2023/04/10

Ֆուտբոլային ինտելեկտուալ մրցաշար


Մրցաշարը նվիրված է կրթահամալիրում անց կացվող «Դավիթ Գևորգյան» ֆուտբոլային հուշամրցաշարին։ Մրցաշարը անց է կացվելու երկու փուլով՝ թիմային խաղերի համակցված տարբերակով։ Մրցաշարի առաջին մասը անց է կացվելու «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»

ձևաչափաով, այս փուլում կհնչեն 10 հարցեր, որոնցից յուրաքանչյուրին ճիշտ պատասխանելու համար մասնակից թիմերը կստանան մեկ միավոր։ Խաղի երկրորդ մասը տեղի կունենա փաստաշար ձևաչափով, այս դեպքում կներկայացվի 6 փաստաշար՝ յուրաքանչյուրը 5-ական հուշումով։  Երկու փուլերի հանրագումարում առավելագույն միավորներ հավաքած թիմը կճանաչվի խաղի հաղթող։  Խաղին կարող են մասնակցել մինչև 6 հոգանոց թիմեր, խաղը տեղի կունենա Ապրիլի 14-ին, ժամը՝ 13։30-ին, Մարմարյա սրահում։ Մրցաշարը ունենալու է ֆուտբոլային բնույթ։ Բոլոր մասնակիցներին մաղթում ենք հաջողություն։

Խաղին մասնակցելու համար կարող եք լրացնել հետևյալ հայտը։