30.11.2016

Նոյեմբերի 30


  • Մասնագիտական խմբի, դպրոցի դեկտեմբերի օրացույց, դեկտեմբերյան ուսումնական նախագծեր
  • Ուսումնական արձակուրդի նախագծեր
  • Մանկավարժական աշխատողի հունվարի անհատական պլան

08.11.2016

Աշխատանք ինտերակտիվ քարտեզներով

https://maphub.net/ կայքում գրանցվելով կազմել հետևյալ քարտեզները:








  1. ՀՀ օգտակար հանածոների քարտեզ-նշել հետևյալ օգտակար հանածոների հանքավայրերը. ոսկի, պղինձ, մոլիբդեն, երկաթ, տուֆ, հանքային ջրեր: 
  2. ՀՀ գետային ցանցի քարտեզ-նշել հետևյալ գետերի անունը, երկարությունը, ակունքն ու գետաբերանը-Ախուրյան, Քասախ, Հրազդան Արփա, Որորտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև:
  3. ՀՀ ռելիեֆի քարտեզ-նշել
    ա) հետևյալ լեռնաշղթաները. Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի, Վայքի, Զանգեզուրի.
    բ) հետևյալ հրաբխային լեռնավահանները. Եղնախաղի, Ջավախքի, Արագած, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի: 
  4. Նշել ՀՀ լանդշաֆտները- առանձնացնելով տվյալ լանդշաֆտին բնորոշ բուսական ու կենդականական աշխարհը, կլիմայական պայմանները, հողերը, տարածման բարձրությունները: 

Նախագծի նպատակն է սովորողների մոտ զարգացնել ինտերակտիվ քարտեզով աշխատելու հմտությունները, ամրապնդել տեսական գիտելիքները, նպաստել տարածական երևույթների ընկալմանը: 

01.11.2016

ՀՀ մակերևույթը

Դասի հղումը 



  1. Ուրվագծային քարտեզի վրա նշել  հետևյալ լեռնաշղթաները. Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի:
  2. Ուրվագծային քարտեզի վրա նշել հետևյալ հրաբխային լեռնավահանները. Եղնախաղի, Ջավախքի, Արագած, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի: