24.04.2017

Նախագիծ-Հրազդանի էկոլոգիական խնդիրներն ու տնտեսական նշանակությունը

Նախագծի նպատակն է 
1. Ուսումնասիրել Հրազդան գետի հունի տարբեր հատվածների էկոլոգիական խնդիրները, դրանք ներկայացնելով հասարակությանն ու պատկան մարմիններին: 
2. Բացահայտել գետի տնտեսական նշանակությունը ու դերը ՀՀ էներներգետիկ և իռիգացիոն համակարգերում: 
Հրազդան գետի հիմնական էկոլոգիական խնդիրներն են կենցաղային թափոնների առկայությունը, առանմձին հատվածներում ճահճացման երևույթները և ՀԷԿ-երի աշխատանքի հետևանքով առաջացած սակավաջրությունը
 Այսօր էլ Հրազդան գետը շարունակում է կարևոր  նշանակություն ունենալ ՀՀ տնտեսության համար: Մասնավորապես, մի շարք գյուղական համայքների համար ոռոգման հիմնական աղբյուր է, իսկ գետի միջոցով արտադրվող էներգիան այսօր էլ պատկառելի դեր ունի ՀՀ էներգետիկ համակարգում: Իրականացվող նախագծի տնտեսական մասով ցանկանում ենք պարզաբանել գետի դերը ինչպես ամբողջ երկրի, այնպես էլ առանձին բնակավայրերի համար: Նախագծի ընթացքում կանդրադառնանք նաև գետի ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ու հնարավոր ապագային:
Նախագծին մասնակցում են Ավագ դպրոցի 10-11-րդ դասարանի սովորողներ, ովքեր ճամփորդություններից առաջ տեղանքի տվյալ հատվածի մասին նախորոք և տեղեկություննե են հավաքելով և  համապատասխան քարտեզներ կազմելով ստեղծում են թվային ուղեցույցներ: Ճամփորդությունից հետո ներակայցնում են պատումներ բլոգներում:
Արդյունքը-նախագծի իրականացման արդյունքում սկտեղծվեն Հրազդան գետի էկոլոգիական խնդիրների մասին պատմող նյութեր, կգնահատվի գետի տնտեսական նշանակությունը, սովորոների մոտ կվերաարժեվորվի գետի նկատմամբ ունենցած վերաբերմունքը:

Ճամփորդություն 1-Քանաքեռ ՀԷԿ-Արգել-Հրազդան: 
Ճամփորդութուն 2-Արգավանդ-Գետամեջ-Սիս:

Համակարգողներ՝ Արման Երանոսյան, Էմանուել Ագջոյան

Թբիլիսիի 98 դպրոցի սովորողների ու դասավանդողների ընդունելություն




Էկոտուր 2017-ի շրջանակներում Թբիլիսիի 98 դպրոցի դասավանդողների ու սովորողների ընդունելությունը կազմակերպվում է վերոհիշյալ երթուղով: Համատեղ ճամփորդության մեկնարկը տրվում է Սևանա լճի հյուսիս-արևմտյան հատվածից, որտեղից Հրազդանի խորացված հունով հսկայական քանակությամբ ջուրը է դուրս գալիս՝ սկիզբ տալով Սևան-Հրազդան կասկադի աշխատանքներին: Այնուհետև կարող ենք նկատել, թե հսկայական գետն ինչպես է ցամաքում և հորդանում միայն վտակներով ու ջրամբարներով սնուցում ստանալուց հետո: Ամբողջ ճանապահին հստակ երևում է ինչպես գետի կարևոր նշանակությունը, այնպես էլ  նրան սպառնացող էկոլոգիական խնդիրները: Ճանապարհի որոշակի հատվածներում հնարավորություն ունենք տեսնելու կիրճի վերին մասում կառուցված ՀԷԿ-երի, գետի հոսքը կարգավորող ջրամբարների աշխատանքներին և հասկանալու գետի ռեժիմի վրա դրանց թողած ազդեցությունը: Ցավալի է, որ հունի գրեթե բոլոր հատվածներում տեսնում ենք նաև մարդու բացասական ազդեցության հետևանքները, չնայած որ գետը հսկայական նշանակություն ունի իր ափերում մի քանի դար շարունակ գոյություն ունեցող բնակավայրերի վրա: 

19.04.2017

Մեր քաղաքով հոսող գետը

Առանձին ուսումնասիրության արժանի է Հրազդանի հունի երևանյան հատվածը: Քաղաքի տարբեր ճանապարհներ միանգամից մի քանի րոպեում տանում են դեպի գետի կիրճը, որտեղ կարծես քաղաքի անմիջապես հարևանությամբ բոլորովին այլ աշխարհ է բացվում:
 Երբ ուսումնասիրում ենք աշխարհի մի շարք բնակավայրերի առաջացման ու զարգացման պատմությունը, ապա արձանագրում ենք, որ բազմաթիվ դեպքերում քաղաքները հիմնականում ձևավորվել են խոշոր գետերի ափերին, իսկ Երևանն էլ բացառություն չէ: Փորձեմ ասածս հիմնավորել պատմական փաստերով. պատմական հետազոտություններն ու պեղումները պարզել են, որ այս տարածաշրջանի հնագույն բնակատեղիներից մեկը՝ Շենգավիթ բնակավայրը, որը որպես այդպիսին ձևավորվել է դեռևս մ. թ. ա. 6-4-րդ հազարամյակներում, գտնվել է Երևանի հարավ-արևմտյան մասում՝ Հրազդան գետի ձախակողմյան ափին: Մի քանի հազարամյակ հետո ևս Հրազդանի հունի այս հատվածը կրկին վերագտնում է իր պատմական արժեքը, քանի որ գետից ոչ հեռու հիմնադրվում է նաև Էրեբունի ամրոցը, որի գոյության ստույգ ժամանակագրությունը արտահայտում են Կարմիր բլուրում կատարված պեղումները: Հիշտակման արժանի հաջորդ կառույցը՝ դեռևս 7-րդ դարից հիշատակվող Երևանի բերդն է, որ մի քանի դար շարունակ  կարևոր ռազմական,  ռազմավարական նշանակություն է ունեցել: Թերևս այս շարքը կարելի է էլի ու էլի շարունակել, սակայն այսքանն էլ բավական է, որպեսզի կատարենք հետևյալ պարզ եզրակացությունը, որ պատմական տարբեր ժամանակներում առաջացած այս բնակավայրերի այս տարածքում հայտնվելու ու զարգանալու վրա անուրանալի ազդեցություն է ունեցել մոտակայքով հոսող Հրազդանը:
 Նորագույն պատմության շրջանում էլ գետը չի կորցրել իր նշանակությունն ու մինչ օրս էլ
էապես նպաստել է իր ավազանում մի շարք հայտնի բնակավայրերի, ինչպես նաև միլիոնանոց Երևանի առաջացմանը՝  անմիջապես նպաստելով նրա զարգացմանը:
Երևանի և հարակից բնակավայրերի համար Հրազդան գետն ունի ոչ միայն ոռոգչական ու էներգետիկ նշանակություն, այլ նաև հանդիսանում է հսկայական, չօգտագործվող ռեկրեացիոն ռեսուրս, որի օգտագործումը պետք է դառնա նպատակակետ:
«Մեր քաղաքով հոսող գետը» նախագիծն ուղղված է Հրազդանի հունի երևանյան հատվածի մանրամասն ուսումասիրմանը, էկոլոգիական խնդիրների բարձրաձայնմանը, գետի հարակից տարածում մաքրման աշխատանքների իրականցմանը, ավազանում ապրողի ճանաչմանը:
Նախագծի ընթացքում նախօրոք մշակված կազմակերպելու ենք քայլարշավներ, որոնք հնարավորություն կտան ավելի մանրամասն ուսումնասիրել գետն ու ամենինչ տեսնել սեփական աչքերով:
Ուսումնական ճամփորդությունների հիմնական ուղղությունները:
Գետի հունին հակառակ՝ Արգավանդ գյուղից մինչև Բագրատունյանց փողոց: Երևանից դուրս գալուց հետո Արգավանդն առաջին բնակավայր է, որտեղով հոսում է Հրազդան գետը, այս աբողջ հատվածում, որը ձգվում է մոտ 4 կիլոմետր, անցնում է  Երևանի ամենահայտների երկու բլուրների՝ Կարմիր բլուրի ու Եռաբլուրի միջև՝ անընդհատ դիտակետում պահելով ինչպես Հրազդան գետն, այնպես էլ նրան զուգահեռ հոսող արհեստական ջրանցքները: Հունի այս հատվածը հարուստ է սառած լավային հոսքերից առաձացած ոչ խոշոր ժայռերով, որոնք ավելի հայտնի են «քարերի սիմֆոնիա» անվանմամբ:
 Արգավանդից մինչ Բագրատունյաց փողոց քայլելողին չեն կարող խիստ հակասական զգացողություններ չպատել, քանի որ ականատես ենք լինում մարդու և բնության հարաբերությունների տարբեր դրսևորումների, մի կողմից կանաչած ու ծաղկող այգիներ ու գետի ջրում լողացող ընտանի թռչունները են, մյուս կողմից՝ անհասկանալի արգելքներ ու պատնեշներ, ինչպես նաև լքված ու կիսավեր շինություններ: Գետը այս հատվածում բավականին վարար է՝ մանավանդ գարնան ամիսներին, ու հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ տեղ-տեղ շատ են կենցաղային աղբի մնացորդները, որոնք այդքան աղավաղում են տեսարանը: Այս հատվածի վերջնամասում կարող ենք ականատես լինել երկու աներևակայելի տեսարանի, նախ՝ փոքր-ինչ բարձունքում հայտնվելով նկատվում են օձաձև ձգվող գետի գալարներն ու հրազդանյան այգեստանները, և, իհարկե, երևում է, թե ինչպես են մարդիկ դեռևս մի քանի դար առաջ գործող եղանակով ջուր մղում գետից:

Երևանյան լճի հատված: Երևանյան լիճը Հրազդան գետի վրա կառուցված հսկայական ջրամբար է, որը կառուցվել է այստեղ գոյություն ունեցած բնակավայրի՝ Նոր Կողբ գյուղի տարածքում: Չնայած որ ջրամբարի կառուցումն ուղղաված էր գետի հոսքը կարգավորելուն, ու հիմնական նպատակը չոր ժամանակահատվածում ոռոգում կազմակերպելն էր, ջրամբարը պետք է ունենար նաև ռեկրեացիոն նշանակություն:
Երևանյան լճի հատված կարելի մուտք գործել մի քանի ճանապարհով՝ քայլարշավ կազմակերպելով ինչպես գետի աջ, այնպես էլ ձախ ափին: Գետի այս հատվածում մշակող այգիները շատ քիչ են, դրանք ի հայտ են գալիս հունով մի փոքր ավելի վեր շարժվելուց հետո: Չնայած որ ջրամբարի հատվածը բնակավայերի անմիջապես հարևանությամբ չէ, սակայն էկոլոգիական խնդիրները այս հավածում ավելի քան արտահայտիչ են: Նախ և առաջ լճի բոլոր հատվածներում հսկայական են ամենատարբեր թափոնները, որոնց միայն մի մասն է երևում ջրի երեսին: Բացի այդ պարբերաբար բարձրացնելով ու իջեցնելով ջրամբարի մակարդակը՝ (դա կատարվում է գետի հոսքը կարգավորելու համար, ամռանն ավելի շատ ջուր է բաց թողնվում, գարնանը՝ կուտակվում) նպաստում ենք լճի տարածքում ցամաքային բույսերի զարգացմանը՝  հանգեցնելով ճահճացման երևույթի:

Երևանյան լճի հատվածում շատ սուր են էկոլոգիական խնդիրները, սակայն հսկայական է այն պոտենցալիալը, որը կարող էր ծառայել երևանցիների հանգիստը կազմակերպելու, ջրամբարի բարիքներից օգտվելու համար:

Հրազդան մարզադաշտից մինչև Երևան մտնող հատված: Նախորդ նշված ուղղությունների համեմատ այս ճանապարհը բավականին երկար է ու ձգվում է ավելի քան 8 կիլոմետր, սակայն այս հատվածն էլ ունի իր յուրահատկությունները, որոնց չէինք հանդիպում նախորդ հատվածներում: Նախ և առաջ նշված ճանապարհով անցնելիս նկատում ենք, որ այն բավականին յուրացված  է, ու առկա են ամենատարբեր շինություններ: Գետի հունի այս հատվածը քիչ թե շատ օգտագործվում է երևանցիների հանգիստը կազմակերպելու համար, մանավանդ, որ այս հատվածում գործում է Մանկական երկաթուղին, սակայն դա էլ չէ կարելի համարել պոնենցիալի լիարժեք և ճիշտ օգտագործում:
 Որքան հունով շարժվում ենք վեր, այնքան ավելի սակավ են դառնում այգիները, քանի որ այս հատվածում ժայռերն ավելի զառիթափ են դառնում: Դեպի հունն ի վեր շարժվելիս նաև նկատելի է դառնում, թե ինչպես է գետն ավելի սակավաջուր դառնում: Ճամփորդության վերջում ականատես ենք լինում նաև, թե ինչպես են միմյանց խառնվում Հրազդան գետի ու Քանաքեռի ՀԷԿ-ի ջրերը, որից մի փոքր էլ վեր Հրազդանն ընդամենը մի փոքրիկ առվակ է հիշեցնում: 


04.04.2017

Հրազդանն ի վար


Շարունակում ենք ուսումնասիրության կենտրոնում պահել Հրազդան գետը: Նախորդ ճանփորդության ժամանակ հետազոտողների փոքրիկ խմբով շարժեցինք Հրազդանի հունն ի վեր և Երևան մտնող հատվածից մինչև գետի անկունքը, այս անգամ փոքրիկ արշավախումբը արդեն կշրաժվի գետի հոսքի ուղղությամբ ու կհասնենք մինչև գետաբերան՝ Արաքս գետ:
Առաջին կանգառը տեղի կունենա Ղուկասավան գյուղում, որը ոչ միայն հայտնի է իր սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցով, այն նաև այս հանվածում կիրկին իրար են խաչվում Հրազդան գետի բնական հունով հոսող ջրերն ու արհեստական ջրանցքով հոսող ջրերը: Ղուկասավանից հետո կշարժվենք դեպի Սիս գյուղ: Այս գյուղի տեղանքում Հրազդանը արդեն լիովին դառնում է հարթավայրային գետ՝ անընդհատ գալարներ առաջացնելով: Հենց այս հանվածում են առաջանում հնահունային լճեր, որոնցից մեկը կարող ենք տեսնել անմիջապես գյուղի հարևանությամբ: Մերվերջին կանգառը սահմանամերձ Արաքսավան գյուղն է, որի մի փոքր հեռավորության վրա էլ ավարտվում է Հրազդան գետը՝ հառմվելով Արաքսի ջրերին: