճամբարային չորրոդ օրը առանձնացավ ռազմամարզական պարապմունքներով, որը անց կացվեց արդեն փորձառու շրջանավարտների կողմից։ Այդ օրը նաև անց կացվեց ձմեռային ճամբարի առաջին ինտելեկտուալ մրցաշարը, օրը այս անգամ բավականին հետաքրքիր հանգուցալուծում ստացավ։
Ճամբարային գործունեության առաջին շաբաթը ամփոփվեց ազգագրության ստուգատեսի բաղադրիչով՝ ազգային խոհանոցով։ Վերհիշելով պարբեր ազգերի ու երկրների խոհանոցների հետաքրքիր ուտեստները կանգ առանք մեքսիկա-իսպանական խոհանոցի վրա։ Կարծում եմ լավ ստացվեց։
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий