16.06.2013

Կարստ

Ջրի ներգործությամբ առաջացած ստորգետնյա կամ վերգետնյա դատարկությունները: 

Լիճ

Երկրի մակերևույթի բնական գոգավորություն, որը լցված է ջրով և անմիջական կապ չունի համաշխարհային օվկիանոսի հետ:

Ժողովրդագրական պայթյուն

Բնակչության թվաքանակի կտրուկ աճը` ծնելիության բարձր մակարդակի պահպանման և մահացության էական կրճատման հետևանքով: 

Ժողովրդագրական ճգնաժամ

Իրավիճակ, երբ բնակչության թվի բնական աճ չկա , մահացությունը մեծ է ծնելիությունից, նկատվում է բնակչության թվաքանակի նվազում:

Էքսկլավ (արտատարածք)

Պետության ոչ ամբողջական, մեկ ուրիշ երկրի տարածքով ընդհատված տարածաշրջան, օրինակ` Ալյասկան ԱՄՆ-ում: 

Էստուար

Ձագարաձև խորասուզված գետաբերան, որը դեպի օվկիանոս կամ ծով աստիճանաբար լայնանում է և առանց խոչընդոտի միանում դրանց: 

Էթնոս

Տարածքի, լեզվի և մշակույթի ընդհանրության հիման վրա մարդկանց պատմականորեն ձևավորված կայուն ընդհանրություն (ազգ, ազգություն)