28.03.2017

Հրազդանն ի վեր


Սկսում ենք նոր ուսումնական նախագիծ՝ քայլարշավ Հրազդանի ափերով: Մարտի 29-ին, ժամը՝10-ին, փոքրիկ խմբով վերոհիշյալ երթուղով մեկնարկում ենք մեր հետազոտական ճամփորդությունը: Ողջ ճամփորդությունը անցնելու է Հրազդան գետի հոսքն ի վեր՝ սկսելով Երևանք մուտք գործող հատվածից: Մինչ ճանապարհի նկարագրությունը սկսելը ուզում եմ հիշեցնել, որ Հրազդան գետի ջրերը, բացի իր բնական հունով հոսելուց, հոսում են արհեստական կառուցված ջրանցքով, որը կառուցվել է Սևան-Հրազդան կասկադի մեջ մտնող էլեկտրոկայանների աշխատանքը կարգավորելու համար: Ընդ որում, ջրանցքի մի մասը ստորերկրյա է, և առաջին կանգառը Քանաքեռի լիճ կոչվող ջրամբարի մոտ է, որտեղից իր աշխատանքն է սկսում Քանաքեռի ՀԷԿ-ը: Քանաքեռի ՀԷԿ-ից հետո ճանապարհը շարունակում ենք գետի հոսքին հակառակ ուղությամբ և հայտնվում Վերին Պտղնի գյուղի հարակից տարածքում, այս հատվածում հնարավորություն կունենանք տեսնելու, թե ինչպես է Հրազդան գետից առանձնացված ջուրը արհեստական ջրանցքով հոսում և այդ հատվածում դուրս է գալիս ընդերքից: Շարունակելով ճանապարհը և շրջանցելով ջրանցքի ստորերկյա հատված՝ հնարավորություն ունենք տեսնելու այն հատվածը, որտեղ ջրանցքը անցնում է գետնի տակ. դա տեղի է ունենում Գետամեջ գյուղում: Հաջորդ կանգառն արդեն տեղի կունենա Արզնի բնակավայրում, որտեղ իր աշխատանքն է սկսում Արզնիի ՀԷԿ-ը: Արզնի ՀԷԿ-ից հետո Հրազդան գետը ճյուղավորում է, ջրի մի մասը հոսում է գետի բնական հունով, իսկ մյուս մասն անցնում է ջրանցքով: Նույն պատկերին ականատես կլինենք, երբ հայտնվենք արդեն հաջորդ էլեկտրոկայանի՝ Արգելի մոտ: Վերջին կանգառը տեղի կունենա արդեն Հրազդան քաղաքում՝ Հրազդանի ջրամբարի մոտ, որը ոչ միայն բավականին խոշոր ջրամբար է, այլ նաև յուրահատուկ է նրանով, որ այստեղ են լցվում ինչպես Հրազդան գետի բնական հունով հոսող ջրերը, այնպես էլ գետի գետաբերանից ոչ հեռու՝ Սևանի ՀԷկ-ից հետո սկսվող ջրանցքի ջրերը:

23.03.2017

Մանկավարժական աշխատողների գարնանային ճամբար

27.03.2017
  • 09։00-10:00` `ինքնակրթություն-Мир открытый заново-Леонид Мельник
  • 10։00-11։00` աշխատանք մասնախմբերում 
  • 11։15-12։15`    ՏՀՏ ուսուցում. բլոգային նոր հմտություններ, ծրագրային նոր հմտություններ
12:30-13:00՝  ընդմիջում դպրոցներում
13:00-14.00՝  Նախագծային ուսուցում, ձևակերպումներ-Հասմիկ Ղազարյան
14:00-15:00 Ուսումանկան կաբինետի նախապատրաստում

28.03.2017

  • 09։00-10:00` `ինքնակրթություն-Мир открытый заново-Леонид Мельник
  • 10։00-11։00` աշխատանք մասնախմբերում
  • 11։15-12։15`    Քվեարկության ընթացակարգը. Արման Երանոսյան. Ավագ դպրոցի ընթերցասրահ
12:30-13:00՝  ընդմիջում դպրոցներում
13:00-14.00՝  Նախագծային ուսուցում, ձևակերպումներ-Հասմիկ Ղազարյան
14:00-15:00 Բակային աշատանքներ Մայր դպրոցի ներքին բակում

29.03.2017

  • 09։00-10:00` `ինքնակրթություն-Мир открытый заново-Леонид Мельник
  • 10։00-11։00` աշխատանք մասնախմբերում
  • 11։15-12։15`    ՏՀՏ ուսուցում. բլոգային նոր հմտություններ, ծրագրային նոր հմտություններ
12:30-13:00՝  ընդմիջում դպրոցներում
13:00-14.00՝  Նախագծային ուսուցում, ձևակերպումներ-Հասմիկ Ղազարյան
14:00-15:00 Բակային աշատանքներ Մայր դպրոցի ներքին բակում

30.03.2017

  • 09։00-10:00` `ինքնակրթություն-Աշխատանք անհատական բլոգի վրա
  • 10։00-11։00` աշխատանք մասնախմբերում
  • 11։15-12։15`    ՏՀՏ ուսուցում. բլոգային նոր հմտություններ, ծրագրային նոր հմտություններ
  • 12:30-13:00՝  ընդմիջում դպրոցներում
    13:00-14.20 դաս Քոլեջում

    31.03.2017

    • 09։00-10:00` `ինքնակրթություն-Աշխատանք անհատական բլոգի վրա
    • 10։00-11։00` աշխատանք մասնախմբերում
    • 11։15-12։15`    ՏՀՏ ուսուցում. բլոգային նոր հմտություններ, ծրագրային նոր հմտություններ

      12:30-13:00՝  ընդմիջում դպրոցներում
      13:00-14.00՝  Նախագծային ուսուցում, ձևակերպումներ-Հասմիկ Ղազարյան
      14:00-15:00 Բակային աշատանքներ Մայր դպրոցի ներքին բակում

12.03.2017

Գարնանային նախագծեր

Մարտի 20-24


  1. Հեռուստանախագիծ
  2. Ռադիոնախագիծ-սովորողները տարբեր երկրների մասնի հավաքագրում են տվյալներ, որոնք ներկայցնում են ռադիոնյութի տեսքով, նախագծի կատարման ժամանակ հարկ է լինում նաև կատարել թարգմանական աշխատանք
  3. Էկոտուր 2017-ին ներկայացվող նախագծեր-այս անգամ սովորղների կներկայացնեն այդիսի կարևոր հիմնախնդիրներ, ինչպիսիք են մեր միջավայրի աղուկն ու աղմուկի ազդեցություն մարդկանց վրա և կանրադառնան էներգախնայողության հիմնախնդրին
Մանկավարժական աշխատողների գարնանային ճամբար


  • 09։00-09։30` ընդհանուր պարապմունք
  • 09։30-10։30` Աշխատանք մասնագիտական խմբով-ապրիլյան նախագծեր
  • 10։30- 12։15`ինքնակրթություն-Мир открытый заново-Леонид Мельник

    12:30-13:00. ընդմիջում դպրոցներում
    13:00-15։00. աշխատանք դպրոցներում
    • ուսումնական կաբինետների, սրահների մաքրություն
    • բակի գարնանային խնամք
    • կրթական պարտեզ. շրջակա միջավայրի բարելավման նախագծերի մշակում