24.05.2020

Ճամբարային նախագծեր

Մայիսի 25-ից Հունիսի 5-ը
  1. Մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը
  2. Աշխատանք ֆիզկիկական միջավայրում-աշխատանք սարալանջում, չորեքշաբթի ժամը 10-ից
  3. Բացահայտում ենք աշխարհը
  4. Ինքնակրթություն-քարտեզներիկազմման աշխատանքների ուսումնասիրություն


Ինքնակրթություն-քարտեզների կազմման աշխատանքների ուսումնասիրություն


Աշխարհագրոթյուն և էկոլոգիա դասավանդելու ընթացքում միշտ էլ անհրաժեշտ են լինում տարատեսակ քարտեզագրական ծրագրերի իմացություն, որոնք հետագայում կիրառվում են դասապրոցեսի և ուսումնական նախագծերի իրականացման ժամանակ: Սույն ժամանակահատվածում կազմակ երպվելու է մի քանի այդպիսի ծրագրերի ուսումնասիրություն ( 1, 2, 3 ):

Բացահայտում ենք աշխարհը


Նախագծի նպատակն է սովորողների հետ աշխարհի մի շարք երևույթների բացահայտուման կազմակերպումը
Նախագծի ընթացքը-նախորոք հայտարարված թեմայի շրջանակներում սովորողները ծանոթանում են տվյալ թեմային (օրինակ ինչպես են առաջացել մի պետությունների անվանումներ) վերաբերող նախորոք հրապարակված նյութերին (1, 2, 3, 4, 5, 6, 7), որից հետո առցանց հանդիպման ժամանակ ներկայացնում են իրենց բլոգներում կատարված հրապարակումները;
Նախագծի արդյունքը-սովորողների կողմից կատարված փոխանցվում են այլ սովորողների՝ աշխարհի պատկերացումները ավելի ընդգրկուն դարձնելով:

Մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը


Նախագծի նպատակներն են վեր հանել շրջակա միջավայրի և մարդու առողջության միջև գոյություն ունեցող կապը, ամբողջացնել  սվորողների կողմից շրջակա  միջավայրի մասին պատկերացումը այն դիտարկելով նաև մարդու առողջության պահպանման տեսանկյունից:
Նախագծի ընթացքը-սովորողները ուսումասիրում են տարբեր միջավայրերում, կամ երկրի տարբեր տարածքում հիմնական տարածում ունեցող հիվանդությունները և փորձում են տվյալ գտնել այդ հիվանությունների ու միջավայրի ազդեցության կապը:
Արդյունքը-սովորողները ամփոփում են իրենց ուենցած էկոլոգիական գիտելիքները, վեր են հանում շրջակա միջավայրի որակի առաջնահերթությունները:

10.05.2020

ՀՀ արտաքին կապերը

Քարտեզի վրա նշել այն երկրները, որտեղ առկա են Հայաստանի դեսպանատներ։
Քարտեղի վրա նշել այն երկրները, որոնք դեսպանատներ ունեն Հայաստանում։
Նշեք այն հիմնակն ապրանքները, որոնք արտահանվում են Հայաստանից, նշեք նաև դեպի ո՞ր երկրներ են արտահանվում։
Նշեք այն հիմնական ապրանքները, որոնք նեմուծվում են Հայաստան։
Ներկայացրեք դրանց ծագման երկիրը։

03.05.2020

Ինքնակրթության իմ օրինակը


Ինքնակրթության իմ օրինակը կամ ինքնակրթությունը որպես հեղինակային կրթական ծարագիր իրականացնող ուսուցչի ուղեկից:
Թագավարակի  համաճարակային տարածմանը զուգահեռ անցումը դեպի  հեռավար կրթության թեև շատ երկար պատմություն չունի, սակայն արդեն իսկ ի հայտ են գալիս այն կազմակերպելու մի շարք առանձնահատկություններ, դասավանդողների համար ստեղծվում է մի նոր՝դեռևս բացահայտունմերի նախաշեմին գտվնող իրականություն: Թե ինչ բացահայտումներ են դրանք ու ինչպես հետագայում կօգտագործվեն, կարծում եմ մոտ ժամանակերում սպասվող վերլուծություններն ու հետազոտությունները կտան դրա պատասխանը:
Եթե հնարավոր է  ուսուցչի առջև դրված խնդիրները ամբողջացնել մեկ արտհայտությամբ, ապա այն կարելի դասավանդման պրոցեսի արդյունավետ կազմակերպում անվանել: Իհարկե արդյունավետությունը չափելու շատ տարբեր գործիքներ կան, մի մասը արդեն իսկ մշակված, մի մասը՝ չմշակված, երբենմ նաև իրար հակասող, սակայն մի իրողություն աներկբայ է դասվանման կազմակերպման արդյունավետությունը միանշանակ բարձրանում է դասավանդողի ծավալած ինքնակրթության արդյունքում:  Ընդ որում կրթության առցանց կազմակերպման ներկա փուլում  ինքնակրթության դերը առվել  է արժևորվում, քանի որ փոփխվել է կրթության կազմակերպման ձևը, փոխելով նաև ինքնակրթությանը ուղղված առաջնահերթությունները:
Յուրքանչյուր դասավանդողի համար, ելնելով իր մասնագիտությունից կարծում եմ, որ ինքնակրթությունը ունի իրա առաձնահատկությունները, սույն հոդվածով կփորձեմ ներկայացնել ինքնակրթության իմ մոտեցումը:
Իմ պատկերացմամբ ինքնակրթույթյունը ուսուցչի ինքազարգացմանը, ուսումնական նախագծերի կազմման ու իրականացմանը, դասապրոցեսի արդյունավետության բարձրացմանն ու մեդաիտեխնալագիական հմտությունների զարգացամանն ուղղաված միջոցառումների ամբողջությունն է: Եթե փորձենք  ամբողջական գործընթացը բաժանել ենթակետերի, ապա կարելի է աանձնացնել հետևյալ հիմնական ուղղությունները:
·       Տեղեկատվական բազայի հարստացում
·       Մեդաիատեխնոլոգիական գործիքների յուրացում ու կիրառում
·       Մեթոդաբանական խնդիրների լուծում
Նշեմ նաև, որ չնայած վերևում տրված պայմանական բաանման , շատ հաճախ ինքնակրթության ուղղությունները իրար հետ զուգակցվում ու փոխկապակցվում են:
Տեղակատվական բազային հարստացում: Այս ուղղությամբ կատարվող աշխատանքը տարբեր մասգիտություններ ունեցող դասավանդողների պարագայում կարող է տարբեր ձև և կարևորություն ունենալ, սակայն աշխարհագրություն և էկոլոգիա դասավանդելու համար խիստ անհրաժեշտ միջոցառում է, ելենելով դասանադվող առարկաների բնույթից:
Եվ աշխարհագրությունում և էկոլոգիայում շատ հաճախ գործ ենք ունենում ամենատարբեր վիճակագրական տվյալների հետ, որոնք խիստ անհրաժեշտ են վերլուծություններ կատարելու, ցուցանիշների տարածաժամանակային փոփխությունները համամատելու և տեղեկատվական բազան հարստացնելու համար: Նշեմ մասնավոր օրինակ. Աշխարհի տարբներ երկների բնակչությանը վերաբերող ցուցանիշների (բնակչության քանակ, բնակչության խտություն, ուրբանիզացման մակարդակ, բնակչության միջին տարիք, կյաքնի միջին տևողություն և այլն) շատ լավ ու անըդմեջ թարմացվող օրիանակ է բնակչության թվաքանակի առցանց հաշվիչը: Սույն կայքի տեղեկատվությունը իր հարուստ բովանդակությամբ, վերլուծական կանխատեսումներով ու բազմաբնույթ գծապատկերներով, ոչ միայն հասրցանում է ուսուցչի տեղեկատվական բազան այլ նաև հնարավորություն է ընձեռնում այն օգտագործել դասապրոցեսի ժամանակ: Մասնավորապես՝ 8-րդ դասարանցիների հետ աշխարհի տարբեր տարածաշրջաններ ու պետություններ ուսումնասիրելու ժամանակ օգտագործվում են հենց այս տվյալները, իսկ կայքի առանձին ենթաբաժիների հղումներ տեղ են գտնում նաև ուսումնական փաթեթներում: 9-րդ դասարանցիների հեր իրականացված «Հայաստանի բնակչությունը» նախագծի համար սույն կայքը հանդիսացել է տվյալների հիմնական աղբյուրը:
Չնայած էկոլոգիան տեղակատվական աղբյուրները բազմաթիվ են ու հաճախ նաև օգտագրծվում են սոցիալական ցանցերը, սակայն կան մի քանի կայուն աղբյուրներ, որոնք արժանի են որպեսզի մշտապես գտնվեն դասավանդողի ուշադրության կիզակետում: Այդպիս կայքերի շարքում առաձնահատուկ կարևորություն ունի «
էկոլուր» բնապահպանական, տեղեկատվական կայքը, որտեղից կարելի է անընդհատ թարմացվող տեղեկություն ստանալ: Բացի անընդհատ թարմացվող տեղեկությունից կայքի գլխավոր առավելություններից են վերլուծական բաժինների առկայությունն ու նյութերի խիստ համակարգվածությունը: Սույն կայքը նախագծեր իրականցնելու ժամանակ սովորողների համար հանդիսանում է շատ կարևոր աղբյուր, իսկ ինձ օգնել է «Էկոլոգիա» դասընթացի «Բնապահպանությունն ու բնօգտագործումն Հայաստանում» ենթաբաժնի նյութերը ստեղծելու ժամանակ:
Ելնելով մի մասնագիտությունից ու դասանանդվող առարկաների բնությից շատ հաճախ տեղեկատվական բազան լրացնելու համար օգտագործում են ոչ միայն տարբեր կայքեր այլ նաև քարտեզներ: Այդպիսի քարտեզերի ցանկից կցանկանայի առանձնացնել transparency.am կայքի Հայաստանի հանքերի թվային քարտեզը: Սույն քարտեզում տեղադրված են Հայսատանի տարածքում օրգող և հետազոտվող հանքերը՝ մանրամասն տեղեկատվությամբ: Այս գլխավոր քարտեզի առավելությունը ֆիլտրեր կիրառելու հնարավորությունը, ընդ որում հնարավորություն կա այն կիրառելու և ըստ առանձին հանքատեսակների և ըստ վարչատարածքային բաժանման: Սույն քարտեզի տեղեկատվություն պարբերաբար օգտագործվում է «Հայաստանի աշխարհագրություն» դասընթացի ու էկոլոգիական տարբեր նախագծերի իրականացման ժամանակ:
Մեդաիագործիքների յուրացում ու կիրառում: Այս ուղղությամբ տարվող ինքնակրթության աշխատանքները կարելի է բաժանել երկու ուղղության, հանընդհանուր օգտագործման մեդիագործիքներ և մասնագիտական մեդիագործիքներ:
Համընդհանուր օգտագրոծման մեդաիգործիքներին անրադառնալուց կցանակնայի միայն նշել, որ ելնելով կրթության կազմակերպման ձևի փոփոխությունից դրանք հաջողությամբ համալրվում են նորերով ու ամբողջական նկարագիրի վերաբերյալ դեռևս վաղ է որոշակի դատողություններ անել: Ինչ վերաբերում է մասնագիտըական ուղղվածությունից ելնելով մեդիագործիքների օգտագործմանը՝ այստեղ առանձնահատուկ կցանկանայի շեշտել
թվային քարտեզով աշխատանքը: Սույն ծրագիրը հայտնաբեր եմ մի քանի տարի առաջ ու այն պարբերաբար օգտագործվում է ուսումնական պրոցեսների ժամանակ: Այս ծրագրը հիմնված շարժական քարտեզ վրա և ընդգրկում է ամբող աշխարը, բացի այդ ունի տարտեսակ քարտեզների հարուստ բազա: Ծրագրում օգտագործվող գործիքները հնարավորություն են տալիս քարտեզի վրա ավելացնել ցանկացած տեղեկություն (պատկերներ, նշաններ, հղումներ): Բացի ուսումանական պրոցեսում օգտագործվելուց, այն ունի նաև գործնական կիրառություն, քանի որ հնարավորություն է տալիս չափել ցանկացած հեռավորություն ու ցանկացած տարածքի մակերես (ճշտգրտությունը բավականին մեծ է՝ մոտ անթերի):
Մեդաիգործիքների շարքում վերջին ժամանակներս սկսում են նաև լայնօրեն օգտագործվել ամենատարբեր բջջային հավելվածներ, որոնց շարքում շատ կարևոր են այն հավելվածները, որոնք նպաստում են տեղանքում կողմորշվելուն:
Մեթոդաբանական խնդիրների լուծում: Թերևս այս ուղղությամբ տարվող աշխատանքը ևս պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասին՝ համընդհանուր և մասնագիտական մոտեցումներ: Համընդնաուր մոտեցուների մեջ իմ համար շատ կարևոր է նույն սովորողներին դասանադող այլ ուսուցիչների կարծիքն ու մոտեցումները, ինչպես նաև շատ օգտակար են դասանադողների մեթոդաբանական մշակումները, որոնք խնամքով հավաքագրված են «Դպիր» էլեկտրոնային ամսագրում:
Մասնագիտական մեթոդաբանությունը շատ հաճախ զուգացվում է տվյալ առարկային ուսումնասիրման մեթոդաբանության հետ, որը նաև հադիսանում է տվյալ առարկայի հիմնաքարը: Այս մասով թեև բազմաթիվ են գրական աղբյուրները՝ հիմնականում ոչ թվային, սակայն կցանկանաի առանձնացնել իմ կողմից կատարված «
Աշխարհագրական մտքի զարգացումը հայակական միջավայրում» ուսումնասիրությանը, որտեղ անդրադարձ է կատարվում Ղևոնդ Ալիշանի «Քաղաքական աշխարհագրություն» և «Տեղագիրք Հայոց Մեծաց» աշխատություններին:   


«Մի քարտեզի պատմություն» ընտանեկան նախագծի ամփոփում

Լուսանկարը՝ Նունե  Հովհաննիսյանի


Կրթության ամբողջովին հեռավար կազմակերպումը թեև շատ երկար պատմություն չունի, սակայն արդեն այսօր կարող ենք մի շարք հետևություններ անել: Առաջնային հետևությունը կապվում է կրթության կազմակերպաման բովանդակության փոփոխության հետ, որը բերում է նաև նոր պահանջներ: Ի հայտ ԵՆգալն ուսումնական նախագծերի բովանդակայուն փոփոխությունները, որոնք բխում են տվյալ իրավիճակից: Կոնկրետ այս ձևը կարելի է ներկայացնել որպես հեռավար առնցանց ընտանեկան ուսուցում: Յուրաքնչյուր դասավանդողի համար ելնելով իր մասնագիտությունից այդ նախագծերը տարբեր բնույթի են լինում, այս կոնկրետ օրինակով փկփորձեմ ներկայացնել աշխարհագրության դասաընթացից ծագած ընտանեկան նախագծի մեկ օրինակ:
«Մի  քարտեզի պատմություն» ընտանեկան նախագծի շրջանականերում սովորողները պետք է ներկայացնեին իրենց տանը եղած ամենահին քարտեզը; Ուսումնական մասով, եթե դիտարկենք աշխարհագրություն առարակայի տեսանկյունից, ապա սովորողները պետք է կարողնային այդ քատեզի ու ժամանականակից քարտեզ միջև համեմատություն անց կացնելով տեսնել այն տարբերությունները, որոնք տեղի էին ունեցել այդ  ժամանակահատվածում: Նախագծի ընտանեկան բաղադրիչը ապահով է այն հանգամանքը, որ քարտեզի պատմությունը կապվում է ոչ միայն սովորողի այն նաև ընտանիքի մյուս անդամների հետ: Ստացված արդյունքները, որոնք տեղադրված են սովորողների բլոգներում,  պատմում են տարբեր բովանդակություն, տարածքային ընդգրկում և պատմություն ունեցող քարտեզների մասին: Չնյած այն հանգամանքին, որ ներկայումս ավելի հաճախ օգտագործվում են թվային կամ առցանց քարտեզներ, տանը քարտեզների ներկայությունը խոսում է նաև տվյալ սովորողի աշխարհագրություն առարկայի նկատամաբ ունեցած հետաքրքրության և առօրյայում օգտագործման մասին:
Իր կատարած աշխատանքի շրջանակներում Վիգեն Հովակիմյանը ներկայացնում է հոլանդական ծագում ունեցող իր քարտեզը, որտեղ սովորողը առաջին հերթին նկատում է այժմ գոյություն չունեցող պետություն՝ Հարավսլավիան: Բավականի հագեցած քարտեզնրի ու ալտասների ժողովածու է ներկայացնում 8-րդ դասարանի սովորողն Ալինա Արզումնայանը: Ողջունելի է, որ քարտեզների հավաքածուն ամբողջովին ձեռք է բերվել ծնողների կողմից՝ սովորողի ինքնակրթությանը ծառեյեցնելու նպատակով: Ուրախալի է, որ բազմաբովանդակ քարտեզների շարքում մեծ տեղ են զբաղեցնում նաև Հայաստանի քարտեզները:
Առանձին դեպքերում նմանատիպ քարտեզները ծառայում են մի քանի սերունդների: Ահա այդպիսի օրինակ է ներկայացնում 8-րդ դասարանի սովորող Ջանիկյան Արթենին, այս նյութը նաև կարելի է նկարագրել տատիկի և թոռան զրույց քարտեզի մասին:  Կոնկրետ այս դեպքում խոսքը գնում է ոչ թե քարտեղի, այլ ԽՍՄՀ ատալսի մասին, որը ժանակային առումով կորցրել է իր արդիականությունը, սակայն հենց իր հնությունն ու բովանդակությունը հանդիսանում են որպես ուսումնասիրման առարկա: Վստահ եմ որ այս քարտեզի վերհանումը սովորողի մոտ բազում հարցեր կառաջացնի, որոնք իհարկե կստանան իրենց պատասխանները, կամ ծբողերի կամ ուսուցչի կողմից:
Այս նախագծի շրջանակներում նաև հանդիպում են անկանկալ բացահայտումներ, օրինակ Նունե Հովհանիսյանը ներկայացնում է իրենց տանը եղած քարտեզ, որը մոտ հինգ դարվա պատմություն ունի: Այս քարտեզի բացի աշխարհագրական մեծ հետաքրքրությունից կարծում եմ նաև կարևոր պատմական արժեք ունի:
Իսկական ընտաներկան ժառանգություն կարելի է համարել Գոհար Պետրոսյանի քարտեզը: Թեև առաջին հայացքից շատ պարզ քարտեզի է, սակայն շատ հետաքրիր ու ուսուցողական պատմություն ունի: Արդյունքները ամփոփելու ժամանակ ինքս մի շարք բացահայտումների եմ ականատես լինում: Պարզվում է, որ մեր սովորողներ Մուսայելյանների ընտանիքում՝ ավագ եղբայրը՝ Վլադը, մեր շրջնավարտն է, ով այժմ ծառայում է բնակում, իսկ կրտսեր եղբայրը՝ սովորում է 8-րդ դասարանում, ունեն օդաչու պապիկ, որից նաև մի շարք մասնագիտական քարտեզներ են ստացել:
Անչափ հետաքրքիր քարտեզապատում է ներկայացնում 9-րդ դասարանի սովորողն Սերգեյ Գալստյանը: Թև սովորողը շատ քարտեզներ ունի, սակայն հետաքրիր է, որ առաջնայնությունը տվել է Հայաստանի տարբեր մարզերի քարտեզներին, ընդ որում այն մարզերի, որոնց հետ սերտ ընտանեկան առնչություն է ունեցել: Հատկանշական է, որ սովորողը այս քարտեզները նաև օգտագործում է ամենատարբեր ճամփորդությունների ու տեղորոշումների համար:
Ասյա Միրզոյանի ու Նարեկ Ներսեսյանի ունեցած քարտեզները թեև ունեն ավելի քան երեք տասնամյակի պատմություն, սակայն այսօր էլ չեն կորցնում իրենց արդիականությունն ու շարունակվում են ըստ նպատակի օգտագործվոլ: Ասյայի պարագայում բազմաբովանդակ քարտեզները նպաստում են սովորողի տեղեկատվական բազան լրացնելուն, իսկ Նարեկի պարագայում՝ քարտեզի մեծությունը լավ հնարավորություն է տալիս սովորողին աշխարհը ամբողջական պատերակցնելուն: