30.01.2014

ՀՀ բնակլիմայական պայմանները


Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 29.8 հզ  կմ2 տարածք, սակայն  փոքր տարածք զբաղեցնելով հադրեձ աչքի է ընկնում բնական պայմանների խիստ բազմազանությամբ:
Հայսատանի Հանրապետությունը տիպիկ լեռնային երկիր է: Նրա միջին բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1837 մետր:  ՀՀ տարածքի ավելի քան 80%-ը լեռնային է: ՀՀ տարածքում դաշտավայրեր չկան, ամենացածր վայրերը Մեղրու կիրճն է և Դեբետ գետի հովիտը (Նոյեմբերյանի տարածաշրջանում), որոնք ծովի մակերևույթից ունեն 370-390 մ բարձրություն: Հանրապետության բարձր կետը` Արագածի հյուսիսային գագաթն է, որը ունի 4090 մ բարձրություն: Այսինքն, փոքր տարածքի համար հսկայական է առավելագույն ու նվազագույն կետերի միջև եղած տարբերությունը` շուրջ 3700 մ: Տիպիկ լեռնային լինելուց բացի հանրապետության մակերևույթը խիստ կտրտված է լեռնահովիտներով, գետահովիտներով ու կիրճերով: Հանրապետության տարածում շատ են թեք լանջերը, զգալի է այն տարածքների տեսարակար կշիռը, որոնք լանջերի թեքության պատճառով չեն կարող օգտագործվել: Մեծ թեքություն ունեցող լանջերի մշակումը ժամանակի ընթացքում հանգեցնում է հողերի տեղատարման գործընթացի:
Հանրապետության աշխարահագրական դիրքի առանձնահատկություններից է այն հանգամանքը, որ այն ծովերից բավականին հեռու է, որը բացասական ազդեցություն է թողնում կլիմայական պայմանների վրա: Կասպից ծովից Հայաստանի Հարապետության սահմանագիծը հեռու է 193, Սև ծովից 163, միջերկրական ծովից 750, իսկ Պարսից ծոցից շուրջ 1000կմ:
Կլիմայական տեսանկյունից ևս Հայաստանի Հանրապետության տարածքը աչքի է ընկնում բազմազանությամբ: ՀՀ-ի մակերևույթի տիպիկ լեռնային բնույթը, խիստ կտրտվածությունը, ծովային ավազաններից հեռու լինելը, հսկայական ազդեցություն է ունենում կլիմայի ձևավորման
Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության կլիման խիստ ցամաքային է և բնութագրվում է ամառվա ու ձմեռվա ջերմաստիճանների մեծ տատանումներով: Տարեկան միջին ամենաբարձր ջերմաստիճանը կազմում է 13,8 աստիճան (այն բնորոշ է Մեղրու կիրճին), իսկ ամենացածր ջերմաստիճանը -2,7 աստիճան է (որը բնորոշ է Արագածի բարձրադիր շրջաններին):
Ավելի մեծ են ամառվա ու ձմեռվա բացարձակ ջերմաստիճանների տատանումները: Հանրապետության տարածքում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը + 42 աստիճան է, այն գրանցվել է Արարատյան դաշտում:
Հարապետության տարածքում երբևէ գրանցված ամենացածր ջերմաստիճանը կամ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -46 աստիճան է, որը գրանցվել է Շիրակի մարզի Պաղակն բնակավայրում:
Այսպիսով`ՀՀ տարածքում բացարձակ առավելագույն և բացարձակ նվազագույն ջերմաստիճանների տարբերությունը կազմում է 88 աստիճան: Ջերմաստիճանների այսպիսի տատանումները առաջին հերթին բացասական ազդեցություն են թողում գյուղատնտեսական արտադրության, հատկապես խաղողագործության վրա:
Հանրապետության ցածրադիր վայրերում ոչ սառնամանիքային օրերի թիվը կազմում է 22-4-234 օր, նախալեռնային շրջաններում 118-196 օր, իսկ բարձրլեռնային շրջաններում` 90-92 օր:
Ամպամած օրի թիվը հանրապետությունում տարական կազմում է 18-ից (Մարտունի) մինչև 64 օր (Իջևան): Հանրապետությունը աչքի է ընկնում արևափայլի տևողությամբ: Արևափայլի տևողությունը այստեղ կազմում է 1924-ից (Իջևան) մինչև 2779 (Մարտունի) ժամ:
Հայաստանի Հանրապետության մակրևույթի լեռնային լինելը նպաստում է լեռնահովտային քամիների առաջացմանը, առանձին հատվախների քամիների արագությունը գերազամացում է մեկ վարկյանում մինչև մի քանի տասնյակ մետրը:





22.01.2014

Անհատի ու հասարակության փոխհարաբերությունների շարքից

Անհատ: Հասարակություն: Ահանտի դերը հասարակության մեջ: Հասարակության ազդեցությունը անհատի վրա: Ահա մի շարք հարցադրումներ, որոնք մշտապես հուզել են մի շարք գիտնականների: Այսօր հասարակության կայացման գործում կարևոր դեր ունեն անհատները, իսկ անհատի ձևավորման գործում հսկայական դեր ունի դպրոցը: Չէ՞ որ դպրոցն է կրթում, դաստիարարկում անհատին և նպաստում է նրա ձևավորվմանը։ Հասարակության մեջ ինտելեկտուալ անհատների դերի, նրաց տեսակների, նրանց ծավալած գործունեության մասին ծավալուն ուսումնասիրություն է կատարել մեր ժամանակի խոշորագույն սոցոլիոլոգներից մեկը` Յուրգեն Հաբերմասը:  Սիրով ներկայացնում ենք Համերմասի դիտարկումները:
Յուրգեն Հաբերմաս (ծ. 1929թ): Փիլիսոփա և սոցիոլոգ: Գիտատեխնիկական աշխարհում պայմանական կյանքի Իստիտուտի տնօրեն (Շտրանբերգ)
Ինչն է տարբերում ինտելեկտուալին
Երբ «Կարլ Ռեների» անվան Ինստիտուտի տնօրենը ինձ հայտնեց ուրախ լուրը` այս տարի ես եմ ստանալու Բրունո Կրայսկու անվան մրցանակը, այս հանգամանքը ինձ մղեց մտածելու երկու ուղղությամբ: Առաջինը` ես մտածում էի, որ այս իրավիճակում   ինչ- որ նյարդայնացնող բան կա, երբ մի քանի տասնամյակ վիճաբանություններից և բավականին հակասական համբավ ձեռք բերելուց հետո ես ստացա չվաստակած ճանաչում: Իսկ երկրորդը,որն ամենակարևորն է, Ավստրիայի  Հանրապետության բուռն պատմության մեջ այնքան փառեհեղ տեղ զբաղեցնող Կարլ Ռեների ու Բրունո Կրայսկու անունները  ինձ առիթ տվեցին մտածելու, թե ինչ կապ ունեմ ես վիեննական սոցիալ-դեմոկրատների հետ: Քաղաքական կապի մասին խոսք չկա, բայց այս երկու պատմական անուներն ինձ հիշեցրին այն ինտելեկտուալ ազդակների մասին, որոնց համար ես պարտական եմ ավստրոմարքսիզմի թեորետիկ մեծ ժառանգությանը: Օգտվելով առիթից՝ ես կուզենայի շնորհակալությկուն հայտնել այս հնագույն ավանդույթին, երկու կարևոր գաղափարների համար, որոնք խթանեցին իմ միտքը:
Շնորհակալության խոսք ավստրոմարքսիզմին
Երբ 1956թվին ստացա բավականին պայմանական 
փիլիսոփայական կրթություն, ընկա  Ֆրանկֆուրտի սոցիալական հետազոտությունների ինստիտուտի ոչ սովորական միջավայրը, Մի փորձարարական հետազոտական նախագծի նախապատրաստման ժամանակ ստիպված եղա ծանոթանալ իրավական պետության ու ժողովրդավարության խնդիրներին նվիրված գրականությանը: Այն ժամանակ դա դեռ զուտ իրավաբանական բնույթի գրականություն էր: Վայրամյան պետության առաջատար իրավագետների միջև ծավալվող բանավեճերը ինձ  հետաքրքիր թվացին, բայց ես չէր կարողանում կապ տեսնել նորմատիվ իրավաբանական հասկացությունների ու  հասարակական այն տեսության միջև, որի լույսի տակ փորձում էի իմաստավորել ինձ այդ պահին շրջապատող քաղաքական իրականությունը: Քաղաքական տնտեսության և իրավունքի միջև կապը ինձ համար բացահայտեց 1929թվին լույս տեսած «Մասնավոր իրավունքի իրավաբանական ինստիտուտները և նրանց սոցիալական գործառույթները» չոր-ցամաք վերնագրով գիրքը: Այն հիմնված է այն գիտական աշխատությունների վրա, որոնցով դարերի սահմանագլխին զբաղվում էր երիտասարդ Կառլ Ռեները, երբ գրադարանավար էր աշխատում ավստրիական պառլամենտում`ռեյխստարում:
Այս գրքի շնորհիվ ես հաղորդակից եղա ավստրոմարքսիստների աշխատություններին, որտեղ գտա երեք բան, որոնք ինձ պակասում էին Ֆրանկֆուրտի համալսարանում` Թեոդոր Ադորնոյի մոտ: Առաջինը` տեսության ու քաղաքական պրակտիկայի միջև ինքնըստինքյան հասկանալի կապն էր, , երկրորդը` ակադեմիական գիտության նոր նվաճումների նկատմամբ հասարակության մարքսիստական տեսության խիզախ ընկալունակությունն էր (այդ ընկալունակ դիրքորոշումից Խորկհայմերն ու Ադորնոն «Կրթության դիալեկտիկայից» հետո նորից նահանջեցին), և երրորդը`գլխավորը, ժողովրդավարական, իրավական պետության ձեռբերումների հետ անվերապահ համերաշխությունը, սակայն չհրաժարվելով ձեռքբերածից դեռ երկար առաջընթաց ճանապարհ նախատեսող արմատական ռեֆորմիստական նպատակներից։
Իմ՝ հեգելյան-մարքսյան դիրքորոշումից դեպի կանտյան պրագմատիզմ շարժման համար նույնքան զգալի խթան է հանդիսացել Մակս Ադլերի՝ 1936թվին լույս տեսած «Հասարակության գաղտնիքը» գիրքը մղեց:  Ադլերը, ներմուծելով  «սոցիալական ապրիորի» հասկացությունը, ոչ միայն հիշեցնում է, որ մեր ինքնագիտակցությունը և մեր գիտելիքը աշխարհի մասին սահմանվում են հասարակության մեջ, այլև ցույց է տալիս, որ սոցիալական կենսական կառույցները դասավորվում են գիտենալու գործողությամբ։ Այդ դեպքում ստացվում է, որ ինքը՝ հասարակությունը հիմնված է իմաստավորման այն պահանջմունքների իրականության վրա, որոնք մենք առաջ ենք քաշում մեր հաղորդակցական դարձվածքների միջոցով։ Այսպիսով Ադլերը ուշ Գուսսերլի նման պնդում է, որ հասարակությունը արմատապես կապված է արտահայտությունների ճշմարիտության և նորմերի ճշտության հետ։
Օտտո Բաուեր և Ռուդոլֆ Գիլֆերդինգ, Կարլ Ռեններ և Մակս Ադլեր, չնայանած իրենց աշխատությունների գիտականությանը, իրենց համարում էին ինտելեկտուալ կուսակցականներ, որոնք, երբ հարկավոր է, կարող էին ենթարկվել հակհիկայի և կազմակերպման կարգապահական պահանջներին: Բայց լինելով ժողովրդավարներ, բոլորովին այլ կերպ էին պատկերացնում կուսակցության դերը, քան լենինյան Քուկաչը «պատմության և դասակարգային գիտակցության» մեջ: Ինչ էլ լինի, կուսակացական ինտելակտուալի կերպարը պատկանում է պատմության արխիվն անցած գաղափարական ձախ կուսակցականների մոդելը: 1945թվից հետո այս տեսակը տեղ չուներ Արևմուտքում: Վիլլի Բրանդտի նման, Բրունո Կրայսկին էլ Սկանդինավներից վերադառձավ բոլորովին այլ մարդ դարձած: Էմիգրացիայից վերադարձած այս սոցիալ-դեմոկրատների երախտիքի շարքին հարկավոր է դասել նաև այն հագամանքը, որ ելնելով սոցիալական պետության մոդելից, խաղաղություն էր հաստատված դասակարգային հասարակությունում , որը արդեն ձևափոխվել էր քաղաքացիական հասարակության:
Ինտելեկտուալի ժամանակակից տեսակը կտրուկ տարբերվում է իրեն նախորդած տեսակից: Այն ինտելեկտուալները, որոնք եկան 1945թ.-ից հետո՝ Քամյուն, Սարտրը, Ադորնոն, Մակս Ֆրիշը, Հենրիխ Բեյլը և այք, նման էին ինտելեկտուալների, որոնք հայցքներով համարվում են կուսակցական, սակայն հեռու էին քաղաքական գործունեությունից, և բոլորովին նման չէին կուսակցական գրողներին ու պրոֆեսորներին: Պատմությունից դասեր քաղած լինելով՝ նրանք սեփական նախաձեռնությամբ արձագանքում էին հասարակության մեջ ընթացող կարևորագույն իրադարձություններին, այսինքն դա անում էին առանց կուսակցական հանձնարարության և կոլեգիալ որոշման, հրապարակայնորեն օգտագործում են իրենց պրոֆեսիոնալ կարողություները իրենց հիմնական աշխատանքից դուրս: Ընդ որում չհավակնելով էլիտայի կարգավիճակի, նրանք չեն կարող հղում անել որևէ այլ օրինական բանի, քան դեմոկրատական պետության քաղաքացու  դերն է:
Ինտելեկտուալն ու նրա հասարակայնությունը
Գերմանայում ինտելեկտուալների կողմից սեփական կարգավիճակի էգալիտար ընկալումը վերագրվում է Գյոթեին ու Հեգելին հարջորդած սերունդներին: Երիտգերմանացի և ձախ հեգելյանների շարքին պատկանող դասախոսներն ու գրականագետները նպաստել են ազատ ճախրողի, ինքնաբուխ խառնվողի, երբեմն սենտիմենտալի, հուզված վիճարկողի և անկանխատեսելի ինտելեկտուալի կերպարի ձևավորմանը։ Վերոհիշյալ անձիք էլ նպաստել են կայուն բացասական նախապաշարմունքների ձևավորմանը այդ կերպարի շուրջը։ Պատահական չէ, որ Ֆոյերբախի, Հայնեի, Բյորնի, Բրունո Բաուերի, Մաքս Շտրիների, Մարքսի, Էնգելսի և Կիերկեգորի սերունդը ասպարեզ եկավ 1848թ.-ի հեղափոխությունից առաջ, երբ ի հայտ եկան պարլամենտարիզմն ու մասսայական մամուլը:
Արդեն ինկուբացիոն շրջանում, երբ ֆրանսիական մեծ հեղափոխության բացիլները տարածվում էին ողջ Եվրոպայում, ուրվագծվում էր այն ազդեցությունը, որը իր հետքը պետք է թողներ ժամանակակից ինտելեկտուալ անհատների ձևավորման գործում: Չէ՞ որ ինտելեկտուալները, որոնք հռետորաբար ցցուն դարձրած փաստարկների միջոցով ազդում են հասարակական կարծիքի վրա, կարիքը ունեն սթափ, տեղեկացված, արձագանքելու ընդունակ հասարակության, Նրանց անհարժեշտ էր շատ թե քիչ լիբերալ տրամադրված հանրություն, այդ իսկ պատճառով ինտելեկտուալները ստիպված են հույսը դնել գոնե ինչ-որ կերպ գործող իրավական պետության վրա, չէ՞ որ արդարության համար պայքարում, որով փակում են նրանց բերանը, կամ ինչ- որ  մեկից խլված իրավունքի համար պայքարելիս, նրանք վկայակոչում են համընդհանուր մարդկային արժեքները: Նրանք այն աշխարհի մասնիկն են, որտեղ քաղաքականությունը չի սահմանափակվում պետության գործունեությամբ, նրանց աշխարհը իրենից ներկայացնում է առարկությունների քաղաքական մշակույթ, որտեղ քաղաքացիների հաղորդակցության ազատությունները հնարավոր է և՛ ընդունել, և՛ մոբիլիզացնել:
Դժվար չէ ուրվագծել ինտելեկտուալի իդեալական տեսակը, որը շոշափում է կարևոր թեմաներ, առաջ է քաշում արդյունավետ թեզեր և ընդլայնում է համապատասխան փաստարկների շարք՝ նպաստելով հասարակության մեջ ընթացող քննարկումների անհուսալի ցածր մակարդակը բարձրացնելուն: Ամեն դեպքում պետք չէ լռությամբ շրջանցել այն փաստը, որ ինտելեկտուալները, երբ զբաղված չեն փոխադարձ հայհոյախոսությամբ, աշխարհում ամենից շատ սիրում են միացնել իրենց ձայները  ծիսական ողբին, թե «ինտելեկտուալ» տեսակը վերանում է։ Խոստովանեմ, երձեմն ես էլ եմ նման մեղք գործում։ Մի՞թե դատարկություն չեն զգում այնտեղ, ուր մի ժամանակ մեծ ակցիաներ ու «47 խմբի» մանիֆեստներն էին լինում։
Մի կողմից հաղորդակցության փոխանցումը թղթե կրիչներից` գիրք, մամուլ, էլեկտրոնային` հեռուստատեսություն, համացանց, անսպասելիորեն հանգեցրեց  հանրային ոլորտում զանգվածային հաղորդակցման միջոցների գործունեության ընդրաձկամանը և հաղորդակցական ցանցերի աննախադեպ խտության: Հասարակական ոլորտը, որտեղ ինտելեկտուալները լողում էին ինչպես ձուկը ջրում, դառնում է ավելի ընդգրկուն, իսկ հասարակական երկխոսությունը` ավելի ինտենսիվ, քան երբեիցե: Մյուս կողմից ստեղծվում էր այնպիսի տպավորություն, որ ինտելեկտուալները կարող են նաև խեղդվել իրենց կյանք տվող միջավայրից, որը դուրս է եկել աղետի սահմաններից, ինչպես չափաբաժինը գերազանցելու ժամանակ է լինում։ Ստացվում է, որ բարիքը վերածվում է անեծքի: Ես սրա պատճառը տեսնում եմնրանում, որ հասարակական ոլորտը դառնում է ավելի պակաս ձևավորված, իսկ հասրակության մեջ գոյություն ունեցող դերերը դառնում են ավելի քիչ տարբերակված:
Համացանցի և հեռուստատեսության ազդեցությունը
Համացանցից օգտվելը միաժամանակ ընդլայնում և կոտորակում է հաղորդակցության միջոցները: Այդ իսկ պատճառով ինտերնետը կործանիչ ազդեցություն է թողնում հասարակական ասպարեզներում ավտորիտար ռեժիմների վրա: Բայց հորիզոնական ու պակաս պաշտոնականացված  հաղորդակցական ցանցերի գոյացումը միաժամանակ ամլացնում են հասարակական ոլորտի ավանդական ձեռքբերումները: Չէ՞ որ  նրանց ֆունկցիան էր քաղաքական միավորումների միջոցով կենտրոնացնեը անանուն ու ցվրված լսարանի ուշադրությունը որոշ ընտրված հաղորդագրությունների վրա, այնպես որ քաղաքացիները միևնույն րոպեին կարողանան զբաղված լինել նույն՝ քննադատաբար զտած թեմաներով և դրանց առթիվ արտահայտություններով։ Համացանցը նպաստում է համընդհանուր հավասարության կայացմանը, որը կարելի է միայն ողջունել, սակայն դրա վարձը լինում է չխմբագրված արտահայտությունների հասանելիության ապակենտրոնացումը։ Այս դեպքերում ինտելեկտուալների խոսքը կորցնում է հասարակության ուշադրությունը կենտրոնցանելու ողջ կարողությունը:
Ամեն դեպքում, վաղ է խոսել այն մասին, որ հաղորդակցության միջոցների մեջ էլեկտրոնային հեղափոխությունը ոչնչացրել է փառասեր ինտելեկտուալների էլիտար ելույթների ասպարեզը։: Չէ՞ որ թերթերի, ամսագրերի ու գրականության գործունեության ասպարեզը ավելանում է հեռուստատեսության շնորհիվ, որ  գործում է հիմնականում ազգային պետության առաջադրած հասարակական ասպարեզում: Դրա հետ մեկտեղ հեռուստատեսությունն ու վիդեոն փոփոխեցին այդ ասպարեզը։ Այն, ինչ սա ուզում է ասել, պետք է պատկերներով ցույց տա, դրա համար էլ արագացրեց բառից կերպարին՝ iconicturn անցումը։ Բառի այս հարաբերական արժեզրկման պայմաններում նաև հավասարակշռությունն է խախտվել հասարակական ասպարեզի երկու տարբեր գործառույթների մեջ։
Քանի որ հեռուստատեսությունը հաղորդակցության ցուցադրող միջոց է, մարդկանց, ովքեր հեռուստատեսությամբ հրապարակային ելույթ են ունենում, դարձնում է երևելի, այսինքն՝ հայտնի։ Տեսախցիկի առաջ նստելով՝ գործող անձիք, անկախ հաղորդման ընդհանուր բովանդակությանը իրենց ներդրումից, ցուցադրում են իրենց։ Դրա համար էլ հանդիսատեսը, պատահաբար հանդիպելով նրանց փողոցում, հիշում է, որ ինչ- որ  տեղ տեսել է այդ դեմքը: Հեռուստատեսությունը, օրինակ՝ բազմաթիվ ու հանրահայտ թոք-շոուները, խրախուսում է ելույթ ունեցողին խաղալ ինքն իրեն, ընդ որում նաև այն դեպքում, երբ հաղորդման գլխավոր բովանդակությունը, տեսականորեն, քննարկումն է։ Քանի որ էկրանին մարդիկ վերածվում են դերասանների, հանրությունն էլ, որ նստած է էկրանի առաջ, հետևում է համընդհանուր շահ հանդիսացող թեմայով վեճին, ձևավորում է նրանց մասին սեփական կարծիքը, անխուսափելիորեն վերածվում է հանդիսատեսի։
Դա, իհարկե, շոյում է ինտելեկտուալների հիվանդասին փառասիրությունը, նրանցից ոմանք, հեռուստատեսությամբ ինքնաներկայացնաման այս հնարավորության շնորհիվ, մեծամտացել են և կորցրել իրենց հեղինակությունը: Չէ՞ որ ինտելեկտուալի լավ հեղինակությունը չի կայանում նրանում, որ աչքի առաջ լինի և հանրաճանաչ, այլ որ ունենա բարի անուն: Նման հեղինակություն, լինի նա գրող թե ֆիզիկոս, նախ պետք է ձեռ բերի՝ աշխատելով իր ոլորտում, նախքան կսկսի հանրայնորեն օգտագործել իր գիտելիքը և սեփական անունը: Եթե նա իր փաստարկներով խառնվում է որևիցե քննարկման, ապա պետք է դիմի հանրությանը, որը կազմված է ոչ թե հանդիսատեսից, այլ երկխոսության պոտենցիալ մասնակիցներից, որոնք պատասխանատու կերպով են խոսում և միմյանց լսում են: Նմանատիպ քննարկման իդեալական տիպը ենթադրում է փաստարկների փոխանակում, այլ ոչ թե հանդիսատեսի հայացքների հմուտ որսում:
Միգուցե սա է պատճառը, որ ստուդիայում, տեսախցիկների առջև, որտեղ հրաշալի հեռուստավարողը խոսակցության է հրավիրում քաղաքական գործիչների, փորձագետների և լրագրողների, չկա ազատ տեղ, որը պետք է գրավեր ինտելեկտուալը: Չի կարելի ասել, թե նրա բացակայությունը զգացվում է , չէ՞ որ ուրիշները արդեն վաղուց նրա դերն են կատարում և երբեմն ավելի լավ, քան ինքը:
Քանի որ թոկ-շոույի մասնակիցները միաժամանակ թե քննարկում և թե իրենց են ներկայցնում, ապա ջնջվում է սոցիալական դերերի միջև տարբերությունը, որը նախկինում ինտելեկտուալը պետք է տարբերեր միմյանցից: Հիմա այդ բաժանումը հնացած է համարվում:
Նախկինում ինտելեկտուալը պետք է տարբերեր «ազդեցությունը» և «իշխանությունը» և չօգտագործեր այն ազդեցությունը, որն ինքը ուներ խոսքերի միջոցով, իշխանությունը ձեռք բերելու համար: Բայց այսօր, նստելով թոկ-շուոյի, ինչո՞վ նա կարող է տարբերվեր քաղաքական գործիչներից, որոնք արդեն վաղուց օգտագործում են հեռուստատեսությունը որպես ինտելեկտուալ մրցակության հարթակ, որտեղ մրցակցությունը կայանում է արդի թեմաները և հասկացութունները սեփական անձով ներկայացնելու մեջ:
Ինտելեկտուալը չի գնահատվում նաև որպես փորձագետ: Նախկինում նրա գործն էր, չմոռանալով նրա մասին, որ ինքը կարող է և սխալվել, խիզախորեն առաջադրել նորմատիվ կարծիքներ և երևակայությամբ նկարել հետաքրքիր զարգացումներ: Բայց ինչով նա կարող է փորձագետներից տարբերվել այսօր, որոնք ուրիշ փորձագետների հետ վեճերում հմտորեն կարողանում են ոչ միայն թվեր և փաստեր օգտագործել, այլև համոզիչ և տպավորիչ մեկնաբանություններ անել: Եվ վերջապես, խելացի լրագրողից ինտելեկտուալը նախկինում պետք է տարբերվեր ոչ այնքան արտահայտման ոճով, որքան իր դիրքի առավելականությամբ. հասարակական գործերով նա զբաղվում էր միայն իր հիմնական աշխատանքի հետ համատեղությամբ, նրա պարտքն էր խառնվել միայն այն ժամանակ, երբ գործերը վատ ընթացք էին ստանում, և այստեղ նա ստանձնում էր արագ արձագանքման համակարգի դեր:
Եվ այստեղ մենք անդրադառնում ենք այն միակ որակին, որը այսօր էլ կարող է տարբերել ինտելեկտուալին՝ կարևոր բանը առաջինը զգալու ունակությունը: Նա պետք է ընդունակ լինի անհանգստանալու որոշ ճգնաժամային միտումներից այն  ժամանակ արդեն, երբ մյուսները, առանց տարօրինակ բան նկատելու, շարունակում են զբաղվել իրենց սովորական գործերով:
Ինտելեկտուալների տարբերակիչը ամենևին էլ չպիտի հերոսականությունը լինի։ Կասկածամտությամբ արտահայտված նրբազգացողությունը հասարակական օրգանիզմի նորմատիվ ենթակառուցվածքների խախտման նկատմամբ, հիվանդագին հակումը՝ կանխելու վտանգները, որ սպառնում են ինտելեկտուալ ճեղքով կյանքի այն քաղաքական ձևին, որ գոյություն ունի հասարակության մեջ, կարողությունը տեսնելու՝ ինչի պակասը կա, կամ  ինչը կարող էր «այլ կերպ լինել», մի քիչ երևակայություն, որ կարողանան այլընտրանք մշակել, և մի քիչ խիզախություն, որպեսզի դիրքորոշումների բևեռացում ապահովի, ելույթ ունենա սկանդալային հայտարարություններով, հրապարակի   պամֆլետներ:
Այս ամենը, իհարկե, ասելն ավելի հեշտ է , քան անելը: Ինտելեկտուալը պետք է կարողանա լինել մտահոգված, և միևնույն ժամանակ ունենա բավականաչափ քաղաքական սթափություն, որպեսզի թույլ չտա չափազանց (չափից դուրս) էմոցիոնալ արձագանքներ: Քննադատները՝ սկսած Մաքս Վեբերից և Շումպետերից մինչև Գելեն և Շելսկի, բազմիցս քննադատել են ինտելեկտուալների «անպտուղ մտահոգությունը»: Ինտելեկտուալը չպետք է վախենա նման կշտամբանքից: Սարտրը ավելի ազդեցիկ ինտելեկտուալ էր, քան Ռայմոն Առոնը, բայց քաղաքական մտորումներում առավել հաճախ էր սխալվում: Պարզ է, որ հոտառությունը կարող է նաև սարսափելի թյուրըմբռնումների հանգեցնել: Օրինակ, երբ պատմաբանը գրում է, որ Գերմանիային այսօր անհրաժեշտ է «մահվան քաղաքական երկրպագություն», որին վերջ է դրվել 1945 թվականին, ապա նա իրեն իհարկե խայտառակում է, քանի որ գաղափար չունի ֆաշիզմի մտավոր միջուկի մասին:
Աղբյուրը` http://magazines.russ.ru





20.01.2014

Դիջիպատում

Իմաստավորելով անցյալը` դեպի ապագա
Երբ անցնում է որոշակի ժամանակ, մի պահ ետ ես շրջվում, փորձում տարիների հեռավորությունից նայել անցյալին, գնահատել արածներդ, մտածել չարածների մասին, կառուցել ապագայի պլաններ: Ու անկախ արդյունքից, հետադարձ հայացքից հասկանում ես, որ ժամանակը շատ արագ է սլանում: Կարծես թե երեկ էր, երբ միջին դպրոցի սովորող Սոնա Մայիլյանը ձայնագրիչը ձեռքին մոտեցավ ու հարցրեց, թե ինչ եմ ներկայացնելու Դիջիթեք 2013-ին, ու այսօր արդեն պատրաստվում ենք Դիջիթեք 2014-ին: Այսպիսով ` 2013-ի ձեռքբերումները.

1.      Բլոգային հաջողված աշխատանք: Շուրջ 80-ի հասնող նոր հրապարակված նյութեր, բազմաթիվ աղբյուրների ուսումնասիրություն և մեկ տարվա ընթացքում շուրջ 70 հզ դիտում: Կարծում եմ տպավորիչ է: Ամենակարևորը, որ բլոգը սովորողների կողմից ընկալվում է որպես լավ ուսումնական բլոգ:
2.      Հրապարակված հոդվածներ: Մեկ տարում «Դպիր» էլեկտրոնային ամսագրում տպվել են իմ հեղինակած հետևյալ հոդվածները
    Այժմ էլ Դիջիթեք 2014-ին ընդառաջ պատրաստվում եմ ներկայանալ ևս մեկ հրապարակումով:
3.      Հայ-վրացական հանրակրթական կամուրջների ամրապնդում: Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ նախագծին իմ մասնակցությունը սկսվեց Թբիլիսիից, երբ հրավեր ստանալով` մեծ խմբով մեկնեցինք Թբիլիսի: Այնուհետև մենք հյուրընկալեցինք մեր վրաց գործընկերներին: Նախ` վրացերենի պետական տոնի շրջանակներում, երբ ստանձնել էի հյուրերի ընդունելության պատասխանատվությունը և Էկոտուր 2013-ի համատեղ կազմակերպումը 98 դպրոցի սովորողների ու դասավանդողների հետ:
4.       Էկոտուր 2013: Ակտիվ մասնակցություն ունեցա Էկոտուր 2013-ի կազմակերպմանը, լինելով նաև վրաց հյուրի ընդունող պատասխանատուներից մեկը:  Եվ իհարկե Էկոտուրի ամփոփիչ ճամբարը Զիկատարում:
5.      Ուխտագնացություն: Տարվա կարևոր, նաև պատանեկությանս իղձերից մեկի իրականացմամբ` վերջապես տեսա պատմական Հայաստանը:
6.      Հագեցած ճամբարային գործունեություն: Այս առումով տարին ամենահագեցածն էր`  Թբիլիսի, Զիկատար, «Անդրանիկ» սկաուտական ճամբար, սկաուտական ճամբար Բյուրականում, «Ասպետ» ռազմամարզական ճամբար, գանձասարյան ակումբային հավաք:
7.      Ակումբային գործունեություն: 2013թ-ի հոկտեմբերից իմ գլխավորությամբ գործում է հայրենագիտական ակումբը: Եվ, չնայած գործունեության կարճ ժամանակահատվածին, ունենք կարևոր ձեռքբերումներ` հաղթել ենք Սեբաստացու օրերին ընդառաջ կազմակերպված ինտելեկտուալ մրցաշարում, մասնակցել ենք գանձասարյան ակումբային հավաքին, լուսաբանել ենք դեկտեմբերի 6-ին կայացած մեդիաուրբաթը և դրան նախորդող շաբաթը (1 2 3 4):

8.      Իսկ կարևոր ձեռքբերումը` այն միշտ էլ առջևում է…

19.01.2014

Բնություն-հասարակություն հարաբերությունները ՀՀ-ում 20-րդ դարում


Հայաստանի տարածքում հասարակություն-բնություն փոխհարաբերությունների մեջ նոր շրջան ստեղծվեց խորհրդային կարգեր հաստատվելուց հետո: 20-րդ դարի երկրորդ տասնամյակից հետո սկսվեց Հայաստանի տնտեսության վերականգնումը` հատկապես արդյունաբերականացումը, միաժամանակ զարկ տրվեց նաև նյութական ոլորտի մյուս ճյուղի` գյուղատնտեսության զարգացմանը: Այս երկու ոլորտների բուռն զարգացման արդյունքում ավելացավ մարդու ներգործությունը բնական միջավայրի վրա: Այսպես շրջակա միջավայրի վրա մեծ ազդեցություն ունեցող պղնձաձուլությունը հասավ նախապատերազմյան մակարդակի 55 %-ին: Մետաղամշակումը, անտառասղոցումն ու փայտամշակումը և կաշվի արտադրույթունը իրենց համախառն արտադրանքները ավելացրեցին 2-ից մինչև 9 անգամ: Քառապատկվեց էլեկտարէներգիայի արտադրությունը, շահագործման հանձնվեցին Երևանի և Գյումրիի ՋրԷկ-ները: 

Այս տարիներին դրվեց քիմիական, տեքստիլ և շինանյութերի արդյունաբերության հիմքը, Ալավերդիում ստեղծվեց կարբիդի կալցիումի արտադրություն, սկսեցին արտադրանք տալ Անիպեմզայի հանքը, որմանքարերի և տեղական մածող նյութերի մի քանի ձեռնարկություններ: Կառուցվեցին Երևանի և Վանաձորի քիմիական գործարանները: Գործարանների շարք մտան նաև պղնձարջասպի գործարանը Ալավերդիում, ցեմենտի գործարանը Արարատում և Հրազդանում, տուֆի մեքենայացված հանքերը Արթիկում: Այդ տարիներին վերականգնվեցին, վերակառուցվեցին և նոր կառուցվեցին թվով 200 արդյունաբերական ձեռնարկություններ: Գործարկվեցին մի շարք ջրաէլեկտրակայաններ, այդ թվում Ձորագետի և Քանաքեռի Ջրէկ-ները, որոնցից խոշորների թիվը ներկայումս գերազանցում է 20-ը: Նոր թափ ստացավ ջրատեխնիկական շինարարությունը: Սկսվեց Սևանա լճի ջրերի համալիրային օգտագործման ծրագրի իրագործումը: Սևան-Հրազդան կասկադի էլեկտրակայանների կառուցման հետ մեկտեղ ծավալվեցին նոր ջրանցքների շինարարության և Արարատյան դաշտի ոռոգման աշխատանքները:  1988 թ. Հայաստանում գործում էին 713 արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ: Այս տարիների ընթացքում զարկ տրվեցին արդյունաբերության բոլոր տեսակների զարգացմանը` հնարավորինս հենվելով երկրի ներքին` սեփական ռեսուրսների վրա:


 Հատկապես զարգացան լեռնահանքային արդյունաբերությունը և ջրաէլեկտրա-էներգետիկ տնտեսությունը:  ԽՍՀՄ շուրջ 70 տարիների ընթացքում տեղի բնական ռեսուրսների լայնորեն օգտագործման և ԽՍՀՄ մյուս հանրապետություններից ներմուծվող հսկայական քանակությամբ հումքատեսակների բազայի վրա, երկրում ստեղծվեց բազմաճյուղ արդյունաբերություն, մեքենայացված գյուղատնտեսություն, բազմաճյուղ տրնասպորտ և շինարարական տնտեսություն: Բնօգտագործման նյութական ոլորտի նմանատիպ զարգացումը բացասաբար ազդեց շրջակա միջավայրի վրա: Տնտեսության և մասնավորապես այս ճյուղերի աճը դանդաղեց Խորհդրային Միության փլուզումից հետո, որի արդյունքում որոշ չափով նվազեց շրջակա միջավայրի վրա մարդածին ազդեցության ուժգնությունը, երբ ՀՀ ենթարկվեց տնտեսական շրջափակման, փակվեցին բազմաթիվ ձեռնարկություններ, իսկ մյուսներն էլ շարունակեցին աշխատել մասնակի հզորությամբ: 90-ական թվականների տնտեսական ճգնաժամից դուրս գալուց հետո սկսեց վերականգնվել ՀՀ արդյունաբերությունը` իր բոլոր բնապահպանական բացասական հետևանքներով: Մեծ արագությամբ զարգացավ ՀՀ հանքարդյունաբերության ոլորտը, որն ինչպես հայտնի է շրջակա միջավայրի աղտոտման ամենավտանգավոր աղբյուրներից է: Այս տարերային զարգացումը` առանց բնապահպանության ոլորտին պատշաճ ուշադրություն դարձնելու, հանգեցրեց էկոլոգիական  մի շարք հիմնախնդիրների: Այդպիսին էին հողերի աղտոտման վտանգի ավելացումը, ջրային ռեսուրսների աղտոտումը, մթնոլորտային ավազանի աղտոտումը: ՀՀ տարածքում տարածված պղնձամոլիբդենային հանքավայրերի շահագործումից առաջացած  պոչանքները շարունակվեցին նետվել շրջակա  միջավայր: Վերջինիս հետևանքով ՀՀ տարածքում ստեղծվել են թվով 19 պոչամբարներ, որի պատճառով որակական սպառման վտանգի տակ են Ողջի և Դեբեդ գետերը ու հարակից տարածքների գյուղատնտեսական հողահանդակները: Լեռնահանքային արդյունաբերության ճյուղի պատճառով նաև շրջանառությունից դուրս են գալիս գյուղատնտեսական նշանակության հողեր: ՀՀ ընդերքի մյուս ռեսուրսների` շինանյութերի օգտագործման նույնպես գյուղատնտեսական շրջանառությունից դուրս են մնում հազարավոր հեկտար հողակտորներ: Ընդհանուր առմամբ հանրապետության ամբողջ տարածքում տուֆաքարերի ու լքված հանքավայրերի տակ գտնվում են 6,5-7,0 հազար հա սևահողային տարածություն: Ընդերքօգտագործման հետևանքով ՀՀ տարածքում հրատապ հիմնախնդիր է ներկայացնում թափոնների բնապահպանական հետևանքերի ուսումասիրումը: 

 2011թ. տվյալներով ՀՀ տարածքում թափոնների քանակը կազմել է   1 822 590 տ: ՀՀ տարածքում արդյունաբերական բնօգտագործման հետևանքով վնասվում է նաև մթնոլորտային ավազանը: Արդյունաբերական գործարանների գործարկումից հետո մեծացավ մարդածին ներգործությունը նաև մթնոլորտային ավազանի վրա: Ընդհանուր առմամբ հանրապետությունում շրջակա միջավայրը աղտոտող 1371 ձեռնարկություններն ու կազմակերպությունները մթնոլորտ են արտանետում ածխաջրածիններ, մուր, ծծմբական թթու, մանգանի օքսիդ, ամոնիակ, քլորաջրածին, ազոտական թթու, ացետոն, տոլուոլ, քսիլոլ, բենզին և այլն: Մթնոլորտ նետվող թունավոր նյութերի մեծ մասը  բաժին է ընկնում  Արարատի մարզին, Երևան քաղաքին, Կոտայքի, Արմավիրի, Լոռու, Սյունիքի մարզերին: Երևանում այդ ոլորտում բացասական խոշոր դեր ունեն քիմիական, շինանյութերի ձեռնարկությունները, Կոտայքի և Արարատի մարզերում` ցեմենտի գործարանները, Լոռու և Սյունիքի մարզերում` լեռնահանքային արդյունաբերության և մետաղաձուլության գործարանները: Ընդ որում մթնոլորտի աղտոտման աշխարհագրական պատկերը գրեթե չի փոխվել: Հայաստանի Հանրապետության նյութական արտադրության մյուս ոլորտը, որն զգալի ազդեցություն ունի շրջակա միջավայրի որակի վրա գյուղատնտեսությունն է: Այս ոլորտի ազդեցությունը հիմնականում նկատվում է շրջակա միջավայրի բաղադրիչներից մեկի` հողի վրա: Ներկայիս մանր սեփականատիրության պայմաններում, երբ յուրաքանչյուր հողատեր ինքն է մշակում իր հողակտորը, առանց ընդհանուր համաձայնության գալու հարևանների հետ, առաջանում է մի իրավիճակ, որն ավելի է խորացնում ՀՀ տարածքի աղտոտման վտանգը: ՀՀ տարածքի մոտ 80%-ը ենթարկվում է տարբեր աստիճանի աղտոտման, իսկ մոտ 27 %-ը համարվում է դեգրադացված տարածք: Ընդ որում կախված ՀՀ տարածքի բնակլիմայական պայմաններից և տնտեսական գործունեության տեսակից այս երևույթը երկրի տարբեր մասերում տարբեր ինտենսիվություն ունի: Ներկայումս ՀՀ տարածքում տարբեր աստիճանի էրոզացված հողերի մակերեսը կազմում է մոտ 1 271 100 հա` ՀՀ հողային ֆոդի մոտ 43 %-ը: Էրոզացվածության նման ցուցանիշի պատճառ է դարձել հատկապես ՀՀ տարածքում գյուղատնտեսական մշակվող հողահանդակների ընդարձակումը: 1830 թ. 70 հազ. հա-ից 1913 թ. հասան 346 հազ. հա, իսկ ներկայումս մոտ 637 հազ. հա: Միևնույն ժամանակ ընդարձակվել է նաև ոռոգվող հողատարածությունների մակերեսը` 1921 թ. 60 հազ. և 1928 թ. 111 հազ. հա-ից 1940 թ. հասան 180 հազ. հա-ի, 1988 թ. 316 հազ. հա, 2012 թ. 208 հազ. հա: Վերջինիս պատճառով հատկապես Արարատյան հարթավայրում տեղի ունեցավ հողերի երկրորդային աղակալում և աղակալված հողերի ընդհանուր մակերեսը հասավ 30 հազ. հա-ի: Գյուղատնտեսության և արդյունաբերության բնօգտագործման տեսակները զարգացնելու համար ՀՀ-ում ինտենսիվորեն օգտագործվում են նաև ջրային ռեսուրսները:
 Այսպես, Սևանա լճի ջրային դարավոր պաշարների ոռոգչաէներգետիկ նպատակներով օգտագործելու հետևանքով Սևանա լիճը հայտնվեց էկոլոգիական աղետի առջև` կրճատվեցին ձկնային պաշարները և տեսակները, ափամերձ շրջաններում նկատվեցին ճահճացման երևույթներ, իսկ շրջակա բնակավայրերից բաց թողնվող հոսքաջրերը ավելի սրեցին լճի էկոլոգիական վիճակը: Ջրային ռեսուրսների հետ կապված է մյուս վտանգը արդյունաբերական հոսքաջրերի գետերի մեջ թափվելու հետ: Այս առումով վտանգված են համարվում Դեբեդ և Ողջի գետերը, որոնք թունավորված են տարբեր տեսակի քիմիական նյութերով: ՀՀ տարածքի օգտագործմամբ առաջացած մյուս էկոլոգիական հիմնախնդիրը համարվում է անտառների պահպանությունը: Ներկայումս ՀՀ անտառածածկ տարածքների տակ գտնվում են 334100 հա հողեր: Եղած անտառները ունեն հողապաշտպան, ջրապաշտպան, կլիմայապաշտպան, ռեկրեացիոն նշանակություն: Նման պայմաններում դրանց պահպանությունը համարվում է հրատապ: Ընդհանուր առմամբ ՀՀ-ում էկոլոգիական բնույթի հիմնախնդիրներ են առաջացնում բնօգտագործման երկու տեսակները` արդյունաբերական և գյուղատնտեսական:










Բնություն-հասարակություն փոխհարաբերության զարգացումը Հայաստանում



Մարդկության տեխնիկական առաջընթացն ուժեղացնում է բնության վրա հասարակության ազդեցությունը:  Ակնհայտ է դառնում, որ մարդկության հետագա զարգացման համար պետք է անցում կատարել բնության և մարդու միջև փոխհարաբերությունների ավելի արդյունավետ և ներդաշնակ ուղիների: Հասարակության զարգացմանը համընթաց և բնության հետ նրա փոխազդեցության արդյունքում ի հայտ է գալիս նոր, մարդածին որակապես այլ բնություն, որը կորցրել է իր սկզբնական բնական, «ինքնուրույն» կեցությունը: 
Մարդկությունն իր առաջացման հենց սկզբից ազդել է շրջակա բնական միջավայրի վրա և փոխել այն: Այդ փոփոխությունները ժամանակի ընթացքում և տարածական կտրվածքով զարգացել են որակապես և քանակապես ու դարձել ավելի ինտենսիվ: Իսկ, ինչպես հայտնի է, Հայկական լեռնաշխարհը մարդկային քաղաքակրթության ծագման օջախներից է: Մարդու արտադրական գործունեության մի շարք բնագավառներ Հայկական լեռնաշխարհում (որտեղ Ք.Ա. 12-6-րդ դդ. ձևավորվել է հայ ժողովուրդը` այսինքն այդ դարերից աշխարհագրական այս տարածքը օգտագործվել է մարդու կողմից) ունեն պատմական խոր արմատներ: Շրջակա բնական միջավայրին բնորոշ միլիոնավոր տարիների ընթացքում ձևավորված բնական կայուն հավասարակշռությունը այդ դարերից սկսել է խախտվել: Դրա փոփոխությունն ՀՀ տարածքում ավելի լավ պատկերացնելու համար, այն դիտարկենք հասարակություն-բնություն փոխհարաբերության (բնօգտագործման) ժամանակային զարգացման տեսանկյունից: Ընդհանուր առմամբ առանձնացվում է բնօգտագործման հետևյալ հիմնական փուլերը` նախնադարյան, ստրկատիրական, միջնադարի ֆեոդալական, կապիտալիստական փոխհարաբերությունների փուլեր:
Հայկական լեռնաշխարհի այդ թվում և ներկայիս ՀՀ տարածքում նախնադարյան բնօգտագործումը դրսևորվել է հիմնականում յուրացնող տնտեսության (հավաքչություն, ձկնորսություն, որսորդություն) տեսքով: Շրջակա բնական միջավայրի վրա մարդկանց ազդեցության վաղ փուլերի մասին տեղեկությունները քիչ են: Այս ժամանակաշրջանին բնորոշ էր բնօգտագործման պարզունակ տիպը` վերցնել բնությունից այն, ինչը նա քեզ թույլ  է տալիս: Մարդը կատարելապես ենթարկվում էր բնությանը: Բնական միջավայրի հավասարակշռությունը չէր խախտվում: Մարդ-բնություն փոխհարաբերության խնդիրներից էր մարդու հարմարվելը բնությանը` մարդը բնության ենթական էր և առաջնորդվում էր նրա թելադրանքով:
Ք.Ա. երկրորդ հազարամյակում արդեն երկրագործությունը (հացահատիկների մշակություն և այգեգործություն) դառնում է Հայկական լեռնաշխարհի բնակիչների գլխավոր զբաղմունքներից մեկը, հիմնվում են գյուղական տիպի առաջին մշտական բնակավայրերը, բրոնզից բացի սկսում են զբաղվել նաև երկաթի ձուլմամբ: Առաջին հազարամյակի սկզբներին գյուղատնտեսության մեջ տարածում է գտնում արհեստական ոռոգումը, առևտրական ճանապարհների վրա գտնվող գյուղական համայնքի և ռազմական բերդերի հիման վրա գոյանում են քաղաքները, ավելի է զարգանում արհեստագործությունը: Այս բոլորը վկայում են արտադրողական ուժերի զարգացման նոր մակարդակի, աշխատանքի հասարակական բաժանման հետագա խորացման մասին և նպաստում են ստրկատիրական հայկական կենտրոնացված պետության հզորացմանը: Այսինքն, ստրկատիրական հասարակության կամ արդեն արտադրող տնտեսության փուլում, հասարակություն-բնություն փոխհարաբերությունը Հայակական լեռնաշխարհի տարածքում ներկայանում էր գլխավորապես բնօգտագործման նյութական միայն մեկ ոլորտով` գյուղատնտեսությամբ, որն իր պարզունակ լինելու պատճառով գրեթե չէր խախտում  բնական միջավայրի հավասարակշիռ վիճակը: Այս ոլորոտում զարգանում է նաև տարածքի ոչ գյուղատնտեսական նպատակներով օգտագործման տեսակները:






Մեր թվարկության առաջին դարերում
 տիրապետող 
են դառնում ֆեոդալական արտադրահարաբերությունները: Նյութական արտադրության մեջ որակական նոր տեղաշարժեր են նկատվում մեր թվարկության առաջին հազարամյակի վերջին և երկրորդ հազարամյակի սկզբին: Այս ժամանակ տարածում է ստանում հողերի մշակման եռադաշտային համակարգը, փայտե արորի կողքին հանդես է գալիս գութանը, ընդարձակվում են հացահատիկի և բամբակի ցանքատարածությունները, այգիները, կառուցվում են նոր ոռոգիչ ջրանցքներ: Ընդլայնվում է լեռնային գործը, արդյունահանվում և վերամշակվում են պղինձ (Սյունիք, Տաշիր-Ձորագետ), կապար (Սյունիք): Ֆեոդալական դարաշրջանի վերջին հատվածներում, սկսած 11-րդ դարից Հայաստանի համար սկսվեց ողբերգական դարաշրջան` պետականության կորուստը, օտարերկրյա զավթիչների կողմից բազմիցս կրկնվող ասպատակությունները ոչ միայն արգելակեցին Հայաստանի զարգացումը, այլև հետ շպրտեցին իր նվաճած սոցիալ-տնտեսական դիրքերից: Երկրի արտադրական ուժերը խորն անկում ապրեցին: Այս փուլում դեռևս բնօգտագործման գերակշռող տիպը շարունակում էր մնալ գյուղատնտեսությունը, սակայն որակական փոփոխություն տեղի ունեցավ` անցում կատարվեց բնական ռեսուրսների միանպատակ օգտագործումից բազմանպատակ օգտագործմանը: ՀՀ տարածքում առկա քաղաքական դրության պատճառով բնության վրա ազդեցությունը նվազեց: Բնօգտագործման տեսակները փոքրացրեցին իրենց ծավալները:
Հայաստանի համար, հատկապես տնտեսության ու բնօգտագործման ոլորտներում նոր դարագլուխ սկսվեց 19-րդ դարում, երբ արտադրատնտեսական հարաբերություններում խորացավ կապիտալիստական ձևը և Հայաստանի մեծ մասը միացավ Ռուսաստանին: Մեծ արագությամբ սկսեց զարգանալ պղնձաձուլությունը: Վերջինս նկատելիորեն զարգացավ Հայաստանի հյուսիսում: Պղնձի արդյունահանում և ձուլում վերսկսվեց Զանգեզուրում: Ընդ որում հյուսիսային լեռնահանքային շրջանում առանձին հանքեր ձուլարաններ անընդմեջ գործում էին դեռևս 18-րդ դարից (Ախթալայի արծաթաարճճային հանքերը 1763 թ.-ից, Ալավերդու պղնձահանքերը` 1770թ.): 1846-1867 թթ. մեկը մյուսի հետևից հիմնվեցին 11 նոր պղնձաձուլարաններ, որոնցից 7-ը Զանգեզուրում: Մինչև 19-րդ դարի վերջը Հայաստանում տարբեր տևողությամբ գործել են 18 պղնձաձուլարաններ:
Պղնձարդյունաբերության զարգացման նոր փուլ  սկսվեց 19-րդ դարի 90-ական թվականներից: Պղնձարդյունաբերությունն առաջին համաշխարհային տարիներին ամբողջությամբ անցավ ֆրանսիացիների ձեռքը: 20-րդ դարի սկզբին Ալավերդիում կառուցվեց հզոր պղնձաձուլարան «Մանես» գործարանը, որին կից 1912 թ. ստեղծվեց պղնձի էլեկտրոլիզի արտադրություն, որն օգտագործում էր նաև Զանգեզուրի գործարանների սև պղինձը, իսկ 1916 թ. պղնձի էլեկտրազտումից ստացվող շլամից սկսեցին կորզել ոսկի և արծաթ: 1891-1913 թթ. պղնձի արտարդությունը ավելացավ 13 անգամ: Միաժամանակ տեղի ունեցավ արտադրության համակենտրոնացում: Այդ ժամանակ պղնձաձուլարաների թիվը 18-ից իջավ 6-ի: Դրանցից 4-ը կազմում էին Ալավերդու խումբը` տալով Հայաստանում արտադրվող պղնձի 2/3-ը: Իսկ 1/3-ը բաժին էր ընկնում Զանգեզուրին, որտեղ գործում էին երկու պղնձաձուլարաններ:
Նախախորհդրային տարիներին Հայաստանի արդյուանբերական համախառն արտադրանքի շուրջ 58,6%-ը տալիս էր պղնձաձուլությունը, որը համեմատած արդյունաբերության մյուս ճյուղերի հետ, հանդիսանում է շրջակա բնական միջավայարի վրա ամենաբացասական ազդեցություն ունեցող բնօգտագործման տեսակներից մեկը: Ընդ որում, այդ առումով խոցելի էին համարվում Հայաստանի երկու գոտիները` հյուսիսում Ալավերդիի շրջան` Դեբեդ գետի միջին հոսանքի սահմաններում (ՀՀ տարածքում) և Կապանի շրջանը` հարավում:

Կապիտալիզմի զարգացման հետ մեկտեղ սկսում էին ձևավորվել առանձին տարածաշրաջանային կենտրոններ, որոնց տնտեսական գործունեության մեջ արդեն նկատելի տեղ էին գրավում արդյունաբերական գործառույթները: Այդպիսիք 8-ն էին` Ալավերդին, որը 1913 թ. տալիս էր երկրի արդյունաբերական համախառն արտադրանքի 36,4 %-ը, Երևանը` 34,8 %-ը, Կապանը` 22,2 %-ը, Դիլիջանը` 2 %-ը, Արտաշատը` 2 %-ը, Գյումրին` 1,6 %-ը, Գավառը` մոտ 0,5 %-ը և Մեղրին` մոտ 0,5 %-ը: Ըստ էության էլ այս տարածքները համարվում էին ծանրաբեռնված տարածքներ, սակայն համեմատական առումով այդպիսի գերծանրաբեռնված էին համարվում Ալավերդին և Կապանը, քանի որ այստեղ էր գտնվում Հայաստանի պղնձաձուլության խոշորագույն կենտրոնները: 20-րդ դարի երկրոդ տասնամյակի կեսերին Հայաստանում առաջին քայլերն արվեցին շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող մյուս ճյուղի զարգացման համար: 1913 թ. Հայաստանում գործում էին 13 մանր էլեկտրակայաններ` 9-ը ջրային, 4-ը ջերմային (աշխատում էին նավթով): Դրանք կառուցված էին առանձին արդյունաբերական ձեռնարկություններին կից, աշխատում էին իրարից մեկուսացված: Յուրաքանչյուրը էլեկտրաէներգիա էր մատակարարում միայն իր ձեռնարկությանը և լավագույն դեպքում իրեն հարող մի քանի տների ու փողոցների: Չնայած էլեկտրակայանների կառուցման ուղղությամբ ձեռք բերված որոշ հաջողություններին, երկրի վառելիքա-էներգետիկ տնտեսությունը հիմնվում էր գլխավորապես վառելափայտի և աթարի վրա: Այսինքն վառելիքաէներգետիկ տնտեսության շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունը դրսևորվում էր անտառահատումների տեսքով, իսկ աղտոտման առումով դրանց ազդեցությունները չնչին էին, քանի որ ունեին թույլ հզորություն` 3156 կվտ գումարային հզորություն:

13.01.2014

20-րդ դարի խոշոր աղետները


Ժամանակակից աշխարհում, որտեղ օրեցօր ավելի արագ  զարգացող գիտությունն ու տեխնիկան անխուսափելի են դարձնում տեխնոլոգիական աղետներն ու արտադրական վթարները, որոնք երբ եմն իրենց հասցրած վնասների ծավալով բազմաթիվ անգամ գերազանցում են բնական աղետներին: Հատկապես շատ վտանգավոր են տարբեր արտադարամասերում տեղի ունեցող վթարները: Ինչպես ցույց տվեց անցած 20-րդ դարը ժամանակակից աշխարհը լի է պայթունավտանգ երևույթներով:  Հսկայական է նաև տրանսպորտային վթարների հասցրած վնասը, մանավանդ երբ խոսքը գնում է հսկայական նավթատարնավերի վթարման մասին:  





































Տեխնածին աղետներն առաջացել են նոր տեխնոլոգիաների հայտնաբերմանը զուգահեռ։ Նման պատահարներն այն անխուսափելի փոխհատուցումն են, որ մարդիկ ստիպված են վճարել տեխնոլոգիական առաջընթացի բարիքներից օգտվելու դիմաց։ ՄԱԿ-ի փաստաթղթերում տեխնածին աղետները դասակարգվում են երեք հիմնական խմբի. «արդյունաբերական» (քիմիական և ռադիացիոն վարակում, պայթյուններ, այլ պատճառներով ավերածություններ), «տրանսպորտային» (վթարներ օդում, ծովում, երկաթուղային ճանապարհներին) և «խառը» (տեղի են ունենում այլ օբյեկտներում)։  Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ տարերային աղետների շարքում զոհերի թվով տեխնածին աղետները զբաղեցնում են երրորդ տեղը։ Աղետների հետազոտությունների միջազգային կենտրոնի պատրաստած վիճակագրությունը վկայում է, որ 1970-ականների վերջից աշխարհում կտրուկ աճել է տարբեր տեխնածին աղետների թիվը։ Հատկապես հաճախակի են դարձել տրանսպորտային և առաջին հերթին՝ ծովային վթարները։ Ընդ որում, թեև Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներն ունեն ավելի զարգացած տրանսպորտային և արդյունաբերական ենթակառուցվածք, տեխնածին աղետներն ավելի շատ մարդկային կյանքեր են խլում Աֆրիկայում և Ասիայում։ Բրիտանացի հայտնի գիտնական Մարտին Ռիզը կարծում է, որ մարդկությունն ինքն իր համար գերեզման է փորում, քանզի տեխնիկական առաջընթացն անպայմանորեն հանգեցնում է նոր տեխնոլոգիական ռիսկերի առաջացման, որոնց առջև վաղ թե ուշ հասարակությունը կարող է լիովին անպաշտպան դառնալ։ 
Թունավորում սնդիկից
: 20-րդ դարի կեսերին ճապոնական Կյուսյու կղզու Մինամատա քաղաքի ձկնորսներն ականատես դարձան տարօրինակ մի երևույթի. կատուները ծովափից ընկնում էին ջուրը և խեղդվում։ Հետագայում պարզվեց, որ կենդանիները թունավոր ձուկ էին կերել, ինչն էլ ազդել էր նրանց նյարդային համակարգի վրա։ Ավելի ուշ՝ 1953 թվականին գրանցվեցին մարդկանց նմանատիպ հիվանդության առաջին դեպքերը։ Հիվանդներից շատերը մահացան, մյուսների մեջ առաջացան լսողության և տեսողության խանգարումներ, երեխաները ծնվում էին ֆիզիկական և մտավոր թերություններով։

Հետաքննությունը ցույց տվեց, որ ճապոնական «Չիսո կորպորեյշն» ընկերության քիմիական գործարանը Մինամատի ծովախորշ էր արտանետել սնդիկ պարունակող կեղտաջրեր։ Ընկերության ղեկավարությունը հերքեց գործարանի կեղտաջրերի և տեղի բնակչության հիվանդությունների միջև կապը։ Մահացու ջրերի արտանետումը շարունակվեց։ Երկրի ղեկավարությունը նախընտրեց չմիջամտել հարցին։
 

Տուժածներից շատերը դիմեցին դատարան։ Ամիսներ ձգձգված պարզաբանումների արդյունքում դատարանի վճռով պատասխանատվության ենթարկվեց ընկերության երկու ծառայող։
 
Պայթյուն քիմիական գործարանում
 
Շատերը գիտեն, թե ինչի հանգեցրեց Առաջին աշխարհամարտի տարիներին թունավոր գազի օգտագործումը, և դրա համար կասկածանքով են վերաբերվում քիմիական արդյունաբերությանը։ Դժբախտաբար, այդ մտավախություններն արդարացան, երբ 1921 թվականին Գերմանիայի քիմիական և նավթաքիմիական արդյունաբերության կենտրոն Լյուդվիգսհաֆենի մերձակայքում պայթեց արհեստական պարարտանյութեր արտադրող գործարանը։ Ավելի քան չորս տոննա նիտրատների պայթյունի զոհ դարձավ 500 հազար մարդ։ Պայթյունի ալիքը հողին հավասարեցրեց տասնյակ գյուղեր։
 
Պայթյուն պայթյունի հետևից: 1947 թվականին Տեխասի նավահանգիստներից մեկում տեղի ունեցան մի քանի պայթյուն և ուժեղ հրդեհ, որոնք դարձան ԱՄՆ-ի պատմության ամենամեծ աղետներից մեկը։ Նախ հրդեհ բռնկվեց պարարտանյութերով լեցուն նավի վրա։ Անձնակազմը, չկարողանալով սեփական ուժերով մարել կրակը, օգնության կանչեց հրշեջներին։ Բայց հանկարծ նավը պայթեց։ Ըստ ականատեսների՝ պայթյունի ալիքը նավի առանձին բեկորներ օդ բարձրացրեց մոտ հինգ հազար մետր։ Բեկորները հարվածեցին այդ պահին նավահանգստի վրայով թռչող երկու ինքնաթիռի, որոնք նույնպես բռնկվեցին ու պայթեցին։ Շուտով առաջին նավից կրակը տարածվեց մերձակա նավթի պահեստներ և քիմիական գործարան։ Պարարտանյութերով բեռնված մեկ այլ նավ, փորձելով դուրս գալ հրեղեն դժոխքից, բախվեց մի երրորդ նավի։ Հաշված րոպեներ անց երկու նավերն էլ արժանացան առաջինի ճակատագրին։

Վերջին պայթյունին ի հետևանք հրդեհ բռնկվեց նավահանգստի պահեստներից մեկում։ Իսկ կրակն արդեն ընդգրկեց քաղաքի մեկ երրորդը, շատ շինություններ ամբողջովին այրվեցին։ Պաշտոնական տվյալներով զոհվեց 561 մարդ, ավելի քան երեք հազարը ստացան վնասվածքներ։ Նյութական վնասը գերազանցեց մեկ միլիարդ դոլարը։
 

1948 թվականին Լյուդվիգսհաֆենի մերձակայքում կրկին տեղի ունեցավ ուժեղ պայթյուն։ Ինչպես հայտնի դարձավ հետագայում՝ արտահոսել էր 30 տոննա թունավոր գազ։ Այս անգամ քիմիական հերթական աղետին զոհ գնաց 200 մարդ, տուժեց ավելի քան երեք հազարը։
 
Առաջին ատոմային վթարը:
 Ատոմային էներգետիկայի պատմության մեջ առաջին ատոմային վթարը տեղի ունեցավ 1957 թվականին Անգլիայի քաղաքներից մեկում, որն այսօր կոչվում է Սելլեֆիլդ։ Ատոմային ռեակտորում բռնկված հրդեհը չհաջողվեց մարել շուրջ 16 ժամ։ Վթարի հետևանքով ռադիոակտիվ վարակման ենթարկվեց 500 քառակուսի կլիոմետր տարածք։ Ստացված ճառագայթումից մահացավ 33 մարդ։ Ոստիկաններն ու հրշեջներն անհավատալի ջանքեր գործադրեցին հրդեհը մարելու և աղետը կանխելու համար։ Պատահարի մանրամասները հայտնի դարձան միայն 30 տարի անց։ 
Սնդիկն օվկիանոսում:
 1971 թվականին Ուրուգվայի ափերի մոտ խորտակվեց 25 տոննա սնդիկ տեղափոխող «Տագնարի» նավը։ Չնայած վտանգավոր բեռի առկայությանը՝ որոշվեց նավը չբարձրացնել օվկիանոսի հատակից, քանի որ փրկարար գործողությունները բավական մեծ գումար էին պահանջում։ Բացի այդ, փորձագետների եզրակացությամբ նման խորության վրա թունավոր նյութը վտանգավոր չէր, ուստի սնդիկը թողեցին ճակատագրի քմահաճույքին։ 1978-ին տեղի ունեցավ սնդիկի տարաների ապահերմետիկացում, որի հետևանքով տարահանվեց մի քանի գյուղ։ Ալիքներն ափ հանեցին հազարավոր սատկած ծովային կենդանիների։ Անզգուշորեն թունավոր ձուկ կերած մարդիկ մահացան տանջալլուկ մահով։ Մինչ այսօր ծովի թունավորված հատվածը և մերձակա ափը փակ տարածքներ են համարվում։ 
Մահացու գազ:
 1984 թվականի դեկտեմբերի երեքի գիշերը Հնդկաստանի Բհոպալ քաղաքում տեղի ունեցավ 42 տոննա թունավոր գազի արտահոսք։ Շատ արագ տարածվելով՝ գազը թափանցեց բնակելի տներ՝ մարդկանց մեջ առաջացնելով շնչուղիների, մաշկի և աչքերի այրվածքներ։ Վթարի զոհ դարձավ 2500 մարդ, հարյուր հազարավոր մարդիկ կուրացան կամ ստացան ծանր վնասվածքներ։ Ամիսներ անց նրանցից շատերը մահացան։

Բազմաթիվ հետազոտությունները չօգնեցին բացահայտել քիմիական գործարանում տեղի ունեցած պատահարի պատճառները։ Վթարի պահին ձեռնարկությունը գտնվում էր ֆինանսական խոր ճգնաժամում, մասնագետներից շատերը հեռացված էին գործարանից։ Այդպես էլ անհայտ մնաց՝ որն էր գազի արտահոսքի պատճառը՝ տեխնիկական անսարքությու՞նը, թե՞ մարդկային անփութությունը։
 

Գաղտնիքով պարուրված աղետ
 : 1992 թվականի հոկտեմբերի 4-ին Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամի բնակելի թաղամասերից մեկի վրա ընկավ բեռնատար մի ինքնաթիռ՝ տանելով 43 մարդու կյանք։ Վնասված տները վաղուց քանդել են, բայց աղետի հետևանքները զգացվում են նաև այսօր։ Ինքնաթիռի ընկնելուց հետո շատացել են տարբեր ֆիզիկական թերություններով երեխաներ ծնվելու դեպքերը։ Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ էր տեղափոխում վթարի ենթարկված ինքնաթիռը։ Տուժածներից շատերը պատմում են, որ աղետից հետո գիշերվա քողի տակ սպիտակ զգեստներով և դիմակներով մարդիկ զննում էին դեպքի վայրը, ինչ-որ բան տեղադրում արկղերում և տեղափոխում։ Ինքնաթիռի այսպես կոչված սև արկղը և բոլոր փաստաթղթերն անհետ կորել էին։ 
Վերջերս նոր տեխնոլոգիաները և դրանց հետ կապված տեխնածին աղետները կարծես հետ են մղել այլ բնույթի արտակարգ իրավիճակները։ Թվում է` նախորդ դարերում մարդկանց մեջ սարսափ առաջացնող համաճարակներն այլևս չեն կարող լուրջ սպառնալիք լինել։ Սակայն չնայած նորագույն արդյունավետ դեղամիջոցների կիրառմանը և պատվաստումների համատարած իրականացմանը` աշխարհի տարբեր երկրներում պարբերաբար բռնկվում են վարակիչ հիվանդությունների համաճարակներ` մալարիա, խոլերա, տիֆ, իսկ այսօր նաև թռչնագրիպ։