2014/05/06
ՀՀ էներգետիկան
5/06/2014
Մեկնաբանություն չկա
- Ի՞նչ դեր ունի ՀՀ-ի համար Էներգետիկ համակարգը
- Ի՞նչպես են ՀՀ-ում ստանում էներգիան
- Ինչպե՞ս է ազդում Էներգիայի ստացման պրոցեսը բնության վրա :
- Էլեկրտաէներգիա ստանալու այլընտրանքային ի՞նչ հնարավորություններ ունի ՀՀ-ը: Ինչպես եք պատկերացնում ՀՀ Էներգետիայի ապագան:
- Ինչպե՞ս ես կարելի է խնայել էներգիան (տանը, դպրոցում և այլուր):
2014/05/03
Ջրօգտագործման հետևանքները ՀՀ-ում
Ինչպես հայտնի է, ջրային ռեսուրսները դասվում են չսպառվող ռեսուրսների շարքին: Ճիշտ է ջրային ռեսուրսները քանակապես չեն սպառվում, բայց նրանք
ենթակա են որակական սպառման: Ինչպես մի շարք բնական ռեսուրս, այնպես էլ ջուրը ՀՀ-ում
օգտագործովում է անհաշվենկատորեն, շատ հաճախ լուրջ էկոլոգիաական խնդիրներ
առաջացնելով:
ՀՀ գետերը ունեն
օգտագործման երկու հիմնական տեսակ` ոռոգչային և էլեկտրաէներգետիկ: Ոռոգման համար
ջրերի ռացիոնալ օգտագործման նպատակով գետերի վրա կառուցվել են ջրամբարներ, որոնց
թիվը ՀՀ-ում հասնում 80-ի մոտ 990 մլն քմ ընդհանուր մաերեսով: Դրանք օգտագործվում
են հիմնական ոռոգման, էներգետիկ, ձկնաբուծական նպատակներով: Ջրամբարներից
ամենախոշորը Ախուրյանն է 525 մլն խմ ծավալով, որից օգտվում է նաև Թուրքիան: ՀՀ
գետերի էներգետիկ նպատակներով օգտագործման մասին է վկայում նաև ՀՀ-ում առկա
Ջրէկ-ները, որոնց թիվը հասնում 39-ի: Դրանցից հայտնիներն են Սևան-Հազդան կասկադը
(6 Ջրէկ), Որոտանի կասկադը (3 Ջրէկ): Նախատեսվում է կառուցել ևս 64-ը: ՀՀ-ում
ջրային տեսուրսներկ ռացիոնալ օգտագործման համար կառուցվել են նաև ջրանցքներ:
ՀՀ-ում
ջրօգտագործման առյուծի բաժինը` 83 %-ը, բաժին
է գյուղատնտեսության ոլորտին, խմելուն` 4.4 %-ը, արտադրական և կոմունալ
նպականերին` 12.6%-ը: ՀՀ-ում օգտագործվող
ջրի մեծ մասը` 57 %-ը, բաժին է ընկնում Արմավիրի (32,5%) և Արարատի (24,5%)
մարզերին, որոնք այդ ջրի մեծ մասը նույնպես օգտագործում են գյուղատնտեսական
նպատակներով, այդ թվում Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզերում այդ նպատակով
օգտագործվում է ջրի ավելի քան 93 %-ը: Գրեթե նույն պատկերն է նաև Տավուշի և Վայոց
Ձորի մարզերում (մոտ 90%): Իսկ արդյունաբերական ջրօգտագործողներ են համարվում
Լոռու և Սյունիքի մարզերը և մայրաքաղաք Երևանը:
Ջրային ռեսուրսների
օգտագործումը ՀՀ-ում նույնպես առաջացնում է որոշակի գեոէկոլոգիական հետևանքներ:
Դրանցից են ջրային պաշարների քանական և
որական սպառումը (Սևանա լիճ), երկրոդային աղակալումը` արտեզյան ավազանի
օգտագործումից, գետերի ջերմային աղտոտումը ՋրԷկ-ների գործարկման հետևանքով:
Ջրէկ-ները նաև ազդում են գետերի կեսնսաբազմազանության վրա` նվազեցնելով դրա
տեսակային և քանակական կազմը: ՀՀ-ում գետերի աղոտոտվում են ոչ միայն
արդյունաբերական, այլ նաև կենցաղային թափոններով: Ընդ որում կենցաղային թափոններով
աղտոտման աշխարհագրությունն ավելի մեծ է: Միաժամանակ ՀՀ գետերը աղտոտվում են միջին
և ստորին հոսաքներում: Ինչպես գիտենք,
ջուրը ունի շատ կարևոր հատկություն` ինքնամաքրում: Ցանկացած ջրային ավազան ունի
ինքնամաքրման ժամանակահատված: Այդ առումով առանձնանում են գետերը, քանի որ նրանց
ինքնամաքրման ժամանակահատվածը տատանվում է մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ, ի
տարբերություն լճերի, ինքնամաքրման ժամանակահատվածը կարող է տևել հազարավոր
տարիներ: Հանրապետության տարածքի գետերի ինքնամաքրման ունակությունները բարենպաստ
են` կապված լեռնային, արագահոս բնույթից: Սակայն մարդկային միջամտությամբ` գետերի
հոսքը դանդաղելով նվազում է նաև գետերի ինքնամաքրման ունակությունը: Հանրապետության
գետերի, հատկապես Ողջիի, Դեբեդի և Հրազդանի ջրերի աղտոտվածության աստիճանը բարձր է,
որի պատճառով դրանք դասվում են առավել աղտոտված գետերի շարքին: Հաշվի առնելով ՀՀ
էներգետիկ զարգացման հեռանկարները, այն է` սպասվող էներգետիկ պակասը լրացանել փոքր
ՀԷԿ-երով, առավել վտանգում են ՀՀ գետերի բնականոն հոսքը:
Ջրօգտագործման ոլորտում առանձնահուտկ հիմնախնդիր է հանդիսանում Սևանա լճի հիմնախնդիրը:
Ջրօգտագործման ոլորտում առանձնահուտկ հիմնախնդիր է հանդիսանում Սևանա լճի հիմնախնդիրը:
2014/04/29
Անապատացումը ՀՀ-ում: Մարդածին գործոններ
Մարդածին գործոններ: Գյուղատնտեսություն:
Գյուղատնտեսությունը հողօգտագործման
այն ձևն է,
որի արդյունքում
ակնհայտորեն երևում
է մարդ-բնույթուն
փոխհարաբերությունն և
փոխազդեցությունը` իր
դրական և
բացասական կողմերով:
Քանի որ
անապատացման պրոցեսը
առաջին հերթին
առնչվում է
հողային ռեսուրսների
օգտագործման հետ,
իսկ հողային
ռեսուրսների վրա
ուղղակի ազդեցություն
ունի գյուղատնտեսությունը,
ուստի
ՀՀ գյուղատնտեսությունն
անապատացմանը նպաստող
մարդածին ամենաուժեղ գործոնն
է:
Գյուղատնտեսությունը և անապատացումը
իրար հետ կապված են հատկապես հետևյալ գործոններոով.
ա/ մարդածին բացասական ներգործություններից
մեկը վարի կանոնների խախտումն է, երբ վարը կատարվում է լանջի թեքության
ուղղությամբ: Դրա հետևնաքով ՀՀ տասնյակ հազարավոր վարելահողեր շարքից դուս են
եկել, ջրային էրոզիայի հետևանքով մերկացել են լեռնալանջերը:
բ/
Ցանաքաշրջանառության ոչ ճիշտ կիրառումը կամ բացակայությունը նույնպես հադիսանում է
անապատացման գործոն: Հողակտորների փոքր լինելը թույլ չի տալիս լիարժեք կատարել
ցանքաշրջանառություն:
գ/
ջրերը մեր երկրում արդյունավետ չեն օգտագործվում: Ոռոգման համար օգտագործվող ջրի
կեսը դաշտ չի հասնում` կորչում է` առաջացնելով ճահիճներ և աղուտներ: Նախկինում
Արաքս գետից և նրա ձախափնյա գրեթե բոլոր վտակներից
սնվող ջրանցքներով 8 ամիս ոռոգման ժամանակահատվածում Արարատյան հարթավայր է
հասցվել վայրկյանում 40 մ3 ջուր:
Ջրամբարներից և ջրանցքներից մեծաքանակ ֆիլտրացիոն կորուստները, ոռոգման տեխնիկայի
բացակայությունը և հին եղանակների կիրառումը, ջրման նորմերի գերազանցումը և այլ
պատճառները հանգեցնում են ստորգետնյա ջրերի մակարդակի բարձրացմանը: Ոռոգման
մեծածավալ աշխատանքները, բնականաբար ուղեկցվել են նաև չորացման աշխտանքներով: Վերջին 50 տարվա ընթացքում կառուցվել է ավելի
քան 1700 կմ երկարության ցամաքուրդակոլեկտորային ցանց: Սակայն չորացման
միջոցառումները զգալիորեն հետ են մնացել իռիգացիոն աշխատանքներից, ինչը հանգեցրել
է ստորգետնյա ջրերի մակարդակի բարձրացմանը: 1920-ական թվականներից Արարատյան
հարթավայրը սկսեց առատորեն ջրվել նաև ի հաշիվ արտեզյան ավազանի ջրերի, որոնց թիվը
հաշվվում է հազարներով: Չկարգավորված ոռոգման հետևանքով երբե: Իհայտ է գալիս երկրորդային աղակալում:
դ/
Անասունների գերարածեցումը հանգցնում է նոր էրոզիոն օջախների առաջացմանը:
Անասունների կճղակների տակ ժամանակի ընթացքում ձևավավորվում են մանրադարավանդներ,
որոնք զրկվում են բուսածածկից: Հաճախ դրանց եզրերը քայքայվում է և ջրաշիթերը
էրոզիոն օջախներ են ստեղծում: Արագածի, Գեղամա և այլ լեռնազանգվածների մարգագետինների
տարածքներում նկատելի են անասունների արածեցման հետևանքով ստեղծված էրոզիայի
օջախներ:
1.
հողային ծածկութի խախտում, օտարում,
2.
հողերի աղտոտում
3.
պոչամաբարների ընդլայնում,
4.
թափոնների կուտակումներ, որոնք միևնույն ժամանակ հանդիսանում են անպատացման
դրսևորման ձևեր:
Հանքարդյունբերությունը հանգեցնում է
ոչ միայն խախտված, աղտոտված հողերի և պոչամբարների թափոնների, նոր տիպերի
հողատարածքների առաջացմանը, այլ նաև բուսածածկույթի, կենդականկան աշխարհի, ջրային
օբյեկտների աղտոտմանը և վնասմանը:
Հանրապետությունում օգտակար հանածոների
արդյունահանումը բաց եղանակով բերել է խախտված հողերի առաջացմանը, որոնք կազմում
են մոտ 8000 հա: Այդ խախտված տարածքը աղտոտում է միջինում ավելի քան 10 հա տարածք` առաջացնելով էրոզիայի նոր օջախներ:
Հատկապես կարելի է նշել Սյունքի, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերը:
Հողերի
աղտոտման առավել վտանգավոր աղբյուրը լեռնամետալուրգիական և լեռնաարդյունահանող
արտադրություններն են (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, Ագարակի
լեռնահարստացուցիչ ֆաբրիկա, Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատ, Արարատի
ոսկու կորզման ֆաբրիկա): Այդ բոլոր կազմակերպություները աղտոտում են հողերը ծանր
մետաղներով: Լեռնահանքային կազմակերպությունների ազդեցությունը շրջակա տարածքների
անապատացմանը նպաստելու ուղղությամբ դրսևորվում է նաև օդային և ջրային ավազանների
աղտոտման միջոցով: Աղտոտված ջրերը այս կամ այն կերպ ընկնում են ոռոգման համակարգի
մեջ և վնասում բուսական տարածքներին: Բնորոշ է նաև այն, որ լեռնահանքային
կազմակերպությունների մեծ մասը գտնվում են բարձր նիշերում (Քաջարանի հանքերը` 2000
մ, Սոտքի ոսկու հանքերը` 2500 մ, Մեղրաձորի ոսկու հանքը`2000 մ ծովի մակարդակից
բարձր են), որի հետևանքով իրենց հոսքաջրերով մեծ վնաս են հասցնում նաև ավելի ցած գտնվող
լանդշաֆտներին:Հայաստանը որպես լեռնային տարածք աչքի է ընկնում նաևբնական
պայմանների բարձադիր գոտիականությամբ՝ այդթվում և լանդշաֆտների փոփոխության ըստ վերընթաց ուղղության.
1. Ցածր լեռնային չոր տափաստանները զգալիորենտեղաշարժվում են վեր իրենց տակ առնելով միջինլեռնային չոր տափաստանները: Ավելի քիչմիախառնվում են չոր տափաստանային ևկիսանապատային լանդշաֆտների արելաները:Առավել չորային լանդշաֆտներն ընդարձակում ենիրենց տարածքները:
2. Բարեխառն չոր և բարեխառն խոնավտափաստանային լանդշաֆտները տեղաշարժվում ենվեր՝ զբաղեցնելով տափաստանացվածմարգագետինների արելաները: Սա խոսում էմարգագետինների՝ տափաստաններով վերափոխվելումասին:
3. Տափաստանացված մարգագետինների և նոսրանտառային լանդշաֆտների արեալները գրեթեամբողջությամբ ծածկում են իրար, ինչը ակնհայտորենապացուցում է արիդացման միտումը: Անտառներըվերափոխվում են նոսր անտառների և ապամարգագետնատափաստանների:
4. Մերձձնային լանդշաֆտները փոխարինվում
ենալպյան մարգագետնային լանդշաֆտներով: Այսպեսօրինակ՝ Արագածի մերձգագաթային
հատվածումարդե դիտվում են առաջնային հողառաջացմանպորցես և սկսել են ձևավորվել
մաքուրմարգագետնային բուսական ֆորմացիաների տարրեր:
Անապատացումը ՀՀ-ում: Բնական գործոններ
Անապատացումը և դրա դեմ պայքարի
կազմակերպումը խիստ կարևոր են ՀՀ-ում: ՀՀ գտնվելով
մերձարևադարձային կլիմայական գոտու չոր ցամաքային ենթագոտում` ներկայացնում է
անապատացման մեծագույն ռիսկի գոտի: Մարդածին ազդեցության հետևանքով յուրաքանչյուր
տարի օգտագործման ոլորտից դուրս են մղվում վարելահողեր, կրճատվում են անտառների,
արոտավայրերի տարածքները:
Այսօր ՀՀ ընդհանուր տարածքի շուրջ
80%-ը ենթարկվում է տարբեր աստիճանի
անապատացման, ընդ որում անհրաժեշտ ընդգծել, որ ՀՀ տարածքի շուրջ 43 % Էրոզացված է, տարածքի շուրջ 60 %
ենթարկված է սողանքային, սելավային պրոցեսների և շուրջ 40 % ներկայացված է
քարքարոտ հողերով և շուրջ 30 հազ. հա տարածք են զբաղեցնում աղակալված հողերը: Իսկ
արդենան ապատացված տարածքները կազմում են հանրապետության ընդհանուր տարածքի
26.6%-ը:
Անապատացումը
մեկ-երկու գործոնով պայմանավորված երևույթ չէ: Անապատացման առաջացման և զարգացման
համար բազամաբնույթ պատճառները պայմանականորեն բաժանվում են երկու խմբի բնական՝ և մարդածին:
Բնական գործոններ: Անապատացում առաջացնող բնական գործոններից
ՀՀ-ում առաջնայիններնեն մթնոլորտային
տեղումների բնույթը, երաշտները և
խորշակները, ռելիեֆի առանձնահատկություները,սողանքային երևույթները, սելավները,
ջրածածկումները ևողողումները, բնական աղակալումը:
Մթնոլորտային տեղումների բնույթը: Ապացուցված է, որ անապատացման գործոններից
է համարվում տեղումների բնույթը: Որպես կանոն, համատարափ անձրևները, որոնք թափվում
են թույլ ինտենսիվությամբ, բայց երկարատև են, գերազանցապես ներծծվում են հողի
ստորին շերտերը, բուսականությունը ունենում է խոր արմատային համակարգ, թույլ են
վնասվում երաշտներից, իսկ տեղատարափ, հորդ անձրևների շրջաններում գերիշխում
են մակերևույթային հոսքերը, էրոզիան,
թույլ ինֆիլտրացիան և բուսականությունը ունենում է մակերեսային արմատային համակարգ,
որը հողի թույլ խոնավացման պայմաններում արագ դեգրադացվում է: Տեղատարափ, հորդ
անձրևների շրջանները ՀՀ-ում գտնվում են հիմնականում Արաքս գետավազանի
տարածքներում, իսկ համատարափ տեղումներով հարուստ են ՀՀ անտառային շրջանները` հատկապես Կուրի գետավազանը,
որտեղ անապատացման երևույթները իրոք թույլ են
արտահայտված:
Երաշտներ
և խորշակներ: Երաշտը բնական երևույթ է,որն առաջանում է սակավ տեղումներով տարիներին, այնժամանակ, երբ տեղումների քանակը զգալիորեն քիչ է լինումնորմայից: Ամենից
հաճախ երաշտներ գրանցվել են Արարատյան գոգավորությունում, Վայքում, Սյունիքում:
Ամառային երաշտները նկատվում են ավելի հաճախ և տևական են: Բուսածածկույթի և հողերի
դեգրադացումը ուժեղանում է նաև խորշակային եղանակների հաճախակի կրկնման հետևանքով:
Խորշակները ՀՀ-ում սովորաբար փչում են հարավից` Իրանական բարձրավանդակից և հետևանք
են չոր արևադարձային օդային զանգվածների ներխուժման: Վեգետացիոն շրջանում
խորշակներից տուժում են ՀՀ համարյա բոլոր գոտիները, հատկապես ստորին գոտիների
բուսածածակույթը: Վերջիններս հիմնականում դիտվում են
500- 2000 մ բարձրությունները:
Ռելիեֆային առանձնահատկություները:
Սրա մեջ են դասվում ռելիեֆի մասնատման խտությունը, խորությունը, լեռնալանջերի
թեքությունը. լանջերի կողմնադրությունը: Հանարապետության տարածքի 30 % ունի մինչև 0.6 կմ/կմ2գետային ցանցի
խտությունը, դա հիմնականում Արարատյան դաշտն է և միջլեռնային գոգավորություններ`
հատակային հարթ մասերը: Հանարապետության տարածքի մի մասը, գլխավորապես Արարատյան և
Շիրակի դաշտերը, խոր մասնատում չունի, եղած գետերը տարանցիկ են և դաշտերի մեջ
խորացել են 1-2 մետր: Խորը մասնատում ունեն այն գետերը, որոնք ծալքաբեկորավոր
լեռներում են` 50-200մ խորությամբ: Այդ տարածքները կազմում են 40-45 %, 200 մ-ից
խորը հովիտները կազմում են տարածքի մոտ 30 %: Մեծ թեքությունները հանդիպում են
ծալաքաբեկորավոր լեռներում: Հրաբխային ծածկույթներում
բազալտային սարավանդները թույլ թեքություն ունեն, միայն թթու լավաներց կազմված
հրաբխային գագաթներն են, որ աչքի են ընկնում մեծ թեքությամբ: ՀՀ տարածքում
հիմնական կողմնադրությունները հարավային և հյուսիսային են` հարավայինը 32 %.
հյուսիսային` 27 %, արևմտյանը և արևելյանը միասին` 20 %,մնացած 21 %-ը հարաթավայրն
է:
Հարավահայաց
լանջերը ստանում են ավելի շատ ջերմություն և քիչ խոնվություն: Այս լանջերին բոնրոշ
է ինտենսիվ արտահայտված մեխանիկական հողմահարումը և հողերը ավելի շատ են ենթակա դեգրադացիայի:
Հյուսիսային հյուսիս-արևելյան
կողմնադրության լանջերը ավելի մեծ խոնավապարունակություն ունեն, ուստի անտառային
տարածքները հիմանկաում տեղադրված են այս լեռնալանջերի
վրա և անապատացումը թույլ էարտահայտված:
Սողանքային երևույթներ:
Հանարապետույթյան տարածքում զարգացած են սողանքային երևույթները, որոնք ընդգրկում
են շուրջ 0.5 հազ կմ2 մակերես (ՀՀ
տարածքի շուրջ 2 %): Դրանք հատկապես զարգանում են միջին բարձրության լեռնային գոտում:
Սողանքներ կան Ախուրնայի հովտում (Գյումրիից հյուսիս-արևմուտք), Դեբեդի, Աղստևի,
Վեդիի, Գետիկի, Որոտանի ավազններում: Սրանք խախտում են հողաբուսական ծածկույթը,
ավերում բնակավայրերը:
Սելավներ: Հայաստանի տարծաքի կեսից ավելին
սելավաբեր է և ինտնեսիվ արտահայտված
է միջին բարձրության լեռնային գոտում,
որտեղ տեղատարափ տեղումների հաճախականությունը տարեկան հասնում 4-6-ի: Լեռներից
սելավները իջնում են գոգավորություններով, կուտակում պրոլյուվիալ նստվածքներ:
Ջրածածկումներ,
ողողումներ: Ջրածածկումները հանրապետության տարածքում հատկապես լայն տարածում
ունեն Արարատյան ու Շիրակի հարթավայրերում, Սևանա լճի շրջակա գոտու որոշ
հատվածներում, ինչպես նաև Լոռու, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի առանձին
բնակավայրերում ու տեղամասերում: Ջրածածկումերով ընդգրկված ամենամեծ տարածքները գտնվում
են Արարատյան հարթավայրի սահմաններում և կազմում են դրա ընդհանուր մակերեսի շուրջ
3 %, որի զգալի մասը գյուղատնտեսական հողեր են: Այդ տարածքներում գտնվում է շուրջ
80 բնակավայր: Ջրածածկումները պատճառ են մի այլ երևույթի` հողերի աղակալման:
Հանրապետության տարածքում աղուտները հիմնականում տարածված են Արարատյան
հարթվայրում` կազմելով դրա մակերեսի շուրջ 10 %:
Ողողումների
զգալի մասը պայմանավորված են սելավային հոսքերով և առաջանում են սելավային
ավազանների որոշ հատվածներում, հատկապես ռելիեֆի թեքությունների մեղմացման գոտիներում:
Նմանապես, վարարումների ջրերով առաջացող ողողումները դիտվում են գետերի ավազանների
հիմնականում հարթավայրային հատվածներում, մասնավորապես Արաքս, Հրազդան, Որոտան,
Աղստև և այլ գետերի ավազններում: Վերը նշված պրոցեսները տարածված են շուրջ 56 հազ.
հա վրա:
Բնական աղակալում: Հողերի աղակալումն արիդ կլիմայական պայմաններում անապատացման դրսևորման տիպիկ ձևերից է: Այն տեղի է ունենում հարթավայրերի ցածրադիր տարածքներում, որտեղ ստորգետնյա ջրերի մակարդակը մոտ է երկրի մակերևույթին: Հողագրունտների միներալային և մեխանիկական կազմով պայմանավորված, ստորգետնյա ջրերի մազական բարձրացումը կարող է հասնել 1-5 մ: Ջրի մազական բարձրացման հետևանքով հողի մակերեսում կատարվում է ջրի գոլորշացում ` առաջացնելով աղակալված տարածքներ: Եթե ստորգետնյա ջրերի մակարդակը հասնում է երկրի մակերևույթից 0-1 մ խորության, ապա այն հանգեցնում է տեղանքի գերխոնավացման ու ճահճացման: Հիմնականում տարածված է Արարատյան հարթավայրում:
2014/04/16
Հողաբարելավումը ՀՀ-ում
4/16/2014
Հողաբարելավումը ՀՀ-ում: Քարամաքրում: Աղազերծում: Մելիորացիա: Իռիգացիա: Պարարտացում
Մեկնաբանություն չկա
Հողաբարելավումը կամ հողերի մելիորացումը ենթադրում է գյուղատնտեսական
հողահանդակների բնական հատկությունների (բերիության, մեխանիկական կազմի, տեսակարար
կշռի) և որոկական հատկությունների արհեստական ճանապարհով փոփոխումն է մարդու միջամտությամբ:
Հողաբարելավման եղանակները բազմազան են և նախատեսված են ամենատարբեր բնակլիմայական
պայմանների ու հողատիպերի համար: ՀՀ մակերևույթի լեռնոտությունը, կլիմայի չորությունը,
հողատիպերի բազմազանությունը և մի շարք այլ գործոններ պատճառ են դարձել հողաբարելավման
տարբեր եղանակների ներդրման:
Քարամաքրում: Հողաբարելավման
այս եղանակը ՀՀ տարածքում կիրառվում է շատ վաղուց: Երկար ժամանակ այդ աշխատանքները
կատարվում էին ձեռքով, իսկ այժմ օգտագործվում են հողափոր և քարհավաք մեքենաներ, ինչպես
նաև` հողատաշ մեքենա-սարքավորումներ: Քարամաքրման նպատակն է` նոր յուրացվող տարածքների
վերին մակերևույթը մաքրել խոշորաբեկոր քարացած գոյացումներից, ինչպես նաև գործածության
մեջ գտնվող հողհանդակներն ազատել քարացած, ցեմենտանման կեղևից, ինչի շնորհիվ բարելավվում
են հողերի օդա-, ջերմա- և ջրափաթանցելիությունը: Նման եղանակով հնարավոր է յուրացնել
մի շարք լեռների մեղմ թեքություն ունեցող լանջերը:
Աղազերծում
(հողերի լվացում): Հողաբարելավման նշված եղանակը համեմատաբար նոր է: Բնորոշ
է չոր և խիստ ցամաքային կլիմայական պայմաններում ձևավորված կիսաանապատային բնույթ ունեցող
աղուտներին և աղակալած հողերին, որոնք առավելապես կենտրոնացած են Արարատյան դաշտում:
Քիմիական տարբեր նյութերից պատրաստված լուծույթներով ողողում, լվանում են հողի վերին
շերտը: Այդ լուծույթների, լինելով քիմիապես ակտիվ, փոխազդում են հողում պարունակվող
աղերի հետ և տարրալուծում դրանք:
Պարարտացում: Հողրի
պարարտացումը` որպես հողաբարելավման եղանակ, նույնքան հին է, որքան ինքը` երկրագործությունը:
Դեռ հին ժամանակներում հողի բերրիությունը բարձրացնելու նպատակով` մարդը փխրրեցված
հողաշերտին խառնում էր օրգանական հավելում: Գիտատեխնիկական առաջընթացի և քիմիական արդյունաբերության
զարգացման պայմաններում հնարավոր դարձավ օգտագործել հանքային (ազոտային, կալիումային,
ֆոսֆորային) պարարտանյութեր և զանազան կենսաքիմիական հավելումներ:
Չորացում (ջրահեռացում): Ինչպես
աղազերծումը` չորացումը ունի անսահմանափակ ընդգրկում և կիրառվում է ցածրադիր և բարձրադիր
ճահճակալած հողերում: Նախապես փորված առվակաձև ջրուղիներում ավելցուկ ջուրը ներծծվում
է կամ այդ ջրուղիներով հողում է դեպի վար:
Պայքար էրոզիայի
դեմ: ՀՀ լեռնային մակերևույթը, լեռնալանջերի մեծ թեքությունը, անտառների
նոսրությունը նպաստում են բնության շարունակական բնույթ ունեցող երևույթներից մեկի`
հողերի էրոզիայի ակտիվ դրսևորմանը: Էրոզիայի ենթարկված հողերի մակերեսը տարեցտարի մեծանում
է: Ուստի անհրաժեշտ է կիրառել մի շարք միջոցառումներ`
·
Անտառապատում
·
Լանջերի դարավանդավորում
·
Պատնեշների կառուցում
·
Ձորակների քարալցում
·
Լանջերի լայնակի հերկում
Հողերի ոռոգում: ՀՀ չորային կլիմայական պայմաններում
հողաբարելավման ամենաարդյունավետ եղանակը հողերի արհեստական ոռոգումն է կամ իռիգացիան:
ՀՀ-ում ոռոգման հմակարգում առանձնահատուկ տեղ են գրավում մի շարք ջրանցքներ: Ոռոգման
դերը հատկապես շատ կարևոր է Արարտյան դաշտի հողերի մշակման համար, որն իր հերթին առաջացնում
է մի շարք տարաբնույթ էկոլոգիական խնդիրներ:
2014/04/15
Ապրիլի 22-ի խորհուրդը
4/15/2014
Մեկնաբանություն չկա
«Որքան մարդկությունը
զարգանում է ու հեռանում բնությունից, այնքան բնությունը ավելի շատ է զգում մարդկանց
կարիքը»
Էմանուել
Ագջոյան
Աշխարհի մի շարք երկրներում ապրիլի 22-ը նշվում է որպես ծառի ու
ծառատունկի օր: Գեղեցիկ ավանդույթի արմատները ունեն ավելի շուրջ մեկուկես դարվա պատմություն:
Ամեն տարի մասայական ծառատունկի գաղափարը ծնվել է դեռևս 1872թ-ին ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգում,
հեղինակ` ամերիկացի գյուղատնտես Ստերլինգ Մորտոն: Մորտոնի գաղափարը ընդունեցին մի շարք
մարդիկ և 1872թ. ապրիլին տնկվեց շուրջ մեկ միլիոն ծառ: Արդեն 1920-ական թթ. ԱՄՆ-ի յուրաքանչյուր
նահանգ ուներ ծառ տնկելու իր օրը: Նեբրասկա նահանգում ծառ տնկելու օրը համարվում է
նահանգի գլխավոր տոնը և համարվում է ոչ աշխատանքային օր:Աշխարհի տարբեր երկրներում ծառի օրը նշվում է գարնան կամ ամռան որևէ օր, հաշվի առնելով տվյալ երկրի բնակլիմայական պայմանները: Մի շարք երկրներում ծառի օրը համարվում է պետական տոն: Օրինակ` Նիգերում այն համարվում է անկախության տոնի կարևոր բաղկացուցիչ մաս: Օգոստոսի 3-ին, Նիգերի անկախության օրը, յուրաքանչյուր քաղաքացի տնկում է մեկ ծառ` իր լուման ներդնելով անապատացման դեմ պայքարին:
Իսրայելում ծառի օրը սերտորեն կապված է կրոնական «Տու բի Շվատ»
տոնի հետ, որը հայտնի է նաև «ծառերի նոր տարի» անվամբ: Ժամանակի ընթացքում կրոնական
տոնը, իր մեջ ներառելով էկոլոգիական ու սոցիալական բնույթ, վերածվեց ծառատունկի օրվա:
Հարավային Կորեայում ծառի օրվա նշումը լուծում են շատ կարևոր խնդիր` վերկանգնում են
կորսված անտառները:
Աշխարհի մի շարք երկրներում տոնը ունի այլ անվանումներ, սակայն
օրվա խորհուրդը մնում է նույնը, օրինակ` Ճապոնիայում այն անվանում են երկրի օր, իսկ
Ուկրաինայում` շրջակա միջավայրի օր: Այսպիսով ԱՄՆ-ում ծագած գեղեցիկ ավանդույթը այսօր
ունի միջազգային օրվա կարգավիճակ: 2010 թ-ից սկսած ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի միջնորդությամբ
ապրիլի 22-ը նշվում է որպես երկրի միջազգային օր:
Ինչպես ենք
մենք նշում: Ծառի կամ
երկրի միջազգային օրը մենք շրջանցել չէինք կարող և Ապրիլի 22-ին, երբ ավատված կլինեն
Էկոտուր 2014 հայտերի ընդունումը, ևս մեկ անգամ կրթահամալիրցիները
կնշեն տոնը` իրենց կոչը ուղղելով ողջ հասարակությանը: Շատ կարևոր է, որ տոնին կմասնակցեն
բոլորը ցանկացողները: Շատ դեպքերում ծառատունկը նաև համերաշխության ու խաղաղության
խորհուրդ ունի: Հետևել այս խորհրդին` ավագ դպրոց-վարժարանի մի խումբ սովորողներ ապրիլի
22-ին նոր դպրոցի սովորողների հետ կկատարեն միասնական ծառատունկ:
Ծրագիր: Ապրիլի 22-ին, ժամը 11-ին Հայրենագիտական ակումբը իր ակումբային գործունեությունը անցկացնի նոր դպրոցի այգում: Նախ կներկայացնենք օրվա խորհուրդը` ծառի օրը, դրա առաջացման պատմությունը ու թե ինչպես են դա տոնում տարբեր երկրներում, որից հետո կօգնենք մեր կրտսեր ընկերներին` միասին նոր ծառեր տնկելով:
Ցանկացողները կարող են միանալ, սիրով սպասում ենք:
Ծրագիր: Ապրիլի 22-ին, ժամը 11-ին Հայրենագիտական ակումբը իր ակումբային գործունեությունը անցկացնի նոր դպրոցի այգում: Նախ կներկայացնենք օրվա խորհուրդը` ծառի օրը, դրա առաջացման պատմությունը ու թե ինչպես են դա տոնում տարբեր երկրներում, որից հետո կօգնենք մեր կրտսեր ընկերներին` միասին նոր ծառեր տնկելով:
Ցանկացողները կարող են միանալ, սիրով սպասում ենք:
Հ.Գ. հուսանք, որ կգա մի ժամանակ և այս օրը տոն կդառնա բոլոր հայաստանիցիների
համար: Համենայն դեպս ես հավատում եմ դրան:
Подписаться на:
Сообщения (Atom)















