Показаны сообщения с ярлыком անապատացում. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком անապատացում. Показать все сообщения

2013/02/07

Անապատացում


«Անապատացում» տերմինը նշանակում է հողերի դեգրադացիա, այսինքն հողերի կենսաբանական և տնտեսական արտադրողականության պակասեցում և կորուստ, որը ընթանում է երկրագնդի չոր, կիսաչոր շրջաններում։
Սակայն «անապատացում» տերմինը չպետք է հասկանալ բառացիորեն և նեղ իմաստով, թեև այն առաջացել է «անապատ» բառից։ Անապատացումը բարդ և համալիր երևույթ է՝ կազմված բազմաթիվ պատճառա-հետևանքային կապերի տարբեր օղակներից։         
 Անապատացումը նախ և առաջ կլիմայի փոփոխության և հատկապես դրա չորայնացման   արդյունք   է։   Անապատացման   են   ենթարկվում   հիմնականում աշխարհի չոր շրջանների բնական էկոհամակարգերը և գյուղատնտեսական հողերը, որովհետև դրանք ավելի շուտ են ենթարկվում կլիմայի չորացմանը՝ արագությամբ կորցնելով իրենց կառուցվածքային կայությունը և արտադրողականությունը։
 Անապատացում է հողերի բերիությունը անկումը, անտառապատ տարածքների կրճառումը գերաարածեցման հետևանքով արոտավայրերի դեգրադացումը, լճերի, գետերի ջրային ռեսուրսների անխնա օգտագործումից առաջացած ճահճացումներն ու չորացումը, ստորգետնյա ջրերի բարձրացման պատճառով աղակալված վալերահողերը, կանաչ գոտիների ոչնչացմամբ կամ պակասեցմամբ պայմանավորված բնակավայրերի չորայնությունը և այլն, այսինքն մարդու գործունեության բացասական հետևանքները բնության վրա։
Անապատացումը սպառնում է հատկապես սոցիալ-տնտեսական ցածր մակարդակ ունեցող և քաղաքականապես անկայուն երկրներին՝ առաջացնելով այդ երկրների բնակչության առանց այն էլ ցածր կենսամակարդակի ավելի մեծ անկում, չքավորության և սովի սպառնալիք։
Անապատացման պատճառները և հետևանքները:
Անապատացման պատճառները և դրանց հետևանքները բազմաթիվ են ու բազմաբնույթ։ Դրանք բարդ են ու փոփոխական, միշտ չէ, որ արտահայտվում են ցայտուն կերպով և ուղղակի կապի միջոցով։ Հաճախ դրանք կապված են միմյանց հետ ամենատարբեր պատճառա֊հետևանքային կապերով, ավելի հաճախ նաև շղթայական ձևով։ Պատճառը ծնում է մի հետևանք, որը պատճառ է դառնում մեկ ուրիշի առաջացմանը։ Սակայն ամենաընդհանուր ձևով անապատացման հիմնական պատճառները կարելի է բնութագրել որպես կլիմայի փոփոխության և մարդու անկայուն, հաճախ անտնտեսվար և չմտածված գործունեության արդյունք։
Կլիմայի փոփոխությունը ուղակիորեն ազդում է չոր հողերի վրա, որոնք շատ   զգայուն   են   հատկապես   կլիմայի   ներկայիս   տաքացման   նկատմամբ։
Չորայնությունից փոխվում է հողի բարդ կառուցվածքը և վերջինս կայունությունը, հողում պակասում է քաղցրահամ ջրի որոշակի քանակը և պաշարը, ընկնում հողի որակն ու բերիությունը։
Անապատացման մյուս գլխավոր պատճառը կապված է մարդու գործունեության անկայունության հետ։ Անապատացման պատճառ կարող են դառնալ տարբեր ոլորտներում մարդու գործունեության հետ կապված ամենատարբեր գործողությունները։
Դրանք են՝
•           հողերի գերշահագործումը,
•           շրջակա միջավայրի անբավարար պահպանությունը,
•           բնական պաշարների գերաշահագործումը,
•           մարդու կողմից առաջացրած էկոլոգիական աղետները,
•           բնակության օրենքների վատ իմացությունը կամ չիմացությունը,
•           անիրազեկությունը և սխալ որոշումների ընդունումը,
•           պատերազմները և արտակարգ իրավիճակները,
•           մարդկանց   ստիպողական   տեղափոխությունները   և  վերաբնակեցումը  և այլն։ .
Անապատացում կարող է առաջացնել մարդու գործունեության նշված ձևերից ցանկացածը, սակայն դրանք մեծ մասամբ հանդես են գալիս միմյանց հետ փոխկապակցված ձևով։ Անապատացման հետևանքները քննարկելիս պետք է նշել, որ անապատացումը մարդկանց համար ունենում է նույնատիպ հետևանքներ, ինչպես պատերազմները։
Անապատացման բազմաթիվ հետևանքների մեջ հատուկ տեղ է գրավում բնական էկոհամակարգերի և գյուղատնտեսական մշակաբույսների արտադրողականության անկման հիմնախնդիրները։
Տարբեր պատճառներով դեգրադացված հողերը հեշտությամբ են կորցնում իրենց վերականգնման հատկությունը, որն առաջացնում է դրանց կենսաբանական և տնտեսական արտադրողականության անկում և կորուստ։ Վնասվում է բուսականությունը։ Հողը զրկվում է բուսածածկից և էրոզացվում է։
Քամիների և ջրի միջոցով քայքայվում է հողի ֆիզիկական կառուցվածքը և ընկնում է արտադրողականությունը։ Տեղի է ունենում անապատացում։
Հողերի դեգրադացիայից տուժում են նաև գյուղատնտեսական մշակաբույսերը։ Դրանց և վայրի բուսականության արտադրողականության անկումը առաջացնում է անասնապահական մթերքների պակասեցում, որը կրճատում է սննդամթերքների արտադրության ծավալը։ Վերջինս իր հերթին նպաստում է չքավորության առաջացմանը։
Անապատացման պատճառների և դրանց հետևանքների ճիշտ գնահատումը ու խորը ըմբռնման համար անհրաժեշտ են գիտական հետազոտություններ բնական և հասարակական գիտությունների ամենատարբեր ոլորտներում և մասնավորապես հողագիտության, ջրաբանության, օդերևութաբանության, բուսաբանության, կենդւսբանության, էկոլոգիայի, տնտեսագիտության, հասարակագիտության և այլ գիտությունների ուղղությամբ։







2013/01/28

Քարոլորտի վրա մարդածին բացասական ազդեցություններ




Մարդն իր գոյության ընթացքում ընդերքից հանել է 125 մլրդ տոննա ածուխ, 325 մլրդ տոննա նավթ և 100 մլրդ տոննա այլ օգտակար հանածոներ:  Հերկել և ագրոտնտեսական հողերի է վերածել 1,5 մլրդ հա հող: Մարդու գործունեության պատճառով աղակալվել է 20 մլն հա բերրի հող` 2 մլն հա ոչնչացրել է էրոզիան, ստեղծել է արհեստական դատարկություններ` 4-6 կմ խորությամբ:
Սողնքներ: Սողանքային գործընթացները բնորոշ են թեք լանջերի համար: Սողանքների առաջացման նախապայմանները ուղղակիորեն կախված են լանջի կառուցվածքից, ապարների շերտերի տեղաբաշխումից, ջրերի ակտիվությունից, լանջի անտառածածկույթի կամ խոտածածկույթի խտությունից:
Սողանքային երևույթները առավել խաճախ են հանդիպում, եթե երկրի ներքին շերտերում առկա է լինում կավաշերտ: Հողաշերտի տակ գտնվող կավային շերտը հեշտությամբ տեղատարվում է ստորերկրյա ջրերի կողմից:
Երբ ստորգետնյա ջրերի բալանսը խախտվում է, ջրերի հոսքը մեծանում խախտվում է նաև շերտերի հավասարակշռությունը և հողաշերտը բուսածածկույթի հետ հոսում է լանջն ի վար: Այս երևույթը հաճախ հանդիպում է Դիլիջանի շրջակայքի անտառների համար:
Բացի ջրերի առատությունից, սողանքի պատճառ կարող են դառնալ զանգվածային անտառահատումները, բուսածածկույթի վերացումը կամ շինարարական նպատակով կատարված աշխատանքները: Սողանքային երևույթները կարող են վերածվել իսկական աղետի, քանի որ բացի նյութական վնասներից պատճառում են մարդկային կորուստներ:
Կարստ: Քիմիական ակտիվ միացությունների հարուստ ջրերը ձեռք են բերում կրաքարային և այլ լուծվող ապարները քայքայելու առավել մեծ ընդունակություն: Մեծանում է նրանց քայքայիչ ազդեցությունը քարոլորտի վրա:
Կրաքարային զանգվածներում ճեղքերով հոսող ջրերը ժամանակի ընթացքում քայքայում, լուծում են իրենց մեջ ապարները և տանում ստորգետնյա հոսքերի հետ:     
Արդյունքում առաջանում են ստորգետնյա դատարկություններ, որոնք կոչվում են կարստային քարանձավներ: Այս գործընթացները կոչվում են կարստային :
Հայաստանում կարստային գործընթացները առավել ակտիվ են Վայքի կրաքարային զանգվածներում, որտեղ էլ գտնվում են Հայաստանի ամենախոշոր քարանձավները` Արջերի, Մոզրովի և այլ մանր ու մեծ ստորգետնյա դատարկություններ:
Մարդածին ազդեցությունների հետևանքով ակտիվ նյութերով հարստացված տեղումները ներծծվում են ապարների մեջ, հոսում ճեղքերի միջով, լուծում շրջակա ապարները և, ստեղծելով դատարկություններ, խախտում քարոլորտի հավասարակշռությունը, շինարարական աշխատանքների համար վտանգ ստեղծում, փլուզումների և բնական ձագարների առաջացման պատճառ դառնում:
Մակերեսային ջրերը հոսում են դեպի երկրի խորքը, բուսականությունը վերանում է` ստեղծելով անապատացման վտանգ:
Անապատացում: Գլոբալ ընկալմամբ անպատացումը դա` բնական միջավայրի (էկոհամակարգերի) անհետադարձ կորուստն է:
Հողի գլոբալ դեգրադացիան, քայքայումը, որը հանգեցնում է պտղաբերության նվազման և բուսական ծածկույթի համատարած վերացման, ինչպես նաև միջավայրի բաղադրիչների այնպիսի փոփոխության, երբ նրանց փոխազդեցությունը չի ենթադրում զարգացում, այլ տանում է համատարած ոչնչացման, կոչվում է անապատացում:
Եթե էրոզիան էկոհամակարգերի համար ընդամենը հիվանդություն է, ապա անապատացումը նրա մահն է:
 Այսօր աշխարհում 1 մլրդ հա –ից ավելի անապատացված տարածքներ կան:
Անապատացման պատճառ կարող են դառնալ տարբեր ոլորտներում մարդու գործուեության հետ կապված ամենատարբեր գործողությունները։
Դրանք են՝
•         հողերի գերշահագործումը,
•         շրջակա միջավայրի անբավարար պահպանությունը,
•         բնական պաշարների գերաշահագործումը,
•         մարդու կողմից առաջացրած էկոլոգիական աղետները,
•         բնակության օրենքների վատ իմացությունը կամ չիմացությունը,
•         անիրազեկությունը և սխալ որոշումների ընդունումը,
•         պատերազմները և արտակարգ իրավիճակները,
•         մարդկանց ստիպողական տեղափոխությունները, վերաբնակեցումը և այլն։
Ինչպես նաև բնական մի շարք գործոններ
•         բնակլիմայական ու օդերևութաբանական անբարենպաստ պայմաններ
•         ավազահողերի ու կավահողերի աճը
•         ստորերկրյա ջրերի հոսքի փոփոխությունը
•         քամու և ջրի հողմահարումը