2026/10/26

Հաշվետվություն-Հոկտեմբեր










 Եռօրյա ուսումնական  ճամբարի ամփոփում։  Այս անգամ եռօրա ուսումնական ճամբարը կազմակերպվեց Ջերմուկոմ, որի մասին խոսակցությոնները կրկին թեժացան առաջին ոսկու ձուլակտորները ստանալուց հետո։ 

Հերթահապություն կրթահամալիրի COP 17-ի տաղավարում, հոկտեմբերի 19, 25։

Հոկտեմբեր ամսին առնվազն մեկ անգամ հանդիպել եմ բոլոր սովորողների հետ, սովորողների մեծ մասը ունի նկատելի առաջընթաց և հստակ աշխատանքային պլան, իսկ 4 սովորողներ արդեն առաջիկա ամսին պատրաստ կլինեն պաշպանության։ 

Մշակվել է կրթահամալիրի մասնակցությունը COP 17-ին։ 

Ստեղծվել են կենսաբազմազանության վերաբերյալ ուսումնական խաղեր 

  1. ՀՀ- կենսաբազմազանությունը
  2. Աշխարհի կենսաբազմազանությունը

Դեպի Ջերմուկ եռօրյա ճամբարի ամփոփում



Աշնանային տաք եղանակը հիանալի առիթ էր եռօրյա ուսումնական ճամփորդություն նախաձեռնելու համար: Այդ պատճառով որպես ուղղություն ընտրվեց Հայաստանի հարավը, մասնավորապես՝ Ջերմուկ քաղաքը։ Հատկանշական է, որ ճամբարի օրերին Երևանում անցկացվում էր COP17-ը՝ ՄԱԿ-ի կենսաբազմազանությանը նվիրված միջազգային համաժողովը, իսկ դրա մեկնարկից առաջ հայտարարվել էր Ամուլսարի շահագործման մասին։

Ճամփորդության նախապատրաստական փուլում հաճելիորեն արձանագրեցի, որ թեև սովորողներից քչերն էին եղել Ջերմուկում, բոլորը քաջածանոթ էին թե՛ քաղաքին և թե՛ Ամուլսարի շուրջ ծավալվող խնդիրներին։ Մեր առաջին կանգառը Գնդեվազն էր, որը, գտնվելով Ամուլսարի անմիջական հարևանությամբ, ըստ բնապահպանական գնահատականների՝ ամենախոցելի բնակավայրերից մեկն է։

Գնդեվազից շարժվեցինք դեպի Գնդեվանք՝ միջնադարյան կառույց, որը հիանալի է պահպանվել և այսօր էլ գործող եկեղեցի է։ Կիրճով անցնող դեպի վանք տանող մոտ 2,5 կմ երկարությամբ արահետը բարեկարգված էր, մաքուր և կահավորված նստարաններով։ Կիրճում շուրջ երկուսուկես ժամ անցկացնելուց և վանքում միասնական Հայրապետական մաղթերգ երգելուց հետո շարունակեցինք ճանապարհը դեպի Ջերմուկ։ Տեղ հասանք արդեն մթնշաղին, և հյուրատանը տեղավորվելուն պես սկսվեց երեկոյան զբոսանքը քաղաքում։

Հաջորդ առավոտը նոր բացահայտումների սկիզբ դարձավ. քաղաքային զբոսանքը վերածվեց քայլարշավի դեպի Ջերմուկի հայտնի ջրվեժը։ Թեև օրը մռայլ էր, այն չխանգարեց քայլքին։ Միայն այն պահին, երբ ողջ խումբն արդեն ջրվեժի մոտ էր, սկսվեց հորդառատ անձրև։ Բարեբախտաբար, հասցրեցինք պատսպարվել ծածկերի տակ, իսկ հյուրատուն վերադարձանք այլընտրանքային ճանապարհով՝ քաղաքի հակառակ կողմով։ Օրվա երկրորդ կեսին այցելեցինք «Ջերմուկ» հանքային ջրերի մայր գործարան, որտեղ աշխատակիցները հանգամանորեն ներկայացրին ջրի արդյունահանման և շշալցման ամբողջ գործընթացը։

Երեկոյան խմբով բարձրացանք հայտնի Եղնիկի բարձունքը, որտեղից հիասքանչ տեսարան էր բացվում դեպի քաղաքը։ Մթության մեջ հեռվից նշմարվում էին լույսերը, որոնք վկայում էին Ամուլսարում եռացող աշխատանքների մասին։ Ողջ օրվա ընթացքում սարը մեր տեսադաշտում էր. թվում էր՝ անվտանգ հեռավորության վրա է, զերծ ամեն տեսակի ռիսկերից, սակայն բարձունքից բացվող համայնապատկերն ու ներքին զգացողությունները բոլորովին այլ էին։

Հուսով եմ, որ այս եռօրյա ճամբարը սովորողներին հնարավորություն տվեց ոչ միայն հարստացնելու իրենց գիտելիքները, այլև կարևոր հարցերի շուրջ ձևավորելու սեփական, հիմնավորված կարծիքը

2026/10/02

Ուսումնական աշունը Ջերմուկում


Այսօր Ջերմուկը շարունակում է իր ուրույն դեր ունենալ ՀՀ քարտեզի վրա: Չնայած 2022֊ի սեպտեմբերից այլ իմաստավորում ստացավ, սակայն այսօր էլ շարունակվում են քաղաքի աշխուժացման ծրագրերը: 

Ջերմուկը նաև հանդիսանում է տարբեր շահերի բախման թատերաբեմ լինել, մի կողմից լեդնահանքային արդյունաբերությունը, մյուս կողմից առողջարանային քաղաքն ու միջավայրի էկոհամակարգը: 

Նախագծի բաղադրիչներն են՝

  • Ջերմուկը որպես առողջարանային քաղաք
  • Հանքարդյունաբերությունն ու քաղաքը
  • Ազգագրության փառատոն

Հայրենագիտական բաղադրիչը

  • Արփա գետ՝ Ջերմուկի ջրվեժ
  • Կեչուտի ջրամբար
  • Գնդեվանք

Բնապահպանական բաղադրիչ

  • Դիտարկել Ամուլսարի հանքի վերաբացման արդյունքում Սևանա լճի, երկու խոշոր ջրամբարների, ռազմավարական նշանակություն ունեցող թունելի, ողջ Սյունիք և Վայոց ձոր մարզերի գյուղատնտեսությանը հասցվելիք վնասը
  • Հանքի ազդեցությունը զբոսաշրջության տեմպերի վրա
  • Վայոց Ձորի մարզի ջրային ռեսուսրների ոչ արդյունավետ կառավարում․ ջրամբարների  կարևորությունը
  • Հանքային ջրերի գործարանը
Եռօրյա ճամփորդության ընթացքում

քայլարշավ դեպի Ջերմուկի ջրվեժ
այցելություն Ջերմուկի Մայր գործարան
այցելություն Ջերմուկի օդերևութաբանական կայաՀոն
Կեչուտի ջրամբար-Արփա գետ
ճանաչողական քայլք Ջերմուկ քաղաքում՝ Գալերեա, դեպի ճոպանուղի
Այցելություն Գնդեվանք

Հոկտեմբերի 20
  • կանգառ Կեչուտի ջրամբարի մոտ
  • ժամանում Ջերմուկ քաղաք, տեղավորում
  • այցելություն ջերմուկի օդերևութաբանական կայան
  • քայլքով դեպի ճոպանուղի՝ դիտակետում Հերհերի ջրամբարը

Հոկտեմբերի 21 

  • այցելություն Ջերմուկի մայր գործարան
  • քայլարշավ դեպի Ջերմուկի ջրվեժ
  • 17։00՝ քաղաքային զբոսանք 
Հոկտեմբերի 22
  • 11։00՝ վերադարաձ 
  • Կանգառ Գնդեվանքում
  • Վերադարձ Ջերմուկ-Վայք-Արենի-Արարատ-Երևան երթուղով՝ 16։00՝ Մայր դպրոց

Ճամփորդության ծախսերը՝

  • Գիշերակացը  Եվմարի հյուրատանը – 6500 դրամ
  • Տրանսպորտը՝ 140 000 դրամ՝ 7000 դրամ
  • Սնունդ – 4500 դրամ

Ճամփորդության ընդհանուր գումարը՝ 18000 դրամ

Արժեքի մեջ չի մտնում ճոպանուղու գումարը՝ 1500 դրամ

Պատասխանատուներ՝  Էմանուել Ագջոյան, Լուսինե Խաչոյան 

Մասնակց սովորողներ 

Մասնակից սովորողներ՝

1.      Նարեկ Բաղիրյան,10-րդ դասարան

2.      Դավիթ Ղազարյան, 10-րդ դասարան

3.      Հովհաննես Այնաջյան, 10-րդ դասարան

4.      Աշոտ Բարեսյան, 10-րդ դասարան

5.      Լիլի Ղազարյան, 11-րդ դասարան

6.      Իննա Բաբայան, 11-րդ դասարան

7.      Գոռ Թորգոմյան, 11-րդ դասարան

8.      Աշոտ Մուրադյան, 11-րդ դասարան

9.      Դավիթ Մարգարյան, 11-րդ դասարան

10.  Մարի Օհանյան, 11-րդ դասարան

11.  Մարիա Մարտիրոսյան, 11-րդ դասարան

12.  Ալբերտ Հովհաննիսյան, 11-րդ դասարան

13.  Կատրին Ղարիբյան, 11-րդ դասարան

14.  Անի Ալեքսանյան, 11-րդ դասարան

15.  Սոնա Սեդրակյան, 12-րդ դասարան

16.  Մարի Անանյան, 12-րդ դասարան

17.  Միլենա Բրուտյան, 12-րդ դասարան 

18. Մելքոնյան Ակսել, 10-րդ դասարան 

19․ Մելքոնյան Ալեք, 10-րդ դասարան

20․ Սահակյան Վարդան, 10-րդ դասարան

2026/10/01

Դեպի հարավային Հայաստան


 Նախագծի նպատակները

  • Հայրենագիտական արշավի կազմակերպում
  • Ծանոթացում հանքարդյունաբերությանը և Սյունիքում դրա թողած հետևանքներին ու խնդիրներին:
  • Քաղաքային զբոսանքների իրականացում Կապանում և Սիսիանում:
  • Գետերի էկոլոգիական վիճակի գնահատում (Ողջի և Որոտան):
  • Տուրիզմի զարգացման հեռանկարների ուսումնասիրում Սյունիքում՝ որպես հանքարդյունաբերության այլընտրանք:

Հայրենագիտական բաղադրիչներ

  • Սպանդարյանի ջրամբար
  • Շաքիի ջրվեժ
  • Որոտնավանք
  • Տոլորսի ջրամբար և ջրասույզ եկեղեցի
  • Տաթևի վանական համալիր
  • Վահանավանք

 

Հանքարդյունաբերությունը Սյունիքում

Բացի իր կարևոր աշխարհագրական նշանակությունից, Սյունիքի մարզը հանդիսանում է խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների կենտրոն։ Ըստ պետական վիճակագրական ծառայության թարմացված տվյալների՝ միայն Սյունիքի մարզում կան 200-ից ավելի օգտակար հանածոների պաշարներ, որոնց թվում վճռորոշ նշանակություն ունեն մետաղական հանքերը։ Գործող բազմամետաղային հանքերը ոչ միայն հսկայական ազդեցություն ունեն ՀՀ տնտեսության վրա, այլև բավականին մեծ դեր են խաղում «բնություն-հասարակություն» հարաբերություններում։ Բացի հսկայական հանքերից ու ստորգետնյա խոռոչներից, Սյունիքում են գտնվում նաև մի քանի խոշոր պոչամբարներ, այդ թվում՝ ՀՀ-ում ամենախոշորը՝ Արծվանիկի պոչամբարը։

Քաղաքային զբոսանքներ Կապանում և Սիսիանում

Չնայած Սյունիքի մարզում քաղաքային բնակավայրերը բավականին սակավ են, դրանցից յուրաքանչյուրն ունի իր խորը յուրահատկությունը։ Այս առումով և՛ Սիսիանը, և՛ Կապանն առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում.

  • Սիսիանը, տեղակայված լինելով Որոտան գետի ափերին, աչքի է ընկնում իր հարուստ պատմամշակութային շերտով և համեմատաբար հարթավայրային ռելիեֆով։ Զբոսանքն այստեղ հնարավորություն կտա զգալ հնագույն բնակավայրի շունչը՝ միաձուլված տեղի մեղմ բնությանը։
  • Կապանը, ընդհակառակը, առանձնանում է իր յուրօրինակ կասկադային ճարտարապետությամբ՝ կառուցված Խուստուփ լեռան փեշերին և անտառապատ լեռներով պարփակված Ողջի գետի կիրճում։ Կապանում քաղաքային զբոսանքը ցույց կտա, թե ինչպես են արդյունաբերական միջավայրն ու բնական անտառները սերտաճել միմյանց, և ինչպես է երկարամյա արդյունաբերությունը ձևավորել քաղաքի արդի դիմագիծը։

Գետերի էկոլոգիական վիճակի գնահատում. Ողջի և Որոտան

Ճամփորդության ընթացքում հնարավորություն կունենանք ուսումնասիրել Ողջի և Որոտան գետերի հովիտներում գտնվող մի շարք բնակավայրեր և մանրամասն ծանոթանալ այն էկոլոգիական խնդիրներին, որոնք առաջանում են ջրային ռեսուրսների ինտենսիվ շահագործման ժամանակ:

  • Որոտան գետը մարզի ջրային գլխավոր զարկերակներից է, որի վրա կառուցված է հիդրոէլեկտրակայանների հզոր կասկադը։ Այստեղ կուսումնասիրենք էներգետիկայի և էկոհամակարգերի հարաբերակցությունը։
  • Ողջի գետի պարագայում խնդիրներն այլ բնույթի են. այն հոսում է խոշոր հանքարդյունաբերական գոտիներով, ինչի հետևանքով պարբերաբար ենթարկվում է ծանր մետաղներով և պոչամբարների հնարավոր արտահոսքերով աղտոտման վտանգին։ Մենք տեղում կգնահատենք գետերի տեսանելի վիճակը և կքննարկենք դրանց պահպանության հրատապությունը հարակից համայնքների համար։

Տուրիզմը Սյունիքում՝ որպես այլընտրանք

Չնայած այսօր Սյունիքում հանքարդյունաբերությունը համարվում է տնտեսության առաջատար ճյուղ, միշտ կա դրա էկոլոգիապես ավելի կայուն և մաքուր այլընտրանքը՝ տուրիզմի տեսքով։ Այս տեսանկյունից Սյունիքի հարստությունը, միգուցե, շատ ավելին է, քան պարզապես օգտակար հանածոները։ Մարզն ունի հսկայական պոտենցիալ զարգացնելու էկոտուրիզմը, պատմամշակութային տուրիզմը, արկածային (օրինակ՝ լեռնագնացություն, քայլարշավներ) և գյուղական զբոսաշրջությունը։ Զբոսաշրջության զարգացումը կարող է դառնալ այն հենքը, որը թույլ կտա ստեղծել նոր, կայուն աշխատատեղեր՝ առանց բնությանն անդառնալի վնաս հասցնելու։ Նախագծի շրջանակներում մենք կքննարկենք, թե ինչպես ճիշտ ենթակառուցվածքների և ներդրումների դեպքում տուրիզմը կարող է աստիճանաբար նվազեցնել մարզի գերկախվածությունը հանքերից՝ առաջարկելով տնտեսական զարգացման նոր մոդել։

 


Հոկտեմբերի 19 (Օր 1).

·         08:00 – Մեկնում Երևանից։

·         10։30 – Կանգառ Եղեգնաձորի ֆուդ կորտում

·         12:00 – Բնապահպանական-հայրենագիտական բաց դաս Սպանդարյանի ջրամբարի մոտակայքում։

·         13:30 – Կանգառ Շաքիի ջրվեժում, դեպի ջրվեժ տանող ճանապարհը անցնում ենք քայլքով

·         14:30 – Ժամանում Սիսիան

·         16:00 – Մեկնում դեպի Որոտնքվանք

·         18:00 – Ժամոնում Որոտնավանի հյուրատուն 

Հոկտեմբերի 20 (Օր 2).

·         09:30 – Նախաճաշից հետո մեկնում Որոտնավանից:

·         10:00 – Տոլորսի ջրամբար և ջրասույզ եկեղեցի։

·         12:30 – Տաթևի վանական համալիր

·         15:30 – Ուղևորություն դեպի Կապան։

·         18:00 Քաղաքային զբոսանք Կապանում

Հոկտեմբերի 21 (Օր 3).

·         09:00 – Մեկնում Քաջարան

·         10:00 – Այցելություն Քաջարանի պղնձամոլիբդենային գործարան (հանքի կամ գործարանի հարակից տարածքի դիտարկում, հանքարդյունաբերության մասշտաբների ուսումնասիրում):

·         13:00 – Այցելություն Վահանավանք։

·         14:30 – Քաղաքային զբոսանք Կապանում և Ողջի գետի ափամերձ հատվածների դիտարկում:

·         16:00 – Արծվանիկի պոչամբարի հեռակա դիտարկում:

·         17:30 – Այցելություն Վահանավանք։

·         19:00 – Վերադարձ Կապան, ընթրիք:

 

Հոկտեմբերի 22 (Օր 4). Վերադարձ Երևան

·         09:30 – Նախաճաշ, իրերի հավաքում և դուրսգրում հյուրանոցից:

·         10:30 – Մեկնում Կապանից:

·         14:00 – Կանգառ Եղեգնաձորում

·         17:00 – Ժամանում Երևան։

Գիշերակացը Սիսիանում-«Որոտնավան ռեսորթ» հյուրատանը

Գիշերակացը Կապանում-«Ոսկե Կապան» հյուրատանը

Նախահաշիվ նախատեսված 17 սովորողի համար 

Գիշերակացի ծախսեր Կապանում 7․000 դրամ օրեկան 
Որոտնավանում՝ 6000 դրամ
Տրանսպորտային ծախսեր՝  
8000 դրամ:
Սննդի ծախս՝ 5000 դրամ:

Ընդհանուր՝ 33.000 դրամ: 

Քառօրյա ճամփորդության մասնակիցել ցանկացողները կարող են լրացնել հետևյալ հայտը: 

Պատասխանատուներ՝ Էմանուել Ագջոյան, Լուսինե Խաչոյան: