24.02.2013

Ջուրը էլեկրաէներգիայի աղբյուր


 Հիդրոէլէկտրակայաններ: Հիդրոէլեկրակայնների (ՀԷԿ) աշխատանքը հիմնված է հոսող ջրի էներգիայի վերափոխման վրա: ՀԷԿ-եր հիմնականում կառուցում են գետերի վրա, դրանց զուգահեռ կառուցելով նաև ամբարտակներ ու ջրամբարներ: ՀԷԿ-երի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է երկու նախապայման` շուրջտարյա կայուն հոսք և մեծ թեքություն ունեցող գետ:
Ներկայումս ամողջ աշխարհում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 20%-ը ստացվում է ՀԷԿ-երից: Մի շարք երկրներում, ինչպիսիք են Նորվեգիան, Կանադան և Շվեդիան, հիդրոէլեկտրակայաններից են ստացվում սպառվող էներգիայի մեծ մասը, իսկ Պարագվայում էլեկտրաէներգիա ստանում են միայն ՀԷԿ-երից: ՀԷԿ-երից ստացվող էներգիայի ծավալով առաջատար երկրներն են` Չինաստանը, Կանդան Բրազիլիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը:
Հիդրոէլեկտրականությունը էներգիայի անսպառ աղբյուր է, մաքուր է, չաղտոտող: Չնայած այն հանգամանքին, որ էներգիայի ստացման այս եղանակը բացառում է առտանետումներն ու շրջակա միջավայրի աղտոտումը, այնուամենայնիվ այս դեպքում էլ բնապահպանական խնդիրներ են ծագում`կապված ամբարտակներ կառուցելու հետ. հսկայական հողային տարածքներ ծածկվում են ջրով, խաթարվում է կենդանական աշխարհը, տեղահանվում են մարդիկ: Հատկապես մեծ են լինում կորուստները, երբ հարթավայրային գետերի վրա կառուցվում են հսկայական ջրամբարներ ու ամբարտակներ:
Ի տարբերություն էլեկտրաէներգիայի ստացման ավանդական աղբյուրների, ՀԷԿ-երից ստացվող էներգիան նաև անհամեմատ էժան է, ինչը և մեծացնում է նրա նկատմամբ հետաքրքրությունը:
Ալիքների էներգիան: Երբ քամին անցնում է ջրի վրայով, նրա էներգիայի մի մասը փոխանցվում է ջրին` սետղծելով ալիքներ: Այս Էներգիան կարելի է անջատել հատուկ սարքերի օգնությամբ: Նշված սարքավորումները դեռևս փորձարկման փուլում են, բայց ըստ հաշվարկների` ընդունակ են ալիքներից ստանալ էլեկտրաէներգիայի մեծ պաշարներ:
Մակընթացության ուժ: Մակընթացությունները Արևի, Լուսնի և Երկրի գրավիտացիոն փոխազդեցության հետևանքով համաշխարհային օվկիանոսի ջրի մակարդակի պարբերական տատանումներն են: Որոշ վայրերում ջրի մակարդակի փոփոխությունը հասնում է ավելի քան 4 մետրի: Մակընթացությունների ժամանակ ջրային հզոր ալիքների ճանապարհներին ծովածոցերում կարելի է ամբարտակներ կառուցել, որոնց վրա տեղադրված տուրբինները ջրի մեխանիկական էներգիան կվերածեն էլեկտրաէներգիայի: Սովորական հիդրոէլեկտրակայաններից մակընթացային էլեկտրակայանների հիմնական տարբերությունն այն է, որ սրանց տուրբինները պետք է ընդունակ լինեն աշխատել և՛ մակընթացությունների, և՛ տեղատվությունների ժամանակ: Այսօր գործող ամենահաջողված մակընթացային էլեկտրակայանը կառուցված է Ֆրանսիայում` Լա Ռանս գետի վրա:

Էներգիայի այլ աղբյուրներ

Քամու էներգիա: Երկրի մակերևույթի անահամաչափ տաքացումը, բարդ ռելիեֆը, ջրային ավազանների ու ցամաքային տարածությունների տարբեր ջերմունակությունները առաջացնում են մթնոլորտային տարբեր ճնշման մարզեր (բարձր և ցածր): Ճնշումների տարբերություններից ելնելով երկրագնդի վրա առաջանում են քամիներ: Քամու էներգիան կարող է վերածվել էլեկտրաէներգիայի: Հատկապես կարևոր է հեռավոր այն տարածաշրջանների համար, որոնք միացված չեն էլեկտրականության ընդհանուր ցանցին: Հողմակայանների դրական կողմերից մեկն էլ այն է, որ սպառողը համեմատաբար անկախ է:
Գիտնականները հաշվարկել են էներգիայի ընդհանուր քանակությունը, որը կարելի է ստանալ քամու օգնությամբ: Պարզվել է, որ մեր մոլորակի վրա քամու էներգիան այնքան է, որ կարող է լիովին բավարարել մարդկության էներգետիկ պահանջները: Մթնոլորտի բարձր շերտերում քամին ավելի ուժգին է և մշտական, ինչն ավելի մեծ քանակությամբ էներգիա է ապահովում, քան Երկրի մակերևույթի կամ ծովային քամիները:
Մի շարք երկրներ հսկայական ներդրումներ են անում այս ոլորտում և ստանում շոշափելի արդյունք: Այսպես, օրինակ Դանիայում ստացվող ողջ էլեկտրաէներգիայի 28%-ը ստանում են քամիներից, Պորտուգալիայում` 19%-ը, Իռլանդիայում` 14%-ը, Իսպանիայում`16%-ը, Գերմանիայում` 8%-ը: 2009թ.-ի դրությամբ աշխարհի 80 երկրներում քամու էներգիան օգտագործվում է էլեկտրաէներգիա ստանալու նպատակով:
Քամու էներգիայի կիրառությունը սահմանափակ է նրանով, որ այն անընդհատ չէ, անհրաժեշտ են էլեկտրաէներգիայի կուտակիչներ` հոսանքի մատակարարումն անընդհատ դարձնելու համար:
Գեոթերմալ էներգիա: Այօր էներգիայի այլընտրանքային աղբյուրների շարքում անընդհատ աճում է գեոթերմալ էներգիայի բաժինը: Իսլանդիայում այն հադիսանում է էներգիայի ստացման հիմանական աղբյուրը, ինչպես նաև մեծ ծավալներով այն օգտագործվում է բնակարանները ջեռուցելու նպատակով: Երկրագնդի որոշ մասերում, հատկապես սեյսմիկ գոտիներում` երկրի մակերևույթին մոտ կան ստորերկրյա տաք ապարներ: Այս ապարների միջով հոսող ջուրը ոչ միայն տաքանու է, այլև կարող է վերածվել գոլորշու: Տաք ջուրը ը գոլորշին հնարավոր է օգտագործել տաքացնելու, ինչպես նաև էլէկտրաէներգիա ստանալու համար: ՀՀ-ում տաք ջրի հանքային խոշոր աղբյուրներ կան Ջերմուկում:
Ալկոհոլային վառելիք կամ կեսազանգված: Արևային էներգիայի մի փոքր մաս կլանում են բույսերը` ֆոտոսինթեզի ժամանակ: Այս քիմիական գործընթացում նրանց կլանած էներգիան կարելի է օգտագործել տարբեր ձևերով: Կենսազանգվածը, այսինքն`փայտը, խոտը և այլն, կարելի է չորացնել, այնուհետև այրել տաքություն ստանալու համար:
Հատկապես օսլայով և շաքարով հարուստ բույսերից (շաքարեղեգ, եգիպտացորեն և այլն) կարելի է ստանալ էնթանոլ: Զգալի չափով ցելյուլոզ պարունակող կենսազանգվածից նույնպես կարելի է ստանալ մեթանոլ: Այս երկու ալկոհոլային վառելանյութերն էլ կարելի է օգտագործոլ ավտոմեքենաներ և այլ շարժվող տեխնիկա աշխատացնելու համար: Այն կարելի է խառնել բենզինի հետ` ստանալով նոր վառելիք:
Բույսերից` արևածաղիկի և գետնընկույզի սերմերից, կոկոսից և արմավենուց ստացված յուղերը կարող են օգտագործվել որպես դեզելային վառելիքի փոխարինողներ:
Կենսագազ: Կենսագազ է կոչվում կենդանական արտանետումներից ստացված մեթանը: Այն կուտակվում է, պահեստավորվում և կենցաղային կարիքները հոգալու համար: Թեև այսօր շատ չնչին է կենսագազի դերը էներգետիկ համակարգում սակայն այն կարող է հեռանկարային լինել:

Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Արևային Էներգիա



Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով` հասկանում ենք վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիայի աղբյուրները: Էներգիայի այն աղբյուրները, որոնք մարդիկ օգտգործում են բավականին երկար ժամանակ, օգտագործելու ընթացքում սպառվում են և մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, կոչվում են էներգիայի ավանդական աղբյուրներ: Սակայն այս  դասակարգումն էլ լիարժեք չի և չի արտահայտում իրական պատկերը, օրինակ` ատոմային էներգետիկային, որը մի քանի տարավա գործածման պատմություն ունի, հսկայական վնաս է հասցնում բնությանը: Իսկ քամու միջոցով ստացվող էներգիան, թեև վաղուց է կիրառում, սակայն համարվում է էներգիայի անվնաս աղբյուր: Նույնը վերաբերում է ջրի էներգիային, որը լեռնային երկրներում օգտագործվում է շատ վաղուց:
Արևային էներգիա: Յուրաքանչյուր 20 րոպեի ընթացքում երկրին հասնող արևային էներգիայի քանակը հավասար է էներգիա սպառող հիմնական երկրիների մեկ տարվա ընթացքում օգտագործած հանածո վառելանյութից ստացված էներգիային: Երկիր հասած էներգիայի մեծ մասը կլանում է Երկրի մակերույթը, թոխանցում է ծովերի, լճերի և գետերի ջրերին, ինչպես նաև բույսերին: Մի փոքր մասը քամիների, ալիքների առաջացման պատճառ է դառնում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արեգակնային էներգիան հսկայական ու անսպառ ռեսուրս է, ինչպես նաև այն հանգամանքը, որ էկոլոգիապեոս շատ մաքուր է 20–րդ դարի երկրորդ կեսից սկսած մարդիկ սկսեցին մեթոդներ մշակել որպեսզի արեգակնային էնէրգիան փոխակերպեն էլէկտրական էներգիայի:
Այսօր շատ չնչին է արեգակնային էնրգիայի դերը համաշխարհային էներգետիկ համակարգում` կազմելով ընդամենը 0.1%:
Արևային էլեկտրակայանները առաջին անգամ ստեղծվել են 1980-ական թվականներին: Առաջինը եղել է Կալիֆորնիայում: Այսօր արևային էներգիայի արտադրության ոլորտում աշխարհի առաջատար երկրներն են` ԱՄՆ-ը, Իսպանիան, Չինաստանը, Գերմանիան, Իտալիան, Հնդկաստանը: Աշխարհի ամենահզոր էլեկտրակայնը գտնվում է Հնդկաստանում: Արևային էներգիան լայն կիրառություն ունի Իսրայելում: Այս երկրում գտնվող բազահարկ շենքերի մոտ 95%-ը ջուր տաքացնելու համար կիրառում են հատուկ արևային տաքացուցիչներ, ինչը հանգեցնում է մոտ 4% էներգախնոյողության ամբողջ երկրի մասշտաբով: Նմանատիպ սարքավորումներ Չինաստանում կիրառում է շուրջ 60 մլն ընտանիք:
Հայաստանուեմ այս ոլոտը դեռ զարգացման փուլում է: Դեռևս չկա կառուցված որևէ էլեկրակայան: Բայց այն զարգացման հեռանկար ունի մեր հանրապետությունում:
Արևից ստացվող էներգիան վերականգնելի է և մաքուր: Սակայն արևի բացակայությանը գիշերային, երբեմն էլ ցերեկային ժամերին, կախվածությունը տարվա եղանակից խոչընդոտում են նրա արդյունավետ օգտագործումը: Բացի այդ արևի էներգիան լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է կուտակել, իսկ կուտակելու համար մեծածավալ սարքավորումներ են պահանջվում: Որքան մեծ է կուտաքվելիք էներգիայի պաշարը, այնքան մեծածավալ կուտակիչներ են անհրաժեշտ: 

22.02.2013

Բնական գազ և մեթան


 Բնական գազը օգտակար անհամ, անոտ և անգույն գազային միացություն է, օգտակար հանածո, որն առաջացել է երկրի ընդերքում անաերոբ պայմաններում: Երկրի ընդերքում բնական գազը գտնվում է միայն գազային վիճակում, պարունակվում է ապարների շերտերում` հաճախ զուգակցված ածխի կամ նավթի հետ:
 Բնական գազի կազմի մեջ գերակշռում է մեթանը(CH4)` 92-98 %, որոշակի քանակությամբ կարող են հանդիպել նաև ածխաջրածնային այլ միացություններ`  էթան(C2H6), պրոպան(C3H8), բութան (C4H10), ինչպես նաև այլ միացություններ` ջրածին(H2), ծծմբաջրածին (H2S), ածխաթթու գազ (CO2), ազոտ (N2), հելիում (He) և այլն:
 Բնական գազը հանածո վառելանյութերից ամենամաքուր այրվողն է և ամենահարմարը արտահանելու և օգտագործելու համար:
Բնական գազի համաշխարհային պաշարները համաչափ բաշխվում են զարգացող և զարգացած երկրներում: Զարգացող երկրների արդյունահանման փոքր ծավալների շնորհիվ արդյունահանման համար անհրաժեշտ հետազոտված պաշարները կբավարարեն մոտ 150 տարի, զարգացած երկրներինը մոտ 40 տարի: Բնական գազի պաշաներով հարուստ երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Կանադան, Նիդեռլանդները, Իրանը, Չինաստանը, Նորվեգիան, Ինդոնեզիան:
 Ներկայումս գազի տեղափոխման հիմնական միջոցը խողովակաշարերն են: 75 մթնոլորտ ճնշման տակ այն հեշտությամբ տեղափոխվում է մինչև 1.4 մ տրամագիծ ունեցող խողովակներով: 
 Բնական գազը հսկայական դեր ունի ինչպես կենցաղում, այնպես էլ արդյունաբերության մեջ: ՋԷԿ-երում օգտագործվող  վառելիքների շարքում այն զիջում է միայն ածխին: Սակայն այս ոլորտում գազի դերը անընդհատ աճում է: Բնկան գազը մեծ ծավալներով օգտագործվում է մետաղամշակման ոլորտում:
Բնական գազը որպես ավտոմեքենային վառելիք աշխարհում սկսել է ավելի մեծ տարածում գտնել իր էժանության և էկոլոգիապես մաքուր լինելու պատճառով:
Զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներում ընդհանուր մթնոլորտային արտանետումների շուրջ 40-50 տոկոսը կազմում են
ավտոմեքենաների արտանետումները, իսկ խոշոր քաղաքներում այն կարողէ հասնել մինչև 80-90 %-ի:
ԱՄՆ-ում, մեկ ավտոմեքենայի, որն աշխատում է բենզինով կամ դիզելային վառելիքով թունավոր արտանետումների պատճառած միջին տարեկան վնասը կազմում է մոտ 120 դոլար: Բնական գազով աշխատելու դեքում, այդ վնասը կրճատվում է մոտավորապես 25%-ով:
 Բնական գազի այրման ընթացքում հիմնականում առաջանում է ածխաթթու գազ և ջրային գոլորշի, ընդ որում 1.22 ամգամ ավելի քիչ ածխաթթու գազ քան բենզինի և 1.34 անգամ ավելի քիչ, քան դիզելային վառելիքի դեպքում:
Ընդհանուր առմամբ արտանետվող թունավոր գազերը 1.5 անգամ պակաս են, քան բենզինի դեպքում և բացակայում են թունավոր նյութեր, ինչպիսիք են կապարի, ծծումբի և այլ միացություններ:
Բնական գազը որպես ավտոմեքենայի վառելիք լայնածավալ օգտագործելու դեպքում, էականորեն կնվազի մոնոլորտի ջերմոցային էֆեկտը, որոշ հետազոտողների կարծիքով մինչև  20%:



19.02.2013

Նավթ


Նավթը երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, արժեքվոր բնական պաշար:  Նավթի պարունակության մեջ գերակշռում են ածխածինը և ջրածինը, քիչ քանակությամբ կա նաև ազոտ, ծծումբ , թթվածին և այլ նյութեր:

Նավթի կառուցվածքը

Տար
Պարունակությունը (%)
Ածխածին
83-87
Ջրածին
10-14
Ազոտ
0.1-2
Ծծումբ
0.1-1.5
Թթվածին
0.5-6
Մետաղներ









 Նավթն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում` բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում` ջրային բույսերի, կենդանիների ու միկրոօրգանիզմների մնացորդների քայքայումից: Վառելիքային ռեսուրսներից նավթը համարվում է ամենակարևորը, քանի որ նավթի վերամշակումից են ստանում բոլոր տեսակի տրանպորտային միջոցներին անհրաժեշտ վառելիքի մեծ մասը: Նավթամթերքների վերամշակումից են ստանում ասֆալտ, իսկ մազութը օգտագործում են ՋԷԿ-երում:
 Նավթի վերամշակումից ստանում են բենզինի տարբեր տեսակներ, դիզելային վառելիք, մազութ: Նավթից ստացված հումքից արտադրում են արդյունաբերության, գյուղատնտեսության, կենացաղի համար կարևորագույն քիմիկատներ, ինչպես օրինակ`պլասմասսա, նայլոն, կաուչուկ, ռետին, լուծիչներ, քիմիկատներ, դեղեր, պարարտանյութեր և այլն:
Նավթ արդյունահանող երկրները
 Նավթը արդյունահանվում է երկրի կեղևում գտնվող նավթաբեր շերտերից, որոնց հասնելու համար խորը հորատանցքներ են փորվում: Այդ հորատանցքները փորվում են ինչպես ցամաքի, այնպես էլ ծովի հատակին, եթե հանքը գտնվում է ծովի շերտի տակ: Այդպիսի հանքեր կան Բալթիկ ծովում և Կասպից ծովում: Երբեմն նավթը նավթաբեր շերտում գտնվում է մեծ ճնշման տակ, և հորատանցքը փորելուց հետո այն ժայթքում է շատրվանի տեսքով:
 Նավթը տեղափոխվում է հիմնականում երեք եղանակով` նավթամուղներով, երկաթուղով, նավերով:
Նավթամուղերի կառուցման ընթացքում ավերվում են էկոհամակարգերը, որորվհետև դրանք հաճախ անցնում են անտառապատատ տարածքներով: Եթե նավթամուղը անցնում է ջրային ավազանների հատակային մասով, ապա այս դեպքում մեծանում է ջրային ավազանների նավթամթերքներով աղտոտվելու ռիսկը: Հսկայական է տրանսպորտի դերը մթնոլորտն աղտոտման գործում:
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ
Ներկայումս նավթի համաշխարհային ծավալները գնահատվում են շուրջ 140 մլրդ տոննա: Սպառման ներկայիս տեմպերի պահպանման դեպքում այն մարդկությանը կբավականացնի մոտ 40 տարի: Նավթ արդոյւնահանվում է աշխարհի շուրջ 70 երկրներում, սակայն առաջատար են հետևյալ երկրները` Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, Չինաստանը, Կանադան, ՄԱԷ-ն, Քուվեյթը, Իրաքը:


   

07.02.2013

Անապատացում


«Անապատացում» տերմինը նշանակում է հողերի դեգրադացիա, այսինքն հողերի կենսաբանական և տնտեսական արտադրողականության պակասեցում և կորուստ, որը ընթանում է երկրագնդի չոր, կիսաչոր շրջաններում։
Սակայն «անապատացում» տերմինը չպետք է հասկանալ բառացիորեն և նեղ իմաստով, թեև այն առաջացել է «անապատ» բառից։ Անապատացումը բարդ և համալիր երևույթ է՝ կազմված բազմաթիվ պատճառա-հետևանքային կապերի տարբեր օղակներից։         
 Անապատացումը նախ և առաջ կլիմայի փոփոխության և հատկապես դրա չորայնացման   արդյունք   է։   Անապատացման   են   ենթարկվում   հիմնականում աշխարհի չոր շրջանների բնական էկոհամակարգերը և գյուղատնտեսական հողերը, որովհետև դրանք ավելի շուտ են ենթարկվում կլիմայի չորացմանը՝ արագությամբ կորցնելով իրենց կառուցվածքային կայությունը և արտադրողականությունը։
 Անապատացում է հողերի բերիությունը անկումը, անտառապատ տարածքների կրճառումը գերաարածեցման հետևանքով արոտավայրերի դեգրադացումը, լճերի, գետերի ջրային ռեսուրսների անխնա օգտագործումից առաջացած ճահճացումներն ու չորացումը, ստորգետնյա ջրերի բարձրացման պատճառով աղակալված վալերահողերը, կանաչ գոտիների ոչնչացմամբ կամ պակասեցմամբ պայմանավորված բնակավայրերի չորայնությունը և այլն, այսինքն մարդու գործունեության բացասական հետևանքները բնության վրա։
Անապատացումը սպառնում է հատկապես սոցիալ-տնտեսական ցածր մակարդակ ունեցող և քաղաքականապես անկայուն երկրներին՝ առաջացնելով այդ երկրների բնակչության առանց այն էլ ցածր կենսամակարդակի ավելի մեծ անկում, չքավորության և սովի սպառնալիք։
Անապատացման պատճառները և հետևանքները:
Անապատացման պատճառները և դրանց հետևանքները բազմաթիվ են ու բազմաբնույթ։ Դրանք բարդ են ու փոփոխական, միշտ չէ, որ արտահայտվում են ցայտուն կերպով և ուղղակի կապի միջոցով։ Հաճախ դրանք կապված են միմյանց հետ ամենատարբեր պատճառա֊հետևանքային կապերով, ավելի հաճախ նաև շղթայական ձևով։ Պատճառը ծնում է մի հետևանք, որը պատճառ է դառնում մեկ ուրիշի առաջացմանը։ Սակայն ամենաընդհանուր ձևով անապատացման հիմնական պատճառները կարելի է բնութագրել որպես կլիմայի փոփոխության և մարդու անկայուն, հաճախ անտնտեսվար և չմտածված գործունեության արդյունք։
Կլիմայի փոփոխությունը ուղակիորեն ազդում է չոր հողերի վրա, որոնք շատ   զգայուն   են   հատկապես   կլիմայի   ներկայիս   տաքացման   նկատմամբ։
Չորայնությունից փոխվում է հողի բարդ կառուցվածքը և վերջինս կայունությունը, հողում պակասում է քաղցրահամ ջրի որոշակի քանակը և պաշարը, ընկնում հողի որակն ու բերիությունը։
Անապատացման մյուս գլխավոր պատճառը կապված է մարդու գործունեության անկայունության հետ։ Անապատացման պատճառ կարող են դառնալ տարբեր ոլորտներում մարդու գործունեության հետ կապված ամենատարբեր գործողությունները։
Դրանք են՝
•           հողերի գերշահագործումը,
•           շրջակա միջավայրի անբավարար պահպանությունը,
•           բնական պաշարների գերաշահագործումը,
•           մարդու կողմից առաջացրած էկոլոգիական աղետները,
•           բնակության օրենքների վատ իմացությունը կամ չիմացությունը,
•           անիրազեկությունը և սխալ որոշումների ընդունումը,
•           պատերազմները և արտակարգ իրավիճակները,
•           մարդկանց   ստիպողական   տեղափոխությունները   և  վերաբնակեցումը  և այլն։ .
Անապատացում կարող է առաջացնել մարդու գործունեության նշված ձևերից ցանկացածը, սակայն դրանք մեծ մասամբ հանդես են գալիս միմյանց հետ փոխկապակցված ձևով։ Անապատացման հետևանքները քննարկելիս պետք է նշել, որ անապատացումը մարդկանց համար ունենում է նույնատիպ հետևանքներ, ինչպես պատերազմները։
Անապատացման բազմաթիվ հետևանքների մեջ հատուկ տեղ է գրավում բնական էկոհամակարգերի և գյուղատնտեսական մշակաբույսների արտադրողականության անկման հիմնախնդիրները։
Տարբեր պատճառներով դեգրադացված հողերը հեշտությամբ են կորցնում իրենց վերականգնման հատկությունը, որն առաջացնում է դրանց կենսաբանական և տնտեսական արտադրողականության անկում և կորուստ։ Վնասվում է բուսականությունը։ Հողը զրկվում է բուսածածկից և էրոզացվում է։
Քամիների և ջրի միջոցով քայքայվում է հողի ֆիզիկական կառուցվածքը և ընկնում է արտադրողականությունը։ Տեղի է ունենում անապատացում։
Հողերի դեգրադացիայից տուժում են նաև գյուղատնտեսական մշակաբույսերը։ Դրանց և վայրի բուսականության արտադրողականության անկումը առաջացնում է անասնապահական մթերքների պակասեցում, որը կրճատում է սննդամթերքների արտադրության ծավալը։ Վերջինս իր հերթին նպաստում է չքավորության առաջացմանը։
Անապատացման պատճառների և դրանց հետևանքների ճիշտ գնահատումը ու խորը ըմբռնման համար անհրաժեշտ են գիտական հետազոտություններ բնական և հասարակական գիտությունների ամենատարբեր ոլորտներում և մասնավորապես հողագիտության, ջրաբանության, օդերևութաբանության, բուսաբանության, կենդւսբանության, էկոլոգիայի, տնտեսագիտության, հասարակագիտության և այլ գիտությունների ուղղությամբ։