Показаны сообщения с ярлыком ՀՀ ջրային ռեսուրսները. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ՀՀ ջրային ռեսուրսները. Показать все сообщения

2014/03/30

ՀՀ ջրային ռեսուրսները


Բնական ռեսուրսների շարքում առանձնահատուկ դեր ունեն ջրային ռեսուրսսները: Բավական է նշել, որ կենդանի օրգանիզմների կազմության մեծ մասը կազմում է ջուրը, և կարելի է հասկանալ, թե ինչ դերի մասին է գնում խոսքը:
Քաղաքակրթության զարգացման հետ մարդը իր կենսագործունեության մեջ ավելի մեծ քանակությամբ ջուր է օգտագործում: Ժամանակակից քաղաքակիրթ մարդուն օրական անհրաժեշտ է ավելի քան 500 լիտր ջուր: Ընդ որում, միայն սննդառության գործընթացը նորմալ կազմակերպելու համար մարդուն անհարժեշտ է լինում 10 լիտր քաղցրահամ ջուր:
ՀՀ ջրային ռեսուրսների համակարգում հատուկ դեր են կատարում գետերը: ՀՀ-ում կա մոտ 10 հազ. գետ ու գետակ, որից 100 կմ և ավելի երկարություն ունեն ընդամենը 6-ը:
ՀՀ գետերը ունեն օգտագործման երկու հիմնական տեսակ` ոռոգչային և էլեկտրաէներգետիկ: Ոռոգման համար ջրերի ռացիոնալ օգտագործման նպատակով գետերի վրա կառուցվել են ջրամբարներ, որոնց թիվը ՀՀ-ում հասնում 80-ի մոտ 990 մլն քմ ընդհանուր մաերեսով: Դրանք օգտագործվում են հիմնական ոռոգման, էներգետիկ, ձկնաբուծական նպատակներով: Ջրամբարներից ամենախոշորը Ախուրյանն է 525 մլն խմ ծավալով, որից օգտվում է նաև Թուրքիան: ՀՀ գետերի էներգետիկ նպատակներով օգտագործման մասին է վկայում նաև ՀՀ-ում առկա Ջրէկ-ները: Դրանցից հայտնիներն են Սևան-Հազդան կասկադը (6 Ջրէկ), Որոտանի կասկադը (3 Ջրէկ): Նախատեսվում է կառուցել ևս 64-ը: ՀՀ-ում ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման համար կառուցվել են նաև ջրանցքներ:
Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների համակարգում պատկառելի տեղ են զբաղեցնում լճերը:
Ընդհանուր առմամբ ՀՀ տարածքում հաշվում է մինչև 120 լիճ, սակայն սրանց մի մասը ամռան ամիսներին, հատկապես չորային տարիներին ցամաքում են: Հայասատանում եղած փոքր լճերի զգալի մասը օգտագործվում է, որպես խմելու ջուր: Օրինակ, Արագածի լանջերին գտնվող լճերի զուլալ ջրերը օգտագործվում են բարձրլեռնային գյուղերի խմելու ջրի հիմնախնդիրները լուծելու համար:
Այդ առումով նշանակալից դեր են խաղում Գեղամա լեռնաշղթայում գտնվող Ակնա, Բիշար, Զեյնալ, Զանգեզուրի լեռնաշղթայի Գազանալիճ, Կապուտան, Սյունիքի հրբխային բարձրավանդակի մի շարք շարք լճեր, որոնք ունեն 2000-3000 մետր բարձրություն:
Լճերի շարքում ամենակարևոր դերը պատկանում է Սևանա լճին: Հսկայական է նրա տնտեսական ու ռեկրեացիոն նշանակությունը: Բավական է նշել, որ Սևանա լճից է սկիզ առնում ՀՀ համար ամենակարևոր գետը` Հրազդանը: Հրազդան գետի վրա է գտնվում ՀՀ ամենախոշոր հիդրոէներգետիկ համակարգը, ինչպես նաև Հրազդան գետի ջրերով է ոռոգվում Արարատյան դաշտը:
Սևանա լիճը հանդիսանում է նաև խոշոր էկոհամակարգ, որտեղ պահպանվում են մի շարք կենդանատեսակներ:
Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների համակարգում յուրահատուկ կարևոր և խոշոր տեղ են զբաղեցնում ստորերկրյա ջրային ավազանները: Մի շարք բնակավայրերում ստորերկրյա ջրերը օգտագործվում են քչ միայն ոռգամ, այլ` խմելու նպատակներով:  Հանրապետության ստորերկրյա քաղցրահամ ջրավազաններից խոշորագույնը գտնվում է Արարատյան դաշտի ընդերքում: Արարատյան ստորերկրյա ջրի ավազանի ջրերը այժմ օգտագործվում են խմելու, ոռոգման, արդյունաբերական նպատակներով: Երևանի քաղաքի որոշ թաղամասեր ու Արարատյան դաշտի բնակավայրի մեծ մասը այդ ջրերը օգտագործվում են բոլոր նպատակների համար: Դրանց բազայի վրա կազմակերպված են նաև ձնկաբուծական լճային բազմաթիվ տնտեսություններ:

Արարատյան ստրերկյա ջրային ավազանի մասշտաբի ավազ կա նաև ՀՀ հյուսիսում` Շիրակի դաշտի կամ Ախուրյանի ավազանը:
Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների համակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հանքային ջրերը: Ընդհանուր առմամբ ՀՀ-ում կա տաբեր տեսակի, որակական հատկանիշների, տաք և սառ հանքային ջրեր: 

2014/01/30

ՀՀ բնակլիմայական պայմանները


Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 29.8 հզ  կմ2 տարածք, սակայն  փոքր տարածք զբաղեցնելով հադրեձ աչքի է ընկնում բնական պայմանների խիստ բազմազանությամբ:
Հայսատանի Հանրապետությունը տիպիկ լեռնային երկիր է: Նրա միջին բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1837 մետր:  ՀՀ տարածքի ավելի քան 80%-ը լեռնային է: ՀՀ տարածքում դաշտավայրեր չկան, ամենացածր վայրերը Մեղրու կիրճն է և Դեբետ գետի հովիտը (Նոյեմբերյանի տարածաշրջանում), որոնք ծովի մակերևույթից ունեն 370-390 մ բարձրություն: Հանրապետության բարձր կետը` Արագածի հյուսիսային գագաթն է, որը ունի 4090 մ բարձրություն: Այսինքն, փոքր տարածքի համար հսկայական է առավելագույն ու նվազագույն կետերի միջև եղած տարբերությունը` շուրջ 3700 մ: Տիպիկ լեռնային լինելուց բացի հանրապետության մակերևույթը խիստ կտրտված է լեռնահովիտներով, գետահովիտներով ու կիրճերով: Հանրապետության տարածում շատ են թեք լանջերը, զգալի է այն տարածքների տեսարակար կշիռը, որոնք լանջերի թեքության պատճառով չեն կարող օգտագործվել: Մեծ թեքություն ունեցող լանջերի մշակումը ժամանակի ընթացքում հանգեցնում է հողերի տեղատարման գործընթացի:
Հանրապետության աշխարահագրական դիրքի առանձնահատկություններից է այն հանգամանքը, որ այն ծովերից բավականին հեռու է, որը բացասական ազդեցություն է թողնում կլիմայական պայմանների վրա: Կասպից ծովից Հայաստանի Հարապետության սահմանագիծը հեռու է 193, Սև ծովից 163, միջերկրական ծովից 750, իսկ Պարսից ծոցից շուրջ 1000կմ:
Կլիմայական տեսանկյունից ևս Հայաստանի Հանրապետության տարածքը աչքի է ընկնում բազմազանությամբ: ՀՀ-ի մակերևույթի տիպիկ լեռնային բնույթը, խիստ կտրտվածությունը, ծովային ավազաններից հեռու լինելը, հսկայական ազդեցություն է ունենում կլիմայի ձևավորման
Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության կլիման խիստ ցամաքային է և բնութագրվում է ամառվա ու ձմեռվա ջերմաստիճանների մեծ տատանումներով: Տարեկան միջին ամենաբարձր ջերմաստիճանը կազմում է 13,8 աստիճան (այն բնորոշ է Մեղրու կիրճին), իսկ ամենացածր ջերմաստիճանը -2,7 աստիճան է (որը բնորոշ է Արագածի բարձրադիր շրջաններին):
Ավելի մեծ են ամառվա ու ձմեռվա բացարձակ ջերմաստիճանների տատանումները: Հանրապետության տարածքում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը + 42 աստիճան է, այն գրանցվել է Արարատյան դաշտում:
Հարապետության տարածքում երբևէ գրանցված ամենացածր ջերմաստիճանը կամ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -46 աստիճան է, որը գրանցվել է Շիրակի մարզի Պաղակն բնակավայրում:
Այսպիսով`ՀՀ տարածքում բացարձակ առավելագույն և բացարձակ նվազագույն ջերմաստիճանների տարբերությունը կազմում է 88 աստիճան: Ջերմաստիճանների այսպիսի տատանումները առաջին հերթին բացասական ազդեցություն են թողում գյուղատնտեսական արտադրության, հատկապես խաղողագործության վրա:
Հանրապետության ցածրադիր վայրերում ոչ սառնամանիքային օրերի թիվը կազմում է 22-4-234 օր, նախալեռնային շրջաններում 118-196 օր, իսկ բարձրլեռնային շրջաններում` 90-92 օր:
Ամպամած օրի թիվը հանրապետությունում տարական կազմում է 18-ից (Մարտունի) մինչև 64 օր (Իջևան): Հանրապետությունը աչքի է ընկնում արևափայլի տևողությամբ: Արևափայլի տևողությունը այստեղ կազմում է 1924-ից (Իջևան) մինչև 2779 (Մարտունի) ժամ:
Հայաստանի Հանրապետության մակրևույթի լեռնային լինելը նպաստում է լեռնահովտային քամիների առաջացմանը, առանձին հատվախների քամիների արագությունը գերազամացում է մեկ վարկյանում մինչև մի քանի տասնյակ մետրը: