28.06.2020

Եռօրյա ընտանեկան, արշավախմբային, փառատոնային ճամբար «Արատես» դպրական կենտրոնում

Ժամկետը՝ հունիսի 30-ից մինչև հուլիսի 2-ը
Տրանսպորտը՝
Նպատակը՝ աջակցություն քանդակագործության և շրջակա միջավայրի փառատոնին, ճամփորդության ընթացքում ուսումնահայրենագիտական բաղադրիչների ներառում:
Ճամբարի առօրյա
Մեկնումը՝ ժամը 09:00՝ Մայր դպրոցի բակից
Երևան-Սևան-Մարտունի-Վարդենյաց լեռնանցք-Շատին-Եղեգիս-Արատես երթուղով:
Վերադարձը՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Զանգակատուն-Սևակավան-Երասխ-Արտաշատ-Երևան երթուղով:
Ճամբարի ընթացքում այցելվող հայրենագիտական վայրեր-Հայրիվանք, Սմբատաբերդ, Արատեսի վանք, Եղեգիսի կիրճ
Ճամբարի գործունեության ուղություններ-երկրագործական, պարտիզապուրակային աշխատանքներ, ծանոթացում մեղվաբուծության կենտրոնի գործունեության հետ, բացօթյա մարմնամարզություն, հայրենագիտական քայլարշավեր, էպոսյան ընթերցումներ, ստուգատեսային աշխատանքների մասնակցություն: 
Ճամբարային ժամանակացույց

    Հունիսի 30
     09:00՝ մեկնում Մայր դպրոցի բակից
    12:00 Կանգառ Սևանի ափին
    13:00-Կանգառ Շատինում, քայլարշավ դեպի Սմբատաբերդ
    18:00 ժամանում Արատես
    20։00-ընթրիկ
    21։00-Էպոսական ընթերցումներ խարույկի շուրջ, թեյըմպություն
    22։00-քուն
    Հուլիսի 1
    9։00-վերկաց, հիգիենայի ժամ
    9։30-առավոտյան նախավարժանք
    10։00 նախաճաշ
    11։00 քայլք Արատեսով, բուսահավաքություն, 
    13։00-հասարակական աշխատանքներ՝ փայտի, խոտի հավաքում, սենյակների մաքնման աշխատանքներ
    14։30-ճաշ
    15։00-փառատոնային աշխատանքներ՝ քանդակագործություն, ընտանեկան կարուձև՝ դիմակների պատրաստում
    17։00- մարզական խաղեր
    19։00-Ուղիղ միացում Արատեսի լանջերից երաժշտական ողջունով Սասնալանջի Թուրկեծակու հանդիսավոր բացմանը
    20։00-ընթրիկ
    21։00-զրույքցեն, քննարկումներ խարույկի շուրջ

    22։00-քուն

    Հուլիսի 2

    9։00-վերկաց, հիգիենայի ժամ
    9։30-առավոտյան նախավարժանք
    10։00 նախաճաշ
    11։00 քայլ գետի երկայնքով
    12։00 փառատոնային աշխատանքներ
    14։00-վերադարձ



    14.06.2020

    Բնագիտության լաբորատորիաների ուսումանսիրություն և վերազինում-նախագիծ


    Նախագծի նպատակը՝ կրթահամալիրի տարածքում գործող բնագիտության լաբորատորիաների տեխնիկական վիճակի ուսումնասիրություն, ըստ առարկայական ծրագրերի պահանջների ու միջավայրի բարելավում, իրականավցող ծրագրեի հիման վրա տեղնիկական վեևազինում,  2020-2021 ուսումնական տարվա մեկնարկի պատրաստություն
    Նախագծի ընթացքը-բնագիտության լաբորատորիաների ղեկավարների հետ իրավիճակի գնահատում, ֆիզիկական միջավայրում դրանց ուսումնասիրություն, առարկայական ծրագրերի ուսումնասիրություն, անհրաժեշտ նյութերի ցուցակագրում:
    Նախագծի նպաըակը՝ կրթահամալիրում բնագիտության լաբորատորիաների վերազինում, 2020-2021 ուսումնական տարվա պատշաճ մեկնարկի ապահովում:

    Նախագծի համակարգողներ՝ Էմանուել Ագջոյան, Վաչագան Ասատրյան

    11.06.2020

    Երբ շնորհակալ ես նկատողության համար

    Շաբաթվա մեկնարկը հաջող չէր: Երկուշաբթի օրը տղաս՝ Յուրին, իրեն բնորոշ աշխուժությամբ վազվզելով տանը սայթաքեց, ընկավ ձեռքի վրա ու փակ կոտրվածք ստացավ: Բարեբախտաբար այդ տհաճ միջադեպն արդեն անցյալում է, իսկ մեզ դեռ երեք շաբաթ սպասվում է մի փոքր փոփոխված առօրյա, Յուրիի գիպսով պատված ձեռքով, կամ ինչպես ինքն է ասում՝ ծանրացած թաթիկով: Շաբաթը նաև աչքի էր ընկնում այն փաստով, որ ուսումնական տարվա հաշվետու նախագծի շրջանակներում ի թիվս այլ դասավանդողների պետք է ներկայանայի նաև ես: Ճիշտն ասած, այս ձևաչափի հանդիպում, նմանատիպ կոնկեքտով այնքան էլ իմ սրտով չէր, քանի որ մի տեսակ դատարանում մեղադրյալ կարագավիճակի տարրեր կան: Ինքս մի քանի անգամ ներկա գտնվել էի նմանատիպ այլ հանդիպումների ու մոտավոր պատկերացում ունեի հանդիպման ձևաչափի մասին: Պատրաստվել էի հանդիպմանը՝ միանշանակ՝ այո, պատրաստ էի ցանկացած հարցի պատասխանեի, իմ կարծիքով՝ այո: Սակայն երբ հնչեց իմ հասցեին նկատողություն, այս դեպքում կարծես թե եղավ անսպասելին, ինքնին հանրային նկատողություն ստանալը հաճելի չի, ու ցանկացած պարագայում ես կտրուկ կարձագանքեի, կներկայացնեի նշվածի մի շարք անհամապատասխանություններ, ասածներս կապացուցեի կոնկրետ փաստերով, սակայն այդ պահին ես ուղղակի լռեցի: Քանի որ ոչ թե ինձ մեղադրում են թերի աշխատանքի /դրա հետ հաստատ բուռն կվիճեի, քանի որ լիքը հակափաստարկ կա/ այլ հնարավորություններից ցածր հանդես գալու համար:
    Իհարկե, յուրաքանչյուրս ունենք մեր հնարավորությունների մասին մեր երևակայած նշաձողը, որը միշտ ավելի բարձր ենք գնահատում, քան ուրիշները, բայց այս դեպքում իրադրությունը ճիշտ հակառակն է: Արդյունքում, երբ քեզ հանրային նկատողություն են անում, դու միշտ էլ դիմացին ներկայացնում ես քո հակափաստարկները, սովորաբար վերջում բաժանվում ես այն կետի վրա, որ յուրաքանչյուրն իր սեփական տեսակետն ունենալու իրավունք ունի:
    Այս դեպքում ինձ ուղղված մեղադրանքին չեմ պատասխանի Ասպետ ռազմամարզական ճամբարի հաջող գործունեությամբ, չեմ ներկայացնի
    հաջողված  նախագծեր, կամ դասերից ոգևորված ծնողների մեջբերումներ, այլ պարզապես կասեմ շնորհակալություն նկատողության համար:
    Iha8k
    Հ.Գ. Երբեք չէի մտածի, որ երբևիցե շնորհակալ կլինեմ նկատողություն համար

    01.06.2020

    2019-2020 ուսումնական տարվա գնահատում