2014/04/15

Ապրիլի 22-ի խորհուրդը


«Որքան մարդկությունը զարգանում է ու հեռանում բնությունից, այնքան բնությունը ավելի շատ է զգում մարդկանց կարիքը»
Էմանուել Ագջոյան

Աշխարհի մի շարք երկրներում ապրիլի 22-ը նշվում է որպես ծառի ու ծառատունկի օր: Գեղեցիկ ավանդույթի արմատները ունեն ավելի շուրջ մեկուկես դարվա պատմություն: Ամեն տարի մասայական ծառատունկի գաղափարը ծնվել է դեռևս 1872թ-ին ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգում, հեղինակ` ամերիկացի գյուղատնտես Ստերլինգ Մորտոն: Մորտոնի գաղափարը ընդունեցին մի շարք մարդիկ և 1872թ. ապրիլին տնկվեց շուրջ մեկ միլիոն ծառ: Արդեն 1920-ական թթ. ԱՄՆ-ի յուրաքանչյուր նահանգ ուներ ծառ տնկելու իր օրը: Նեբրասկա նահանգում ծառ տնկելու օրը համարվում է նահանգի գլխավոր տոնը և համարվում է ոչ աշխատանքային օր:
Աշխարհի տարբեր երկրներում ծառի օրը նշվում է գարնան կամ ամռան որևէ օր, հաշվի առնելով տվյալ երկրի բնակլիմայական պայմանները: Մի շարք երկրներում ծառի օրը համարվում է պետական տոն: Օրինակ` Նիգերում այն համարվում է անկախության տոնի կարևոր բաղկացուցիչ մաս: Օգոստոսի 3-ին, Նիգերի անկախության օրը, յուրաքանչյուր քաղաքացի տնկում է մեկ ծառ` իր լուման ներդնելով անապատացման դեմ պայքարին:
Իսրայելում ծառի օրը սերտորեն կապված է կրոնական «Տու բի Շվատ» տոնի հետ, որը հայտնի է նաև «ծառերի նոր տարի» անվամբ: Ժամանակի ընթացքում կրոնական տոնը, իր մեջ ներառելով էկոլոգիական ու սոցիալական բնույթ, վերածվեց ծառատունկի օրվա: Հարավային Կորեայում ծառի օրվա նշումը լուծում են շատ կարևոր խնդիր` վերկանգնում են կորսված անտառները:
Աշխարհի մի շարք երկրներում տոնը ունի այլ անվանումներ, սակայն օրվա խորհուրդը մնում է նույնը, օրինակ` Ճապոնիայում այն անվանում են երկրի օր, իսկ Ուկրաինայում` շրջակա միջավայրի օր: Այսպիսով ԱՄՆ-ում ծագած գեղեցիկ ավանդույթը այսօր ունի միջազգային օրվա կարգավիճակ: 2010 թ-ից սկսած ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի միջնորդությամբ ապրիլի 22-ը նշվում է որպես երկրի միջազգային օր:

Ինչպես ենք մենք նշում:  Ծառի կամ երկրի միջազգային օրը մենք շրջանցել չէինք կարող և Ապրիլի 22-ին, երբ ավատված կլինեն Էկոտուր 2014 հայտերի ընդունումը, ևս մեկ անգամ կրթահամալիրցիները կնշեն տոնը` իրենց կոչը ուղղելով ողջ հասարակությանը: Շատ կարևոր է, որ տոնին կմասնակցեն բոլորը ցանկացողները: Շատ դեպքերում ծառատունկը նաև համերաշխության ու խաղաղության խորհուրդ ունի: Հետևել այս խորհրդին` ավագ դպրոց-վարժարանի մի խումբ սովորողներ ապրիլի 22-ին նոր դպրոցի սովորողների հետ կկատարեն միասնական ծառատունկ:
Ծրագիր: Ապրիլի 22-ին, ժամը 11-ին Հայրենագիտական ակումբը իր ակումբային գործունեությունը անցկացնի նոր դպրոցի այգում: Նախ կներկայացնենք օրվա խորհուրդը` ծառի օրը, դրա առաջացման պատմությունը ու թե ինչպես են դա տոնում տարբեր երկրներում, որից հետո կօգնենք մեր կրտսեր ընկերներին` միասին նոր ծառեր տնկելով:
Ցանկացողները կարող են միանալ, սիրով սպասում ենք:

Հ.Գ. հուսանք, որ կգա մի ժամանակ և այս օրը տոն կդառնա բոլոր հայաստանիցիների համար: Համենայն դեպս ես հավատում եմ դրան: 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий