2022/10/30

Լեռնատափաստանային լանդշաֆտ


Լեռնատափաստանային լանդշաֆտը Հայաստանի տարածքում ամենամեծ տարածումն ունեցող լանդշաֆտն է և բաժանվում է երկու մասի՝ չոր լեռնատափաստանային ենթագոտի և սևահողային տափաստանային ենթագոտի։ Չոր լեռնատապաստանները տարածում են Արարատյան և Վայքի նախալեռնային գոտուց մինչև 1400-1800 մ բարձրությունները։ Աչքի է ընկնում տաք չորային կլիմայով (չափավոր ցամաքային, բարեխառն լեռնային)։ Սևահողային լեռնատափաստանները տարածվում են հիմնականում 2000-2400 մ բարձրությունները, որտեղ կլիմայական պայմանները ավելի մեղմ են (բարեխառն լեռնային)։




Լեռնատափաստանային լանդշաֆտին բնորոշ են շագանակագույն և սև հողերը։

Լեռնատափաստանային լանդշաֆտը աչքի է ընկնում խոտային բուսականությամբ։ Տարածված բուսատեսակներն են շյուղախոտը, սիզախոտը, փետրախոտը։



Կենդանիների գերակ՛ռումը են հիմանական կրծողները՝ ճագաամուկը, դաշտամուկը, գետնասկյուռը, ժանտաքիսը, խլուրդը 


Անապատակիսանապատային լանդշաֆտ

Անապատակիսանապատային լանդշաֆտային գոտին տարածվում է Արարատյան դաշտի և Վայոց ձորի ցածրադիր շրջաններում՝ մինչև 1400 մ բարձրությունները։ Աչքի է ընկնում տաք ու չոր կլիմայով, տարեկան տեղումների քանակը չի գերազանցում 300 մմ-ը։







Անապատակիասանապատային գորշահող

 
 Անապատակիսանապատային լանդշաֆտային գոտում տարածում են գորշ հողերը, որոնք երկարատև մշակման արդյունքում վերածվել են կուլտուր-ոռոգելի հողերի։






Աղածաղիկ
Այս լանդշաֆտին բնորոշ է չորադիմացկուն բուսականությունը մասնավորապես տարածված են օշինդրը, հազարատերևուկը, աղածաղիկը, անթառամը, եզան լեզուն։
Օշինդր


Եզան լեզու

Անթառամ
Անթառամ
















Կենդանական աշխարհը հիմնականում ներկայացված  սողունների տարբեր տեսակներով։ Այս գոտում տարածված են կովկասյան ագաման, լորտուն, լայնալանջ ոզնին, գյուրզան, իժը, կարմիր գրքում գրանցված սովորական տրիտոնը։      











2022/10/27

Դաս երկրաբանության թանգարանում-նախագիծ

Հեղինակային կրթական ծրագրի գլախվոր առավելություններից մեկը՝ ուսումնական միջավայրի ընտրության ազատությունն է ու ստեղծվող մեծ հնարավորություններն են: Բազմաթիվ անգամ խոսվել է բաց դասերի մասին ճամփորդությունների և ճամբարների ժամանակ:
Ուսումնական միջավայրի առումով առանձնահատուկ դեր ունեն ամենատարբեր թանգարանները, որտեղ կարելի է բավականին արդունավետ դասընթացներ կազմակերպել: Այս անգամ մեր թիրախում Երկրաբանական թանգարանն է: Ինքնին թանգարանը բավականին հարուստ է, որտեղ կան ավելի քան 11.000 տարբեր ցուցանմուշներ: Բացի այդ թանգարանը բաղկացած է 6 առանձին բաժիններից, որոնցից յուրաքանչյուրի ուսումնասիրությունը մի առանձին բաց դաս է:
Բաց դասը նախատեսված է 9-րդ դասարանցի համար, որոնք այս տարի նաև ուսումնասիրում են Հայասատանի աշխարագրություն դասընթացը:
Սույն դասընթացը նախատեսված է նաև աշխարհագրության ընտրությամբ դասընթացի սովորողների համար, որոնց համար սա մասնագիտական լողմնորոշման լավ հնարավորություն է։ 
Նախագծի նպատակը՝ Ամբողջացնել սովորողների պատկերացումը թանգարանում անցկացվող բաց դասի միջոցով։ Նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշմանը 
Նախագծի ընթացքը-սովորողերը ծանոթանում են Հայաստանի բնաշխարհին՝ կլիմայի տիպեր, օգտակար հանծոներ, լանդշաֆտային գոտիներ, բուսական կենդանական աշխարհ, հողային ծածկ։ Այհետև սահմանված ժամանակացույցով սովորողները մասնկացում են բաց դասերի  թանգարանում։
Նախագծի արդյունքը սովորողները ծանոթանում են ամենատարբեր նմուշների հետ, պատկերացում են ստանում ապարների առաջացման մասին, ամբողջացնում են գիտելիքները, ծանոթանում երկրաբանի մասնագիտության հետ։ Արդյունքները ամփոփվում են սովորողների բլոգներում։ 
Թանգարանի մասին առավ մանրամասն տեղեկություն ստանալու համար կաող եք այցելել թանգարանի պաշտոնական կայք

2022/10/25

Ուսումնական նախագիծ-էներգախնայողություն

Նախագծի նպատակն է, նախորոք ուսումնասիրված թեմաների հիման վրա սովորողների մոտ ամրապնդել էներգիայի խնայողության ու էկոլոգիապես մաքրուն էներգիայի ստացման հեռանկարների գաղափարը:

Նախագծի ընթացքը-սովորողները ծանոթանում են էներգիայի ստացման տարբեր եղանակների ( 1, 2, 3, 4, 5, 6), քննարկում դրանց առավելություններն ու թերությունները`կենտրոնանալով բնական միջավայրի վրա ազդեցությանը (1, 2, 3,), համեմատություն են անց կացնում հիմնական էներգակիր վառելիները միջև:

Նախածի արդյունքները-սովորողները լիարժեք պատկերացում են կազմում էներգիայի ստացման եղանակների ու նրանց ազդեցության հետևանքների մասին: Սովորղների մեջ ամրապնդվում է էներգիայի խնայողության անհրաժեշտությունը: Սովորողները կատարում են ուսումնահետազոտական աշխատաք՝ բացահայտելով այլընտրանքային էներգիայի առավելությունները: Վերջնական արդյուքները ամփոփվում են սովորողների բլոգներում դառնալով ուսումնական նյութեր փաթեթ:

Ուղղորդող հարցեր

  •     Ներկայացնել էներգիայի խնայողության անհրաժեշտությունը
  •    Բերել էներգիայի խնողության առավել հաջողված օրինականեր (կարող է լինել այլ երկների օրինակ)
  •     Ներակայցնել ինչ հեռանկարենր ունի այլընտրանքային էներգիան Հայաստանում
  •   Նկարահանել փոքրիկ հոլովակ(կամ անիմացիա), որը ցույց կտա էներգիայի խնայողթյան Ձեր օրինակը (ընդունվում են նաև խմբային աշխատանքներ)



 


2022/10/22

Մանկավարժական աշնանային ճամբար

Հոկտեմբերի 24 ✌

2022/10/09

Պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման բաժին

 

Պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման բաժին

Առարկայի դասավանդման մեթոդիկա. Աշխարհագրություն 

2022/10/07

ՀՀ ռելիեֆի քարտեզ

Նշել հետևյալ ծալքաբեկորաբոր լեռնաշղթաները. 

Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Միափորի, Արեգունու, Սևանի, Արևելյան Սևանի, Վայքի, Զանգեզուրի, Բարգուշատի 

2022/10/04

Բաց դաս. ուսումնական նյութի յուրացումը քարտեզագրման միջոցով

 


Նախագծի նպատակն է սովորողների մետ քարտեզով աշխատելու հմտությունների զարգացումը, աշխարհի երկների բաշխումը ըստ քանակական ցուցանիշների, աշխարհի քաղաքական քարտեզի հետ ծանոթացումը: 

Նախագծի ընթացքը-սովորողները ուրվագծային քարտեզի միջոցով, օգտագործելով պայմանական նշանները պատկերում են համպատասխան տեղեկությունը, այդ ընթացքում ծանոթանալով  տարածքով և բնակչության թվով ամենախոշոր երկրներին:

Նախագծի արդյունքը- սովորողները կազմում են սեփական քարտեզներ, ձեռք են բերում քարտեզագրական հմտություններ՝ մասնավորապես գունային արտահայտման հնարավորությունը, սովորում են քարտեզ ընթերցել:  

 

Անհարժեշտ հղումներ

 

Ուրվագծային քարտեզ
Աշխարհի բնակչության առցանց քարտեզ

Աշխարհի քաղաքական քարտեզ  

2022/10/01

Սովորող-սովորեցնող նախագիծ. Բաց դաս կրտսեր դպրոցի սովորողների հետ:

 

Մասնակիցներ-աշխարհագրության ընտրությամբ գործունեության սովորողներ, կրտսեր դպրոցի սովորողներ: 
Օրը, ժամը 13.10.2022
Վայրը՝ Հյուսիսային դպրոց 


Նպատակները աշխարհագրության

·         Ընտրության գործունեության խմբի գործունեության արդյունքների ցուցադրություն

·         Աշխարհագրության ընտրության գործունեության խմբի սովորողների մոտ հմտությունների զարգացում

·         Կրտսեր դպորցականների համար հետաքրիքիր, բացահայտող դասի կազմակերոպում:

Նախագիծն իրականցավում է հետևյալ փուլերով

1.Նախապատրաստական փուլ

2. Սարքի աշխատանքի հետ ծանոթացման փուլ

3. Ներկայացման փուլ


Նախապատրաստական փուլում սովորողները ծանոթանում են երկրի ձևին, չափերին և կառուցվածքին, մանրամասն ուսումնասիրում երկրագնդի օրեկան և տարեկան պտույտի հետևանքները: Այս փուլում անհրաժեշտ է մի շարք նյութերի ու տեսական մասի ուսումնասիրություն:

Երկրորդ փուլում սովորողները ծանոթանում են օրբիտարյումի աշխատանքնի սկզբունքներին:  Սարքի աշխատանքն ուսոմնասիրելու արդյունքում սովորղները նախ ամրապնդում են իրենց ձեռք բերած գիտելիքները և ըմբռնում են երևույթների փոփոխությունը, որոնք արդեն արտահայտվում են սարքի վրա:

 

Բաց դասի ընթացքում ընտրությամբ խմբոր սովորողները սարքի աշխատանքի միջոցով ներկայացնում են առօրյա կյանքում հանդիպող երևույթների բացատրությունը՝ ամբողջացնելով սովորողների պատկերացումները: Սույն բաց դասը իրականացվում է կրտսեր դպրոցի սովորողների հետ, որպես «Տիեզերք» նախագծի բաղկացուցիչ մաս: