28.05.2013

Քարտեզ

Ամբողջ երկրագնդի, առանձին մայրցամաքների կամ երկրների ընդհանրացված պատկերը թղթի վրա:

Քամի

Օդի շարժումը հորիզոնական ուղղությամբ` բարձր ճնշման վայրից դեպի ցածր ճնշման վայրը:

Ցիկլոն

Մթնոլորտային ցածր ճմշման մարզ,  որտեղ քամիները ծայրամասերից փչում են դեպի կենտրոն, առաջացնում են պտտական շարժում և բարձրանում դեպի վեր: 

Սարավանդ

Թույլ մասնատված և ոչ մեծ թեքություն ունեցող սարահարթ:

Սարահարթ

500մ-ից ավելի բացարձակ բարձրություն ունեցող հարթավայր:

Սառցադաշտ

Ցամաքի առանձին տեղամասերը ծածկող, մթնոլորտային կոշտ տեղումների կուտակումից առաջացած սառույց, որն ունի մշտական շարժում:

Ռասսա

Ծագումով, արտաքին ֆիզիկական ու ժառանգական հատկանիշներով իրար նման, պատմականորեն կազմավորված մարդկանց ընդհանրություն:

Ջրոլորտ

Երկրագնդի ջրային թաղանթը` Համաշխարհային օվկիանոսի, ցամաքային ու մթնոլորտային ջրերի ամբողջությունը:

Ջրամբար

Արհեստական լիճ, որը կառուցվում է գետերի հոսքը կարգավորելու, ջրառատ սեզոնում ջրերը կուտակելու և ջրասակավ սեզոնում  օգտագործելու համար: 

Ջրամերժ ապարներ

Ապարներ, ոնոց միջով ջուրը չի կարող անցնել:

Ջրաթափանց ապարներ

Ապարներ, որոնց միջով ջուրն ազատ թափանցում է:

Պլատֆորմ

Երկրակեղևի տեկտոնապես կայուն, հարթ մակերեսով ընդարձակ տարածություն զբաղեցնող   տեղամաս: 

Պասսատ

Տարվա ընթացքում մշտապես նույն ուղղությամբ, արևադարձից դեպի հասարակած փչող քամին:

Մուսսոն

Քամի, որը տարվա ընթացքում փոխում է իր ուղղությունը, ձմռանը ցամաքից ծով, ամռանը` ծովից ցամաք: 

Միջօրեական

Երկրագնդի Հյուսիսային և Հարավային բևեռները միմյանցմիացնող և երկրի մակերևույթով անցնող երևակայան կիսաշրջանը:

20.05.2013

Կոմպոստ


 Թափոնների քանակի կրճատման ու դրանց վերօգտագործման լավագույն միջոցներից մեկը կոմպոսի պատրաստումն է: Կեսաքայքայվող նյութերը կարելի է վերամշակել կոմպոստի` արժեքավոր օրգանական պարապտանյութերի : Կոմպոստ կարելի է վերապատրաստել ինչպես տնային այնպես էլ քաղաքային մասշտաբի կոմպոստ արտադրող մեծ գործարաններում:
Կոմպոստը մասնակիորեն քայքայված օրգանական նյութ է: Այն առաջանում է բնական միջավայրում` անտառում գետնին թափված տերևների և աղբի քայքայումից: Տան պարտեզներում մենք կարող ենք ավելի արագ ստանալ նույն արդյունքը` պատրաստելով կոմպոստի կույտ: Ժամանակի ընթացքում կոմպոստի հետագա քայքայման արգասիքները և հողի մյուս բաղադրիչները փոխազդելով միմյանց հետ առաջացնում եմ հումուս: Հումուսը հողի գլխավոր բաղադրիչն է, որի կազմավորման համար պահանջվում են երկար տարիներ: Օրգանական նյութերի` կոմպոսի կամ հումուսի անհրաժեշտ քանակությունը չափազանց կարևոր է հողը պահպանելու համար:
Կոմպոստ պատրաստելու համար պահանջվում են սննդարար նյութեր,թթվածին, ջուր, միկրոօրգանիզմներ և ժամանակ:
Սննդարար նյութեր: Պարտեզի մանցուկները`հիմնականում չոր տերևները և ճյուղերը ածխածնով հարուստ զանգված են: Թարմ, կանաչ մնացորդները և խոհանոցային թափոնները հարուստ են ազոտով: Կատարյալ խառնուրդը պետք է պարունակի մոտավորապես 3 բաժին ածխածին և 1 բաժին ազոտ:
Գոյություն ունեն շատ այլ թափոններ, որոնք կարելի է կոմպոստի վերածել` թեյի տերևները, սուրճի նստվածքը, կավի մնացորդները և այլն:
Թթվածին: Թթվածինը չափազանց կարևոր է կոմպոստի պատրաստման համար: Սկզբնական շրջանում կույտը նոսր է և բավականին թթվածին է պարունակում: Զանգվածի խտանալու հետ մեկտեղ անհրաժեշտ է որոշակի ժամանակ անց ապահովվել թթվածնի մուտքը դեպի զանգված:
Ջուր: Միկրոօրգանիզներին անհրաժեշտ է խոնավություն, բայց ոչ մեծ քանակությամբ: Եթե ողջ օդային տարածքը լցվի ջրով, ապա զանգավածը կդառնա թթվածնազուրկ: Զանգվածի համար խոնավության պարունակությունը պետք է լինի 50%:
Միկրոօրգանիզմներ: Միկրոօրգանիզմները զանգվածի մեջ հայտնվում են հում նյութի  հետ: Միկրոօրգանիզմների մուտքը հաստատ ապահովելու համար պետք է զանգվածին պարբերաբար ավելացնել հող կամ գոմաղբ:
Ժամանակ:  Գործընթացի հաջող ընթացքի դեպքում քայքայման դպրոցեսը տևում է մոտ տասը շաբաթ: Փորքան մեծ է լինի կոմպոստացման զանգվածը այնքան գործընթացը բարեհաջող կընթանա:
Կոմպոստացման գործընթացին խանգարող նյութերն են `
·         Մսեղենը, ձկնեղենը, ձեթը, յուղը. Սրանք գրավում են վնասատուներին  (առնետներ)
·         Մեծ քանակությամբ աղաջրերը, աղը վնաս է ինչպես հողին և բույսերին, այնպես էլ կոմպոստին
·         Թունավոր մոլախոտերի պտուղներն ու սերմերը
·         Մեծ քանակությամբ մոխիրը
·         Մեծ ճյուղերը

16.05.2013

ՀՀ արգելավայրերը


Պետական արգելավայրերը գիտական, կրթական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող տարածքներ են, որտեղ ապահովվում են էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների բնական վերարտադրությունը:
Արգելավայրերի տարածքում արգելվում է ամեն մի գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերը կամ սպառնում է հատուկ գիտական և մշակույթային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:
Այստեղ սահմանափակվոււմ կամ արգելվում է ցանկացած գործունեություն, որը հակասում է արգելավայրի  սահմանափակումներին:
Ի տարբերություն պետական արգելոցների, որտեղ խիստ ռեժիմով պահպանության են վերցվում  ամբողջ էկոհամակարգեր և արգելվում է ցանկացած տեսակի տնտեսական գործունեություն՝  արգելավայրերում կարող են պահպանվել  էկոհամակարգի առանձին տեսակներ կամ նույնիսկ մեկ էկոհամակարգ:
Այստեղ թույլ է տրվում նաև տնտեսական գործունեություն, եթե այն չի նասում պահպանման ենթակա տեսակները:
Պետական արգելավայրերն ունեն կանոնադրություն, ըստ որի էլ կազմակերպվում է արգելավայրի կենսագործունեությունը:
Ներկայումս Հայաստանում կա 26 արգելավայր, որոնք միասին զբաղեցնում են ավելի քան 102 հազ հա տարածք, կամ ՀՀ տարածքի մոտ 3.5%-ը: Ցավոք, այս արգելավայրերի մի մասում չեն պահպանվում մի շարք նորմերը, և դրանց գոյությունը ուղղակի ձևական բնույթ է կրում:
ՀՀ արգելավայրերից առավել հայտնի են

«Սոսու պուրակ» արգելավայր
Պահպանվում է Կովկասի տարածքի արևելյան սոսու ամենախոշոր պուրակը:Այն ստեղծվել է 1958 թ-ին և այժմ զբաղեցնում է 64.2 հա տարածք: Մինչև 2004 թ. այն գտնվում էր Կապանի անտառտնտեսության ենթակայության տակ, իսկ հետո բնապահպանական գործունեությունը խստացնելու նպատակով հանձնվել էր «Շիկահող» արգելոցին: Արգելավայրը գտնվում է «Շիկահող» արգելոցին կից Ծավ գետի հովտում` Ներքին Հանդ գյուղի մոտ` ծովի մակարդակից 700-800 մ բարձրության վրա
Սուսու պուրակը ունի ձգված տեսք` Ծավ գետի երկայնքով 50-200 մ լայնությամբ և 10 կմ երկարությամբ: Պուրակի հիմքում ընկած են 200-250-ամյա հազարից ավել ծառեր, որոնք հասնում են 30-35 մ բարձրությանը և պահպանվել են մինչ այժմ: Կան նաև շատ հին, մեջը դատարկ ծառեր: Բացի սոսուց, այստեղ աճում են նաև այլ արժեքավոր և հազվագյուտ տեսակներ` հունական ընկուզենին, արաքսյան կաղնին, հունական շրջահյուսը, թավշային իլենին և այլն: Էնդեմիկներից ու հազվագյուտ տեսակներից պետք է նշել Վորոնովի գնարբուկը և Կոմարովի գնարբուկը, ինչպես նաև զանգեզուրյան տանձենին:
Ողնաշարավորների ֆաունայից բավականին բազմազան են սողունները` 7 տեսակի մողեսներ, 8 տեսակի օձեր և 2 տեսակի կրիաներ: Հազվագյուտ տեսակներից հանդիպում են շերտավոր մերկաչքը, և անդրկովկասյան սահնօձը: Ծավ գետի և դրա վտակների ջրերում բնակվում են կարմրախայտը, Քուռի բեղլուն և այլ տեսակներ:

«Որդան կարմիր» արգելավայր:Աղուտ հողերում պահպանվում է որդան կարմիր էնդեմիկ միջատը, որի թվաքանակի կրջատմանը նպաստել է Արարատյան դաշտի աղուտների ազազերծման գործընթացը:
«Արջատխլենու» արգելավայր: Արգելավայր Տավուշի մարզում, Իջևանի լեռների արևելյան լանջերին, Աղստև գետի ձախափնյակում, Իջևան քաղաքից արևմուտք: Հիմնադրվել է 1958 թ., տարածքը` 40 հա:
Արջատխլենին բազմանում է բնական վերաճով`սերմերից: Այստեղ արջատխլենու առանձնյակները շատ են: Սակայն, արջատխլենու գեղեցիկ ամուր բնափայտը գործածվում է որպես շինանյութ նեղ կենցաղային պայմանների համար, որն էլ պատճառը է հանդիսանում թվաքանակի կրջատման:

«Զանգեզուր» արգելավայր
«Զանգեզուր» արգելավայրը ստեղծվել է 2009 թ. հոկտեմբերի 15-ին և հանդիսանում է նոր պահպանվող տարածքներից մեկը: Չնայած այն տեղադրված է հարավային Հայաստանի հակառակ պետական սահմանի վրա, այն գտնվում է «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ենթակայության տակ:Արգելավայրի տարածքը կազմում է 17300 հա, զբաղեցնում է Զանգեզուրի լեռնաշղթայի Ողջի և Գեղի գետավազաններն ու Բարգուշատի լեռնաշղթայի հարավային լանջերը և սահմանակցում է Քաջարան քաղաքի լեռնագործական շրջանին և Մեղրու լեռնաշղթային` արևելքում ու Ադրբեջանի Նախիջևանի Հանրապետության «Օրդուբադ» ազգային պարկին` հարավ-արևմուտքում:


Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը Զանգեզուրի և Բարգուշատի լեռնաբազուկների հարավային լեռնալանջերի բարձր լեռնային, ջրային և ցամաքային էկոհամակարգերի յուրահատուկ բուսական և կենդանական աշխարհը, ինչպես նաև արգելավայրի տարածքում առկա պատմամշակութային ժառանգության պահպանությունն է: