Показаны сообщения с ярлыком անտառ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком անտառ. Показать все сообщения

2012/11/19

Անտառազրկում


Գիտնականների կարիծիքով անտառները ծածկել են երկրի ցամաքի մակերեսի մոտ 45%-ը: Ներկայումս արդեն դրանց ավելի քան 50%-ը ոչնչացվել է՝ հիմնականում գյուղատնտեսության համար տարածք ստեղծելու, վառելափայտ ստանալու և կոմերցիոն անտառահատումների հետևանքով: Ըստ Բնության համաշխարհային հիմնադրամի հաշվարկների՝ երկրագնդի վրա յուրաքանչյուր տարի 20 մլն հա անտառածածկ տարածք անտառազրկվում կամ քայքայվում են:
Հնդկաստանը յուրաքանչյուր տարի կորցնում է 1.3 մլն հա անտառ: 1950 թվականին Տիբեթի անտառածածկը կազմում էր 25.2 մլն հա կամ ընդհանուր մակերեսի 9%-ը: 1985 թվականի տվյալներով այդ թիվը նվազել է մինչև 13.7 մլն հա կամ ողջ մակերեսի 5%-ը:
Ողջ աշխարհում անտառածածկից ազատված 800 մլն հա –ից 300 մլն հա-ը՝ մեկ երրորդից ավելին, բաժին է ընկնում զարգացած երկրներին: Ներկայումս այդ երկրները ավելի խնայողաբար են օգտագործվում անտառային պաշարները՝ միաժամանակ մեծ միջոցներ ներդնելով դրանց վերականգնմանը: Հիմա ավելի ուշադրության են արժանի զարգացող երկրների անտառազրկման խնդիրը, քանի որ այդ երկրներում անտառային ռեսուրսները 20-րդ են հասել ավելի լավ վիճակում և այժմ գերշահագործվում են:
Անտառազրկման պատճառները
·              Փայտամշակություն և թղթի արտադրություն
·              Անտառահատումներ վառելափայտ և անասնակեր ստանալու նպատակով
·              Անտառահատում գյուղատնտեսական նպատակներով
·              Թթվային անձրևներ
·              Հորատման և կառուցապատման ծրագրեր
·              Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված կորուստներ
·              Պատերազմներ, քաղաքաշինություն, ծխախոտի մշակում
Անտառապատ տարածությունների կրճատման հետևանքները
·              Մթնոլորտում CO2 քանակի ավելացում
  ·              Մթնոլորտում O2 քանակի նվազում
·              Ջերմոցային էֆեկտ
·              Կլիմայի տաքացում
·              Հողերի էրոզիայի ուժեղացում
·              Երաշտների հաճախականության մեծացում
·              Անապատացում
·              Ջրային հոսքի ուժեղացում
·              Ջրհեղեների քանակի ավելացում
Ներկայումս անատառահատումների տարեկան ծավալը անբողջ աշխարհում գերազանցում է 3.5 մլրդ մ3 –ին: Դրա մոտավորապես կեսը օգտագործվում է որպես վառելափայտ, իսկ մյուս կեսը՝ արդյունաբերական վերամշակման ու շինարարության համար:
Անտառաշահագործումը կարգավորելու և ռեսուրսները ռացիոնալ օգտագործելու նպատակով երկրնրի մեծ մասում, այդ թվում ՀՀ-ում, անտառները բաժանվում են 3 խմբի:
Առաջին խմբին են պատկանում ամենից ավելի արժեքվոր անտառները: Դրանք այն անտառներն են, որոնց համար գլխավորը համարվում է էկոլոգիական և միջավայրաստեղծ դերը: Դրանք պահպանվում ու ընդարձակվում են հողապաշտպան, ջրակուտակիչ, սանիտարահիգենիկ, առողջապահական դերի համար:
Այդ անտանռերի արդյունաբերական հատումները արգելված են: Կատարվում է միայն սանիտարական հատում, որի նպատակն է անտառը մաքրել ծերացած, չորացած և հիվանդ ծառերից և դրանով իսկ նպաստել անտառի ինքնավերկանգնմանը:
Երկրորդ խմբին են պատկանում բնակչության և տրանսպորտային ցանցի բարձր խտություն ունեցող շրջանները, ինչպես նաև հումքային ռեսուրսներով աղքատ անտառները, որոնց համար գլխավորը միջավայրպշտպան դերն է: Այդ խմբի անտառների արդյունագործական շահագործումը սահմանափակ է և կատարվում է հատուկ հսկողության ներքո: Անտառային ռեսուրսների մյուս տեսակների՝ որսի կենդանիների, սնկերի, հատպտուղների, կերաբույսերի, դեղաբույսերի և մյուսների օգտագործումը թույլատրվում է:
Երրորդ խմբի մեջ մտնում են անտառաշատ շրջանների այն անտառային զանգվածները, որոնց արտադրական արժեքը բարձր է, իսկ շահագործումը մեծ վնաս չի հասցնում անտառի միջավայրաստեղ և էկոլոգիական ֆունկցիաներին: Այդ անտառներին բաժին է ընկնում աշխարհում կատարվող անտառահատումների հիմնական մասը: 

2012/11/09

Անտառային ռեսուսներ


Երկրագնդի բուսական ծածկույթում առանձնահատուկ տեղ են գրավում անտառները: Դրանք զբաղեցնում են համեմատաբար ոչ մեծ տարածք՝ Երկրագնդի ցամաքային մակերեսի ¼ -ից քիչ ավելին (41 մլն քկմ):
Անտառների կարևորագույն ֆունկցիան ջրի, թթվածնի, ազոտի, ածխածնի և այլ կարևոր նյութերի շրջապտույտի ապահովումն է: Անտառները պաշտպանում են հողը էրոզիայից, որի շնորհիվ ջրամբարները, գետերը, լճերը զերծ են մնում տիղմի զանգվածի կուտակումից: Անտառն օգնում է, որ տեղումների ու հալոցքների ջրերը ներծծվեն հողի մեջ, պակասեցնում է հեղեղների ուժգնությունը, նպաստում է ստորերկրյա ջրավազանի պաշարների վերականգնմանը: Անտառը մարդուն ապահովում է փայտանյութով, բազբաթիվ բույսերի ու կենդանիների տեսակներով, որոնցից ստացվում են 5000 տեսակի տարբեր ապրանքներ:
Երկրագնդի ցամաքային բուսազանգվածի ծավալն ունի հետևյալ կառուցվածքը


Ծավալը (մլն տ)
Բաժինը %-ով
Արևադարձային անտառներ
750
43
Բարեխառն անտառներ
759
43
Թփուտներ և մանրանտառ
130
7
Խոտային համակեցություն
59
3
Դաշտային մշակաբույսեր և տնկարկներ
42
3
Կիսաանապատային, անապատային, տունդրային, բարձր լեռնային բուսականություն
30
1
Ընդհանուր
1770
100
 
Անտառները բաժանվում են երկու խոշոր խմբի՝ արևադարևային և բարեխառն անտառներ:
Արևադրաձային անտառներն էլ իրենց հերթին բաժանվում են խոնավ ու չոր անտառների: Արևադարձային խոնավ անտառները գտվում են այն վայրերում, որտեղ անձրևները հաճախակի բնույթ են կրում, իսկ չոր անտառները կարելի է հանդիպել այն շրջաններում, որտեղ անձրևները սեզոնային են:
Արևադարձային խոնավ անտառները մշտադալար են: Լայնատերև ծառերի սաղարթները դիպչում են մեկը մյուսին՝ կազմելով փակ ծածկ, որը հուսալիորեն պաշտպանում է արևի ճառագայթներից՝ ստեղծելով հուսալի և հարուստ ապրելավայր բազմաթիվ տեսակների համար: Գոյություն ունեն բազբատեսակ խոնավ անտառներ: Արևադարձային խոնավ անտառները աչքի են ընկնում կենդանիների ու բույսերի արտակարգ տարատեսակությամբ: Ծածկելով Երկրի հողային մակերևույթի ընդամենը 5%-ը՝ նրանք աշխարհի բուսական ու կենդանական տեսակների՝ առնվազն 50%-ի բնակավայր են:
Արևադարձային չոր անտառների բուսածածկը ավելի նոսր է, տարվա ամենաչոր եղանակին բացառված չէ տերևաթափը: Այս անտառները նույնպես հարուստ են բազբատեսակ կենդանիներով ու բույսերով, բայց ոչ խոնավ անտառների չափ:
Բարեխառն անտառները տարածվում են բարեխառն լայնություններում: Այս անտառները չափազանց օգտակար են մարդկանց համար: Նրանք պահպանում են գետերի ավազանները և պաշտպանում են ջրհեղեղներից: Դա հատկապես կարևոր է Ասիայի համար: Հնդկաստանի՝ հեղեղից վտանգված տարածքները 1960-1990 թթ. ընթացքում անտառազրկման պատճառով 25 մլն հա-ից հասան 40 մլն հա-ի: Թեև բարեխառն անտառների կենսաբազմազանության մակարդակը ցածր է, այնուամենայնիվ, այստեղ հանգրվանում են բազմաթիվ հազվագյուտ տեսակներ: