21.03.2013

ՀՀ և ԼՂՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրություն

Բնակչության ընդհանուր թվաքանակը և շարժի ընդհանուր բնութագիրը
ՀՀ բնակչության տեղաբաշխումն ու խտությունը
ՀՀ բնակչության ազգային կազմը
ՀՀ արդյունաբերությունը
Վառելիքաէներգետիկ արդյունաբերություն
Լեռնահանքային արդյունաբերություն և մետաղաձուլություն
Քիմիական արդյունաբերություն
Մեքենաշինություն
Շինանյութերի արդյունաբերություն
Անտառային ու փայտամշակման արդյունաբերություն
Թեթև արդյունաբերություն
Սննդի արդյունաբերություն
ՀՀ Գյուղատնտեսությունը
Բուսաբուծություն
Անասնապահություն
Տրանսպորտ
Արագածոտնի մարզ
Արարատի մարզ
Արմավիրի մարզ
Գեղարքունիքի մարզ
Լոռու մարզ
Կոտայքի մարզ
Շիրակի մարզ
Սյունիքի մարզ
Վայոց Ձորի մարզ 
Տավուշի մարզ
ՀՀ արտաքին տնտեսական կապերը
ԼՂՀ վարչական կառուցվածքը և քաղաքները
Բնական պայմաններն ու բնական ռեսուրսները
Բնակչությունը
Կրթությունը, մշակույթը և առողջապահությունը
Տրանսպորտն ու տնտեսական կապերը
Հողերը, բուսականությունը և կենդանական աշխարհը
Հանքային հանածոները
Ջրային ռեսուրսները
Տնտեսությունը
Արդյունաբերությունը
Գյուղատնտեսությունը
Զբոսաշրջություն
Ասկերանի շրջան
Մարտակերտի շրջան
Մարտունու շրջան
Հադրութի շրջան
Շուշիի շրջան
Շահումյանի շրջան
Քաշաթաղի շրջան

18.03.2013

ՀԷԿ-երը և շրջակա միջավայրը

 ՀԷԿ-երի միջոցով էլեկտրաէներգիայի ստացման պրոցեսը էկոլոգիապես անվնաս է: ՀԷԿ-երի սարքավորումների նորմալ վիճակում գտնվելու դեպքում շրջակա միջավայր արտանետումներ չեն դիտվում, սակայն ամեն դեքում ՀԷԿ-երը ևս թողնում են  իրենց բացասական հետևանքները բնության վրա: Լուրջ հիմնախնդիրներից մեկն այն է, որ ՀԷԿ-երի կառուցումը հանգեցնում է հողային տարածությունների ջրածածկման: Շատ հաճախ, ՀԷԿ-եր կառուցված վայրերում ականատես ենք լինում հողերի տեղատարման (էրոզիա) երևույթի: Նմանատիպ երևույթների հաճախ ականատես ենք լինում Ռուսաստանում, որտեղ հարթավայրային խոշոր գետերի վրա կառուցվում են հսկայական ջրամբարներ: Առաջին հերթին մենք գործ ունենք հսկայական տարածք զբաղեցնող հողաշերտի օտարացման հետ: Ջրամբարները սահմանափակում են հողային տարածությունների գյուղատնտեսության մեջ օգտագործման հնարավորությունը:
Հսկայական ջրամբարները` ինչպիսիք են, Կարիբան (Կանադա), Բրատսկը (Ռուսաստան), Նասերը (Եգիպտոս) ,  Գուրին(Վենեսուելա)  և այն, ազդում են նաև կլիմայի ձևավորման վրա: Խոշոր ջրամբարների շնորհիվ տվյալ հատվածում ավելի ինտեսիվ է դառնում գոլորշիացումը, ինչը նպաստում է տվյալ տարածքւոմ տեղումների քանակի աճին, նպասում օդի խոնավության բարձրացմանը և հաճախակի մառախուղների առաջացմանպատճառ դառնում, մի խոսքով հանգեցնում եմ ընդհանուր կլիմայի փոփոխության:
Կլիմայական փոփոխություններ նկատվում են ոչ միայն խոշոր ջրամբարների շրջաններում, այլ նաև մերձափնյա շրջաններում, որտեղ ջրի քանակը նվազում է ջրամբարներում կուտակելու հետևանքով:
Ռուսաստանի Դաշնությունում ջրամբարների շահագործման փորձը ցույց է տալիս, որ մերձափնյա շրջաններում տեղումների քանակը զգալիորեն փոքրանում է, իսկ խոշոր ջրամբարների գոտում միջին տարեկան ջերմաստիճանի նվազում: Մերձափնյա շրջաններում, որտեղ արհեստականորեն նվազեցվում է ջրի հոսքը (այն կուտակվում է ջրամբարներում), նկատվում է ջրի ջերմաստիճանի փոփոխություն, ինչը հանգեցնում է բուսական ու կենդանական աշխարհի փոփոխությանը, երբեմն էլ` կորստի:
ՀԷԿ-երի կառուցման հետևանքով հսկայական, երբեն էլ անդառնալի կոցարուստներ են հասցվում բուսական ու կենդանական աշխարհին:
ՀԷԿ-ի ամբարտաակի կառուցումը խոչնդոտում եմ ձկների ազատ տեղաշարժին և ձվադրմանը: Շատ հաճախ ականատես ենք լինում ձկնատեսակների քանակի կտրուկ նվազման կամ իսպառ վերցման:
ՀԷԿ-երի առաջացրած բացասական հետևանքներին ցավոք սրտի ականատես ենք լինում նաև ՀՀ-ում: 

17.03.2013

Մթնոլորտային ճնշում

Ուժ, որով մթնոլորտը ճնշում է օդում և Երկրի մակերեսին գտնվող բոլոր մարմինների վրա: Համաշխարհային օվկիանոսի մակարդակին, 45 աստիճանի լայնության վրա, 0 ջերմաստիճանում այն հավասար է 760 մմ սս, որն անվանում եմ նորմալ մթնոլորտային ճնշում: 

Մթնոլորտ

Երկրագունդը շրջապատող օդային թաղանթը, որը պտտվում է երկրագնդի հետ:

Մառախուղ

Մթնոլորտի գետնամերձ շերտում ջրային մանրագույն կաթիլների կուտակումը:

12.03.2013

ԱԷԿ-ները և շրջակա միջավայրը


Սկսած 1960-ական թվականներից ամբողջ աշխարհում լայն տարածում գտան ատոմակայանները: ԱԷԿ-ների քանակի կրտուկ ավելացմանը խթան էր նաև այն հանգամանքը, որ մարդկությունը արդեն սկսեց գիտացկել ռեսուրսների սպառման վտանգը: Անցյալ դարի 70-ական թթ. արագ աճից հետո 80-ական թթ. ԱԷԿ-ների աճը զգալիորեն դանդաղեց, երբ ի հայտ եկան դրանց էկոլոգիական և տեխնիկական վտանգները: Չնայած այս հանգամանքին` աշխարհի մի շարք երկրներում ԱԷԿ-ները տալիս են ամբողջ արտադրված էներգիայի մեծ մասը: Հատկապես մեծ է դրանց դերը վառելիքաէներգետիկ ռեսուրսներով աղքատ երկրներում: Լիտվայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում, Բուլղարիայում և Հունգարիայում էներգետիկան հիմնված է ԱԷԿ-ների աշխատանքի վրա: 
Տնտեսական տեսանկյունից ԱԷԿ-ները մի շարք առավելություններ ունեն ՋԷԿ-երի նկատբամբ: 1կգ ատոմային վառելիքի այրման ջերմությունը 3•106 ագամ մեծ է, քան պայմանական օրգանական վառելիքինը (1կգ ածուխ): Հետևաբար նույն քանակի էներգիա տվող ԱԷԿ-ը ՋԷԿ-ի համեմատ զգալի պակաս վառելիքի կարիք ունի: Քանի որ ԱԷԿ-ները ավելի քիչ վառելիք են օգտագործում հետևաբար դրանց թափոններն էլ շատ ավելի քիչ կլինեն:
Երկրներ
ԱԷԿ-ներից ստացված էներգիային %-ով
Ֆրանսիա
72
Բելգիա
61
Հվ. Կորեա
54
Շվեդիա
45
Շվեյցարիա
42
Իսպանիա
38
Ի տարբերություն ՋԷԿ-երի ԱԷԿ-ները մի քանի անգամ ավելի շատ ջուր են պահանջում, այսինքն մեծ է նրանց կողմից շրջակա միջավայրի ջերմային աղտոտման հավանականությունը:
ԱԷԿ-ների գլխավոր թերությունը դրանց աղտոտման ոչ թե ծավալն է, այլ` վտանգավորության աստիճանը: Չնայած այն հանգամանքին, որ գրեթե բոլոր ԱԷԿ-ները շրջակա բնակչության լիարժեք անվտանգության համար իրականացվում է պաշտպանություն հեռավորությամբ, այսինք` ԱԷԿ-ները կառուցվում են բնակավայրերից զգալի հեռավորությամբ, այնուամենայնիվ բնակչության առողջության վրա ազդեցությունից խուսափելն անհնար է:
Երկրներ
ԱԷԿ-ների թիվը
ԱՄՆ
109
Ֆրանսիա
60
Ճապոնիա
59
Մեծ Բրիտանիա
35
Ռուսատան
25
Գերմանիա
21
Ուկրաինա
14
Իսպանիա
9
Հնդկաստան
9
Չինաստան
6
Ավելի բարդ է բարձր ակտիվություն ունեցող հեղուկ և պինդ թափոնների մաքրման և պահեստավորման հիմնահարցը: Դժվարությունն այն է, որ այսպիսի ճառագայթաակտիվ թափոնները չեն կարող արհեստականորեն չեզոքացվել: Առայժմ ճառագայթաակտիվության վերացման միակ միջոցը դրանց տրոհումն է, որը կարող է տևել երկար տարիներ: Այդ պատճառով բարձր ակտիվություն ունեցող թափոնները պետք է հուսալիորեն թաղվեն այդ նպատակով հատուկ հարմարեցված խցերում:
Որոշ երկրներ. մասնավորապես Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը, իրականացնում են թափոնների թաղում հատուկ կոնտեյներում`իջեցնելով դրանք ծովերի և օվկիանոսների հատակները: Թափոնների թաղման այսպիսի եղանակը կոնտեյներների քայքայման դեքում ահռելի վտանգ են ներկայացնում ծովերի ու օվկիանոսների ռադիոակտիվ աղտոտման առումով: 

Գործող յուրաքանչյուր ԱԷԿ անդառնալի կորուստներ կարող է պատճառել, եթե այն վթարի ենթարկվի: Այս առումով պետք է հիշել, որ յուրաքանչյուր ԱԷԿ կարող է վերծվել ատոմային զենքի:

10.03.2013

ՋԷԿ –երը և շրջակա միջավայրը


 ՋԷԿ-երը օգտագործելով էներգակիր ռեսուրսները պինդ, հեղուկ և գազային վառելիքների տեսքով, արտադրում են էլեկտրական ու ջերմային էներգիա: Ամբողջ աշխարհում արտադրվող էներգիայի մեծ մասը ստացվում է ՋԷԿ-երից: Իրենց աշխատանքի ընթացքում ՋԷԿ-երը օգտագործած վառելիքի նյութական մասը վերածում են թափոնների, որոնք անցնում են շրջակա միջավայր թունավոր գազերի կամ պինդ նյութի տեքով:
Աշխարհի ողջ ջերմային էներգետիական ամեն տարի Երկրի մթնոլորտ է արտանետում ավելի քան 200 մլն տոննա ածխածնի օքսիդ, ավելի քան 50 մլն տոննա տարբեր ածխաջրածիններ, համարյա 150 մլն տոննա ծծմբի երկօքսիդ, 50 մլն տոննայից ավելի ազոտի օքսիդներ, 250 մլն տոննա աերոզոլներ: Այսպիսով, օրգանական վառելիքի հիման վրա էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրությունն ըստ իր մասշտաբների յուրատեսակ նյութական էներգետիկ փոխանակություն է շրջակա միջավայրի հետ: Ջերմային էներգետիկայի այսպիսի շրջապտույտը ազդում է կենսոլորտում բնական վիճակում ընթացող շրջապտույտի վրա:
ՋԷԿ-երի աշխատանքի հետևանքով փոխվում է նաև մի շարք նյութերի քանակությունը: Այդ փոփոխությունները հատկապես հսկայական են մթնոլորտում: Բոլոր էներգակիր ռեսուրսները` մազութ, բնական գազ, ածուխ, իրենց բաղադրության մեջ պարունակում են մեծ քանակությամբ ածխածին, որը այրման պրոցեսում արտանետվում է մթնոլորտ` անընդհատ ավելացնելով ածխածնի քանակը: Ցանկացած նյութի այրման ժամանակ ծախսվում է մեծ քանակությամբ թթվածին: ՋԷԿ-երը հանդիսանում են թթվածի սպառման խոշոր աղբյուր:
ՋԷԿ-երում աշխատանքային պրոցեսի ժամանակ հսկայական քանակությամբ ջուր է օգտագործվում սարքավորումների հովացման նպատակով: Սովորաբար այդ նպատակների համար ջուրը վերցվում է որևէ մակերևույթային աղբյուրից (լճից, ջրամբարից, գետից) և օգտագործվելուց հետո վերադարձվում է նույն աղբյուրին: Այս պրոցեսի շնորհիվ հսկայան քանակությամբ ջերմություն է բերվում ջրամբար, առաջացնելով ջերմային աղտոտում: Ջերմային աղտոտումը մեծ ազդեցություն ունի քիմիական ու կենսաբանական երևույթների վրա, շատ հաճախ այդ ազդեցությունը բուսական ու կենդանական աշխարհի համար լինում է կործանարար: Ջրամբարներում նկատվող ջերմային աղտոտումը նպասում է գոլորշացման ինտեսիվացմանը, ինչպես նաև նպասում է ջրամբարում եղած ապարների քայքայմանը: Տաք ջրի վնասակար ազդեցությունը մեծանում է եթե ջերմությունով աղտոտված ջրի մեջ նկատվում են նաև այլ թափոններ, քանի որ տաքացած ջուրը մեխացնում է ջրի լուծելու հատկությունը:
Անհրաժեշտ է նշել, որ որոշակի դեպքերում ՋԷԿ-երի ջրամբար-հովացուցիչներում ջերմաստիճանի բարձրացումը կարող է տնտեսապես ձեռնտու լինել: Օրինակ, այդպիսի ջրամբարներում կարելի է աճեցնել ջերմասեր ձկներ: Տաք ջուրը կարելի է օգտագործել բնակարաններ տաքացնելու համար: Ոչ միայն ջրամբարներն են ենթարկվում ջերմային աղտոտման, այլ ամբողջ բնական միջավայրը: Հաշվարկաված է, որ վառելիքի պոտենցիալ էներգիայի մոտավորապես միայն 30%-ն է ՋԷԿ-երում ձևակերպվում էլեկտրաէներգիայի, իսկ մնացած 70%-ը ցրվում է շրջակա միջավայրում: