14.06.2019

Ամառային ճամբարի հաշվետվություն

Ամառային ճամբարի ընթացքում իրականացվել է  սովորող-սովորեցնող նախագիծը՝ Արևմտյան դպրոցի սովորողների հետ։
Սովորողների ակտիվ ջանքերով կազմակերպվել է Միջին դպրոցի ֆուտբոլային մրցաշար։
Կազմակերպվել է այցելություն դեպի Արևմտյան դպրոցի լաղավազան։
Կազմակերպվել են դասեր կրթահամալիրի Աստղացուցարանում։
Ավագ դպրոցում իրականացվել է Ասպետ ռազմամարզական ճամբարի նախապատրաստական աշխատանքները։

09.06.2019

Մանկավարժական հունիսյան ճամբար

Ճամբարի ուղղությունները 
  • Ասպետ ռազմամարզական ճամբարի նախապատրաստական աշխատանքներ
  • 9-րդ դասարանցիների առարկայական խորհրդատվություն
  • Միջին դպրոցի ամառային ճամբարի մասնակցություն
  • Աստղացուցարանի սպասրակում 
  • 2019-2020 առարկայական փաթեթների մշակում: 


10.06
12:00-12:12.30-Ընդմիջում 
12:30-14:00-2019-2020 առարկայական փաթեթների մշակում, Աշխարհագրություն 7

11.06
11:15-12:00- Այցելություն աստղացուցարան, Քոլեջի ճամբարականներ
12:00-12:12.30-Ընդմիջում 
12:30-14:00-Մարզական պարապմունք, սեղանի թենիս

12.06
11:15-12:00- Այցելություն աստղացուցարան, Արևելյան դպրոցի ճամբարականներ
12:00-12:12.30-Ընդմիջում 
12:30-14:00-9-րդ դասարանցիների առարկայական խորհրդատվություն

13.06
11:15-12:00- Միջին դպրոցի ամառային ճամբար, դաս օրբիտարիումով
12:00-12:12.30-Ընդմիջում 
12:30-14:00-Մարզական պարապմունք, սեղանի թենիս

14.06

30.05.2019

Ուսումնական ճամփորդություն դեպի Գեղարքունիքի ու Տավուշի մարզեր



Ճափարդության նպատակն է Ստամբուլի գործընկեր դպրոցների սովորողներին ու դասավանդողների համար ուսումնահայրենագիտական արշավ կազմակերպելը: Ճափորդությունը անցնելու է Գեղարքունիքի ու Տավուշի մարզերում: Ի սկզբանե կուղևորվենք դեպի Սևանա թերակղզի, որտեղ հյուրերը հնարավորություն կունենան այցելել Սևանավանք և վերապերել 921 թ-ի Սևանի ճակատամարտը: Սևանա թերակղզում կներկայացվի նաև լճի ծագման մասին տեղեկություն և կներկայացվեն լճի ներկայիս էկոլոգիական հիմնախնդիրներին: Սևանա թերակզղուց հետո անցնելով Արեգունի լեռների միջոց անցնող թունելով կհայտվենք Տավուշի մարզում: Տավուշում առաջին կանգառը նախատեսված է Պարզ լճի մոտակայքում: Փոքր ինչ հիանալով բնական գեղեցիկ տեսարանով կուղևորվենք դեպի  Գոշավանք: Հետագա ճանապարհը դեպի Ճամբարակ անցնում է Աղստևի վտակ Գետիկի գեղեցիկ հունով: Ճամփորդության վերջին կանգառը նախատեսված է Սևանի Ժայռ ճամբարում, որտեղ հյուրերը հնարավորություն կունենան նաև ծանոթանալու ճամբարային տարածքին ու հնարավորություններին

20.05.2019

Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված կոնֆերանս


Ժամանակակից բնապահպանական հիմնախնդիրների շարքում առանձնահատուկ կարևորություն են ստացել բուսական ու կենդանական տեսակների բազմազանության պահպանությունը: Կենսաբազմազանության տեսանկյունից Հայաստանը բավականին մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ փոքր տարածքում հանդիպում են ինչպես բույսերի, այնպես էլ կենդանիների բազմաթիվ տեսակներ: Սակայն վերջին ժամանակներում էկոլոգիական խնդրիների սրացման հետևանքով վտագվել է մի շարք բույսերի ու կենդանիների տեսակներիպահպանությունը և կենսաբազմազանության պահպանումը: Խնդրի հետ առավել մանրամասն ծանոթանալու նպատակով սեբաստացիների մի խմբով կմասնակցենք Ագրարային համալսարանում կազմակերպվող կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված կոնֆերանսին՝ հեևյալ օրակարգով

13:00-14:00
Էքսպո
14:00-14:15
Բացման և ողջույնի խոսքեր 
·       Վարդան Ուռուտյան, ՀԱԱՀ ռեկտոր 
·        Այսեր Ղազարյան, Բնապահպանության փոխնախարար 
14:15-14:30
Թեմա՝ Անտառային ոլորտի քաղաքականություն:
Արթուր Պետրոսյան, Կենսաբազմազանության և անտառային   քաղաքականության վարչության պետ
14:30-14:45   
Թեմա՝ Սևանա լճի կենսաբազմազանության ներկա վիճակը
Գնել Սանոսյան, Գեղարքունիկի մարզի մարզպետ
14:45-15:00
Թեմա՝  2019թ-ը որպես Կովկասյան ընձառյուծի տարի, ընձառյուծի  դերը  էկոհամակարգերում
Ոսկեհատ Գրիորյան, ՀՀ ԲՆ ԿԱՔՎ կենսաբազմազանության և կենսանվտանգության քաղաքականության բաժնի պետ
15:00-15:15
Թեմա՝ Կենսաբազմազանության պահպանության ժամանակակից  մոտեցումները
Զառա Հարությունյան, ՀԱԱՀ, կենսաբանական հետազոտությունների լաբարատորիայի վարիչ




19.05.2019

Ամառային ուսումնական ճամբար




Սովորող-սովորեցնող նախագիծ: Դաս աստղացուցարանում


Նախագծի նպատակները-Միջին դպրոցի սովորողներին մոտ զարգացնել տիերզերքի մասին գիտելիքները, կազմակերպել այլ սովորողների համար դասեր, ծանոթանալ ասղացուցարանի տեխնիկական սպասարկմանը:
Նախագծի ընթացքը-Սովորողները ծանոթանում են աստղացուցարանում ցուցադրվող ֆիլմերն, աստղացուցարանի տեխնիկական սպասրկման առանձնահատկություններին, հավաքագրում այլ անհրաժեշտ ինֆորմացիա, որից հետո դասավանդողի ներկայությամբ դաս են վարում այլ սովորողների համար:
Նախագծի արդյունքները-Սովորողների ձեռք են բերում դասավանդելու հմտություն, լրացում են իրենց գիտելիքները, ձեռք են բերում ասղացուցարանի տեխնիկական սպասրկման հմտություններ

15.05.2019

Դեպի Ջերմուկ ուսումնական եռօրյա ճամփորդության հաշվետվություն

Լուսանկարը՝ Նարեկ Խաչատրյանի

Ուսումնական ճամբարի նախագիծը մշակվել է նախագծային ուսուցման ճամբարի ընթացքում, որից հետո ներկայացվել սովորողներին, ովքեր ցանկության դեպքում ինտեգրվել են ճամբարի աշխատանքներին: Սովորողները ծանոթացել են իրականացվող նախագծին, կատարել նախապատրաստական աշխատանք, դիտել են Ամուլսար հիմնախնդրի մասին պատմող ֆիլմը:
Հաջորդիվ արդեն Ջերմուկ քաղաքում սովորողները ծանոթացել են բնակավայրի գործունեությանն ու նշանակությանը, անցել տեսարժան վայրերով, շփվել տեղացիների հետ ու լսել նրանց կարծիքը Ամուլսարի վերաբերյալ: Տեղացիների հետ շփման հարցում առանձնահատուկ կարևոր է Մ. Գորկու անվան հիմնական դպրոցի սովորողների ու դասավանդողների հետ հանդիպումը: Մոտ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ մենք ներկայացրեցինք կրթական բաց ցանցը, մեր ճամբարի նպատակը, լսեցինք սովորողների ու դասավանդողների կարծիքները Ամուլսարի խնդրի վերաբերյալ, կիսվեցինք մեր մտահոգություններով և զուգահեռներ անցկացրեցինք Դալմայի ու Ամուլսարի միջև: Այնուհետև Արատեսի դպրական կենտրոնում համատեղ ուսումնական ճամբար անցկացնելու պայմանավորվածությամբ շփումը տեղափոխեցի դպրոցի պատերից դուրս: Սեբաստացիների ու ջերմուկցիների մի մեծ խումբ մոտ 5 կիլոմետր քայլարաշավով հասավ հանրահայտ Ջերմուկի ջրվեժ: Որից հետո սովորողները իրենց ուժերը չափեցին ֆուտբոլային դաշտում: Ճամփորդության ընթացքում այցելեցինք նաև Կեչուտի ջրամբար, որտեղ ներկայացվեց նաև ջրամբարի գործունեությունն ու նշանակությունը:
Ճամբարային գործունեության վերջին օրը՝ Մայիսի 11-ին, Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ տպավորիչ ավտոերթ դեպի Արենի գյուղ, որտեղ բողոքի ակցիային միացան նաև Երևանից եկած ակտիվիստները: Հանգամանքների բերումով մենք ևս մի փոքր հատված անցանք ավտոերթի միջոց; Եռօրյա գործունեության միակ բացթողումը կոնկրետ հանքավայրում չլինել  էր, քանի որ հաշի առնելով դեպքերի զարգացումը՝ ղեկավարությունը չափազանց խիստ հսկողություն էր սահմանել, իսկ մեր խնդրանքին այդտեղ բաց դաս անցկացնելու, պատասխանատու անձիք մերժեցին՝ մեր իսկ անվտանգությունից ելնելով;

12.05.2019

Սովորող-սովորեցնող նախագծի ամփոփոում


Ուսումնական օրբիտարիումի գործարկումից ի վեր սովորղների մի խումբ (Արեն Կարապետյան, Սամվել Հարությունյան, Կարեն Սարգսյան, Արտյոմ Սարգսյան), որոնք այս տարի ավարտում են 9-րդ դասարանը, պարբերաբար բաց դասեր են անցկացրել իրենց կրտսեր ընկերների համար՝  սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում: Մայիսյան 14-րդ հավաքի շրջանակներում սովորողները իրենց բլոգներով, ներկայացվելիք պատումներով, կամփոփեն իրենց ձեռքբերումները:  

11.05.2019

9-րդ դասարանների կարողությունների ցուցադրության ստուգատես: Աշխատանք ինտերակտիվ քարտեզով


Ստուգատեսի նպատակն է 2018 -2019 ուսումնական տարում սովորողների կողմից  յուրացված քարտեղագրական հնարքների օգտագործման ցուցադրությունը: 
Ուսումնական տարվա ընթացքում սովորողները աշխատել են առցանց քարտեզագրման ծրագրով, որը հնարավորություն է տալիս քարտեզի վրա կատարել տարատեսակ նշումներ և ավելացնել մեդիանյութեր(նկարներ, հղումներ):
Կարողությունների ցուցադրման դասի ընթացքում սովորողները ներկայացնում են առցանց քարտեզագրման ընթացքում իրենց ձեռք բերած կարողությունները, մասնավորապես՝ քարտեզի վրա կատարել տարատեսակ նշումներ, հաշվել ցանկացած հեռավորություն, հաշվել  ցանկացած տարածքի մակերես:
Դասի ընթացքում սովորողներին  հանձնարավում է առաջադրանքներ, որոնց կատարման  համար պետք են ձեռք բերած հմտությունները:
Առաջադրանքներ.
1.      Հաշվել Սևանա լճի ամենալայն ու ամենանեղ հատվածների, ինչպես նաև հյուսիս-հարավ ձգվածության երկարությունները
2.      Հաշվել հետևյալ քաղաքների միջև եղած հեռավորությունը ուղիղ գծով՝ Երևան-Թբիլիսի, Երևան-Իզմիր, Երևան-Մոսկվա, Երևան-Ստեփանակերտ, Երևան-Լոնդոն, Երևան-Նյու Յորք
3.      Քարտեզի միջոցով հաշվել հետևյալ տարածքների մակերեսները՝ Երևան քաղաք, Հարավ-արևմտյան թաղամաս, Մայր դպրոց
4.      ՀՀ տարբեր հատվածներում կարատված սեփական լուսանկարները տեղադրել քարտեզի վրա:

21.04.2019

Աստղացուցարանը որպրես ուսումնական գործիք



2011 թ-ից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է ուսումնական Աստղացուցարանը, որն այսօր հանդիսանում է ուսումնական պրոցեսի կազամակերպման  մաս: Աստղացուցարանում կազմակերպում է եռաչափ ուսումնական ֆիլմերի ցուցադրություն, որոնք ամբողջացնում են նախորդող դասապրոցեսների ընթացքում սովորողների ստացած գիտելիքները; Որպես ուսումնական գործիք այն օգտագործվում է տարբեր տարիքային խմբերում՝ լուծելով տարբեր խնդիրներ: Կրթահամալիրում առկա են մի շարք ուսումնական ֆիլմեր, որոնք պատմում են Արեգակնային համակարգի կազմում գտնվող տիեզերական մարիմնների (մոլորակներ, գաճաճ մոլորակներ, բնական արբանյակներ,  երկրնաքարեր և այլն), կլիմայի գլոբալ փոփոխության, օգտագործվող հիմնական աստղադիտակների ու տիզերական այլ սարքավորումների մասին:
Կրտսեր դասարաններում (մինչև 3-րդ դասարան), սովորողները «Իմացումի հրճվանք» ծրագրի շրջանակնում ուսումնասիրում են «ես և շրջական աշխարհը» դասընթքացը, որի մասն է կազմում նաև տիեզերքի մասին իմացությունը; Տվյալ տարիքային խմբի լուծվող խնդիրը սովորողի մոտ տարրական երևույթների մասին պատկերացում կազմելն է, որը հեշտությամբ լուծվում է Աստղացուցարանում կազմակերպվող դասընթացի շնորհիվ: Տարրական պատկերացում ասելով, տվյալ դեպքում, նկատի ունենք երկրագնդի պտտվելու համգամանքը, հեռավորություն հասակացությունը, գիշերվա և ցերեկվա հերթափոխը և այլն:
Արդեն ավելի մեծ տարիքային խմբում(4-6-րդ դասարաններ) սովորողները ուսումնասիրում են «Բնագիտություն» առարկան առանձին դասընթացի շրջանակներում, որտեղ արդեն նախորդ տարիների ստացած պատկերացումների գումարվում են մի շարք կարևոր հասկացություններ, որոնք հիմք պետք է հանդիսանան նաև առանձին բնագիտական առարկաների ուսումնասիրման ժամանակ երևույթների մասին լիարժեք պատկերացում կազմելու համար: Այս տարիքային խմբում հատկապես կարևորվում են հետևյալ հասկացությունները՝ ձգողության ուժ, տիրզերական մարմինների գնդաձևության ու չափերի հետևանքները, խտություն, կյանքի բարենպաստ պայմաններ և այն:


31.03.2019

Դեպի Ջերմուկ ուսումնական եռօրյա ճամփորդության նախագիծ

Նախագծի նպատաները-Էլոկոգիանկան խնդիրների ուսումնասիրություն, կոնրետ Ամուլսարի օրինակով, ծանոթացում տուրիզիմի զարգացման Ջերմուկ քաղաքի օրինակով, խոնոթացում ջերմուկի տեսարժան վայրերի հետ, ծանոթացում Կետչուտի ջրամբարի գործունեության հետ:
Նախագծի ընթացքը, սովորողները ծանոթանում են առակա էկոլոգիական խնդիրներին, Ջերմուկ քաղաքի դերին ու նշանակության, կազմում են մանրամասն քարտեզ, դիպտում են կազմակերպվում են ֆիլմերի դիտումներ և քննարկումներ:
Նախագծի արդյունքը-Սովորողները ծանոթանում են Էկոլոգիական խնդիրների ու նրանց հնրավոր հետևանքներին, հնրավորություն են ունեմ տնտեսության զարգացման վերաբերյալ կազմել սեփական պատկերացումը, ստեղծում են ուսումնական նյութեր, որոնք կներկայացվեն Էկոտուր 2019-ին:
Եռօրյա ճամբարի նպատակներից է նաև կրթական կապերի հաստատումը: Այդ նպատակով ճամբարի ընթացքում կկազմակերպվի հանդիպում-քննարկում Ջերմուկի Մ. Գորկու անվան հիմնական դպրոցի սովորողների հետ՝ Ամուլսարի հիմնախնդրի շուրջ, որը հնարավորություն կտա տեղի բնակչության կարծը հասկանալուն: Կներկայացվի նաև կրթահամալիրի արատեսյան դպրական կենտրոնը՝ համատեղ ճամբարի կազմակերպման ակնկալիքով:
Գիշերակացը՝ Եվմարի հյուրանոցում

Օրակարգ
Օր 1
9:30 Մեկնում Երևանից
11:00- Կանգառ Արփա գետ ափին:
13:30 Ժամանում Ջերմուկ:
14:00-14:30-ճաշ
14:30-17:00 հանգիստ
17:00-19:00 զբոսանք քաղաքում
19:00-19:30-ընթրիք
19:30-21:00-Օրվա ամփոփում, նյութերի հրապարակում
22:30 -քուն
Օր 2
8:30-9:00 վերկաց
9:00-9:30 Նախաճաշ
9,00-10,30-Այցելություն Ջերմուկի ավագ դպրոց
10:30-14:00  Այցելություն դեպի Ամուլսար, էկոլոգիական խնդրի ծանոթացում
14:30-17:00 հանգիստ
17:00-19:00 զբոսանք քաղաքում
19:00-19:30-ընթրիք
19:30-21:00-Օրվա ամփոփում, նյութերի հրապարակում
22:30 -քուն
Օր 3
8:30-9:00 վերկաց
9:00-9:30 Նախաճաշ
9:30 վերադարձ դեպի Երևան
11:30 կանգառ Նորավանքում
17:00 Ժամանում

Նախահաշիվ
15-16 հոգանոց սովորողների խմբի համար մեկ սովորողի մասնակցության արժեքը 11,000 դրամ, որից՝ օրեկան 4.000 ական դրամ գիշերակացի կազմակերպում հյուրանոցոմ, 4.000 դրամ ճանապարհածախս, 3000 դրամ սսնդի գումար: 

Ջրանցքերի աղտոտում

 Նպատակը՝  նկարագրել երևանյան ջրանցքների  և գետերի ներկայիս էկոլոգիական վիճակը, հասարակության ուշադրության ուղղումը տվյալ խնդրի վրա, էկոլոգիական ուսուցման կազմակերպումը գործնական նախագծերով:
Ընթացքը-սովորողները քարտեզների միջոցով փորձում են ճշտել երևանյան ջրանցքների վայրերը, ուսումասիրում դրա պատմությունը, նկարներով ու տեսանյութերով նկարագրում ներկայիս վիճակը, ուսումնասիրում այլոց փորձը:
Արդյունքը -  սովորողները հնարավորություն են ստանում տեսական գիտելիքները գործնականում կիրառել, հասարակության և պատկան մարմինների ուշադրության ուղղում տվյալ խնդրին,  ստեղծվում են ուսումնական նյութեր:

Դեպի Ամբերդ ուսումնական ճամփորդության նախագիծ

Նախագծի նպատակը-կոնկրետ օրինակով ծանոթանալ գետի հիմնախնդրի հետ, լսել տեղացիների կարծիքը, հաստատել ուսումնական կապեր, Էկոտուր 2019-ին ուսումնական նյութի պատրաստում
Նախագծի ընթացքը- Խնդրի ուսումնասիություն, տեղանքի քարտեզագրում, գյուղի դպրոցի հետ կապի հաստատում: Այցելություն գետի տվյալ հատված;
Նախագծի արդյունքը-Սովորողները ծանոթանուն են ՀՀ բնորոշ էկոլոգիական խմդրի կոնկետ տեղանքի օրինակով, փորձում են գտնել լուծումներ, ներկայացնում են նյութ Էկոլոտւր 2019-ին:

Ապրիլյան նախագծեր


  1. Աշխատանք ուրվագծային քարտեզներով
  2. Այցելություն Երկրաբանական թանգարան 
  3. Էկոտուր 2019 իրականցվող նախագծերի մեկնարկ





Ուսումանական ճամփորդությունների նախապատրաստական աշխատանքներ

18.03.2019

Ուսումնական գարուն

Մարտի  25
9։00-9։30 - Ընդհանուր պարապմունք՝ Մարմարյա սրահ
9։30-11։00 -Էկոտուր 2019 ուսումնական նախագծերի նախապատրաստական աշխատանքներ: 
11։00-12.30 — քննաշրջանին նախապատրաստվող սովորողների խորհրդատվություն։(Մասնակից սովորոողներ-Մարիամ Մաիլյան, Սարգիս Սուքիասյան, Հայկ Ավետիսյան, Սերգեյ Ավանեսյան, Աննա Ստեփանյան, Մոնիկա Բաբայան, Էլլադա Բաբայան, Արեգ Սերոբյան, Մարիա Ավանեսյան, Կարինա Մանուկյան, Լուսինե Մարտիրոսյան,  Ալլա Մարմրեյան )
12.30-13.00- ընդմիջում։
13.00-14.00- Սովորողների բլոգների ուսումնասիրում, դիտարկումներ, արձանագրումներ։
14.00- Մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունք- Մարմարյա սրահ։
Մարտի 26
9։00-9։30 - Ընդհանուր պարապմունք՝ Մարմարյա սրահ
9։30-11։00-Հանրօգուտ աշխատանք կրթահամալիրի ներքին բակում
11։00-12.30 — քննաշրջանին նախապատրաստվող սովորողների խորհրդատվություն։
12.30-13.00- ընդմիջում։
13.00-14.00- Սովորողների բլոգների ուսումնասիրում, դիտարկումներ, արձանագրումներ։
14.00- Մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունք- Մարմարյա սրահ։
15.00-16.30- մարզական պարապմունք

Մարտի 27
9։00-9։30 - Ընդհանուր պարապմունք՝ Մարմարյա սրահ
9։30-11։00 -Էկոտուր 2019 ուսումնական նախագծերի նախապատրաստական աշխատանքներ: 
11։00-12.30 —քննաշրջանին նախապատրաստվող սովորողների խորհրդատվություն։ 
12.30-13.00- ընդմիջում։
13.00-14.00- Սովորողների բլոգների ուսումնասիրում, դիտարկումներ, արձանագրումներ։
14.00- Մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունք- Մարմարյա սրահ։
15.00-16.30- մարզական պարապմունք
Մարտի 28
9։00-9։30 - Ընդհանուր պարապմունք՝ Մարմարյա սրահ
9։30-11։00-Հանրօգուտ աշխատանք կրթահամալիրի ներքին բակում
11։00-12.30 — քննաշրջանին նախապատրաստվող սովորողների խորհրդատվություն։
12.30-13.00- ընդմիջում։
13.00-14.00- Սովորողների բլոգների ուսումնասիրում, դիտարկումներ, արձանագրումներ։
14.00- Մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունք- Մարմարյա սրահ։
Մարտի 29
9։00-9։30 - Ընդհանուր պարապմունք՝ Մարմարյա սրահ
9։30-11։00 -Էկոտուր 2019 ուսումնական նախագծերի նախապատրաստական աշխատանքներ: 
11։00-12.30 — քննաշրջանին նախապատրաստվող սովորողների խորհրդատվություն։
12.30-13.00- ընդմիջում։
13.00-14.00- Սովորողների բլոգների ուսումնասիրում, դիտարկումներ, արձանագրումներ։
14.00- Մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունք- Մարմարյա սրահ։
15.00- 16.00- դասասենյակի մաքրում, նախապատրաստում ուսումնական պարապմունքներին։

10.01.2019

Զբոսանք հետտոնական Երևանում

Նախագծի նպատակը-ճանաչել Երևանի նոր ձևավորվող թաղամասի հետ, ձմեռային այգում մասնակցել չմուշկավարության:
Նախագծի ընթացքը-սովորողները ծանոթանում են թաղամասի անվան և թաղամասի զարգացման պատմությանը, իրականացող փոփոխություններին և այլն:
Նախագծի արդյունքը-սովորողները ծանոթանում են զարգացող թաղամասի հետ, ակտիվ կերպով զբաղվում են չմուշկավարությամբ,  ուսումնասիրում են հետտոնական Երևանը,  օրվա ամփոփումը ներկայացնելով պատումի ձևով:

07.01.2019

Հետաքրքիր քարտեզներ


Նախագծի նպատակն է աշխարհում տարածված մի շարք երևույթների քարտեզագրում ու տարածական տեղաբաշխման ուսումասիրությունը (աշխարհի երկները ըստ պետական բյուջեի, աշխարհիերկրները ըստ կյանքի տևողության և այլն), սովորողների կողմից աշխարհի քաղաքական քարտեզի յուրացումը, քարտեզագրման հնարքների օգտագործումը:
Նախագծի ընթացքը-սովորողները ծանոթանում են քարտեզագրվող նյութի բովանդակությանը և կատարելով երկրների համապատասխան բաժանում դրանք արտահայտում են ուրվագծային քարտեզի վրա:  
Նախագծի արդյունքը-սովորողները յուրացնում են քարտեզը, ստեղծում են նոր ուսումնական քարտեզներ

06.01.2019

Ուսումնական տեսադասերի պատրաստում


Նախագծի նպատակն է սովորողների հետ աշխարհագրական այնպիսի երևույթների բացահայտումը, ինչպիսիք են քարտեզներում եղած աղավաղումների բացահայտում, կամ ու՞ր և ինչու՞ են լողում մայրցամաքները
Նախագծի ընթացքը- սովորողների հետ իրականացվում է համապատասխան նյութերի ուսումնասիրություն, մշակվում է ֆիլմով ներկայացնելու տարբերակ, ստեղշվում է ուսումնական ֆիլմ:
 
Նախագծի արդյունքը
-սովորողները ձեռք են բերում բավականին մեծ
 տեղեկատվական բազա
, նկարահանում են ուսումնական ֆիլմ, որը ծառայելու
է որպես ուսումնականնյութ և ներկայացվելու է  
  ամենամյա ստուգատեսերին: