10.01.2019

Զբոսանք հետտոնական Երևանում

Նախագծի նպատակը-ճանաչել Երևանի նոր ձևավորվող թաղամասի հետ, ձմեռային այգում մասնակցել չմուշկավարության:
Նախագծի ընթացքը-սովորողները ծանոթանում են թաղամասի անվան և թաղամասի զարգացման պատմությանը, իրականացող փոփոխություններին և այլն:
Նախագծի արդյունքը-սովորողները ծանոթանում են զարգացող թաղամասի հետ, ակտիվ կերպով զբաղվում են չմուշկավարությամբ,  ուսումնասիրում են հետտոնական Երևանը,  օրվա ամփոփումը ներկայացնելով պատումի ձևով:

07.01.2019

Հետաքրքիր քարտեզներ


Նախագծի նպատակն է աշխարհում տարածված մի շարք երևույթների քարտեզագրում ու տարածական տեղաբաշխման ուսումասիրությունը (աշխարհի երկները ըստ պետական բյուջեի, աշխարհիերկրները ըստ կյանքի տևողության և այլն), սովորողների կողմից աշխարհի քաղաքական քարտեզի յուրացումը, քարտեզագրման հնարքների օգտագործումը:
Նախագծի ընթացքը-սովորողները ծանոթանում են քարտեզագրվող նյութի բովանդակությանը և կատարելով երկրների համապատասխան բաժանում դրանք արտահայտում են ուրվագծային քարտեզի վրա:  
Նախագծի արդյունքը-սովորողները յուրացնում են քարտեզը, ստեղծում են նոր ուսումնական քարտեզներ

06.01.2019

Ուսումնական տեսադասերի պատրաստում


Նախագծի նպատակն է սովորողների հետ աշխարհագրական այնպիսի երևույթների բացահայտումը, ինչպիսիք են քարտեզներում եղած աղավաղումների բացահայտում, կամ ու՞ր և ինչու՞ են լողում մայրցամաքները
Նախագծի ընթացքը- սովորողների հետ իրականացվում է համապատասխան նյութերի ուսումնասիրություն, մշակվում է ֆիլմով ներկայացնելու տարբերակ, ստեղշվում է ուսումնական ֆիլմ:
 
Նախագծի արդյունքը
-սովորողները ձեռք են բերում բավականին մեծ
 տեղեկատվական բազա
, նկարահանում են ուսումնական ֆիլմ, որը ծառայելու
է որպես ուսումնականնյութ և ներկայացվելու է  
  ամենամյա ստուգատեսերին:

Որքա՞ն ջուր եմ օգտագործում ես


Նախագծի նպակն է սովորողների հետ պարզել առօրյայում օգտագործվող ջրի             ծավալները, հաշվի  առնելով օգտագործվող սննդամթերքը, հիմանկանում 
օգտագործվող նյութերըսպառվող էլեկտրաեներգիան և այլն: Նախագծի ընթացքը սովորողները հաշվարկում եմ իրենց կողմից սպառնող
սննդամթերքի, կենցաղային իրերի ու էներգիայի  քանակը, այնուհետև և փորձում են  ճշտել դրանց յուրքանչյուրի վրա ծախսվող ջրի
քանակությունը: Այնուհետև
 
 սովորողների մասնակցության  նկարահանվում
այս ամենի մասին պատմող ուսումնական ֆիլմ:

Նախագծի արդյունքը-սովորողները ձեռք են բերում բավականին մեծ
տեղեկատվական բազա
, նկարահանում են ուսումնական ֆիլմ, որը
 ծառայելու է որպես ուսումնականնյութ և ներկայացվելու է  
ամենամյա
ստուգատեսերին
: 
Նախագիծն նախատեսվում է իրականացնել 10 և11-րդ դասարանի սովորողների հետ

Ուսումնական տեսադաս Օրբիտարումի օգնությամբ


Նախագծի նպատակն է սովորողների մասնակցությամբ տեսադասի նկարահանումը, որը օրբիտարիումի միջոցով կբացահայտի երկրագնդի պտույտների հետևանքները, խորացնել ու լրացնել սովորողների գիտելիքներն ու պատկերացումները տվյալ երևույթի մասին, ստեղծել հեռավար ուսուցման համր ուսումնական նյութ:
Նախագծի ընթացքը-սովորողները ծանոթանում են երկրի ձևին, չափերին և կառուցվածքին, մանրամասն ուսումնասիրում երկրագնդի օրեկան և տարեկան պտույտի հետևանքները: Այս փուլում անհրաժեշտ է մի շարք նյութերի ու տեսական մասի ուսումնասիրություն:
Տեսական նյութերի ուսումնասիորությունից հետո սովորողներն արդեն  ծանոթանում են օրբիտարիումի հետ: Սարքի աշխատանքն ուսոմնասիրելու արդյունքում սովորղները նախ ամրապնդում են իրենց ձեռք բերած գիտելիքները և ըմբռնում են երևույթների փոփոխությունը, որոնք արդեն արտահայտվում են սարքի վրա:
Նախագծի արդյունքները-ստեղծում է տեսադաս, որը ներկայցավելու է դիջիթեք 2019-ին և ծառայելու է որպես ուսումնական նյութ: Աշխատքնը կատարող սովորողների խումը լիարժեք պատկերացում երկրի օրեկան և տարեկան պտույտի հետևանքներին: