29.11.2012

Կլիմայի գլոբալ փոփոխության առավել անբարենպաստ պայմանները


• արևադարձային և մերձարևադարձային շրջանների մեծ մասում
կնկատվի գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվության ընդհանուր
կրճատում
• բարեխառն լայնությունների շրջանների մեծամասնությունում, որո-
շակի տատանումներով, կնկատվի բերքատվության ընդհանուր անկում,
պայմանավորված միջին տարեկան ջերմաստիճանի աճով (ավելի քան մի
քանի աստիճանով)
• ընտանի և վայրի կենդանիների վրա ջերմային ստրեսի աճ;
• հողերի էռոզիայի աճ
• ջրի սակավություն, հատկապես մերձարևադարձներում, շատ
շրջանների բնակչությունը կունենա ջրի պակաս
• ջրային ռեսուրսների որակական վատթարացում
• բնակչության առողջության վրա ազդող գործոնների նկատմամբ
հարմարվողականության մեխանիզմների թուլացում, մասնավորապես սիրտ-
անոթային համակարգի հիվանդացության աճ, հատկապես բնակչության
առավել խոցելի մասի մոտ` ծեր տարիքային խմբի և քաղաքային բնակ-
չության չունևոր խավի մոտ, ավելի շատ մարդ կմահանա ջերմաստիճանային
ստրեսից (ջերմությունից);
• կսրվի համակաճարականաբանական իրավիճակը կապված վարակների կրիչների կողմից տեղափոխվող հիվանդությունների` մալարիա, դեղին տենդ, ժանտախտ և ջրով փոխանցվող` խոլերա, աղիքային հիվանդությունների հարուցիչների բազմացման և զարգացման համար ջերմաստիճանային բարենպաստ ժամանակահատվածի երկարաց-
ման և մարդ-մակաբույծ-միջավայր փոխազդեցության արեալի ընդլայնման
հետևանքով:
• ուժեղ տեղումները և ծովի մակարդակի աճը կբարձրացնեն ջրհե-
ղեղների վտանգը, որոնք մեծամասշտաբ աղետի պատճառ կհանդիսանան;
• երաշտների հաճախականության և մասշտաբների աճ;
• ջրհեղեղների, սողանքների, ձնահյուսերի և սելավային հոսքերի հետևանքով հասցրած վնասի աճ
• անտառային հրդեհների վտանգի մեծացում
• մերձափնյա էռոզիայի աճ և մերձափնյա շենքերի և ենթակառուց-
վածքի վնասում
• մեծ վնաս մերձափնյա էկոհամակարգերին` կորալյան խութեր և
մանգրային անտառներ
• երաշտներին ենթակա շրջաններում հիդրոէներգետիկական պոտեն-
ցիալի անկում
• ամառային ջերմաստիճանի բարձրացման պատճառով` օդի լավորակման համար էներգիայի պահանջի աճ
• տուրիստական ուղղությունների փոփոխություն
Հարկ է նշել, որ գոյություն ունեն նաև կլիմայի փոփոխության պոտեն-
ցիալ օգուտներ, որոնք են.
• միջին լայնությունների որոշ շրջաններում գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվությունը աճում է, մի քանի աստիճանով ջերմաստիճանի աճի շնորհիվ
• համաշխարհային շուկայում աճելու է անտառանյութերի առաջարկը, անտառօգտագործման փորձ ունեցող շրջաններից
• որոշ շրջաններում, օրինակ` հարավ-արևելյան Ասիայի երկրներում
կդիտվի ջրի քանակության ավելացում
• միջին և բարձր լայնություններում, տարվա ձմեռային եղանակին բնակչության մահացությունը կնվազի
• ձմեռային ջերմաստիճանի բարձրացումը կնվազեցնի ջեռուցման
վրա ծախսվող էներգիայի քանակը:
Կլիմային գլոբալ փոփոխության ու դրա հետևանքների մասին ավելի մասնրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ ֆիլմը դիտելուց հետո: 

28.11.2012

Կենսաբանական բազմազանության պահպանումը: << Կարմիր գիրք>>


Որոշակի տարածքում ապրող բուսական և կենդանական աշխարհը, ինչես նաև նրանց վրա ազդող ֆիզիկական ու էկոլոգիական գործոնների միասնությունը կոչվում է էկոհամակարգ:
Էկոհամակարգում ամեն մի բուսատեսակ ու կենդանատեսակ ունի իր որոշակի դերը և մյուս բուսատեսակների ու կենդանատեսակների, ինչպես բնակատեղի հետ գտնվում է կայուն և օրինաչափ կապերի մեջ: Այս կապերի շնորհիվ է, որ պահպանվում է կենսոլորտի և փոքր էկոհամակարգերի գոյությունը, դրանց էկոլոգիական հավասարակշռությունը, և պահպանվում է կյանքը երկրագնդի վրա: Ցանկացած էկոհամակարգի, այդ թվում նաև ամենամեծ էկոհամակարգ հանդիսացող կեսոլորտի ինքնակարգավորումն ու ինքնավերականգնումն տեղի է ունենում նրա առանձին բաղադրիչների փոխադարձ կապերի շնորհիվ: Որքան բազմազան են էկոհամակարգի կենսաբանական բաղադրիչները` բուսական ու կենդանական աշխարհը, այնքան այդ կապերը բազմազան ու զարգացած են լինում:
Էկոհամակարգերում բաղադրիչների կապի լավագույն օրինակը` սննդային շղթան է, որի առանձին օղակներն են հանդիսանում պրոդուցենտները(արտադրողները), կոնսումենտները(սպառողները) և ռեդուցենտները(քայքայողները): Պրոդուցենտ-կոնսումենտ-ռեդուցենտ շղթայի միջոցով տեղի է ունենում նյութի և էներգիայի կենսաբանական շրջապտույտ կենսոլորտում և մյուս բոլոր մանր էկոհամակարգերում:
Անգլաիցի գիտնական Չարզ Դարվինը ուսումնասիրել ու նկարագրել է մի այսպիսի կապի օրինակ: Հայտնի է, որ Մեծ Բրիտանիայում լայն տարածում ունի մարգագետնային կարմիր երեքնուկը, որը լավագույն անասնակերն է: Դրա վրա է հիմնվում անսանապահությունը, որը Մեծ Բրիտանիայում մինչ այժմ համարվում է տնտեսության  զարգած ճյուղերից մեկը: Դարվինը բացահայտեց, որ կարմիր երեքնուկի խողովակաձև ծաղիկները փոշոտվում են միայն կրետ կոչվող միջատների միջոցով, որոնք ունեն երկար կնճիթ և թափանցում են ծաղկի մեջ: Եզրակացությունը որոշակի էր. Մեծ Բրիտանիայում կարմիր երեքնուկի լայն տարածումը պայմանավորված էր կրետների առկայությամբ: Կրետների բները ավելի հաճախակի հադիպում են բնակավայրերի շրջակայքում: Այստեղ դրանք պաշտպանված են դաշտամկներից, որոնք սնվում են կրետների թրթուներով: Բնակավայրերի մոտ դաշտամկները քիչ են, որովհետև շատ են կատուները, որոնք ոչնչացնում են դաշտամկներին:
Կապերի շղթան ստանում է հետևյալ տեսքը, կատուները պաշտպանում են կրետները դաշտամկներից, կրետները նպաստում են երեքնուկի տարածմանը, երեքնուկը խոշոր եղջերավոր անասունների հիմնական կերն է, տավարի միսը ծովային հիմնական սննդամթերքն է, առանց որի չի կարելի հզոր նավատորմ ունենալ: Բնապահպանական միջազգային կազմակերպությունների և ամերիկյան գիտնականների գնահատմամբ վերջին 400 տարում Երկրի երեսից անհետացել են բարձրակարգ բույսերի 384 (0,15%), ձկների 23(0.12%), սողունների 28 (0.35%), թռչունների 130 (1,43%) և կաթնասունների 83 (1.99%) տեսակ: Ոչնչացման եզրին գտնվողները շատ ավելին են:
Բույսերի ու կենդանիների բազմազանության պահպանության մեթոդներն ու միջոցառումներն բազմազան են: Գիտնականները եկան այն եզրակացության, որ այդ միջոցառումներին կազմակերպված բնույթ տալու և արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է նախ և առաջ բացահայտել այն բուսատեսակներն ու կենդանատեսակները, որոնք ոչնչացման վտանգի տակ են և առաջին հերթին կազմակերպել դրանց պահպանությունը: Այսդես ծագեց <<Կարմիր գիրքը>>, որն այժմ կիրառվում է աշխարհի մի շարք երկրներում:
<<Կարմիր գիրքը>> հազվադեպ և ոչնչացման վտանգի տակ գտնվող օրգանիզմների համակարգված ցուցակն է:
Յուրաքանչյուր <<Կարմիր գիրք>> առանձնացնում և խմբավորում է այն տեսակները որոնք՝
·         գտնվում են ոչնչացման վտանգի տակ
·         որոնց քանակը արագորեն կրճատվում է
·         ընդհանրապես սակավաթիվ են, դրանց համար ներկայումս թեև վտանգ չկա, բայց ապագայում կարող են հայտնվել ոչնչացման եզրին
·         որոնք մինչև վերջերս գտնվում են վտանգի տակ, բայց մի շարք միջոցառումների շնորհիվ այժմ վերականգնվում է դրանց քանակը 

24.11.2012

Կենդանական ռեսուրսների պահպանումը և վերկանգնումը


Կենդանական ռեսուրսների պահպանման ու վերականգնման գլխավոր ուղղություններն են
·          Կենդանիների համար միջավայր ծառայող ջրային և բուսական ռեսուրսների պահպանում և վերականգնում
·         Որսի կարգավորում
·         Կենսատեխնիկական միջոցառումների կիրառում
·         Կլիմայավարժեցում և վերաբնակեցում
·         Ձկների ձվադրման և միգրացիայի ուղիների պահպանում
·         Արժեքվոր ձկնատեսակների մրցակիցների ոչնչացում
·         Աքվակուլտուրայի զարգացում
·         Հատուկ պահպանվող տարածքներ ստեղծում
Կենդանական ռեսուրսների պահպանման և ռացիոնալ օգտագործման միջոցառումները շատ առանձնահատուկ են: Այդ միջոցառումների համակարգում գլխավորը կենդանիների որսի կարգավորումն է: Դա նշանակում է, որ որսը պետք է կատարվի հատուկ կանոնակարգով, որոշակի ժամկետներում որոշակի քանակով, իսկ առանձին դեպքերում պետք է ընդհանրապես արգելվի:
Որսի կարգավորումից բացի, կարևոր նշանակություն ունի որսահանդակների պահպանումը, այսինքն՝ այն վայրերի, որտեղ կենդանիների գոյության բնական պայմանները նպաստավոր են:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով վատթարանում են կենդանիների բնակատեղերի պայմանները: Ճահիճները չորանում են, գետերն ու լճերը ծանծաղում են և աղտոտվում տարբեր թունավոր նյութերով: Այս բոլորը բացասաբար է ազդում ջրլող թռչունների և ջրում բնակվող կենդանիների վրա: Այսպիսի դեպքերում դրական արդյունք է տալիս արհեստական ջրավազանների ստեղծումը չվող թռչունների բնադրման և ընդհանրապես կենդանիների բնակության համար: Մի շարք երկրների փորձը ցույց է տալիս, որ նման տիպի միջոցառումների շնորհիվ հնարավոր է դառնում ոչ միայն կանխել որսի թռչունների և կենդանիների թվաքանակի նվազումը, այլ նույնիսկ վերականգնել դրանց պաշարները:
Կենդանիների պահպանման և ռացիոնալ օգտագործման համար կարևոր նշանակություն ունեն կենսատեխնիկական միջոցառումները: Հատկապես լավ արդյունք են տալիս սմբակավորների համար կերաբույսերի ցանքը, ջրում բնակվող կենդանիների համար՝ ջրային բույսերի, առափնյա ճահճային բույսերի ու թփուտների ցանքը, ձմռանը կենդանիների կերակրումը և այլն:
Մեծ է կենդանիների կլիմայավարժեցման և վերաբնակեցման դերը: Բազմաթիվ կենդանատեսակներ աշխարհի մի շրջանից ներմուծվել են այլ շրջաններ, հարմարվել են նոր բնակլիմայական պայմաններին, բազմացել և ներկայումս արդյունագործական նշանակություն են ձեռք բերել:
Վերաբնակեցման շնորհիվ հնարավոր եղավ վերականգնել ոչնչացման եզրին հասած մի շարք կենդանիների քանակը(սամույր, կուղբ, ծովակատու, սայգակ), իսկ որոշ կենդանիներ փրկել իսպառ ոչնչացումից (զուբր, ուսուրական վագր, սպիտակ արջ):
Կենդանիների պահպանության միջոցառումների շարքում յուրահատուկ տեղ են գրավում ձկների պահպանումը և վերարտադրության կազմակերպումը: Կարգավորվում են որսի քանակը և ժամկետները, հատուկ պահպանության տակ են վերցվում ձկների ձվադրման վայրերը և միգրացիայի ուղիները:
Վերջին ժամանակները համաշխարհային ձկնաբուծության բնագավառում արագ թափով աճում է աքվակուլտուրայի դերը: Դա ջրային անասնապահություն է, երբ ջրային պայմաններում կատարվում են կենդանիների ընտելացում: Ներկայումս աքվակուլտուրայի համաշխարհային տարեկան արտադրանքը կազմում է 15-20 մլն տ: Ձկան պաշաշարների արդյունավետության բարձրացման կարևոր ուղիներից է ձկների կլիմայավարժեցումը լճերում կամ ջրամբարներում:
Գետերի հոսքի նվազման էկոլոգիական վնասը բազմաբնույթ է: Նախ՝ վատթարանում է գետային ֆաունայի վիճակը, այնուհետև պակասում է գետերի կողմից ծով բերվող կենսածին նյութերի քանակը, որն էլ, իր հերթին, բացասաբար է ազդում ծովերում բնակվող կենդանիների վրա:
Կենդանիների ու բույսերի պահպանության գործում մեծ է ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի նշանակությունը: Դրանք հուսալի ապաստան են հազվադեպ և արժեքավոր կենդանատեսակների համար

Կենդանական ռեսուրսները և դրանց օգտագործման առանձնահատկությունները


Կենդանական աշխարհը, ինչպես բուսականությունը կեսնոլորտի կարևորագույն բաղադրիչներից է: Բույսերի հետ մեկտեղ կենդանիները մասնակցում են մոլորակի վրա ընթացող քիմիական նյութերի շրջապտույտին, սպառում են բույսերի կողմից ստեղծված կենսազանգվածը: Սնվելով բույսերով և մեկը մյուսով՝ կենդանիները կարևոր դեր են խաղում կեսնոլորտում ընթացող նյութի շրջապտույտում, ապահովելով դրա ընդհանուր հաշվեկշռի պահպանումը: Բուսականության հետ մեկտեղ կենդանական աշխարհը բնական միջավայրի գոյության անհրաժեշտ նախադրյալ է:
Կենդանական աշխարհը միաժամանակ արտադրամիջոց է, բնական ռեսուրս, որը հումք է տալիս արդյունաբերության մի շարք ճյուղերի՝ սննդի արդյունաբերությանը, կաշվի-մորթեղենի արտադրությանը և այլն: Կենդանական ռեսուրսները ըստ իրենց նշանակության բաժանվում են  երկու խմբի՝ որսորդաարդյունագործական և միջավայրաստեղծ:
Միջավայրաստեղծ կենդանիները, որոնց տեսակները շատ են, ունեն կարևորագույն էկոլոգիական նշանակություն: Օրինակ. միջատների  դերը բույսերի փոշոտման, ինչպես նաև բուսաբուծության զարացման գործում:
Կան բազմաթիվ կենդանիներ, որոնք ոչնչացնում են վնասակար միջատներին ու կրծողներին: Որոշ կենդանիներ և միջատներ էլ կատարում են սանիտարների դեր՝ մաքրելով շրջակա միջավայրը թույլերից և հիվանդներից:
Շրջապատի մաքրման գործում անփոխարինելի են լեշակերները: Հողում բնակվող մի շարք կենդանիներ, փխրցլելով հողը՝ բարելավում են  դրա կառուցվածքը: Ջրում բնակվող փափկամարմինների և խեղգետինների որոշ տեսակներ մաքրում են ջրավազանները տարբեր վնասակար նյութերից:
Մարդկային հասարակության զարգացնամ սկզբանական փուլում մարդն իր սնունդը հայթայթել է մանր կենդանիներ հավաքելով ու որսալով: Կենդանական ռեսուրսների շահագործումը նոր ընթացք ստացավ հատկապես վեջին դարում:
Բնական լանդշաֆտների անընդհատ փոփոխության, մարդածին լանդշաֆտների ընդարձակման, կենդանիների չկարգավորվող որսի հետևանքով երկրագնդի կենդանական աշխարհը հսկայական կորուստներ է կրել, պակասել է կենդանիների մեծ մասի գլխաքանակը, շատերը վերացել են, և խիստ նվազել է ֆաունայի տեսակային բազմազանությունը: Կենդանիների բազմաթիվ տեսակներ կամ ընդհանրապես ոչնչացել են կալ էլ դրանց թվաքանակը այնքան է պակասել, որ դարձել են հազվադեպ և պահպանության կարիք ունեն: Այդպիսի կենդանատեսակներից են՝ սայգակ այծքաղը, կուլանը, սպիտակ արջը, ուսուրական վագրը: Մի շարք վնասակար կենդանիներ էլ, հարմարվելով փոփոխված պայմաններին, բազմացել են և ավելի տարածվել (մկնանման կրծողները, մակաբույծները, վնասակար միջատներ և այլն):
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այժմ ոչնչացման վտանգի տակ է գտնվում թռչունների յուրաքանչյուր 10-րդ տեսակը, կաթնասունների հինգերորդը, կաթնասունների հինգերորդը, իսկ երկկենցաղների և սողունների 4-րդ տեսակը:
Վերացած կենդանիների թիվը
Ժամանակաշրջան
Կաթնասուններ
Թռչուններ
Մինչև 1800թ.
33
30
1801-1850թթ.
2
20
1851-1900թթ.
31
50
1901-1950թթ.
40
50
1951-2000թթ.
45
50
Ընդամենը
151
200

Միայն 20-րդ դարում 2,5 անգամ ավելի շատ կաթնասուններ և գրեթե 4 անգամ թռչունների տեսակներ են անհետացել, քան մարդկության գոյության հազարավոր տարիների ընթացքում մինչև  1800թ.-ը:
Կենդանական աշխարհի ռեսուրսներից ավելի շատ տուժում են որսաարդյունագործական կենդանիները: Դրանք տալիս են կաշի, միս, ճարպ, մորթի, փետրածածկ և այլ նյութեր, որոնք օգտագործվում են արդյունաբերության տարբեր ճյուղերում:
Կենդանական ռեսուրսներով հատկապես հարուստ է համաշխարհային օվկիանոսը: Գիտնականները պարզել են, որ արժեքավոր ձկների տարեկան վերարտադրությունը մոտավորապես 200 մլն տ է, որի 1/3 մասն է միայն որսվում: Չնայած դրան, ինտենսիվ որսի հետևանքով մի շարք արժեքավոր ձկների և ջրաբնակ այլ կենդանիների թվաքանակը խիստ նվազել է, դրանց փոխարեն բազմացել են պակաս արժեքվորները:

20.11.2012

Բուսական ռեսուրսների պահպանումն ու վերականգնումը


Բուսական ռեսուրսների դերը կենսոլորտում և մարդկանց կյանքի ու արտադրական գործունեության համար բացառիկ է: Այստեղից էլ դրանց պահպանության ու ռացիոնալ օգտագործման առանձնահատուկ նշանակությունը:
 Բուսական ռեսուրսների պահպանության, ռացիոնալ օգտագործման ու վերականգնման ուղություններն ու կոնկրետ եղանակները բազմազան են: Բուսական ռեսուրսների պահպանության կարևորագույն ուղղությունը բույսերի բազբազանության՝ գենոֆոնդի պահպանումն է:
Գենոֆոնդը բուսատեսակների ժառանգական հատկանիշների ու հատկությունների ամբողջությունն է: Ամեն մի բուսատեսակ ունի իր ուրույն, միայն իրեն բնորոշ ժառանգական հատկությունները: Գենոֆոնդը կյանքի շարունակման անհրաժեշտ պայմանն է:
Ֆլորան շատ է տուժում բնակչության կողմից հատկապես դեկորատիվ, սննդային և դեղաբույսերի անկանոն հավաքից: Դրա հետևանքով բազմաթիվ բուսատեսակներ կամ ընդհանրապես ոչնչացել են, կամ դարձել են հազվադեպ հանդիպող: Բուսատեսակների պահպանության գործում կարևոր է դրանց հավաքի ճիշտ կազմակերպումն ու վերահսկումը:
Բուսականության պահպանմանն են ծառայում հատուկ պահպանվող տարածքները՝ արգելոցները, արգելավայրերը, ազգային պարկերը: Այն վայրում, որտեղ արգելված կամ սահմանապակված են է մարդու արտադրական գործունեությունը, բույսերն աճում, զարգանում ու բազմանում են առանց մարդածին գործոնների ազդեցության:
Բուսական ռեսուրսների պահպանման ու վերականգնման հիմնական ուղղություններն են
·         Գենոֆոնդի պահպանում
·         Հատուկ պահպանվող տարծքների առանձնացում
·         Բույսերի <<Կարմիր գրքի>> ստեղծում
·         Անտառային տնտեսության կազմակերպում
·         Անտառային հրդեհների դեմ պայքար
Միջազգային և առանձին պետությունների մակարդակով գենոֆոբդի պահպանմանը նպաստելու նպատակով կազմում են <<Կարմիր գրքեր>>, որոնք բազմակողմանի տեղեկություններ են պարունակում հազվադեպ և ոչնչացման վտանգի տակ գտնվող բուսատեսակների մասին:
Բնապահպանական միջոցառումների շարքում առանձնահատուկ կարևորություն ունի արոտավայրերի բուսածածկույթի պահպանումը: Արոտավայրերին մեծ վնաս է հասցնում թունաքիմիկատների ոչ ճիշտ կիրառումը: Թունաքիմիկատները օգտագործելով մոլախոտերի և վնասակար միջատների դեմ՝ մարդը հաճախ ոչնչացնում է նաև արժեքավոր բուսատեսակները, նպաստում է անցանկալի բուսատեսակների տարածմանը: Օրինակ ՀՀ-ում արոտավայրերի 10հա-ն միջին հաշվով կարող է կերակրել 6-7 գլուխ խոշոր անասուն:
Բնական կերային արոտավայրերի պահպանման ու ռացիոնալ օգտագործման գլխավոր միջոցը արոտային անասնապահության գիտական կազմակերպումն է: Դա նախատեսում է միջոցառումների մի ամբողջ համալիր: Նախապես հաշվվում է արոտվայրերի արդյունավետության մակարդակը և ըստ այդմ էլ որոշվում արածող կենդանիների թույլատրեկրի գլխաքանակը: Լավ արդյունք է տալիս արտոաշրջանառությունը: Ընդարձակ արոտավայրերը բաժանումեն տեղամասերի, որոնք հերթափոխով արածեցվում են: Մի տեղամասի արածեցման օրերին, մյուս տեղամասում բուսածածկը հասցնում է վերականգնվել՝ խտանալ ու փարթամանալ:
Աշխարհի մի շարք զարգացած երկրներում կատարվում է բնական կերային հանդակների մակերեսային կամ արմատական բարելավում՝ հարստացվում քիմիական պարարտանյութերով, ոչնչացնում են  մոլախոտերն ու վնասատու բույսերը, միջատներին, մաքրում քարերը, չորացնում ճահիճները, կատարում արհեստական ոռոգում, լրացուցիչ ցանք և այլ միջոցառումներ: Այդ ամենի շնորհիվ բնական կերհանդակները կուլտուրացվում են: